Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Հունվար 18
1 առաջարկ
7 առաջարկ
2 առաջարկ
Հիմնադրվել է 1990 թվականին: Անցել է պետական հավատարմագրում 2001թ. (արտոնագիր N 025 16.10.2000թ. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.)
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Ակադեմիայի կառույցում գործում են`
- Բանկային-տնտեսագիտական ինստիտուտը - Բազային քոլեջը - Ավագ դպրոցը
Գործում են հետևյալ մասնագիտությունները`
Ֆինանսներ և վարկ (մասնագիտացում` ֆինանսներ, միջազգային ֆինանսներ, ֆինանսական մենեջմենթ, բանկային գործ, մաքսային գործ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում)
Հաշվապահական հաշվառում և աուդիտ (մասնագիտացում` բանկային հաշվառում և աուդիտ, հարկեր և հարկագրում)
Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում (մասնագիտացում` անշարժ գույքի գնահատում )
Ուսման տևողությունը չորս տարի է:
Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար , որոնք ցանկանում են ստանալ երկրորդ մասնագիտական կրթություն, ուսման տևողությունը սահմանվում է երկու տարի:
Մինչև այժմ Ակադեմիան տվել է շուրջ 1420 շրջանավարտ, որից 83% աշխատում են հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, բանկային և հարկային համակարգերում:
Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան իրականացվում է հանրապետության առաջատար բանկերում (Հայէկոնոմբանկ, Յունիբանկ, Արդշինինվեստբանկ, ԲՏԱ Բանկ), հարկային և ֆինանսական կառույցներում:
ՈՒսուցումը կատարվում է առկա և հեռակա:
Ակադեմիայում գործող բազային քոլեջ ընդունվում են հանրակրթական միջնակարգ ուսուցման հենքի վրա հարցազրույցով: Առաջադեմ շրջանավարտները , ստանալով կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ որակավորումը, ուսումը կարող են շարունակել ակադեմիայի համակարգում ցանկացած մասնագիտությամբ:
Գործում է նաև նախապատրաստական բաժանմունք աբիտուրենտների համար, որոնք հետագայում կարող են ընդունվել ակադեմիայի ցանկացած բաժին առանց ընդունելության քննություններ հանձնելու:
Ակադեմիայի կառույցում գործում է նաև ավագ դպրոց , որի շրջանավարտները, ստանալով ատեստատ, կարող են ուսուցումը շարունակել ակադեմիայում:
Ֆինանսական Ակադեմիայում գործում է վերոհիշյալ մասնագիտությունների գծով միակ հավատարմագրված մագիստրատուրան: 2006թ.-ից սկսել է գործել նաև ասպիրանտուրան:
Մագիստրատուրայում կարող են սովորել ոչ միայն շրջանավարտները, այլև բակալավրի աստիճան ունեցող այլ բուհերի շրջանավարտներ:
Ուսման տևողությունը երկու տարի է:
Ակադեմիայում գործում է գիտական խորհուրդ, ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն:
Կազմակերպվում են ամենամյա ավանդական գիտաժողովներ նվիրված ազգային տնտեսության հիմնահարցերին: Ակադեմիան հրատարակում է, ինչպես նաեւ հովանավորում է մասնագիտական դասագրքերի , ուսումնա-մեթոդական ձեռնարկների տպագրումը:
Գործում է գրադարան 6000 կտոր մասնագիտական գրականությամբ:
Ակադեմիան ուշադրություն է դարձնում ուսանողների համակարգչային և լեզվական պատրաստվածությանը, "Ֆուջի” մասնագիտացված քոլեջի հետ համատեղ գործում է Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոն: Բացի հիմնական օտար լեզվից, ուսանողների ընտրությամբ կատարվում է լրացուցիչ երկու օտար լեզուների անվճար ուսուցում (ֆրանսերեն և իսպաներեն ): Գործում է նաև համակարգչային կենտրոն: Հրատարակվում է "Ֆինանսիստ” ուսանողական լրագիր:
15.01.2021 | 10:26 Ֆինտեխ
Ֆինտեխ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել
13.01.2021 | 14:19 Ֆինտեխ
Չեղարկվել է Visa-ի $5,3 մլրդ արժողությամբ գործարքը
13.01.2021 | 16:52 Ֆինտեխ
ՌԴ ԿԲ-ն ողջունում է տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ֆինանսական շուկա
11.01.2021 | 10:05 Ֆինտեխ
Digital Horizon. 2021 թվականի ֆինտեխ միտումները
11.01.2021 | 16:33 Ֆինտեխ
Չինաստանը խստացնում է պահանջները տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ
30.12.2020 | 14:00 Նորություններ
Կոնվերս Բանկի մասնաճյուղերի սպասարկման գրաֆիկը ոչ աշխատանքային օրերին
18.12.2020 | 13:03 Նորություններ
Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում
14.12.2020 | 14:23 Ֆինտեխ
Թվային փոխակերպումն ու բանկերի հետ հաճախորդների էմոցիոնալ կապը
10.12.2020 | 10:15 Հոդվածներ
Խաղ փոխող գործադիր տնօրեն
15.12.2020 | 13:50 Հարցազրույցներ
Գրիգոր Հովհաննիսյան. Ճգնաժամից հետո կայծակնային զարգացումն անխուսափելի է
21.12.2020 | 16:17 Նորություններ
ԿԲ-ն «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամ է թողարկվել
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2021 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau