Capitalmarket
8 աշխատատեղ   |   109 ռեզյումե   |   85 գործատու   |   3052 հայցորդ
Թող շնորհվի արժանավորին - Да будет дано достойнейшему
RSS - Գտնել շատ հեշտ


Մեր նախագծերը
Աշխատատեղի դիտում
Կազմակերպություն Ամերիաբանկ 
Վարչություն / բաժին ՄԱՆՐԱԾԱԽ ԳՈՐԾԱՌՆՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ/Սպառողական վարկերի բաժին 
Պաշտոն ՍՊԱՌՈՂԱԿԱԲ ՎԱՐԿԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ
Մարզ Երևան / Կենտրոն 
Տարիք  
Կրթություն բարձրագույն մասնագիտական 
Աշխ. փորձ 3-ից 5 տարի 
Պրոֆեսիոնալ հմտություններ • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
• Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2-ը ղեկավար պաշտոնում
• Կառավարման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
• Թիմ կառավարելու և առաջնորդելու հմտություն
• Վերլուծական մտածողություն
• Բանկային հաշվապահական հաշվառման, բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի գերազանց իմացություն
• Նոր գաղափարներ գեներացնելու ունակություն: 
Աշխատավարձ Պայմանագրային  
Սեռ  
Աշխատանքային ժամեր ամբողջ օրը 
Պարտականություններ • Ապահովել սպառողական վարկերի համար դիմած հաճախորդների պատշաճ սպասարկման, փաստաթղթերի հավաքագրման, վարկունակության և վարկարժանության գնահատման, գրավադրման, եզրակացություն և վարկի տրամադրման գործընթացները
• Ապահովել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում) վարումը և վարկերի սպասարումը
• Կազմակերպել և ղեկավարել բաժնի ընթացիկ աշխատանքները
• Մասնակցել սպառողական վարկերին վերաբերող ընդհանուր ռազմավարական ծրագրերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և մոտեցումների մշակման աշխատանքներին
• Ներկայացնել առաջարակություններ բանկում գործող պայմաններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
• Կոորդինացնել բաժնի աշխատանքները բանկի այլ ստորաբաժանումների հետ
• Կազմել և ներկայացնել հաշվետվություններ բաժնի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ
• Պարբերաբար վերլուծել սպառողական վարկերի պորտֆելը` քանակական և որակական ուղղություններով: 
Անհրաժեշտ փաստաթղթեր Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 01/08/2010 լրացնել www.ameriabank.am կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրություն ուղարկել hr.branch@ameriabank.am էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը: 
Այլ պայմաններ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: 
Վերջնաժամկետ 2010-08-03 16:16:46 
Դիտումների քանակը` 738
Bravo.am
Շտապ ռեզյումեներ