Կազմակերպություն

Հաճախորդների խորհրդատու «Արարատ» մասնաճյուղում

Հաճախորդների սպասարկման բաժին

Արարատ/Արարատ 

Բարձրագույն 

Առանց փորձի 

– Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական,
– Վաճառքի գործիքների իմացությունը և կիրառման փորձը ցանկալի է,
– Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
– Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
– Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
– Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
– MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է,

– Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:
 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

– Ներկայացնել և վաճառել ընկերության ֆինանսական ծառայությունները` բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան վարկատեսակները,
– Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
– Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` ներքին կանոնակարգին համապատասխան,
– Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով  բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ,
– Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
– Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
– Հաճախորդներին ներկայացնել և բացատրել պայամանգրի բոլոր դրույթները, պահպանել և արխիվացնել բոլոր փաստաթղթերը,

– Անհրաժեշտության դեպքում աջակցել ադմինիստրատիվ հարցերում:
 

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` «Հաճախորդների խորհրդատու - Արարատ – Անուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուները կապահովվեն անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով:

 

 

2017-09-03

Դիտում` 675
( Տեղադր.՝ 2017-06-21)

Banks.am


Smartclick.ai