Կազմակերպություն

Ներքին վերահսկողության մասնագետ

Ներքին վերահսկողության բաժին

Ամբողջը 

Միջնակարգ 

Առանց փորձի 

- Վերլուծել և ուսումնասիրել ընկերության առանձին ոլորտներին առընչվող գործընթացներ, - Իրականացնել ընկերության բիզնես-գործընթացների` ներքին և արտաքին կարգերին և օրենքներին համապատասխանելիության ստուգումներ, - Իրականացնել վերլուծություններ տվյալների բազաների հիման վրա և բացահայտել գործառնական և այլ ռիսկեր, և դրանց վերացման, զսպման ու նվազեցման ուղղությամբ առաջարկներ անել, տրամադրել խորհրդատվություն, - Իրականացնել վարկավորման գործընթացների պլանային և արտահերթ ստուգումներ, ինչպես նաև կատարել այլ` ոչ վարկային ոլորտին վերաբերող ուսումնասիրություններ և ստուգումներ, - Իրականացնել հետստուգման աշխատանքներ և մոնիթորինգներ, - Իրականացնել խարդախության դեպքերի ուսումնասիրություն, դրանց պատճառահետևանքային կապերի և ներքին հսկողական համակարգի թերի կողմերի բացահայտում, - Ներկայացնել հաշվետվություններ իր վերահսկողական գործառույթների արդյունքում ի հայտ եկած եզրահանգումների, խախտումների, անհամապատասխանությունների և առաջարկների վերաբերյալ, - Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:  

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է` ֆինանսական, մաթեմատիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում, - Վերլուծական և ռիսկերի բացահայտմանը միտված զարգացած մտածողություն. ուշադրություն մանրուքներին, - Նախընտրելի է առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային, աուդիտի/ներքին վերահսկողության ոլորտներում, - Բանկային և վարկային կազմակերպությունների օրենսդրության իմացությունը ցանկալի է, - Համակարգչային հմտություններ (MS Office (Word, Excel)), - Հաղորդակցման գերազանց հմտություններ, - Հուսալիություն, ազնվություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն, - Կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ, - Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն, - Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն, - Գործուղումների մեկնելու պատրաստակամություն (տարեկան` 2-3 անգամ):  

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ. Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Ներքին վերահսկողության մասնագետ – Անուն, Ազգանուն»:  

2017-12-20

Դիտում` 3415
( Տեղադր.՝ 2017-03-31)

Banks.am


Smartclick.ai