Կազմակերպություն

Կոնտենտ մարքեթինգի և սոցիալական մեդիայի մասնագետ

Գլխամասային գրասենյակ, Զարգացման և նորամուծությունների Վարչություն

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

·         Բարձրագույն մասնագիտական կրթություն, MBA ցանկալի է,

·         Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,

·         Մարքեթինգային ավանդական և նորագույն գործիքների տիրապետում,

·         Անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ, մարքեթինգային, թվային և գլոբալ թրենդերի տիրապետում,

·         MS Office, MS Visio, MS Project, MS Outlook, Internet-ի իմացություն, գրաֆիկական դիզայնի ծրագրերից մեկի` Corel Draw, Adobe Photoshop, Adobe Illustrator իմացություն,

·         Շարունակական ինքնազարգացման կարողություններ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում պարբերաբար նորարարություններ ուսումնասիրելու և կիրառելու ունակություն,

·         Թիմում աշխատելու և առաջադրանքները համաձայնեցված ժամկետներում կատարելու ունակություններ, ներկայացման, և համագործակցության հմտություն,

·         Գրավոր և բանավոր շփվելու գերազանց կարողություններ,

·         Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

·         Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների ազատ տիրապետում:

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

               1)          Կառավարում է Բանկի էջերը սոցիալական կայքերում,

              2)          Կազմակերպում և իրականացնում է Բանկի սոցիալական մարքեթինգային արշավները,

              3)          Տեղադրում, ղեկավարում և վերլուծում է սոցիալական կայքերում գովազդը, ներկայացնում հաշվետվություն արդյունավետության մասին,

              4)          Կազմում, թարմացնում, խմբագրում և տեղադրում է Բանկի կայքի տեղեկատվությունը,

              5)          Կազմում է «վաճառող» մարքեթինգային տեքստեր և  հաղորդագրություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,

              6)          Կայքում տեղադրում է լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր,

              7)          Սոցիալական մեդիայի միջոցներով կապ է հաստատում հետևորդների հետ, հետևում և պատասխանում նրանց նամակներին և մեկնաբանություններին, վերլուծում հաճախորդների կարծիքները,

              8)          Առաջարկություններ է ներկայացնում բրենդի ճանաչողության բարձրացման և ծառայությունների առաջխաղացման եղանակների մասին,

              9)          Ապահովում է Բանկի և սոցիալական մեդիայի միջոցների միջև համագործակցությունը:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@prometeybank.am կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով: Ինքնակենսագրականում անհրաժեշտ է նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

 

2017-06-15

Դիտում` 2536
( Տեղադր.՝ 2017-05-20)

Banks.am


Smartclick.ai