Ֆարմ Կրեդիտ Արմենիա

Թարմացված է. 25.10.2022

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:

Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով: Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ տրամադրում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկեր:

Գյուղատնտեսական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Լիզինգի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով:

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9,700, ակտիվները՝ 15,224 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 2,240 մլն ՀՀ դրամ: Կազմակերպությունն ունի 9 մասնաճյուղ:

Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ Արմեն Գաբրիելյան
Հասցե 0052, Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի 9/16
Հեռախոսահամար (010) 550831, (010) 550741
Էլ. հասցե fca@fca.am
Վեբկայք http://www.fca.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai