ԲԼԵՍՍ վարկային կազմակերպություն

Թարմացված է 28.09.2015

"ԲԼԵՍՍ” Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է 2007 թվականի ապրիլին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թիվ 18 լիցենզիա:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական) և սպառողական վարկերի տրամադրումն է:

Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսվարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Ընկերությունը տրամադրում է նաև երաշխիքներ` իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:

Ընկերության կողմից տրամադրվող վարկատեսակներում նախատեսված են նաև սպառողական վարկեր` ֆիզիկական անձանց տարբեր կենցաղային խնդիրների լուծման, անձնական օգտագործման գույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով: Տրամադրվում են նաեւ ոսկու գրավով ապահովված վարկեր:

Ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի միջոցով ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցել բնակելի և ոչ բնակելի տարածքեր, հողամասեր:

Ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, ՀՀ մարզերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ընկերությունն ունի երեք մասնաճյուղ` Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Սիսիան և Ստեփանակերտ քաղաքներում:

Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյան
Հասցե 0010, ք. Երեւան, Տպագրիչների 9/70
Հեռախոսահամար (010)54 79 49, (010)52 69 43,
Էլ. հասցե info@bless.am
Վեբկայք http://www.bless.am

Պայմաններ

Թարմացված է 29.05.2017

Վարկի տեսակը, չափը և պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
1.Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, կանխիկ և/կամ անկանխիկ եղանակով: 

2.Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ձեռնարկատիրական ծրագրեր իրագործելու նպատակով: 3.Վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):

4. Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ և շարժական տարատեսակ գույք: 

5. Վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գրավադրման արժեքի 60%: 

6. Տրամադրվում են նաև վարկային գծեր /վերականգնվող և չվերականգնվող/, ինչպես նաև կարող է կնքվել վարկային գործառնությունների գլխավոր պայմանագիր:  
5-10 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
15-20%, կախված վարկի գումարից և այլ գործոններից:

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,3- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից: Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:

Թարմացված է 29.05.2017

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու) - 21%

ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 1,1%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 5.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 40%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
4 - 5 տարի, կախված վարկի գումարից:
Մարման եղանակը` վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա /անուիտետային/ եղանակով:
Ավտոմեքենաների գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու)   23%

ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 1,5%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 350.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 2.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի 30-40 %-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
2-3 տարի, կախված վարկի գումարից:
Մարման եղանակը` վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա /անուիտետային/ եղանակով:
Անշարժ գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   18-21%, կախված վարկի գումարից և այլ գործոններից:

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,5- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 15.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 60%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
4-7 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
Շարժական գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   21-23%, կախված վարկի գումարից և այլ գործոններից:

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,8- 1,0%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 350.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 5.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի 40-50%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
3,5-4,5 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
«ՈՍԿԻ-ՊԱՐԶ» - 17-20%

ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,5%-ի չափով, ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 3.400 ՀՀ դրամից
Վարկի նվազագույն չափը 20.000-150.000 ՀՀ դրամ է /կապված վարկի տրամադրման ձևից/, առավելագույն չափ չի սահմանվում: Վարկի ապահովումը` ոսկյա իրեր: 
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, կապված վարկի տրամադրման ձևից:
Վարկի մարման ձևը` ժամկետի վերջում կամ անուիտետային:
«ՈՍԿԻ-ՊԱՐԶ ՊԼՅՈՒՍ» - 18%-20%

ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,5%-ի չափով, ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 3.400 ՀՀ դրամից
Ոսկու գնահատված արժեքի 110-120%-ի չափով: 
Վարկի նվազագույն չափը 100.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 3.000.000-5.500.000 ՀՀ դրամը /կախված տրամադրման ձևից/: Վարկի ապահովումը` ոսկյա իրեր:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, կապված վարկի տրամադրման ձևից:
Վարկի մարման ձևը` ժամկետի վերջում կամ անուիտետային:
«ՈՍԿԻ-ԲԼԵՍՍ»   - 20-21%


ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,7%-ի չափով, ոչ ավել 4.900 ՀՀ դրամից
Ոսկու գնահատված արժեքի մինչև 200%-ի չափով: 
Վարկի նվազագույն չափը 200.000 ՀՀ դրամ է, առավելագույնը`1.500.000-3.000.000 ՀՀ դրամը /կախված վարկի տրամադրման ձևից/: 
Վարկի ապահովումը` ոսկյա իրեր և երաշխավորություն: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3 տարի, վարկի մարման ձևը` անուիտետային

Թարմացված է 29.05.2017

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի ձեռք բերման, կառուցման վարկեր Սկսած 30%-ից: 
Կանխավճարի փոխարեն կարող է գրավադրվել լրացուցիչ գույք
ՀՀ դրամով - 14-18%, կախված վարկի գումարից: Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,3- 0,7%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 1.500.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 25.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գրավադրման արժեքի 50-70%-ի չափով:
7-15 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:

Գույքի, հաճախորդի ապահովագրումը պարտադիր պայման չէ:
Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:
Անշարժ գույքի վերանորոգման,
վերակառուցման վարկեր
  ՀՀ դրամով - 16-20%, կախված վարկի գումարից: Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,4- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 15.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գրավադրման արժեքի մինչև 50%-ի չափով:
5-10 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:

Գույքի, հաճախորդի ապահովագրումը պարտադիր պայման չէ:
Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo