Կազմակերպություն

Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ

Տեղեկատվական անվտանգության բաժին

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

• Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է), • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվության պաշտպանության ուղղվածությամբ (նախընտրելի է բանկային ոլորտում), • Հայերենի (գերազանց), ռուսերենի (լավ), անգլերենի (տեխնիկական) իմացություն, • Խորացված համակարգչային գիտելիքներ, ՏՏ կառավարման և ՏՏ անվտանգության կառավարման ծրագրային միջոցների և գործիքների իմացություն, • Բանկային տեխնոլոգիաների իմացություն:  

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բաժնի աշխատանքների կոորդինացում և վերահսկում, բաժնի աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն, • Տեղեկատվական համակարգերից օգտվողների իրավասությունների վերլուծում, աշխատանքային պարտականությունների համապատասխանու¬թյան և խաչվելիության բացահայտում, Տեղեկատվական համակարգերից օգտվողների իրավասությունների ռեեստրի կազմում և հաստատման ներկայացում, • Բանկի Էլեկտրոնային վճարային համակարգի անվտանգ աշխատանքի կազմակերպում, • Օպերացիոն և կիրառական համակարգերում տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակման, արտակարգ իրավիճակներում գործողությունների նկարագրման, ռիսկերի բացահայտման և նվազեցման արարողակերգերի կազմակերպում, • Բանկի տեղեկատվական համակարգերում գործող պաշտպանական մեխանիզմների աշխատունակության վերահսկողություն, • Բանկի համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային համակարգերի անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման հետ կապված անվտանգության պահանջների կատարման վերահսկողություն, • Բանկի տեղեկատվական համակարգերում գործող պաշտպանական մեխանիզմների աշխատունակության վերահսկողություն, նոր ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի, մեխանիզմների ուսումնասիրություն, կիրառման ծրագրերի մշակում, • Օպերացիոն և կիրառական համակարգերում անվտանգության պատասխանատուի գործառնությունների կատարում, • Բանկի տեղեկատվական համակարգերում իրադարձությունների վերլուծություն, ռիսկերի գնահատում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի մշակում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:  

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of information security unit”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: 

 

2017-12-17

Դիտում` 2446
( Տեղադր.՝ 2017-12-05)

Banks.am


Smartclick.ai