| Կազմակերպություն |
Ամերիաբանկ |
| Վարչություն / բաժին |
“Կենտրոն” Մասնաճյուղ / Մանրածախ գործառնությունների բաժին |
| Պաշտոն |
“ԿԵՆՏՐՈՆ” ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ |
| Մարզ |
Երևան / Կենտրոն |
| Տարիք |
|
| Կրթություն |
բարձրագույն մասնագիտական |
| Աշխ. փորձ |
առնվազն 1 տարի |
| Պրոֆեսիոնալ հմտություններ |
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 3 ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում
• Կանխիկ դրամով աշխատելու փորձը ցանկալի է
• Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգի իմացությունը ցանկալի է
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
• Տարրական գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
• Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
• Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
• Թիմային աշխատանքի ունակություններ:
• Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն |
| Աշխատավարձ |
Պայմանագրային |
| Սեռ |
|
| Աշխատանքային ժամեր |
|
| Պարտականություններ |
• Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին
• Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
• Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
• Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն
• Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում)
• Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը
• Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
• Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը
• Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը
• Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին
• Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
• Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ |
| Անհրաժեշտ փաստաթղթեր |
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 20/08/2010 լրացնել www.ameriabank.am կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրություն ուղարկել hr.branch@ameriabank.am էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը: |
| Այլ պայմաններ |
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: |
| Վերջնաժամկետ |
2010-08-17 16:22:09 |