Կազմակերպություն

Դասընթացավար

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

Երևան/Կենտրոն 

 

 

- Անձնակազմի ուսուցման կարիքները բացահայտելու համար անցկացնել հարցումներ անձնակազմի շրջանում կամ խորհրդակցել ղեկավարների հետ, - Վերլուծել հարցումների արդյունքը և մշակել գործողությունների պլան, - Կազմակերպել և վարել առկա դասընթացները ինչպես նոր ընդունված աշխատակիցների, այնպես էլ ընթացիկ աշխատակիցների համար, - Մշակել լսարանային դասընթացներ` անցկացման ձեռնարկներ, ուսուցողական նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, ուղեցույցներ, խմբային աշխատանքներ, խնդիրներ և այլ նյութեր, - Կազմակերպել և իրականացնել առցանց դասընթացներ աշխատակիցների համար, - Առցանց դասընթացների շրջանակներում պատրաստել տեսանյութեր, ձայնագրություններ և տեղադրել համապատասխան հարթակում, - Իրականացնել անցկացված դասընթացների արդյունավետության գնահատում առկա մեթոդներով, - Վարել համապատասխան հաշվետվությունների ձևերը` ներկայացնելով և՛ արտաքին, և՛ ներքին շահառուներին, - Ըստ անհրաժեշտության` վերանայել դասընթացների նյութերը և դասընթացների անցկացման ուղեկցող ձեռնարկները, - Բացահայտել արտաքին դասընթացներին մասնակցության անհրաժեշտությունը և կիրառելիությունը աշխատանքում տարբեր բաժինների աշխատակիցների համար, իրականացնել դասընթացներին մասնակցության կազմակերպչական աշխատանքներ, - Մշտապես պահպանել, ամրապնդել և զարգացնել կապը կազմակերպության բոլոր բաժինների և մասնաճյուղերի հետ: 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

- Բարձրագույն կրթություն, - Համապատասխան աշխատանքի կամ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու փորձի առկայություն, - ТОТ փորձառությունը նախընտրելի է, 2 տարվա աշխատանքային փորձը միկրոֆինանսական գործառնությունների ոլորտում ցանկալի է, - Ուսուցանելու, ուղղորդելու և առաջնորդելու ունակություններ, - Շփման, ներկայացման և մոտիվացնելու գերազանց հմտություններ, - Միջանձնային հմտությունների և բարեխղճության, ազնվության, թիմային աշխատանքի բարձր մակարդակ, - Զարգացած վերլուծական միտք և նախագծերի կառավարման հմտություն, - Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու և ճկուն գրաֆիկով աշխատելու ունակություն, - Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Word, MS Excel, PowerPoint, տեսանյութեր պատրաստելու և մոնտաժելու փորձը ցանկալի է, - Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է: 

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Դասընթացավար – Անուն Ազգանուն»: 

2017-03-02

Դիտում` 1509
( Տեղադր.՝ 2017-03-31)

Banks.am


Smartclick.ai