ԳՈՒԴԿՐԵԴԻՏ

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունն իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է 2015 թվականից: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 21 լիցենզիա՝ տրված 2007 թ. դեկտեմբերի 4-ին։

Գուդկրեդիտը սպառողական ֆինանսավորման բնագավառում արագ զարգացող ընկերություն է, որն առաջինն է եղել Հայաստանի շուկայական լուծումներում բազմաթիվ նորարարություններ փորձարկելու հարցում՝ իր հաճախորդներին արագ եւ հարմարավետ սպասարկելու նպատակով։ Մասնավորապես, Գուդկրեդիտ ընկերությունն առաջինն էր, որը ներմուծեց Հայաստանում ամբողջությամբ առցանց վարկավորման հարթակը (սկզբից մինչեւ վերջ): Հարթակը ներկայացնում է նորարար եւ նորմատիվներին համապատասխանող լուծումներ՝ հաճախորդին տրամադրելով հեռահար նույնականացման եւ արագ դրամական փոխանցումների ծառայություններ։

Ընկերությունը ոչ բանկային ֆինանսական կազմակերպություն է, որը պատկանում է 4Finance Holding SA ընկերությանը (www.4finance.com)։ 4Finance ընկերությունը Եվրոպայի՝ թվային սպառողական վարկավորման ամենամեծ ընկերություններից մեկն է։ Նորագույն տեխնոլոգիայի եւ տվյալների շնորհիվ 4Finance ընկերությունը սպառողներին առաջարկում է արագ եւ հարմարավետ վարկեր 16 երկրներում։

4Finance ընկերության մաս լինելը հնարավորություն է տալիս ծանոթանալու մասնագետների միջազգային ցանցի հարուստ գիտելիքներին, եւ փորձին՝ Հայաստան բերելով իրենց նոու-հաուն եւ հակառակը:


Պատասխանատու կերպով աշխատելը Գուդկրեդիտի համար առանցքային արժեք է։ Գուդկրեդիտն օգնում է վարկառուներին կատարել իրազեկ որոշումներ իր պատասխանատու վարկավորման հարթակի միջոցով (www.xelamitvark.am)։ Ընկերությունը տրամադրում է խորհուրդներ եւ առաջարկություններ ֆինանսական կազմակերպություններից վարկ վերցնելու, անձնական բյուջեի կառավարման, առցանց վարկավորման եւ այլնի վերաբերյալ։

Գուդկրեդիտն իր առաջին քայլերն արել է որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն եւ հպարտ է լինել 3Action նախագծի հիմնադիրը եւ հովանավորը, որն իրագործվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ 2018 թվականին։ Նախագծի նպատակն էր ապահովել երեխաների շրջանում բազմակողմ կարողությունների եւ ունակությունների զարգացումը։ Շախմատը, ֆուտբոլը եւ կոդավորումը ընտրվել էին որպես ուղեղը, մարմինը եւ հոգին վարժեցնելու համար առանցքային առարկաներ։

2018թ. դեկտեմբերի դրությամբ Գուդկրեդիտ ընկերությունը ստացել է 190 հազ. վարկային դիմումներ, տրամադրել է 62000 վարկ՝ ընդհանուր 10 միլիարդից ավելի գումարով։ Գուդկրեդիտում աշխատում է 69 մարդ։ Այն ունի երեք մասնաճյուղերից, 47 վաճառակետերից եւ 31 անկախ բրոքերներից բաղկացած ցանց։

Գործադիր տնօրեն Արտաշես Տոնոյան
Հասցե ՀՀ, ք․ Երևան 0069, Կարապետ Ուլնեցու 58/1
Հեռախոսահամար (098) 588005, (010) 514311, (010) 248005
Էլ. հասցե [email protected]
Վեբկայք https://www.goodcredit.am
https://www.vivus.goodcredit.am
https://www.kimbi.goodcredit.am

Պայմաններ

VIVUS.AM նվազագույն վճարմամբ սպառողական վարկի պայմանները

Ընդհանուր պայմաններ VIVUS.AM` «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրվող նվազագույն վճարմամբ սպառողական վարկ առանց գրավի և երաշխավորության, որը տրամադրվում է վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի հանդիսացող 23–70 տարեկան ֆիզիկական անձանց:
Վարկի գումար 10,000 - 95,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ Վարկը վերադարձնելու ժամկետը սահմանվում է վարկային պայմանագրով և հանդիսանում է անժամկետ (ցպահանջ):
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք 24%
Վարկի սպասարկման վճար 17%-ի չափով սպասարկման վճար, որը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ և ենթակա է վճարման 30-օրյա պարբերականությամբ:
Նվազագույն պարտադիր վճար Հաճախորդի կողմից վճարվող 30-օրյա պարբերականությամբ վճար, որն իր մեջ ներառում է վարկի տոկոսագումար, սպասարկման վճար, և Վարկի մնացորդի 1%-ի չափով գումար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում www.goodcredit.am

 
KIMBI.AM սպառողական վարկատեսակի պայմաններ

Ընդհանուր պայմաններ KIMBI.AM` «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից տրամադրվող սպառողական վարկ առանց գրավի և երաշխավորության, որը տրամադրվում է վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող, 23-70 տարեկան, ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց:
Վարկի գումար 100.000 - 500.000 ՀՀ դրամ
Վարկի մարման ժամկետ 12 – 30 ամիս:
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք 24%
Վարկի տրամադրման վճար Վարկի 6%-ի չափով միանվագ վճար, որը ենթակա է գանձման վարկի տրամադրման պահին:
Վարկի սպասարկման վճար Վարկի 3%-ի չափով վճար, որը ենթակա է վճարման հաճախորդի կողմից 30-օրյա պարբերականությամբ:
Ապահովագրություն Այս վարկատեսակի շրջանակում Ընկերությունն ապահովագրում է հաճախորդին դժբախտ պատահարների ռիսկից՝ հիմնական վարկային պայմանագրով սահմանված Վարկի մարման ժամկետով և Վարկի գումարի չափով:
Հաճախորդն ապահովագրվում է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում, համաձայն՝ www.nairi-insurance.am կայքում հրապարակված ապահովագրության ընդհանուր պայմանների: Դժբախտ պատահարներից պահովագրությունն իրականացվելու է Ընկերության հաշվին` առանց հաճախորդներից լրացուցիչ վճարներ գանձելու:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքից www.goodcredit.am


Երաշխավորությամբ ապահովված սպառողական վարկատեսակի պայմաններ

Ընդհանուր պայմաններ «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ապահովված սպառողական վարկ, որը տրամադրվում է փաստաթղթավորված, վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Վարկի գումար 50.000 - 2.000.000 ՀՀ դրամ
Վարկի մարման ժամկետ 1- 18 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք 24%
Վարկի տրամադրման վճար Վարկի 3,5%-ի չափով միանվագ վճար, որը ենթակա է գանձման Վարկի տրամադրման պահին:
Վարկի սպասարկման վճար
  • մինչև 1.000.000 ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագրերի դեպքում` ամսական սպասարկման վճար` սկզբնական վարկի արժեքի 1,3%-ի չափով
  • 1.000.001-ից մինչև 2.000.000 ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագրերի դեպքում` ամսական սպասարկման վճար` սկզբնական վարկի արժեքի 1,1%-ի չափով
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքից www.goodcredit.am

 


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo