Կազմակերպություն

ֆինանսական խորհրդատու

ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է), • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի իրավաբանական անձ հաճախորդների վարկավորման ուղղվածությամբ, • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է, • Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն , • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն:  

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների բազայի վարում, • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ցանկի պատրաստում և մասնակցություն անհատական (յուրաքանչյուր Հաճախորդի գծով) վաճառքի պլանի մշակմանը, • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում, աջակցում Բանկի ծառայությունների վաճառքի իրականացման բոլոր փուլերում, • Փոքր և միջին բիզնես հաճախորդների բիզնեսի մասին հիմնական տեղեկատվության հավաքագրում, պոտենցիալի գնահատում, բանկերի հետ հաճախորդի փոխհարաբերությունների, բանկային ծառայությունների վերլուծության իրականացում, հաճախորդների պահանջների և նրա համագործակցության ընդլայնման վերաբերյալ դիրքորոշման ներկայացում, • Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության իրականացում, վարկունակության գնահա տում, վարկավորման վերաբերյալ կարծիքի (առաջարկի) ձևավորում և ներկայացում որոշումներ կայացնող իրավասու մարմնին, • Տրամադրված վարկերի նպատակայնության, ընթացիկ մոնիտորինգի իրականացում, • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների առկա վարկային և ավանդային պորտֆելների սպասարկման հսկում, • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների վարկային և ոչ վարկային հայտերի կազմում, • Փոքր և միջին ձեռնարկությունների հաճախորդների կոնկրետ գործարքների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հարցումներին պատասխանների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:  

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Senior financial consultant”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

2017-07-24

Դիտում` 2698
( Տեղադր.՝ 2017-07-11)

Banks.am


Smartclick.ai