Իդրամ Ինտերնետ վճարային համակարգ

Թարմացված է. 28.06.2017

«Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ ստեղծելով օնլայն և օֆլայն հարթակներում:

Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին:

 «Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:

«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

• տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,

• հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք

• կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:

«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:
 
Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ. «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք:

Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում:

Հասցե ք. Երեւան 0010,Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն
Հեռախոսահամար (060)700700,
Էլ. հասցե info@idram.am
Վեբկայք http://www.idram.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo