Կազմակերպություն

Հավաքագրումների մասնագետ

Իրավաբանական բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության և/ կամ իրավաբանության բնագավառում 

   Աշխատանքային փորձը պարտադիր է (ցանկալի է բանկային ոլորտում),
   Վերլուծական կարողություններ
    MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel) 

    Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
    Թիմային աշխատելաոճ
   Լարված պայմաններում աշխատելու ունակություն,
    Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է

 

 

Արական 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

·         Ապահովել Ընկերության իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,

·         իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով, ներկայացնել առաջարկություններ առաջացած խնիրներից խուսափելու կամ դրանց լուծման ուղղությամբ,

·         ձեռք բերել տեղեկատվություն խնդրահարույց լիզինգի առարկաների գտնվելու վայրի, շահագործողի, վիճակի մասին, համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ձեռք բերված տեղեկատվությունը, յուրաքանչյուր դեպքում, ելնելով դրա առանձնահատկություններից, առաջարկել լիզինգի առարկաների հետ վերադարձման հնարավոր տարբերակներ,

·         իրականացնել հետ վերադարձված լիզինգի առարկաների տեղափոխման և տեղակայման հետ կապված գործողությունների կազմակերպումը, համապատասխան մշտական հանձնաժողովներին ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման մասին, կատարել կամ օժանդակել  նշված հանձնաժողովների ընդունած որոշումների կատարմանը

·         ընկերության իրավաբանի բացակայության դեպքում կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ` ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,

·         վերահսկել կազմակերպության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև hետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին, մասնակցել դատական նիստերին և իրականացնել համապատասխան լիազորագրով տրված իրավունքները,

·         համակարգել խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,

·         փորձաշրջան անցնողների ուսուցում,

·         Կանոնակարգերի և կազմակերպության գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,

·         Գլխավոր տնօրենի և նրա տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարում:

 

Նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են բեռնել Աշխատանքիընդունվել ցանկացողների համար դիմումի ձևըլրացնել և ուղարկել arpine.hovhannisyan@acba.am

hranush.mkrtchyan@acba.am հասցեներին` նամակի թեմա (subject) դաշտում նշելով՝ Հավաքագրումների բաժնի մասնագետ:

 

Դիմում հայտերը ներկայացնել միայն կցված ձևով. այլ տեսակի դիմումները ուղղակիորեն չեն դիտարկվի:

 

2017-08-31

Դիտում` 2932
( Տեղադր.՝ 2017-07-19)

Banks.am


Smartclick.ai