ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերություն

Թարմացված է՝  07.06.2019 թ.


«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ հիմնադրվել է 1997թ. «ԷՖԵՍ» ԱՓԲԸ անվանմամբ:

2003թ. ընկերության բաժնետոմսերի 75% ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, որից հետո ընկերությունը անվանափոխվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ: Ներկայումս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հանդիսանում է «ԻՆԳՈ» (Երաշխիքների եւ Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ:

Ընկերության հիմնական առաքելությունն ու նպատակն է ամրապնդել հայրենական շուկայում իր առաջատարի դիրքերը՝ միաժամանակ շարունակելով հոգալ իր հաճախորդների մասին եւ ապահովելով միջազգային ստանդարներին համապատասխանող բարձրակարգ սպասարկում:

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար ընկերությունը առաջարկում է ապահովագրական ծառայություններ հետեւյալ տեսակներով.

  • Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
  • Գույքի ապահովագրություն
  • Բժշկական ապահովագրություն
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն
  • Պատասխանատվության ապահովագրություն
  • Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն
  • Բեռնափոխադրումների ապահովագրություն
  • Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն 
  • Ուղեւորության ապահովագրություն
  • Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն


Վերջին տարիների ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն զբաղեցնում է առաջատարի դիրքը` ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշներով:

2007թ. ընկերությունը, ընդառաջ գնալով օրենսդրական փոփոխություններին, վերալիցենզավորվել է եւ ՀՀ ԿԲ-ի կողմից ստացել ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ԱՊՈ 0005 (0014):

2009թ. ընկերությունը առաջատարն է եղել ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարներով եւ վճարված ապահովագրական հատուցումներով, ինչպես նաեւ զուտ եկամտի ծավալով:

2012թ. ընկերությունը հաճախորդների վստահության եւ բարձր գնահատանքի շնորհիվ ճանաչվել է «Տարվա լավագույն ապահովագրող»՝ Տարվա լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխության կողմից կատարված հետազոտության արդյունքներով։

2013թ. ընկերությանը շնորհվել է որակի կառավարման ISO 9001:2008 սերտիֆիկատ։

2014թ. ընկերությունը հանդիսացել է ապահովագրական շուկայի առաջատարը գույքի, ճամփորդական աջակցության, տարերային աղետներից, առողջության, դժբախտ պատահարներից ապահովագրության ոլորտներում։

2015թ. ընկերությունը արժանացել է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակին «Համաչափ եւ կայուն զարգացող ընկերություն» անվանակարգում։

2016թ. Մոսկվայում ընկերությանը շնորհվել է «Տարվա լավագույն դուստր ընկերություն» տիտղոսը «ԻՆԳՈ» խմբի ընկերությունների ցանկում։

2017թ. ընկերությունը 20-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկել է «Տարեկան հաշվետվության» գիրքը։ Ընկերության կարեւոր ձեռքբերումներից էր թվայնացման ռազմավարությունը։ Մյուս կարեւոր ձեռքբերումն էր օնլայն ռազմավարության մեկնարկը. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ առաջինը Հայաստանում իրականացրեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց վաճառք։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» -ն ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ:

Գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50
Հեռախոսահամար (010)59 21 21
Ֆաքս (010)54 75 06
Էլ. հասցե [email protected]
Վեբկայք http://www.ingoarmenia.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo