Banks
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում քննարկել է հայ-իրանական մաքսային եւ առեւտրային համագործակցության խորացման հարցերը։
ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տվյալների փոխանակման համակարգի գործարկումը, շարունակել աշխատանքը լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ, երկարաձգել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ՝ մշակել մեխանիզմներ սահմանային թողունակության ավելացման համար։
2025թ․ եւ 2026թ․ 1-ին կիսամյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար Նաիրի Ինշուրանսի Խորհուրդը համալրվել է միջազգային հեղինակություն ունեցող անդամով։
Խորհրդին միացել է Ուզբեկստանի խոշորագույն՝ «Ուզբեկինվեստ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Ռուստամ Ազիմովը։ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես դեռ 2026թ․ ապրիլին էր հաստատել Ռուստամ Ազիմովին Ընկերության Խորհրդի անդամի պաշտոնում։ Օրերս նա Հայաստան էր այցելել՝ Նաիրի Ինշուրանսի թիմին ծանոթանալու, Ընկերության զարգացման տեսլականի շուրջ ղեկավարության հետ տեղում մտքեր փոխանակելու նպատակով։
Ռուստամ Ազիմովը տասնամյակների փորձ ունի ֆինանսական, ապահովագրական եւ կառավարման ոլորտներում։ Նա երկար տարիներ եղել է Ուզբեկստանի Արտաքին տնտեսական գործունեության ազգային բանկի խորհրդի հիմնադիր-նախագահը, հիմնադրել եւ ղեկավարել է «Իպակ Յուլի» բանկը։ Ռուստամ Ազիմովը շուրջ 20 տարի զբաղեցրել է բարձր պաշտոններ Ուզբեկստանի պետական կառավարման համակարգում՝ ներառյալ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնները։ Նա տնտեսագիտական գիտությունների դոկտոր է, մի շարք գրքերի հեղինակ, որոնք լույս են տեսել աշխարհի առաջատար գրահրատարակչատների կողմից տարբեր լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն։
«Իմ տասնամյակների փորձառությամբ ես Նաիրի Ինշուրանսում տեսնում եմ կայունություն ու միաժամանակ մշտական շարժում դեպի առաջ, այսինքն՝ զարգացում։ Այս երկու արժեքները հիմնաքարային են ֆինանսական ոլորտում գործող ընկերության հանդեպ վստահություն ձեւավորելու համար։ Կարծում եմ՝ սա Նաիրիի այս 3 տասնամյակի հաջողության բանալիներից մեկն է։ Միացել եմ Նաիրի Ինշուրանսի կառավարման Խորհրդին նաեւ համոզմունքով, որ իմ տարիների փորձը կարող եմ ներդնել ոչ միայն ընկերության, այլեւ հայաստանյան ապահովագրական ոլորտի զորացման համար»,- նշել է Ռուստամ Ազիմովը։
Նաիրի Ինշուրանսի Խորհրդի նախագահ, բաժնետեր Վահագն Խաչատրյանն ասել է, որ Ընկերության համար մեծ հաղթանակ ու պատիվ է Ռուստամ Ազիմովի փորձառությամբ Խորհրդի անդամ ունենալը։
«Նաիրին այսօր շուկայում առաջատարի դիրքում է, բայց չենք ուզում ու չենք էլ պատրաստվում այստեղ կանգ առնել․ մենք ավելի հեռուն ենք նայում ու վստահ եմ՝ պարոն Ազիմովից շատ բան ունենք սովորելու։ Ծանոթանալով «Ուզբեկինվեստի» զարգացման պատմությանը, թե ինչպես կարճ ժամանակում պարոն Ազիմովի արդյունավետ կառավարման արդյունքում ընկերությունը դարձավ ոչ միայն խոշորագույնը երկրում, այլեւ ասիական շուկայում, վստահ ենք, որ Նաիրիի զարգացման նոր շրջափուլում Ռուստամ Ազիմովը կարեւոր դեր է ունենալու»,- նշել է Վահագն Խաչատրյանը։
Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն ընդգծել է՝ Ռուստամ Ազիմովի հեղինակությամբ եւ փորձառությամբ մարդու ներկայությունը Խորհրդում պատասխանատվություն է։
«Պարոն Ազիմովն ընդունեց մեր առաջարկն Ընկերության պատմությունն ու զարգացման ընթացքն ուսումնասիրելուց հետո։ Սա նշանակում է, որ ոչ միայն մենք ընտրեցինք Ռուստամ Ազիմովին, այլեւ նա ընտրեց մեզ, վստահեց Նաիրիին ու, իհարկե, սա մեծագույն պատասխանատվություն է ոչ թե շարունակելու Ընկերության զարգացմանը տեմպն ու դինամիկան, այլեւ ավելացնելու այն, ընդլայնելու մեր հնարավորությունները»,- նշել է Մանե Մարտիրոսյանը։
Նա վստահ է, որ Ռուստամ Ազիմովն իր փորձով, միջազգային կապերով նպաստելու է Նաիրիի զարգացմանն ու միջազգային հեղինակության կառուցմանը։
Նաիրի Ինշուրանսն ու «Ուզբեկինվեստը» ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել դեռ 2025թ․-ին։
Նաիրի Ինշուրանսը Հայաստանում միակ ապահովագրական ընկերությունն է, որը հեղինակավոր Moody’s-ից ունի վարկանիշ․ այն այս տարի բարձրացվել է՝ B1-ից դառնալով Ba3՝ կայուն հեռանկարով։
Կյունգ Լի
Վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կտրուկ փոխվել է, ինչը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, Մեծ Բրիտանիայի՝ 2016 թվականին Եվրամիությունից դուրս գալու որոշմամբ եւ Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ սրվող մրցակցությամբ: Արժույթի միջազգային հիմնադրամի՝ այս տարվա ապրիլին հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» վերջին զեկույցը ցույց է տալիս, թե նման ցնցումներն ինչպես են ազդել զարգացող եւ զարգացած տնտեսությունների վրա։
Երբ Goldman Sachs-ի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը 2001 թվականին շրջանառության մեջ դրեց «BRIC» տերմինը, նրա մատնանշած չորս զարգացող տնտեսությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, համարվում էին հսկայական աճի ներուժ ունեցողներ երկրներ։ Սակայն, անցած քառորդ դարի ընթացքում այս երկրների տնտեսական առաջընթացը խիստ անհավասար է եղել։
Սկսենք զարգացող ամենախոշոր տնտեսությունից։ Չինաստանի հարաբերական տնտեսական հզորությունը, որը չափվում է նրա՝ ընթացիկ գներով հաշվարկված ՀՆԱ-ով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի հետ համեմատ, գագաթնակետին հասավ 2021 թվականին՝ կազմելով 76.6%։ 2022 թվականին այն նվազեց մինչեւ 70,4%՝ հիմնականում COVID-ի զրոյական տարածման քաղաքականության եւ անշարժ գույքի շուկայում անկման հետեւանքով, իսկ անցյալ տարի՝ մինչեւ 63,8%։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2027 թվականին այդ ցուցանիշը փոքր-ինչ կաճի՝ հասնելով 64,9%։ Չինաստանի՝ արտահանման վրա հիմնված աճի մոդելի սահմանափակումները, ինչպես նաեւ երկրի վերելքը զսպելուն ուղղված ԱՄՆ-ի նպատակաուղղված ջանքերը, էականորեն սահմանափակում են անվանական ՀՆԱ-ի աճը։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերական տնտեսական հզորության տեսանկյունից մենք, հնարավոր է, արդեն ականատես ենք եղել «Չինաստանի վերելքի գագաթնակետին» (peak China)։
Սակայն, երբ խոսքը գնում է կենսամակարդակի մասին, որը չափվում է գնողունակության համարժեքով (PPP) ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, Չինաստանը շարունակում է կրճատել ԱՄՆ-ի հետ ունեցած տարբերությունը։ 2021-2026 թվականներին Չինաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ԱՄՆ-ի ցուցանիշի նկատմամբ աճել է 29.2%-ից մինչեւ 33.5%, ընդ որում եկամուտների տարբերությունը տարեկան կրճատվել է մոտ մեկ տոկոսային կետով։ Եթե այս միտումը շարունակվի, 2030-ականների սկզբին կամ կեսերին Չինաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի ԱՄՆ-ի ցուցանիշի 40%-ը։ Դա հարաբերական առումով Չինաստանին կդնի բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների շարքում։
Բացարձակ չափանիշներով, Չինաստանն այս նշաձողին կհասնի նույնիսկ ավելի շուտ։ 2025 թվականին Չինաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը կազմել է 14,230 դոլար, իսկ 2026 թվականին, ըստ կանխատեսումների, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 14,874 դոլարի՝ զգալիորեն գերազանցելով Համաշխարհային բանկի բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների համար սահմանված 14,375 դոլարի շեմը։ Այսպիսով, Չինաստանն, ըստ ամենայնի, կարողացել է խուսափել միջին եկամտի մակարդակում հայտնվելու վտանգավոր թակարդից։
Լուսանկարը՝ REUTERS
Հնդկաստանը կոնվերգենցիայի հակառակ ուղեծրի վրա է՝ տնտեսական մասշտաբով մոտենալով ԱՄՆ-ին, սակայն դանդաղ առաջընթաց գրանցելով կենսամակարդակի բարելավման առումով։ 2000 թվականին Հնդկաստանն աշխարհի 13-րդ խոշորագույն տնտեսությունն էր՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 1.4%-ը։ 2022 թվականին այն բարձրացել էր հինգերորդ հորիզոնական՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Գերմանիային եւ Ճապոնիային։ Թեեւ ռուփիի թուլացման եւ ՀՆԱ-ի տվյալների վերանայման հետեւանքով Հնդկաստանը հետ ընկավ Մեծ Բրիտանիայից եւ 2025-2026 թվականներին մնաց վեցերորդ տեղում, կանխատեսվում է, որ այն կրկին կբարձրանա վարկանիշային աղյուսակում եւ մյուս տարի կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։
Ի տարբերություն Չինաստանի, Հնդկաստանի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն վերջին տասնամյակում աճել է միայն չափավոր՝ 2016 թվականին ԱՄՆ-ի մակարդակի 10,4%-ից այս տարի հասնելով 13,6%-ի։ Տարեկան միջին աճը կազմում է ընդամենը 0.3 տոկոսային կետ։
Ռուսաստանի տնտեսության չափը ԱՄՆ-ի տնտեսության համեմատ 2013 թվականին հասել էր իր գագաթնակետին՝ կազմելով 13.6%։ Դա տեղի ունեցավ Ղրիմի անօրինական բռնակցումից մեկ տարի առաջ, ինչը հանգեցրեց Արեւմուտքի կողմից մի շարք պատժամիջոցների կիրառմանը: 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 6.8%, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում, չնայած Ուկրաինայի պատերազմին, կայունացել է՝ տատանվելով 7%-ից մինչեւ 8,8%-ի սահմաններում: Ռուսաստանի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն նույնպես մնացել է կայուն՝ այդ ժամանակահատվածում տատանվելով 54.7%-ից մինչեւ 55.6%-ի սահմաններում:
Իսկ Բրազիլիան հետընթաց է գրանցել ինչպես հարաբերական տնտեսական չափի, այնպես էլ կենսամակարդակի առումով: 2011 թվականին նրա հարաբերական ՀՆԱ-ն կազմում էր ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 16,8%-ը, սակայն 2019 թվականին նվազել էր մինչեւ 8,7%, իսկ ներկայումս կազմում է 8,1%։ Նմանապես, Բրազիլիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2011 թվականի 30.8%-ից նվազել էր մինչեւ 25.9%՝ 2019 թվականին, եւ այդ ժամանակվանից պահպանվել է նույն մակարդակում: Հարավային Աֆրիկան, որը BRICS-ին միացել է 2010 թվականին, նույնպես վերջին տասնամյակի ընթացքում հարաբերական եկամտի շարունակական անկում է գրանցել։ Երկու երկրներն էլ, ըստ ամենայնի, ամուր խրվել են միջին եկամտի թակարդում։
Լուսանկարը՝ REUTERS
Խոշոր զարգացած տնտեսությունները նույնպես զիջում են իրենց դիրքերը ԱՄՆ-ի նկատմամբ՝ թե՛ տնտեսական հզորության, թե՛ եկամուտների առումով: Գերմանիայի հարաբերական ՀՆԱ-ն 2008 թվականին հասել էր գագաթնակետին՝ կազմելով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 26%-ը, սակայն այս տարի նվազել է մինչեւ 16,8%՝ եվրոյի թուլացման, էներգակիրների գների ցնցումների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արտադրության, ավտոմոբիլային եւ կիսահաղորդչային ոլորտներում մրցունակության անկման հետեւանքով։ Գերմանիայի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2011 թվականին հասել էր ԱՄՆ մակարդակի 97%-ին, սակայն դրանից հետո կայուն նվազել է՝ 2020 թվականին հասնելով 91,1%-ի, իսկ 2026 թվականին՝ 81%-ի։
Ճապոնիան, իր հերթին, 1990-ականներից ի վեր հետ է մնում: Նրա հարաբերական ՀՆԱ-ն այդ տասնամյակի սկզբին ԱՄՆ-ի մակարդակի 74%-ից կտրուկ նվազել է՝ այս տարի հասնելով 13.5%: Նույն ժամանակահատվածում Ճապոնիայի՝ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ԱՄՆ-ի մակարդակի 86%-ից նվազել է մինչեւ 63%՝ 2026 թվականին։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նրա հարաբերական տնտեսական արտադրանքը 2007 թվականին ԱՄՆ-ի մակարդակի 21.5%-ից նվազել է մինչեւ 13.2%՝ 2026 թվականին, իսկ հարաբերական մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականի 81,3%-ից նվազել է մինչեւ 71,6%՝ 2026 թվականին։
Որոշ ժամանակ աշխարհի զարգացած տնտեսությունները (բացառությամբ ԱՄՆ-ի) արագորեն զիջում էին դիրքերը զարգացող գործընկերներին։ G7-ի եւ BRICS-ի միջեւ ՀՆԱ-ի տարբերությունը 2000 թվականի 57 տոկոսային կետից կրճատվել էր մինչեւ 25 տոկոսային կետ՝ 2016 թվականին, երբ G7-ի մասնաբաժինը կազմում էր համաշխարհային ՀՆԱ-ի 47.3%-ը, իսկ BRICS-ի մասնաբաժինը՝ 22.5%։ 2016 թվականից ի վեր BRICS-ի՝ G7-ին հասնելու դինամիկան կանգ է առել ոչ թե այն պատճառով, որ G7-ն ավելի լավ արդյունքներ է գրանցել, այլ այն պատճառով, որ բոլորն են ավելի վատ արդյունքներ գրանցել։
Լուսանկարը՝ REUTERS
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը շարունակում է առաջ անցնել մյուս խոշոր տնտեսություններից։ Թեեւ համաշխարհային ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը 2001 թվականին գրանցված 31,4% գագաթնակետից նվազել է, վերջին հինգ տարիների ընթացքում այն պահպանվել է 25%-ից բարձր մակարդակում եւ 2026 թվականին կազմում է 26%-ից մի փոքր բարձր։ Չնայած համաշխարհային կոնվերգենցիայի մասին բազմաթիվ խոսակցություններին, վերջին տասնամյակում ԱՄՆ-ն ավելի է առաջ անցել, մինչդեռ աշխարհի մեծ մասը դժվարանում է հասնել նրան։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում:
Copyright: Project Syndicate, 2026.
Անկախության 35-ամյակը նշող Հայաստանը թեւակոխում է սերունդների միջեւ խոշոր մասնավոր կապիտալի փոխանցման փուլ։ Այս կապիտալը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է զրոյից՝ վերջին երեքուկես տասնամյակի ընթացքում, եւ դրա սեփականատերերն ու նրանց ընտանիքները դեռ նոր պետք է անցնեն բիզնեսի եւ ակտիվների հաջորդ սերնդին փոխանցման գործընթացով՝ չունենալով նախկինում սերնդափոխության փորձ եւ ձեւավորված ավանդույթներ։
Մենք ներկայացնելու ենք կոնկրետ պատմական օրինակներ՝ ուղեկցելով դրանք Wilco-ի փորձագետների մեկնաբանություններով, որոնք կօգնեն հասկանալ այդ դասերի կիրառելիությունը հայաստանյան իրականության համար։
Եթե այցելեք Նյու Յորք, հավանաբար, կուզեք գոնե մեկ անգամ տեսնել քաղաքի այցեքարտերից համարվող Կենտրոնական կայարանը՝ Գրանդ Ցենտրալը։ Կայարանի մոտ վստահաբար կնկատեք մոտ 3 մետր բարձրությամբ եւ 4 տոննա կշռող տղամարդու բրոնզաձույլ մի արձան, որը ժամանակին ամենամեծն էր Միացյալ Նահանգներում։ Արձանը պատկերում է 19-րդ դարի ամերիկացի ամենահաջողակ եւ հարուստ ձեռնարկատերերից մեկին՝ Կորնելիուս Վանդերբիլթին։
Կորնելիուս Վանդերբիլթի արձանը Նյու Յորքի Կենտրոնական կայարանի մոտ
Վանդերբիլթը, ում անունը սերտորեն կապված է Գրանդ Ցենտրալի ստեղծման պատմության հետ, 16 տարեկանում ծնողներից փոխառած 100 ԱՄՆ դոլարը կարողացավ վերածել երկաթուղային կայսրության եւ տասնամյակներ անց կուտակեց մոտ 100 մլն դոլարի կարողություն։ Համեմատության համար ասենք, որ այդ գումարը գերազանցում էր այն ժամանակ Միացյալ Նահանգների գանձապետարանում պահվող միջոցների ծավալը։
Սակայն ընդամենը մի քանի սերնդի ընթացքում ընտանեկան այդ մեծ հարստությունը գրեթե ամբողջությամբ փոշիացավ։
Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։
Վանդերբիլթների կայսրության կառուցումը
1817 թվականին Կորնելիուսը ծանոթացավ լաստանավային բիզնեսի սեփականատեր Թոմաս Գիբոնսի հետ, որը նրան առաջարկեց ղեկավարել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի միջեւ երթեւեկող իր շոգենավը։ Այդպես Վանդերբիլթը ծանոթացավ ժամանակի ամենապահանջված եւ նորարարական համարվող տրանսպորտի՝ շոգենավերի հետ, ինչը զգալիորեն ընդլայնեց նրա տեսադաշտը եւ օգնեց նոր կապեր հաստատել։
Արդեն 1830 թվականին Վանդերբիլթը շահագործում էր իր սեփական շոգենավերը, որոնք երթեւեկում էին Նյու Յորքից դեպի հարակից շրջաններ։ Հաջողության առաջին աստիճանը նվաճված էր։
Նյու Յորքի Կենտրոնական կայարանի ներսում
Լուսանկարը՝ REUTERS
Վանդերբիլթի կարիերայի ամենանշանակալի շրջադարձը 1860-ականների սկզբին էր, երբ նա 67 տարեկան հասակում վաճառեց իր շոգենավերը եւ ներդրումներ կատարեց մի շարք երկաթուղային ընկերություններում, այդ թվում՝ Նյու Յորքի Կենտրոնական երկաթուղում (New York Central Railroad)։ Կարճ ժամանակ անց նա նոր երկաթուղային կայարան կառուցեց Մանհեթենում ու այդպես ծնվեց Գրանդ Ցենտրալը, որի դիմաց էլ մինչ օրս կանգուն է նրա արձանը։ Մոտ մեկ տասնամյակի ընթացքում երկաթուղային բիզնեսում գրանցած հաջողությունները նրան բերեցին «ամերիկյան երկաթուղիների թագավոր»-ի տիտղոսը։
Ամերիկայի ամենահարուստ մարդը ժառանգում է ունեցվածքը
Կորնելիուսը առաջին ամուսնությունից 13 երեխա ուներ: Նախքան 1877 թվականին 82 տարեկանում մահանալը նա իր կարողության մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, կտակել էր ավագ որդուն՝ Ուիլյամ Հենրիին։ Ասում են՝ կարողությունը ավագ որդուն կտակելիս նա հետեւյալ պատգամն էր թողել. «Ցանկացած հիմար կարող է հարստություն կուտակել, իսկ այն պահպանելու համար խելք է անհրաժեշտ»։
Ուիլյամ Հենրի Վանդերբիլթը
Թեպետ Ուիլյամը հոր մահից հետո ընդամենը 8 տարի ապրեց, նա կարողացավ այդ կարճ ժամանակահատվածում էլ ավելի ընդլայնել Վանդերբիլթների երկաթուղային կայսրությունը։ Շատ հետազոտողներ նշում են, որ նա կրկնապատկեց հորից ժառանգած կարողությունը՝ հասցնելով այն մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի։
Ուիլյամ Վանդերբիլթի մահից հետո գումարը բաժանվեց նրա երեխաների միջեւ, եւ այդպես սկսվեց Վանդերբիլթների կայսրության անկումը։
Վերջի սկիզբը կամ «Վանդերբիլթների անեծքը»
Կորնելիուս Վանդերբիլթը համոզմունք ուներ, որ ընտանիքի հարստության հիմնական մասը պետք է փոխանցվի միայն մեկ ժառանգի, սակայն երբ Ուիլյամ Վանդերբիլթը 1885 թվականին մահացավ, նա կարողությունը ժառանգեց երեք որդիներին՝ Կորնելիուս II-ին, Ուիլյամ Քիսամին եւ Ջորջ Վաշինգտոնին։
Հարստության բաժանմանը զուգահեռ Վանդերբիլթների ընտանիքում բիզնեսը զարգացնելու հետաքրքրությունը մարում էր, իսկ ծախսերն աճում էին։ Մինչեւ 1899 թվականին վրա հասած մահը Կորնելիուս Վանդերբիլթ II-ը, որն ամենաշատն էր ներգրավված ընտանեկան բիզնեսում եւ ամենամեծ հետաքրքրությունն ուներ, ղեկավարում էր իրենց պատկանող երկաթուղային ընկերությունները եւ շարունակում էր հոր սկսած բարեգործական գործունեությունը։
Ուիլյամ Քիսամը աշխատում էր եղբոր հետ, սակայն շատ ավելի քիչ էր հետաքրքրված ընտանիքի ժառանգության պահպանմամբ։ Երբ Կորնելիուսը մահացավ, Ուիլյամը ստանձնեց ընկերությունների ղեկավարումը եւ կարճ ժամանակ անց որոշեց երկաթուղիների կառավարումը փոխանցել արտաքին ընկերության, իսկ ինքը հեռացավ ակտիվ բիզնեսից ու ամբողջովին նվիրվեց իր սիրելի զբաղմունքներին՝ զբոսանավերի մրցումներ, ձիեր, ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության կողմից կազմակերպվող միջոցառումներ։
Կրտսեր եղբայրը՝ Ջորջ Վաշինգտոն Վանդերբիլթը, ամենաքիչն էր հետաքրքրված բիզնեսով, մասնավորապես՝ ընտանեկան ձեռնարկությունները զարգացնելու ու ընդլայնելու հեռանկարով։ Փոխարենը, նա, ընտանիքի շատ այլ անդամների նման, նախընտրում էր կալվածքներ գնել ու շքեղ տներ կառուցել, որտեղ կազմակերպվող երեկույթների մասին խոսում էին ամբողջ ԱՄՆ-ում։ Ընդ որում, այդ տների կառուցման համար նրանք վարձում էին ամենահայտնի ու հեղինակավոր ճարտարապետներին՝ մեծ գումարներ վճարելով։ Ամենահիշարժաններից է Հյուսիսային Կարոլինայում գտնվող 250 սենյականոց Բիլթմոր կալվածքը՝ մոտ 60 հազար հեկտար։ Ասում են, որ այս կալվածքը կլանեց Ջորջի 5 մլն դոլար ժառանգության 4,4 մլն դոլարը։
Բիլթմոր կալվածքը
Բիլթմոր կալվածքը
19-րդ դարի վերջը Վանդերբիլթների համար ուղեկցվեց մեծ ծախսերով ու հասարակության մեջ իրենց դիրքը պահելու անհագ մրցակցությամբ։ Ընտանիքը ձեռք էր բերում եվրոպացի արվեստագետների թանկարժեք հավաքածուներ եւ առանձնատներ: Միայն Մանհեթենի Հինգերորդ պողոտայի վրա նրանք 10 առանձնատուն կառուցեցին։ Այդ տների պահպանության համար ծախսվում էին հսկայական գումարներ՝ այն դեպքում, երբ տարվա ընթացքում դրանք մեծամասամբ դատարկ էին մնում։
Արդյունքում հսկայական կալվածքները, անձնական շքեղությունները եւ հասարակական բարձր կարգավիճակին համապատասխանելու համար կատարվող ճոխ ծախսերը կլանում էին ընտանիքի հարստության զգալի մասը։
Ընտանեկան ժառանգության վերջնական մսխումը
Աստիճանաբար ընտանեկան ձեռնարկությունը սկսեց կորցնել իր կենտրոնացվածությունը՝ բաժանվելով ավելի մեծ թվով ժառանգների միջեւ։ Թեեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տրանսպորտային բիզնեսը հասել էր իր գագաթնակետին, բեռնատար մեքենաների, բեռնատար նավերի եւ ինքնաթիռների զարգացումը էապես թուլացրեց երկաթուղային արդյունաբերության դիրքերը։ New York Central-ի բաժնետոմսերը վաճառքի հանվեցին, իսկ մի քանի սնանկացումներից հետո ընկերությունը 1971 թվականին ի վերջո անցավ պետական Amtrak ընկերության վերահսկողության ներքո։
Մանhեթենի One Vanderbilt Tower երկնաքերի վերին հարկում
Լուսանկարը՝ REUTERS
20-րդ դարի կեսերին ընտանիքի բազմաթիվ նշանավոր կալվածքներ վաճառված էին կամ վերածվել էին թանգարանների, քանի որ ժառանգների պարտքերը շարունակաբար աճում էին։ Տարածված, գուցե նաեւ փոքր-ինչ չափազանցված միտք կա այն մասին, որ 1973 թվականի հանդիպման ժամանակ, երբ հավաքվել էին Վանդերբիլթների ընտանիքի 120 ժառանգներ, նրանցից ոչ ոք արդեն միլիոնատեր չէր։
Մեր օրերի ամենահայտնի Վանդերբիլթը
Վանդերբիլթների ընտանիքի այսօրվա ամենահայտնի ներկայացուցիչը վեցերորդ սերնդի ժառանգ, հաղորդավար Անդերսոն Կուպերն է։ Սերելով ժամանակին ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը համարվող Կորնելիուս Վանդերբիլթի ընտանիքից՝ Կուպերը սերնդեսերունդ փոխանցվող հարստություն չի ժառանգել։ Ըստ էության, նրա ժամանակ Վանդերբիլթներից մնացած կարողության մեծ մասն արդեն գոյություն չուներ։
Անդերսոն Կուպերը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
Լուսանկարը՝ REUTERS
Կուպերը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է մայրն իրեն ասել, որ նա չի կարողանալու ոչ մի ցենտ ծախսել Վանդերբիլթների ժառանգությունից: Անդերսոն Կուպերը հետագայում տարբեր առիթներով նշել է, որ ուրախ էր դրա համար, քանի որ ժառանգություն ստացած գումարը «սպանում է նախաձեռնողականությունը» եւ «անեծք» է։
Վանդերբիլթների վերելքն ու անկումն պարզ ճշմարտության ապացույցն է՝ հարստություն ստեղծելը դժվար է, սակայն էլ ավելի բարդ է այն սերնդեսերունդ պահպանելը եւ չվատնելը։
Վանդերբիլթների պատմությունն ակնառու օրինակ է այն հարցերի, որոնք ծանոթ են խոշոր կապիտալ տնօրինող բազմաթիվ ընտանիքների. ում եւ ինչպես փոխանցել կարողությունն ու բիզնեսը, ինչպես պահպանել ընտանիքի միասնությունն ու արժեքները, որ գործիքները կօգնեն չկորցնել կապիտալը սերունդների միջեւ։
Խնդրեցինք դրանք մեկնաբանել Wilco-ի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն Կարինա Հարությունովային, որը մասնագիտացած է ընտանեկան կառավարման (family governance) եւ իրավահաջորդության պլանավորման հարցերում։
Դժվարությունները համընդհանուր են
Կապիտալը գրանցման հասցե չունի, իսկ ընտանիքների բարեկեցության պլանավորման եւ փոխանցման դժվարությունները համընդհանուր են։ Սերունդների բախումը, հայացքների տարբերությունը, երկխոսության, միասնական սկզբունքների եւ ներընտանեկան վեճերի լուծման իրավական մեխանիզմների բացակայությունը, ցավոք, չի նպաստում հաջորդ սերունդներին առաջին հերթին ոչ նյութական արժեքների, ավանդույթների եւ ընտանեկան պատմությունների փոխանցմանը։
Մինչդեռ հենց ընտանիքի պատմության իմացությունը, վստահությունը եւ կապիտալի ու բիզնեսի ճակատագրի վերաբերյալ նախապես ձեւակերպված մոտեցումներն են ապագա բարեկեցության եւ ընտանեկան անդորրի հիմք հանդիսանում։
Այս հիմքը կառուցելու համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի ընտանեկան կառավարում կամ family governance։ Սա վերացական հասկացություն չէ, այլ հստակ համակարգ. ընտանեկան խորհուրդներ, ընտանեկան սահմանադրություններ, որոշումների կայացման կանոնակարգեր, հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ։ Առավել համակարգված տարբերակում՝ ընտանեկան գրասենյակ (family office), որը պրոֆեսիոնալ կերպով կառավարում է կապիտալը, ներդրումները եւ ընտանիքի շահերը՝ որպես մեկ ամբողջություն։ Wilco-ում մենք աշխատում ենք ինչպես այն ընտանիքների հետ, որոնք նոր են սկսում նման ենթակառուցվածք կառուցել՝ օգնելով ամենասկզբից դնել հիմնաքարերը, այնպես էլ արդեն գործող ընտանեկան գրասենյակների հետ, որոնք փորձագիտական աջակցության կարիք ունեն ընտանեկան կառավարման եւ իրավահաջորդության կոնկրետ հարցերում։
Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ
Արեւմուտքում family governance-ը հարյուրամյակների պատմություն ունի, իսկ մեր տարածաշրջանում ընտանիքին որպես գործընկերության մոտենալու մշակույթը՝ կառավարմամբ, կոմիտեներով եւ սահմանված կանոններով, դեռ նոր է ձեւավորվում։
Կարեւոր է հասկանալ, որ խոսքը միայն առանձին ընտանիքների ճակատագրի մասին չէ։ Այն, թե ձեռնարկատերերի առաջին սերունդն ինչպես կփոխանցի իր կապիտալը, մեծապես կորոշի՝ արդյո՞ք այդ կապիտալը կշարունակի աշխատել տարածաշրջանի տնտեսության մեջ, թե աստիճանաբար կփոշիանա։ Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ, եւ խոշոր կապիտալի պարագայում այն կարող է ազդել երկրի կամ տարածաշրջանի տնտեսության վրա։
Հասկանալ նպատակը
Չկա մեկ միասնական իրավական գործիք, որը կլուծեր բոլոր հարցերը, կգործեր ինքնավար եւ պարբերական վերանայման կարիք չէր ունենա։ Առաջին հերթին կարեւոր է հասկանալ կառուցվածքավորման նպատակը. թե ժառանգատուն ինչպիսի տնօրինում է ակնկալում իր ակտիվների եւ ընտանիքի համար իր հեռանալուց հետո։
Մանhեթենի One Vanderbilt Tower երկնաքերի վերին հարկում
Լուսանկարը՝ REUTERS
Օրինակ՝ կտակում արժե մանրամասն նկարագրել, թե որ գույքը եւ բիզնեսը պետք է անցնեն ոչ թե ուղղակիորեն ժառանգներին, այլ հատուկ ստեղծվող կազմակերպությանը՝ ֆոնդին կամ թրաստին, թե ով է իրականացնելու դրա կառավարումը, եւ ժառանգներից ում, ինչ չափով ու ինչ պայմաններով է այն վճարումներ կատարելու։ Դա կապահովի ոչ միայն ակտիվների անվտանգությունը, այլեւ կպաշտպանի հենց ժառանգներին՝ տարիքային անփորձությունից, բիզնես- հմտությունների պակասից եւ կողմնակի «բարյացակամ» խորհրդատուներից։
Ընդ որում, կոնկրետ գործիքի ընտրությունը մեծապես պայմանավորված է այն իրավասությամբ, որտեղ կենտրոնացված է կապիտալը։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներում ամենատարածված մեխանիզմներից մեկը ֆոնդն է։
Պլանավորման գործիքները
Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի եւ տեղահանության հետեւանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։
Բանկից հայտնել են, որ հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի եւ զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ ծրագրի ընդլայնմանը։
Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձեւավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երեւանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի եւս 21 քաղաքներ։
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:
1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել ՀՀ ազգային արժույթը՝ դրամը:
«Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում։
Արծաթե հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և հայկական զարդանախշ: Դարձերեսին ՀՀ Ազգային ժողովի շենքը, ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «...Թող միշտ պանծա Հայաստան»։
Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է։ Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը - 5000 դրամ
Մետաղը/հարգը - արծաթ 9250
Քաշը - 168,1 գ
Տրամագիծը - 63,0 մմ
Որակը - պրուֆ
Դրամաշուրթը - հարթ/համարակալված
Թողարկման քանակը - 300 հատ
Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Բանկից հայտնել են, որ տեղաբաշխվել են 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով։
Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացման եւ հետագա աճի խթանմանը միտված ծրագրերին:
«Բանկի ներդրումային առաջարկները պահանջարկ են վայելում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ ներդրողների կողմից, ինչն ազդակ է շարունակելու հանդես գալ նոր թողարկումներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
2026 թվականի խաղողի մթերումների համար անհրաժեշտ վարկերի ներգրավումը հեշտացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։
Դրանով նախատեսվում է տրամադրել բյուջետային երաշխիքներ այն դեպքերի համար, երբ վարկի ապահովման անհրաժեշտ միջոցները չեն բավարարում, ինչպես նաեւ բարելավել գյուղատնտեսական հումքի մթերումների/գնումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները։
Առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, ըստ որոնց՝
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը,
- 2024 եւ 2025 թթ. տրամադրված վարկերի համար՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների եւ շահառուների փոխադարձ համաձայնությամբ 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչեւ 6 ամսով լրացուցիչ ժամկետներ եւ մինչեւ 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում վարկերի մայր գումարի մարման համար սահմանված ժամկետների փոփոխության հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025 թ. տրամադրված վարկերի համար,
- 2024 կամ 2025 թթ. տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչեւ 6 ամիս լրացուցիչ ժամկետներով եւ վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչեւ 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում այդ վարկերի շրջանակում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվում։
Ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ կմեղմվի վարկերի սպասարկման բեռը։
Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։
Բանկից հայտնել են, որ երեկոն կսկսի DJ Jokey-ը, այնուհետեւ կշարունակի Ռեինկարնացիա խումբը։
«Այս երեկոն բանկը կազմակերպել է հատուկ ձեզ համար, որպեսզի Evoca-ի՝ Դիլիջան գալը նշվի ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանում գազն էժան չէ»։
«Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնագոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, սա փաստ է, որը պետք է արձանագրել։ Չի լինելու է այնպիսի ոլորտ, որտեղ չենք գնալու դիվերսիֆիկացիայի։
Մենք մեր անկախությունը, պետականությունը զարգացնելու ենք»,- կառավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է, «Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել»։
Այս փոփոխությունների հիմքում ընկած երկարաժամկետ տեսլականի, Դիլիջանի զարգացման նոր փուլի և Green Rock-ի ներդրումային ռազմավարության մասին Banks.am-ը զրուցել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի հետ։
- Green Rock-ը վերջին տարիներին նշանակալի ներդրումներ է իրականացնում Դիլիջանում։ Ո՞րն է Դիլիջանը զարգացման առանցքային ուղղություններից մեկը դիտարկելու ռազմավարական տրամաբանությունը։
- Դիլիջանն ունի այն, ինչը հնարավոր չէ ստեղծել միայն ներդրումների միջոցով՝ դա սեփական ինքնությունն է։ Այստեղ համատեղվում են բնությունը, պատմությունը, մշակույթը և այն յուրահատուկ մթնոլորտը, որի շնորհիվ Դիլիջանը պատմականորեն եղել է տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Այսօր Դիլիջանն ընդունում է տարեկան շուրջ 250․000 այցելու։ Սա ցույց է տալիս, որ պահանջարկ արդեն իսկ կա։ Մեզ համար ռազմավարական հարցն այն է, թե ինչպես այդ առկա պահանջարկը վերածել ավելի ուժեղ, կայուն և բազմազան տնտեսության։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ Դիլիջան գան ոչ թե ընդամենը մի քանի ժամով, այլ ավելի երկար մնան, վերադառնան, սովորեն, աշխատեն և ներդրումներ կատարեն։ Հենց այդ պատճառով մենք Դիլիջանը դիտարկում ենք ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն կամ առանձին նախագծերի համախումբ։ Մենք այն դիտարկում ենք ամբողջական՝ որպես լիարժեք ուղղություն՝ ապրելու, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և բիզնեսի համար։ Մեզ համար Դիլիջանում ներդրումները միայն նոր ենթակառուցվածքների ստեղծումը չեն։ Դա ներդրում է մի էկոհամակարգի ձևավորման մեջ, որտեղ տարբեր նախագծեր փոխլրացնում և ուժեղացնում են միմյանց՝ երկարաժամկետ արժեք ստեղծելով քաղաքի, նրա բնակիչների և բիզնեսի համար։
- Green Rock-ի ներդրումային պորտֆելը գնահատվում է շուրջ 160 միլիոն դոլար։ Ի՞նչն է ձեզ վստահություն տալիս, որ շուկան արդարացնում է նման մասշտաբի ներդրումները։
- Մենք 160 միլիոն դոլար չենք ներդնում այն ակնկալիքով, որ շուկան մի օր կարդարացնի մեր սպասումները։ Մենք ինքներս մասնակցում ենք շուկայի ձևավորմանը՝ նոր պրոդուկտների, ենթակառուցվածքների և որակի նոր չափանիշների միջոցով։ Հայաստանն ու Դիլիջանն ավելի ու ավելի նկատելի են դառնում միջազգային զբոսաշրջային շուկայում, սակայն մեզ անհրաժեշտ է շարունակել բարձրացնել հենց զբոսաշրջային պրոդուկտի որակը՝ ստեղծել որակյալ հյուրանոցներ, յուրահատուկ փորձառություններ, զարգացնել գաստրոնոմիան, մշակույթը, միջոցառումները, առողջ ապրելակերպին միտված ծառայությունները և այցելելու, ավելի երկար մնալու ու վերադառնալու այլ պատճառներ։
Դիլիջանում մենք տեսնում ենք բավարար ներուժ՝ համեմատաբար արագ ձևավորելու հենց այդպիսի էկոհամակարգ՝ ունակ ոչ միայն բավարարելու առկա պահանջարկը, այլև որակապես և քանակապես փոխակերպելու այն, ստեղծելու նոր պահանջարկ և զարգացնելու հենց շուկան։ Այդ պատճառով մենք ներդրում ենք կատարում ոչ միայն այսօրվա շուկայում և այսօրվա ցուցանիշների հիման վրա։ Մենք ներդրում ենք կատարում դրա երկարաժամկետ ներուժի մեջ և ինքներս ստեղծում ենք դրա իրացման պայմանները։
- Այս տարին բավականին ակտիվ էր Green Rock-ի համար․ Դիլիջանում արդեն բացվել և սկսել են գործել 5 նոր նախագծեր։ Ի՞նչ նշանակություն ունեն այս քայլերը Green Rock-ի զարգացման հաջորդ փուլի համար։
- Իրոք, 2026 թվականին մեր տեսլականն ու ռազմավարությունը սկսեցին վերածվել իրականության։ Դեռ վերջերս PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Cabinet Café & Restaurant-ը, Apicius Armenia-ն և CEMI Café by Apicius-ը պարզապես նախագծեր էին թղթի վրա։ Այսօր դրանք արդեն գործող տարածքներ են․ այստեղ մարդիկ ապրում են, թիմեր են աշխատում, հանդիպում են ձեռնարկատերեր, սովորում են ուսանողներ և հյուրընկալվում այցելուներ։ Մեզ համար սա նույնիսկ ավելի կարևոր է, քան բացման փաստը։ Որովհետև բացումը միայն սկիզբն է։ Իրական արդյունքն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պրոդուկտը սկսում է ապրել, ձևավորում է պահանջարկ և դառնում քաղաքի տնտեսության մի մասը։ Այսօր մենք արդեն տեսնում ենք Դիլիջանում կյանքի, աշխատանքի, գաստրոնոմիայի և հյուրընկալության նոր ձևաչափերի իրական պահանջարկ։ Միաժամանակ մենք ամրապնդում ենք նաև հենց Green Rock-ը՝ որպես ինստիտուտ․ կատարելագործում ենք գործընթացներն ու կառավարումը, ներդնում կանոնակարգեր և չափանիշներ, զարգացնում կորպորատիվ մշակույթը։ Յուրաքանչյուր իրականացված նախագիծ մեզ տալիս է նոր հմտություններ և փորձ՝ բարձրացնելով հաջորդ նախագիծն ավելի արագ, ավելի ուժեղ և ավելի որակով իրականացնելու մեր կարողությունը։
- Դուք խոսում եք ոչ թե առանձին նախագծերի, այլ զբոսաշրջային ուղղության զարգացման մասին։ Ի՞նչ է դա նշանակում գործնականում։
- Որպեսզի քաղաքը կայուն ապրի և զարգանա, բավարար չէ իրականացնել առանձին, թեկուզև շատ ուժեղ նախագծեր։ Երկարաժամկետ հեռանկարում նման մոտեցումը բավարար արժեք չի ստեղծում ո՛չ քաղաքի, ո՛չ նրա բնակիչների, ո՛չ բիզնեսի համար։
Իրական կայուն փոխակերպումը սկսվում է այն ժամանակ, երբ նախագծերն ու նախաձեռնությունները միավորվում են մեկ ամբողջական համակարգում և սկսում են ուժեղացնել միմյանց։
Դպրոցը մասնագետներ է պատրաստում ոլորտի համար։ Հյուրանոցներն ու ռեստորանները ստեղծում են աշխատատեղեր և մասնագիտական աճի հնարավորություններ։ Մշակութային նախագծերը քաղաք այցելելու նոր պատճառներ են ստեղծում։ Ռեստորաններն ու հանրային տարածքները քաղաքը կենդանի են դարձնում։ Արվեստագետներն ու ձեռնարկատերերը տեղափոխվում են այստեղ՝ գտնելով իրենց համար համապատասխան միջավայր։ Բնակելի ենթակառուցվածքը մարդկանց հնարավորություն է տալիս ավելի երկար մնալ, ներդրումներ կատարել և, ի վերջո, դառնալ այդ միջավայրի մի մասը։
Շատ հաճախ ամենամեծ արժեքը ստեղծվում է ոչ թե առանձին ակտիվների ներսում, այլ դրանց միջև՝ կրթության, հյուրընկալության, մշակույթի, բիզնեսի և քաղաքային կյանքի կապերի միջոցով։
