Կազմակերպություն

Իրավաբան

Իրավաբանական բաժին

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն 

Ցանկալի է 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն,

- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,

- ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն,

- Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն,

- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,

- Վերլուծական և համադրական մտածողություն,

- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,

- Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,

- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը առավելություն է,

- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն,

- Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Ներկայացնել և պաշտպանել ընկերության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում,

- Կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, դիմումներ, միջնորդություններ, տեղեկանքներ և այլ բնույթի իրավաբանական փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ դատարաններում գործեր հարուցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

- Մասնակցել դատարանների նիստերին և ընկերությանը առաջարկներ ներկայացնել դատական որոշումների արդյունավետ կատարման ուղղությամբ,

- Իրականացնել մոնիթորինգ` պարտավորությունների հավաքագրման գործընթացներում առկա խնդիրները դուրս բերելու ուղղությամբ,

- Մշակել և անմիջական ղեկավարին ներկայացնել տարբեր գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիներ,

- Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացնել խորհրդատվական, բացատրական աշխատանքներ՝ ընկերության հետ հարաբերությունները արտադատական կարգով և/կամ հաշտությամբ կարգավորելու նպատակով,

- Պատրաստել ընկերությանը հասցեագրված հարցումների, հայցերի, բողոքների, պահանջների և առաջարկությունների պատասխանի նախագծեր,

- Անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ գտնելով լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն և հաճախորդի պահանջները և կհամապատասխանեն կազմակերպության արժեքներին ու սկզբունքներին,

- Իրականացնել այլ խնդիրների լուծում` ըստ անհրաժեշտության:


 

 

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` “Իրավաբան - Անուն, Ազգանուն”:


Մրցույթին մասնակցելու կհրավիրվեն ներկայացված պահանջներին առավել համապատասխանող թեկնածուները:

 

2018-03-12

Դիտում` 2837
( Տեղադր.՝ 2017-04-05)

Banks.am


Smartclick.ai