Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Հունվար 18
1 առաջարկ
7 առաջարկ
2 առաջարկ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է:
Կենտրոնական բանկը հիմնական խնդիրը համաձայնեցնում է ՀՀ կառավարության հետ, ինչն ամրագրվում է ՙՀՀ պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքով և հաստատվում ՀՀ Ազգային ժողովի կողմից: ՀՀ ԿԲ-ն ինքն է ընտրում իր կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության ռազմավարությունն ու նպատակային (միջանկյալ և գործառնական) ցուցանիշները, որոնք ամփոփվում են դրամավարկային քաղաքականության ծրագրում և ներկայացվում ՀՀ Ազգային ժողով: Ծրագրով նախանշվում են նաև դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններն ու դրամավարկային գործիքները, որոնց կիրառման արդյունքում ՀՀ կենտրոնական բանկն իրագործում է իր առջև դրված նպատակները:
2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԲ-ն որդեգրել է գնաճի նպատակադրման ռազմավարությունը, որի համատեքստում, որպես միջանկյալ նպատակ, գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ` տոկոսադրույքը:
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում առաջնահերթ խնդիր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը: Կոորդինացման դաշտին են վերաբերում ինչպես մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ընտրությունը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության կարճաժամկետ կարգավորմանը, Կառավարության կողմից արտաքին ֆինանսական հոսքերի ստացմանն ու ծախսմանը, Պետական պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանն առնչվող խնդիրները:
Կենտրոնական բանկի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
դ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
15.01.2021 | 10:26 Ֆինտեխ
Ֆինտեխ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել
13.01.2021 | 14:19 Ֆինտեխ
Չեղարկվել է Visa-ի $5,3 մլրդ արժողությամբ գործարքը
13.01.2021 | 16:52 Ֆինտեխ
ՌԴ ԿԲ-ն ողջունում է տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ֆինանսական շուկա
11.01.2021 | 10:05 Ֆինտեխ
Digital Horizon. 2021 թվականի ֆինտեխ միտումները
11.01.2021 | 16:33 Ֆինտեխ
Չինաստանը խստացնում է պահանջները տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ
30.12.2020 | 14:00 Նորություններ
Կոնվերս Բանկի մասնաճյուղերի սպասարկման գրաֆիկը ոչ աշխատանքային օրերին
18.12.2020 | 13:03 Նորություններ
Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում
14.12.2020 | 14:23 Ֆինտեխ
Թվային փոխակերպումն ու բանկերի հետ հաճախորդների էմոցիոնալ կապը
10.12.2020 | 10:15 Հոդվածներ
Խաղ փոխող գործադիր տնօրեն
15.12.2020 | 13:50 Հարցազրույցներ
Գրիգոր Հովհաննիսյան. Ճգնաժամից հետո կայծակնային զարգացումն անխուսափելի է
21.12.2020 | 16:17 Նորություններ
ԿԲ-ն «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամ է թողարկվել
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2021 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau