ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերություն

Թարմացվել է. 20.10.2021

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն ապահովագրության իրականացման լիցենզա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 13 դասերի գծով ԱՊՈ 0002(0043) լիցենզիան:

Ներկայումս ընկերությունն ունի գործակալական լայն ցանց, որի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի է դարձնում ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: Մասնավորապես` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի գործակալ է հանդիսանում «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որն ունի 60 գրանցված մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով`

- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
- ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն /ԱՊՊԱ/,
- դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- գույքին հասված վնասների ապահովագրություն,
- փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- առողջության ապահովագրություն,
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- աջակցության ապահովագրություն,
- վարկի ապահովագրություն,
- օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները,
- օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Ընկերությունը ապահովագրական ռիսկերը դիվերսիֆիկացնում է` վերաապահովագրելով դրանք միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերություններում:

2018 թվականին ընկերությանը շնորհվել է ISO 27001:2013 (տեղեկատվական անվտանգության կառավարման) և ISO 9001:2015 (որակի կառավարման) սերտիֆիկատներ։

Գլխավոր տնօրեն Արման Դաղունց
Հասցե ք. Երևան 0010, Վարդանանց փողոց 16, տարածք 1/1
Հեռախոսահամար (011) 56 04 04, (012) 56 04 04
Էլ. հասցե info@armeniainsurance.am
Վեբկայք http://www.armeniainsurance.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai