Telcell

Թարմացված է. 08.08.2023

2007 թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում ձևավորեց նոր բիզնես ուղղություն՝ ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունում:

ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 5 լիցենզիա՝ տրամադրված 2007 թ. հուլիսի 24-ին, վերաձևակերպված 2015 թ. դեկտեմբերի 3-ին:

Առայսօր Telcell-ը Հայաստանի վճարահաշվարկային ոլորտում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի, հանրապետության բոլոր մարզերի և Արցախի շրջանների ընդգրկմամբ:

Ներկայում ընկերության պրոցեսինգային կենտրոնին միացված 4500-ից ավելի Telcell տերմինալներով կարելի է վճարումներ կատարել ավելի քան 600 ծառայությունների դիմաց, այդ թվում՝ վճարել կոմունալ ու կապի ծառայությունները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները, մուծել ապահովագրավճարները, կատարել պետական և այլ վճարներ:

2017 թ. գործարկվեց Telcell Wallet բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարել Telcell համակարգին միացված 600-ից ավելի ծառայության դիմաց՝ ցանկացած վայրից, անմիջապես սմարթֆոնով։ Նաև հնարավոր է առցանց փոխանցումներ կատարել քարտից քարտ ու բանկային ցանկացած հաշվեհամարի, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ, հենց հավելվածից բանկային հաշիվ բացել, դիմել ու վարկ ստանալ, QR կոդով ակնթարթորեն վճարել խանութներում ու սպասարկման այլ վայրերում։

2019 թ. թողարկվեց Telcell Business հավելվածը, որը գործարարներին հնարավորություն է տալիս բիզնեսը արագ ինտեգրել անկանխիկ վճարումների ընդունման համակարգին:

Իսկ Telcell մասնաճյուղերում, բացի վճարահաշվարկային ծառայություններից, իրականացվում են դրամական արագ փոխանցումներ:

Telcell տեխնոլոգիաների շնորհիվ նաև ընկերության գործընկեր բանկերում գործում են ինքնասպասարկման գոտիներ՝ առավել հարմարավետություն ապահովելով հաճախորդների համար:

2023 թ․ Telcell ընկերությունը վերաբրենդավորվեց՝ ներկայանալով նոր գաղափարախոսությամբ, նոր պրոդուկտներով և թարմացված դիզայնով։

Teclell-ը մասնավոր-պետական հատվածների համագործակցության սկիզբ դրեց՝ Երևանի քաղաքապետարանի հետ մեկնարկելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։ Ընկերությունը տրամադրում է ուղետոմսի անկանխիկ ձեռքբերման հնարավորություն՝ Telcell Wallet հավելվածի և Telcell տերմինալների միջոցով։

Մեկնարկեց նաև ընկերության համագործակցությունը վճարային թվային տեխնոլոգիաների ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի՝ Visa-ի հետ․ Telcell Wallet հավելվածի ծառայություններին ավելացավ ևս մեկը՝ Visa թվային քարտերի անվճար թողարկումը օգտատերերի համար։

Ընկերության առաքելությունն է հեշտացնել մարդկանց կյանքը՝ տրամադրելով վճարումների հարմար համակարգ, ժամանակակից ֆինտեխ լուծումները հասանելի դարձնելով բոլորին։

Հաջողություններն ընկերությունը վերագրում է իր թիմին՝ ավելի քան 350 աշխատակիցներով, ովքեր ամեն ինչ անում են գործընկերներին և օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու համար։

Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Ղազարյան
Հասցե ՀՀ, ք. Երեւան 0033, Հակոբ Հակոբյան 3
Հեռախոսահամար (060) 27 22 22, 27 22 25
Էլ. հասցե info@telcell.am
Վեբկայք http://www.telcell.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai