Կազմակերպություն

Իրավաբան

Իրավաբանական բաժին

Երևան/Կենտրոն 

 

 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն, - Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, - Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն, - ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն, - Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն, - Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ, - Վերլուծական և համադրական մտածողություն, - Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, - Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ, - Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը առավելություն է, - Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն, - Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):  

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (10:00 - 19:00) 

- Ներկայացնել և պաշտպանել ընկերության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, - Կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, դիմումներ, միջնորդություններ, տեղեկանքներ և այլ բնույթի իրավաբանական փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ դատարաններում գործեր հարուցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, - Մասնակցել դատարանների նիստերին և ընկերությանը առաջարկներ ներկայացնել դատական որոշումների արդյունավետ կատարման ուղղությամբ, - Իրականացնել մոնիթորինգ` պարտավորությունների հավաքագրման գործընթացներում առկա խնդիրները դուրս բերելու ուղղությամբ, - Մշակել և անմիջական ղեկավարին ներկայացնել տարբեր գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիներ, - Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացնել խորհրդատվական, բացատրական աշխատանքներ՝ ընկերության հետ հարաբերությունները արտադատական կարգով և/կամ հաշտությամբ կարգավորելու նպատակով, - Պատրաստել ընկերությանը հասցեագրված հարցումների, հայցերի, բողոքների, պահանջների և առաջարկությունների պատասխանի նախագծեր, - Անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ գտնելով լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն և հաճախորդի պահանջները և կհամապատասխանեն կազմակերպության արժեքներին ու սկզբունքներին, - Իրականացնել այլ խնդիրների լուծում` ըստ անհրաժեշտության:  

 

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` “Իրավաբան - Անուն, Ազգանուն”:  

2017-04-30

Դիտում` 1997
( Տեղադր.՝ 2017-03-31)

Banks.am


Smartclick.ai