Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Հինգշաբթի, Ապրիլ 18
1 առաջարկ
11 առաջարկ
8 առաջարկ
4 առաջարկ
2 առաջարկ
Թարմացված է. 22.09.2017
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (այսուհետ`Բյուրո) պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և որին անդամակցում են ԱՊՊԱ իրականացնող ՀՀ ապահովագրական ընկերությունները:
Բյուրոյի գործունեության նպատակն է `
1. Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,
2. ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:
ԱՊՊԱ համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար
ԲՅՈՒՐՈՆ `
- ԱՊՊԱ ոլորտում ընդունում է կանոններ և որոշումներ, - վերահսկում է իր կողմից ընդունված որոշումների և կանոնների պահանջների կատարումը իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից, - հաստատում է ԱՊՊԱ պայմանագրի ձևը, - սահմանում է ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, - համագործակցում է պետական այլ մարմինների և այլ պետությունների ավտոապահովագրողների բյուրոների հետ, - մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացած պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների, զեղծարարությունների կանխմանն ուղղված միջոցառումներին, - կառավարում է Երաշխավորման ֆոնդը, այդ ֆոնդի հաշվին ԱՊՊԱ օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց իրականացնում հատուցումներ, - վարում է ԱՊՊԱ ոլորտի միասնական տեղեկատվական համակարգը, - կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառումը և տրամադրումը ապահովագրական ընկերություններին, - կազմակերպում է ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննությունների գործընթացը, - կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջև, ինչպես նաև այդ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների միջև ծագած վեճերը, որի արդյունքում կայացված որոշումները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն կողմերի համար, - հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ ոլորտում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ:
Տուժած անձանց շահերի պաշտպանությունն ուղղակիորեն ապահովելու համար
ԲՅՈՒՐՈՆ`
Հատուցում է տուժողին պատճառված վնասները, եթե`
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։ Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները, - վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, - վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, - վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ):
Տուժողի ցանկությամբ անվճար հանդես է գալիս որպես նրա շահերի ներկայացուցիչ հատուցում ստանալու գործընթացում, եթե `
- տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիր են կնքել միևնույն ապահովագրական ընկերության հետ, - տուժողը պատահարը տեղի ունենալու պահին ուղևոր կամ հետիոտն է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
18.04.2024 | 10:10 Նորություններ
Մինչեւ 1% cashback Wildberries-ում՝ IDBank-ի քարտով վճարելիս
17.04.2024 | 23:10 Հոդվածներ
«Էմ Բի Լեգալ». Ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
11.04.2024 | 10:46 Նորություններ
Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը
12.04.2024 | 18:10 Նորություններ
Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
12.04.2024 | 17:21 Նորություններ
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ հնարավոր են IDBank-ի VISA քարտերով
01.04.2024 | 17:31 Նորություններ
Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը
06.12.2023 | 11:29 Հարցազրույցներ
Մարգարիտա Մնացականյան. «Աթենք»-ն իր հաջողությունը կապում է մարդկային կապիտալի հետ
05.04.2024 | 17:46 Հարցազրույցներ
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
19.03.2024 | 12:51 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ
20.03.2024 | 17:49 Նորություններ
Հաճախորդների միջազգային օր՝ IDBank-ում. սպասարկել է բանկի ղեկավար կազմը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau