Կազմակերպություն

Գլխավոր մեթոդաբան

Իրավական մեթոդաբանության խումբ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ.

·         ֆինանսաբանկային կամ իրավաբանական ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային (մասնագիտական) փորձ,

·         բարձրագույն իրավաբանական կրթություն (գիտական աստիճանի առկայությունը առավելություն է),

·         ՀՀ ընդհանուր օրենսդրության և մասնավորապես ՀՀ քաղաքացիական և ՀՀ բանկային օրենսդրության և բանկային գործի գերազանց, ինչպես նաև կորպորատիվ իրավունքի ընդհանուր իմացություն,

·         վերլուծական մտածողություն, տրամաբանելու ունակություն, կառուցողական/ռազմավարական մոտեցում, բարդ խնդիրներին արձագանքելու, դրանք գնահատելու և լուծելու կարողություն,

·         պատասխանատվության բարձր զգացում,

·         բարձր մոտիվացվածություն և նախաձեռնողականություն,

·         արագ կողմորոշվելու ունակություն, որոշումներ (այդ թվում` օպերատիվ) ընդունելու զարգացած հմտություններ,

·         խնդիրների և կոնֆլիկների լուծման զարգացած հմտություններ,

·         գործարար փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի պահանջների հիմունքների իմացություն,

·         ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,

·         շփման և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ,

·         բիզնես էթիկայի նորմերի իմացություն և դրանց հետևում,

·         լարված միջավայրում աշխատելու ունակություն,

·         թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,

·         զարգացած համակարգչային հմտություններ,

·         հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն լեզվի լավ իմացություն: 

 

-

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Աշխատանքային պարտականություններ.

·         Բանկի նոր և նոր խմբագրությամբ ընդունված ներքին իրավական ակտերի նախագծերի վերլուծություն ՀՀ օրենսդրությանը և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանության, ինչպես նաև Բանկում գործող միասնական իրավական մեթոդաբանության պահանջներին և ներքին իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից,

·         Բանկում միասնական իրավական մեթոդաբանության ապահովման նպատակով փաստաթղթային օրինակելի ձևերի, միասնական իրավական մեթոդաբանական պահանջների, կանոնների և չափորոշիչների մշակում,

·         ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում Բանկի ներքին իրավական ակտերի վերանայման նկատմամբ վերահսկողության իրականացում,

·         ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ պահանջների, Բանկի ներքին իրավական ակտերի կիրառման, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերի` ՀՀ գործող օրենսդրության նվազագույն պահանջներին համապատասխանության հետ կապված հարցերով իրավական-մեթոդական պարզաբանում, մեթոդական ցուցումների և առաջարկությունների տրամադրում,

·         Անհրաժեշտության դեպքում մասնակցություն Բանկի ներքին իրավական ակտերի մշակմանը և համաձայնեցմանը, ինչպես նաև Բանկում իրականացվող և ներդրվող գործընթացներին,

·         Անհրաժեշտության դեպքում և/կամ Բանկի  ստորաբաժանումների հայտերի հիման վրա Բանկի գործունեության հետ կապված ՀՀ նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն, Բանկի գործունեության առանձին բնագավառների վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացում և Բանկի ներգրավված ստորաբաժանումներին ներկայացում,

·         Բանկի ստորաբաժանումներին/աշխատակիցներին իրավական-մեթոդական խորհրդատվության տրամադրում, Բանկի աշխատակիցների համար ուսուցողական-տեղեկատվական սեմինարների անցկացում,

·         Բանկում գործող ներքին իրավական ակտերի էլեկտրոնային Գրադարանի ընթացիկ թարմացում և հետագա կառավարում, ՀՀ ԿԲ սահմանած ժամկետներում և կարգով Բանկի ներքին իրավական ակտերի ծանուցում,

·         Այլ գործառույթների և հանձնարարականների կատարում:

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Chief methodologist/ և  Ձեր ազգանունը, անունը: Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:  

 

 

 

2017-07-25

Դիտում` 1295

iTel
Mediamax
Sport
Bravo