Կազմակերպություն

Շիրակի մարզային միավորի խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ

Շիրակի մարզային միավոր

Շիրակ/Գյումրի 

Բակալավր 

1-3 տարի 

  • Բարձրագույն կրթություն, (ցանկալի է տնտեսագիտական կամ իրավաբանական),
  • առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:                                Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`  
  • գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
  • վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն:                                              Անհրաժեշտ հմտություններ 
  • համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ, 
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, 
  • ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, 
  • թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն: 


 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Ապահովել Շիրակի մարզի երկու մասնաճյուղերի իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ, ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
  • հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները, 
  • իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով, 
  • կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ՝ ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
  • վերահսկել մասնաճյուղերի կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև հետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին, 
  • համակարգել մասնաճյուղերի իրավական փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
  • կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:      


 

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հասցեներից որևէ մեկով.

ՀՀ ք. Գյումրի, Տերյան փողոց, 91/1, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Գյումրու մասնաճյուղ կամ vacancy@aregak.am էլ. փոստով:

Մանրամասների համար զանգահարել 0312-3-20-43, 5-79-17 հեռախոսահամարներով:

Հարցազրույցի կհրավիրվեն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել «Շիրակի ՄՄ-ի ԽՎՀՄ» պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

 

2018-02-13

Դիտում` 1452
( Տեղադր.՝ 2018-01-30)

Banks.am


Smartclick.ai