Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Փետրվար 07
1 առաջարկ
2 առաջարկ
8 առաջարկ
3 առաջարկ
12 առաջարկ
6 առաջարկ
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի և առևտրային բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:
Միության հիմնական նպատակներն են`
- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող;
- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով;
- նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար;
- մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը;
- Միության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան բանկային գործունեության մասին տեղեկատվական նյութերով, օրենքով սահմանված կարգով անվստահելի վարկառուների մասին տեղեկություններով, կազմակերպել հրատարակչական աշխատանքներ;
- օժանդակել բանկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը համակարգում` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով;
- օժանդակել բանկային ծառայությունները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու և հաշվարկների ժամանակակից ձևերը արմատավորելու գործին, ինչպես նաև նպաստել ՀՀ բանկային համակարգի ինտեգրմանը միջազգային բանկային համակարգին;
- մշակել և իրականացնել ծրագրեր` բանկային կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանյան համապատասխան հաստատություններում;
- կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ;
- իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը:
06.02.2023 | 10:21 Ֆինտեխ
Klarna ֆինտեխ ընկերությունը գործարկել է Money Story ծառայությունը
06.02.2023 | 14:54 Նորություններ
Դիլիջանում կայացել է քաղաքային զբոսայգու վերակառուցման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը
04.02.2023 | 12:12 Նորություններ
Գյումրիի Բարեկամության այգում կգործի սահադաշտ եւ Վերնիսաժ
31.01.2023 | 12:04 Նորություններ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
26.01.2023 | 16:01 Նորություններ
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի մի քանի նոր ուղղությամբ
27.12.2022 | 22:30 Հարցազրույցներ
Արտյոմ Խաչատրյան. PAUL-ը Հայաստան «բերելու» եւ «Գալաքսիի» զարգացման ծրագրերի մասին
26.12.2022 | 10:43 Հարցազրույցներ
Սարգիս Հարությունյան. Շարունակելու ենք հուսալի գործընկեր լինել ՀՀ բիզնեսի համար
05.01.2023 | 09:03 Ֆինտեխ
Goldman Sachs-ի նեոբանկը չի արդարացրել հիմնադիրների սպասումները
28.12.2022 | 18:08 Նորություններ
Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը ՀՀ-ում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը
26.12.2022 | 17:11 Նորություններ
Հայկական «Արտլայֆ» նախագիծը հաղթել է International property awards-ում
05.01.2023 | 11:40 Ֆինտեխ
Ant Group ֆինտեխ հսկան աճի նոր հնարավորություն է ստացել
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2023 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau