ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

Թարմացված է. 27.10.2023

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ համակարգաստեղծ բանկերից մեկը, արդեն 30 տարի շարունակ պահպանում է կարեւոր դերակատարությունը երկրի բանկային հատվածի եւ տնտեսության զարգացման գործում: Որպես ունիվերսալ ֆինանսական հաստատություն՝ այն հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների մշտապես արդիականացվող ընդգրկուն փաթեթ:

Բանկը ՀՀ պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի եւ գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (բանկային գործունեության լիցենզիա թիվ 1, գրանցման վկայական թիվ 0156)։

Իր գործունեության ողջ ընթացքում Բանկը մեծապես կարեւորել է միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունն ու արդյունավետ կերպով կյանքի կոչել ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), IFC, SYMBIOTICS S.A., Ինկոֆին (Incofin I.M), DEG, BLUEORCHARD MICROFINANCE FUND S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES, EFA GROUP եւ այլ առաջնակարգ կառույցների կողմից ֆինանսավորվող եւ Բանկի առաքելությանը համահունչ տասնյակ ծրագրեր:

Բանկի բաժնետիրական կապիտալի մոտ 60%-ը պատկանում է Սուքիասյան ընտանիքին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող, իսկ մոտ 40%-ը տիրապետում են փոքր բաժնետերերը, որոնց թիվը կազմում է մոտ 6300:

Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց՝ բաղկացած 54 մասնաճյուղից, որոնցից 32-ը գտնվում են Երևանում, 22-ը` Հայաստանի մարզերում:

Հայէկոնոմբանկի որդեգրած ռազմավարության կարեւոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը եւ նոր հաճախորդների ներգրավումը` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր եւ ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։

Բանկի աշխատակիցների թիվը գերազանցում է 900-ը:

Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյան
Հասցե Ամիրյան 23/1, 0002, ք. Երևան, ՀՀ
Հեռախոսահամար (+374 8000) 8686, (010) 510 910, WhatsApp/ Viber՝ +374 33 00 8686
Էլ. հասցե bank@aeb.am
Վեբկայք http://www.aeb.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai