Կազմակերպություն

Արտաշատի մարզային միավորի խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ

Արտաշատի մարզային միավոր

Արարատ/Արտաշատ 

Բակալավր 

1-3 տարի 

  • Բարձրագույն կրթություն, (ցանկալի է տնտեսագիտական կամ իրավաբանական),
  • առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:  

Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`

  • գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
  • վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն:  

Անհրաժեշտ հմտություններ

  • համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ, 
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, 
  • ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, 
  • թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն: 


 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Ապահովել Արտաշատի մասնաճյուղի իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ, ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
  • հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները, 
  • իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով, 
  • կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ՝ ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ, 
  • վերահսկել մասնաճյուղի կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև հետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին, 
  • համակարգել մասնաճյուղի իրավական փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
  • կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:      


 

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հասցեներից որևէ մեկով.

ՀՀ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., թիվ 50, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Արտաշատի մասնաճյուղ կամ vacancy@aregak.am էլ. փոստով: Պարզաբանումների համար զանգահարել (0235) 2-26-88 հեռախոսահամարով:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել «Արտաշատի ՄՄ-ի ԽՎՀՄ» պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:


 

2018-02-14

Դիտում` 336

iTel
Mediamax
Sport
Bravo