ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ

Թարմացված է՝ 26.07.2022 թ.

Ընկերությունը սկսել է աշխատել 2008 թվականի հունիս ամսից:

ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 23 Լիցենզիա, տրված 27.06.2008թ.:

Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը»:

Ընկերության առաքելությունն է աջակցել գյուղացուն ունենալ արդյունավետ ֆերմերային տնտեսություն:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:

2009 թ.-ի հունիսից ընկերությունը մասնակցում է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի Շուկա ծրագրի վարկային բաղադրիչի իրականացմանը:

2011թ.-ի օգոստոսից Գերմանահայկական Հիմնադրամ ծրագրերի կառավարման գրասենյակի կողմից իրականացվող «ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորում:

2014թ.-ի հունիսից Հայաստանում Ասիական զարգացման բանկի գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման եւ զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին կին ձեռնարկատերերի վարկավորում:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ համագործակցության արդյունքում 2011 թ.-ի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ցածր տոկոսադրույքով եւ արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում Հայաստանի գյուղացիական կոոպերատվիներին:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թվականից ի վեր մասնակցում է KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» միջոցների տեղաբաշխման գործընթացին:

Կազմակերպությունն իրականացնում է «Ուրախ ֆերմեր» վարկային պրոդուկտի ծառայությունների մատուցումը դյուրին եւ հասանելի պայմաններով:

Ներկայում կազմակերպությունն ունի 4 մասնաճյուղ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերում, ինչպես նաեւ երկու ներկայացուցչություն՝ Արտաշատում եւ Շիրակի մարզերում:

2017 թվականի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնակցում է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

2018 թվականի հուլիսից ընկերությունը մասնակցում է Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:

2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 1,407,324 հազ. դրամ, ակտիվները` 10,887,728 հազ. դրամ, պարտավորությունները` 9,480,404 հազ. դրամ:

Կազմակերպության գործունեության հիմնական ուղղվածությունն է`

• Վարկերի տրամադրում ֆերմերներին եւ գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին
• Բիզնես վարկեր
• Գյուղատնտեսական մեքենա/սարքավորումների ֆինանսական լիզինգ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակների սակագներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Վարկային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը 2021թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 64 մարդ:

Գործադիր տնօրեն Մխիթար Ազատյան
Հասցե 0037, Երևան, Ազատության 1/21 40
Հեռախոսահամար (060) 44 05 50
Ֆաքս (060) 44 05 51
Վեբկայք http://www.agrocredit.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai