ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ

Թարմացված է 25.03.2024

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ստանալով ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 35 լիցենզիան:

Կազմակերպության ռազմավարությունն ուղղված է ֆինանսավարկային ոլորտում արագ, հարմար և մատչելի ծառայությունների ստեղծմանն ու ներդրմանը, իսկ առաքելության կարևոր կողմերից է բնակչության առավել խոցելի և համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող, բայց տնտեսապես ակտիվ բնակչության համար փոխառու միջոցների հասանելի դարձնելը, ինչպես նաև վարկառուների կենսամակարդակի բարելավումը:

2019 թվականից գործում է «Cashme» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդին մշտապես ունենալ վարկային պրոդուկտներին և սեփական վարկերին հետևելու հասանելիություն:

Կազմակերպության կարևորագույն ներդրումներից մեկն է բժշկական և էսթետիկ միջամտությունների անտոկոս ֆինանսավորումը՝ ՄԱՍ-ՄԱՍ ծառայության միջոցով:

Կազմակերպությունը տրամադրում է․

- Առցանց անգրավ վարկեր
- Ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր
- Բիզնես վարկեր առանց գրավի/գրավադրումով
- Գյուղատնտեսական վարկեր/ծրագրային վարկեր
- Գյուղտեխնիկայի լիզինգ
- Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ

Խորհրդի նախագահ Էդուարդ Մարության
Գործադիր տնօրեն   Լուիզա Իգրարյան
Հեռախոսահամար (011) 700 - 100, (011) 700 - 200
Էլ. հասցե info@globalcredit.am
Վեբկայք http://www.globalcredit.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai