Կազմակերպություն

Իրավախորհրդատու գույքային հարաբերությունների գծով

Իրավաբանական ծառայություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն իրավաբանական, • Առնվազն 6 ամսվա մասնագիտական իրավաբանական փորձ Կենտրոնական բանկում կամ ցանկացած առևտրային բանկում կամ վարկային կազմակերպությունում կամ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առևտրային կազմակերպության իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում, • Փաստաբանի որակավորումը ցանկալի է, • Գույքային (իրային) և աշխատանքային հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն, • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ և անգլերենի իմացություն, • MS Office-ի իմացություն:  

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Լիցենզիաներ, համաձայնություններ առևտրային պատենտներ և այլ թույլտվություններ ստանալու նպատակով դիմումների և այլ փաստաթղթերի մշակում և վերջիններիս փոխանցում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, • Բանկի և հոլդինգի սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցման ստուգում, • Բանկի սեփականության իրավունքի պահպանության նպատակով փաստաթղթերի մշակմանը մասնակցություն (նյութական պատասխանատվության պայմանագրեր, նյութական արժեքների ստացման և ընդունման հրահանգներ, հաշվառում և շարժ), • Գրավի առարկայի և գրավատուի իրավունքների ստուգման նպատակով փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, գրավի իրավունքի գրանցման ժամանակ իրավաբանական օգնություն:  

 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել“Իրավախորհրդատու_ գույքային”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

2017-10-31

Դիտում` 1433
( Տեղադր.՝ 2017-10-19)

Banks.am


Smartclick.ai