ՍԵՖ Ինտերնեյշնլ

Թարմացված է 13.05.2020


«ՍԵՖ Ինտերնեյշնլ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն (ՍԵՖ) հիմնադրվել է 1997թ. Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003թ. ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 3 լիցենզիա՝ տրված 11.04.2003թ.:


ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է`Վորլդ Վիժն միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության եւ ռիսկերի նվազեցման:

2005 եւ 2006 թթ. ՍԵՖ Ինտերնեյշնլը ստացել է Աղքատների սատարման խորհրդատվական խմբի (ԱՍԽԽ/CGAP) կողմից սահմանված Ֆինանսական գործարքների եւ հաշվետվության թափանցիկության մրցանակ: Մրցանակը սահմանվել է խրախուսելու միկրոֆինանսական հաստատությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունը:

2006 թ. MicroFinanza Rating անկախ վարկանշային գործակալությունը ՍԵՖ-ին շնորհել է BB+, իսկ 2007-ին՝ BBB- վարկանիշը: 2010թ. ՍԵՖ-ը ստացել է BBB- կայուն վարկանիշը եւ իր առաջին սոցիալական վարկանիշը՝ BBB:

ՍԵՖ-ը MIX Market-ի կողցմից ճանաչվել է 2013թ. S.T.A.R. (Socially Transparent And Responsible՝ սոցիալապես թափանցիկ եւ պատասխանատու) կազմակերպություն՝ բոլոր պահանջներին համապատասխանելու համար:

ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայում ունի 21 մասնաճյուղ. Երեւանում, Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում եւ Աբովյանում:

Ներկայում «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

- Գյուղատնտեսական վարկեր,
- Բիզնես վարկեր,
- Հիփոթեքային/Վերանորոգման վարկեր,
- Սպառողական վարկեր

Տնօրեն Գարեգին Գեւորգյան
Հասցե ՀՀ, 0014, Երեւան, Դավիթ Անհաղթի փող., 23 շենք, տարածքներ 44, 45, 47
Հեռախոսահամար (010) 20 28 22, (010) 57 77 71, (010) 39 48 48
Ֆաքս (010) 20 28 21
Էլ. հասցե [email protected]
Վեբկայք http://www.sef.am

Պայմաններ

Թարմացված է 13.05.2020

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
բիզնեսի զարգացման վարկեր (առանց սպասարկման վճարի)

250 – 40,000 ԱՄՆ դոլար

3 - 48 ամիս

Անվանական-24%
բիզնես-ակնթարթային վարկեր
5000 ԱՄՆ դոլար
3-36 ամիս Անվանական - 24 %
Ամսական սպասարկման
վճար՝ 0.2% տրամադրված գումարի
Փաստացի - 37%-78.4%
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ»-ի գործող վարկառուների համար ձեռնարակտիրական վերականգնման վարկեր 3 - 48 ամիս Անվանական - 24%
Փաստացի – 34․6%-68․6%
Թարմացված է 13.05.2020

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույք  
Ակնթարթային գյուղատնտեսական վարկեր
1000 – 3,000 ԱՄՆ դոլար
3 - 36 ամիս Անվանական - 24%
Փաստացի - 37%-78.4%

Գյուղատնտեսության զարգացման վարկեր (առանց սպասարկման վճարի)
100 – 10,000 ԱՄՆ դոլար

3 - 48 ամիս

Անվանական - 24%
Փաստացի - 34.3%-82.2%

գյուղ-ակնթարթային վարկեր
Մինչև 3,000 ԱՄՆ դոլար
2 անգամ՝ 6-ամսյա պարբերականությամբ

3,000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում՝
  • Վարկի ժամկետի 6-րդ ամսին ՝1,500 ԱՄՆ դոլար
  • Վարկի ժամկետի ավարտին ՝ 1,500 ԱՄՆ դոլար

12 ամիս

Անվանական - 0%
Փաստացի - 39.6%-55%

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ»-ի գործող վարկառուների համար գյուղատնտեսական վերականգնման վարկեր

3 - 48 ամիս

Անվանական - 24%
Փաստացի – 34․6%-68․6%

Թարմացված է 13.05.2020

Վարկի տեսակը, չափը եւ պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույք
Ոսկու գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկ (մինչև 60 ամիս)
10,000-3,000,000 ՀՀ դրամ (ներառյալ)
Վարկ/ապահովության միջոց հարաբերակցություն՝ մինչև 100%
Մինչև 60 ամիս Անվանական - 24%
Փաստացի - 34%-40%
«ԶԵՊՊԱ» թվային հարթակի միջոցով տրամադրվող սպառողական վարկային գծի ծառայություններ
50,000-500,000 ՀՀ դրամ
Մինչև 96 ամիս Անվանական-0%
Փաստացի-1․1%-44․3%

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo