Նախագծի մասին

Banks.am-ը (Ֆինանսական Հայաստան)  ՄԵԴԻԱՄԱՔՍ  լրատվական գործակալության ինտերնետային նախագիծն է, որը սկսեց գործել 2006 թվականի հուլիսին:

Նախագծի հիմնական նպատակը ինտերակտիվ տարածության ստեղծումն է` արագորեն աճող Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Banks.am-ը Հայաստանի առաջին եւ միակ ինտերնետային պորտալն է, որտեղ հավաքված է երկրի բանկային ծառայություններին վերաբերող առավելագույն ամփոփ տեղեկատվությունը: Այն անվճար է եւ հասանելի է ֆինանսական ծառայություններով հետաքրքվող բոլոր այցելուներին: Մեկ անգամ այցելելով Banks.am, կարելի է ստանալ հետեւյալ հարցերի սպառիչ պատասխանները.

  • Հայաստանում քանի՞ բանկ է զբաղվում հիփոթեքային վարկավորմամբ:
  • Ո՞ր բանկի ավտոմեքենա ձեռք բերելու վարկի պայմաններն են ավելի գրավիչ:
  • Այս կամ այն բանկում քանի՞ օրում կարելի է պլաստիկ քարտ ձեւակերպել:
  • Հայաստանում քանի՞ բանկոմատ կա, եւ ո՞րտեղ են դրանք տեղակայված:


Այցելուներին այլեւս հարկավոր չէ մեկ բանկի կայքից անցնել մյուսը` առավել շահավետ պայմաններ գտնելու համար. այսուհետ նրանք կարող են այցելել Banks.am եւ ստանալ բոլոր հետաքրքող հարցերի օպերատիվ պատասխանները:

Banks.am-ը հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայություններին վերաբերող տեղեկատվության յուրահատուկ շտեմարան, սակայն ընտրության վերջնական իրավունքը պատկանում է այցելուին: Համեմատելով շուկայում առկա ունեցող բոլոր առաջարկները` նա ինքնուրույն ընտրում է ամենահարմարն ու շահավետը:

Կայքի տեխնոլոգիկական գործիքները կոչված են դյուրացնելու ծանոթությունը բանկային ծառայություններին: Հայաստանի տարածքում տեղակայված բանկոմատների որոնման հնարավորությունը կօգնի այն այցելուներին, որոնք հաճախ են ճանապարհորդում հանրապետության տարածքում: Banks.am-ում տեղադրված վարկային հաշվիչը կօգնի ստանալ սպասվող վճարումների մոտավոր պատկերը` ավելի հասկանալի դարձնելով վարկավորման գործընթացը: Այսպիսով, Banks.am-ը մի կողմից աջակցում է մարդկանց վստահության աճին բանկային ոլորտի նկատմամբ, մյուս կողմից` նպաստում է հայկական բանկերի բաց եւ թափանցիկ լինելուն:

Banks.am-ը նաեւ հարմար գործիք է բանկային բնագավառում աշխատող մասնագետների եւ ֆինանսական շուկայով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Կայքում տեղադրվում են Հայաստանի եւ տարածաշրջանի բանկային վերջին նորությունները, թերթերի հրապարակումներն ու հարցազրույցները եւ այլ տեղեկատվություն:

Banks.am-ում ներկայացված են Հայաստանի բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպություննրի նկարագրերը: Ինչ վերաբերում է ծառայությունների աղյուսակներին, ապա դրանցում ներկայացված են այն բանկերի ծառայությունները, որոնք համաձայնեցին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

2006 թվականի սեպտեմբերին www.banks.am ("Ֆինանսական Հայաստան”) վեբ-կայքը ստացավ Էլեկտրոնային բովանդակություն-2006 երկրորդ համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը:


Ամենաընթերցվածը


Smartclick.ai