Շաբաթ, Ապրիլ 20
Արարատի մասնաճյուղի հաշվապահ
ՀՀՀՎ
Արարատ/Արարատ
Բակալավր
1-3 տարի
· Բարձրագույն մասնագիտական կրթության պարագայում 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը հաշվապահության, աուդիտի, տնտեսագիտության բնագավառներում, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
· բարձրագույն ոչ մասնագիտական կրթության պարագայում 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
· մեծ քանակի կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ և հմտություններ, դրամն արագ և անսխալ հաշվելու ունակություն,
· կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
· սեղմ ժամկետներում և ծանրաբեռնված աշխատելու ունակություն,
· թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:
Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
· վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
· հարկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
· համակարգչային Excel և Word ծրագրերի խորացված իմացություն, ՀԾ Բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
· ինտերնետի հետ աշխատելու բավարար գիտելիքներ,
· Կենտրոնական Բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայականի առկայությունը ցանկալի է:
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
· ՀՀ oրենսդրության պահանջներին համապատասխան մասնաճյուղերում իրականացնել սկզբնական հաշվառման փաստաթղթավորումը,
· սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա իրականացնել տնտեսական գործարքների թղթային և էլեկտրոնային հաշվապահական ձևակերպումները,
· ճշգրիտ և ժամանակին կազմել/ներկայացնել հաշվապահական, ֆինանսական և հարկային անհրաժեշտ հաշվետվությունները,
· ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն ներկայացնել ֆինանսական, գործառնական և այլ հաշվետվությունները,
· մասնաճյուղերի կողմից իրականացնել կանխիկ գործառնությունները,
· մասնաճյուղերի կողմից իրականացնել բանկային գործառնությունները,
· վարել հիմնական միջոցների և պաշարների հաշվապահական հաշվառումը,
· պահպանել մասնագիտական վարքագծի կանոնները:
Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հասցեներից որևէ մեկով.
ՀՀ ք. Արարատ, Շահումյան փողոց, շենք 55, թիվ 17 և 9/1 «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Արարատի մասնաճյուղ կամ vacancy@aregak.am էլ. փոստով: Պարզաբանումների համար զանգահարել (0234) 4-39-48 հեռախոսահամարով:
Խնդրում ենք որպես վերնագիր նշել “Արարատի մասնաճյուղի հաշվապահ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
2017-09-18
Դիտում` 2987 ( Տեղադր.՝ 2017-09-08)
20.04.2024 | 11:25 Եվրոպայի տնտեսական հեռանկարն այսօր մռայլ է թվում, բայց իրավիճակը կարող է փոխվել
19.04.2024 | 18:01 Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19.04.2024 | 14:01 Դիջիթեյնը ССF 2K24-ի հիմնական գործընկեր. «Սերունդների ձայնը» ինտերակտիվ ինստալյացիա CCF-ում
19.04.2024 | 13:48 Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությունը Հայաստանում է
19.04.2024 | 13:28 PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30 000-րդ հաճախորդին
19.04.2024 | 12:56 Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման հերթական ամփոփագիրը
19.04.2024 | 10:48 Նորվեգիայի սուվերեն հիմնադրամը I եռամսյակում $110 միլիարդ եկամուտ է ստացել
19.04.2024 | 10:06 Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
18.04.2024 | 17:01 Հայաստանում գազավորված եւ չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով
18.04.2024 | 16:19 Այս տարի Երևանի կոնյակի գործարանը 20 %-ով ավել խաղող կգնի
18.04.2024 | 16:04 Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
18.04.2024 | 15:48 Փախստականներին աջակցելու համար Հայաստանին €15 միլիոն կտրամադրվի
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau