ԱՔՌԱ

ԱՔՌԱ վարկային բյուրոն հիմնադրվել է Հայաստանում 2004 թվականի հունվարին՝ ամերիկյան Cridential Inc ընկերության կողմից եւ հանդիսանում է Հայաստանում գործող միակ վարկային բյուրոն:

ԱՔՌԱ վարկային բյուրոն ֆինանսական կառույցներից հավաքագրում է վարկային տեղեկատվություն, մշակում է այն եւ տրամադրում է վարկային պատմություն՝ վարկային զեկույցների տեսքով։

ԱՔՌԱ-ն համագործակցում է բանկերի, վարկային եւ այլ ֆինանսական կազմակերպությունների, բջջային օպերատորների հետ եւ ունի մեծ ներդրում ֆինանսական համակարգի կայունության ապահովման գործընթացում։

Հանդիսանալով ՀՀ ֆինանսական համակարգի հիմնասյուներից մեկը եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալների՝ ԱՔՌԱ-ն տեղեկատվության ողջ կենսացիկլը իրականացնում է տեղեկատվական անվտանգության միջազգային պահանջներին եւ ստանդարտներին համապատասխան։

ԱՔՌԱ-ի նպատակն է գործընկերների եւ հաճախորդների համար ապահովել վարկային զեկույցների գեներացման ճկուն եւ զարգացած համակարգ, ինչպես նաեւ տրամադրել արժանահավատ տեղեկատվություն եւ որակյալ ծառայություն ֆինանսական համակարգի համար:

Տնօրեն Աշոտ Գաբրիելյան
Հասցե 0010, ՀՀ, Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ
Հեռախոսահամար (010) 52 24 67, (010) 52 24 87
Ֆաքս (010) 52 24 67
Էլ. հասցե info@acra.am
Վեբկայք http://www.acra.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai