Կազմակերպություն

Մասնաճյուղի կառավարիչ

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն 

1-3 տարի 

Մոգո ՈՒՎԿ-ն փնտրում է փորձառու անձնավորության մասնաճյուղի կառավարիչի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։ Վերջինս պետք է կազմակերպի և իրականացնի մասնաճյուղի բոլոր գործառնությունները։

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

1.     Մասնաճյուղի ընթացիկ գործունեության ղեկավարում,

2.     Ընկերության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում,

3.   Հաճախորդների ներգրավում,

4.   Վարկատեսակների վաճառքի կազմակերպում,

5.   Վարկային գործերի կազմման և վարման կազմակերպում,

6.   Պոտենցիալ վարկառուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության ապահովում,

7.   Վարկային նախագծերի որակյալ փորձաքննության իրականացում` համաձայն Ընկերության ներքին իրավական ակտերի,

8.   Պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, վարկունակության վերլուծության կազմակերպում,

9.   Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշման կայացում և նախնական քննարկման ներկայացում, վարկային փաթեթի և դրա ապահովության վերաբերյալ եզրակացության ներկայացնում,

10. Նոր վարկային գործիքների ներդրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացւմ, 

11․ ՈՒՎԿ ներքին կանոնակարգերով և ղեկավարի հանձնարարությամբ այլ գործողությունների իրականացում։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ info@mogo.am էլ. փոստի հասցեին՝ կցելով ինքնակենսագրականը (CV) հետևյալ վերնագրով՝ "CV-Անուն Ազգանուն" և "Subject" դաշտում նշելով "Մասնաճյուղի կառավարիչ"։

Նշված պայմանների խախտմամբ հայտերը չեն դիտարկվի։

 

  • Բարձրագույն տնտեսագիտական և/կամ ֆինանսական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Կազմակերպչական, ներկայացուցչական հմտություններ
  • Գիտելիքներ ֆինանսական ծառայությունների ոլորտներում
  • Շուկայի ուղղվածության և զարգացման ընկալում` ծառայությունների և հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման նպատակով
  • Ինքնուրույն և թիմային աշխատանք կատարելու ունակություն
  • Միաժամանակ մի քանի գործառույթներ իրականացնելու ունակություն
  • Սեղմ ժամկետում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
  • MS Word, Excel համակարգչային ծրագրերի իմացություն
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
 

2017-09-09

Դիտում` 2725

Banks.am
iTel
Mediamax
Sport
Bravo