Հենց այսպես է ձևավորվում էկոհամակարգը, որտեղ մեկ տարրի աճը ուժեղացնում է մյուսներին։ Եվ հենց այս մոդելն է ունակ ապահովելու թե՛ քաղաքի, թե՛ բիզնեսի երկարաժամկետ և կայուն զարգացումը։
- Hyatt Regency Dilijan-ը այս ռազմավարության ամենանշանակալի նախագծերից մեկն է։ Ի՞նչ է փոխում Դիլիջանի համար միջազգային հյուրանոցային բրենդի ներկայությունը։
- Hyatt-ը մեզ համար պարզապես հյուրանոցային նախագիծ չէ։ Այն ենթակառուցվածքային խարիսխ է, որն ունակ է փոխելու Դիլիջանի՝ որպես միջազգային զբոսաշրջային ուղղության մասշտաբը։
Միջազգային բրենդը բերում է չափանիշներ, գլոբալ բաշխման համակարգ, հասանելիություն միջազգային հաճախորդների բազային, փորձառություն և, որ հատկապես կարևոր է, վստահություն։ Միջազգային լսարանի մի մասի համար Դիլիջանն այսօր դեռևս ակնհայտ ընտրություն չէ։ Hyatt-ի ներկայությունը կարող է էապես փոխել այս իրավիճակը՝ քաղաքը դարձնելով ավելի տեսանելի համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա։
Սակայն մեր խնդիրը չի ավարտվում միջազգային հյուրանոցի կառուցմամբ։ Hyatt Regency Dilijan-ը դառնալու է ավելի մեծ համակարգի մաս՝ մշակույթի, միջոցառումների, կրթության, բնակելի համալիրների նախագծերի և քաղաքային ենթակառուցվածքների հետ միասին։
Հյուրանոցը պետք է ոչ միայն ինքնուրույն արդյունավետ գործի, այն պետք է ստեղծի լրացուցիչ պահանջարկ, ուժեղացնի մյուս նախագծերը և, ի վերջո, բարձրացնի ամբողջ քաղաքի գրավչությունը։ Հենց դրանում ենք մենք տեսնում նրա ռազմավարական դերը։
- Որքանո՞վ է մարդկային կապիտալը կարևոր այս մոդելի հաջողության համար։
- Այն հիմնարար նշանակություն ունի։ Կարելի է կառուցել հիանալի հյուրանոց և ստեղծել գերազանց ենթակառուցվածք, սակայն, ի վերջո, հյուրի տպավորությունը ձևավորում է մարդը։
Այսօր Green Rock Management Group-ում աշխատում է ավելի քան 150 մարդ։ Բազմաֆունկցիոնալ համալիրի ամբողջական իրականացումը նախատեսում է ստեղծել ևս ավելի քան 800 աշխատատեղ։ Բայց ինձ համար կարևոր է ոչ միայն աշխատատեղերի թիվը, այլև շատ ավելի կարևոր է դրանց որակը՝ մասնագիտական միջավայրը, սովորելու և կարիերայի աճի հնարավորությունները։
Անհնար է կայուն զբոսաշրջային տնտեսություն կառուցել միայն ներմուծված փորձառության հաշվին։ Մեզ անհրաժեշտ են սեփական մասնագետներ, որոնք կիմանան միջազգային չափանիշները, բայց միաժամանակ կհասկանան տեղական համատեքստը։
Այդ պատճառով մենք ներդրում ենք կատարում կրթության մեջ։ Apicius Armenia internatiomal hospitality school-ը պետք է օգնի ձևավորել մասնագետների նոր սերունդ, որոնք միջազգային մակարդակի կրթություն են ստանում այստեղ՝ Հայաստանում, այնուհետև կարող են աշխատել միջազգային չափանիշներով և զարգացնել ոլորտը երկրի ներսում։ Այս իմաստով կրթությունը մեզ համար առանձին ուղղություն չէ։ Այն ամբողջ էկոհամակարգի երկարաժամկետ զարգացման հիմքն է։
- Ինչպե՞ս եք ինքներդ սահմանում Green Rock-ի դերը՝ ավելի շատ որպես ներդրո՞ղ, դեվելոփե՞ր, թե՞ զբոսաշրջային ուղղության օպերատոր։
- Մենք համատեղում ենք բոլոր երեք դերերը։ Եվ հենց դրանում է մեր մոդելի էությունը։
Ներդրողը մտածում է կապիտալի եկամտաբերության մասին։ Դեվելոփերը՝ որակյալ ակտիվ ստեղծելու։ Օպերատորը՝ այն մասին, թե ինչպես է այդ ակտիվը գործելու և արժեք ստեղծելու առաջիկա քսան տարիների ընթացքում։ Մենք պետք է միաժամանակ նախագծին նայենք այս երեք տեսանկյունից։
Եթե տեսնում ես այս շղթայի միայն մեկ հատվածը, լիարժեք զբոսաշրջային ուղղություն ստեղծել հնարավոր չէ։ Այդ պատճառով մեզ համար կարևոր է կառավարել ամբողջ ցիկլը՝ ներդրումային գաղափարից և ենթակառուցվածքի ստեղծումից մինչև օպերացիոն արդյունավետություն, հաճախորդի փորձառություն և քաղաքի տնտեսության վրա երկարաժամկետ ազդեցություն։
Անշուշտ, մեզ համար կարևոր է յուրաքանչյուր առանձին նախագծի ֆինանսական արդյունավետությունը։ Բայց մենք ավելի լայն ենք նայում՝ հասկանալու համար, թե յուրաքանչյուր ակտիվ ինչ դեր է խաղում ընդհանուր համակարգում և ինչ լրացուցիչ արժեք է ստեղծում մյուս նախագծերի համար։
Ի վերջո, մեր խնդիրն է ոչ միայն կառուցել լավ ակտիվ կամ եկամտաբերություն ստանալ առանձին ներդրումից։ Մեր խնդիրն է ստեղծել համակարգ, որտեղ մի նախագիծ ձևավորում է պահանջարկ մյուսի համար, իսկ ամբողջ էկոհամակարգի արժեքը զգալիորեն գերազանցում է դրա առանձին մասերի արժեքների գումարը։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը հաջորդ փուլում՝ զբոսաշրջության աճից անցնելու հասուն զբոսաշրջային տնտեսության։
- Մենք պետք է դադարենք զբոսաշրջության հաջողությունը չափել միայն զբոսաշրջային այցելությունների քանակով։ Զբոսաշրջիկների թիվը ցուցանիշ է, սակայն գլխավոր KPI-ն այն տնտեսական արժեքն է, որը զբոսաշրջությունը ստեղծում է երկրի համար։
Քանի՞ օր է մարդը անցկացրել Հայաստանում։ Որքա՞ն է ծախսել։ Կրկին վերադարձե՞լ է։ Եկե՞լ է մեկ այլ սեզոնի։ Եվ ամենակարևորը՝ քանի՞ աշխատատեղ, նոր բիզնես և ներդրում է այդ պահանջարկը ստեղծել երկրի ներսում։
Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի ավելի շատ պատճառներ ստեղծելը՝ այստեղ գալու, ավելի երկար մնալու և վերադառնալու համար։ Մենք արդեն ունենք բնություն, մշակույթ, պատմություն, գաստրոնոմիա և իրական մարդկային հյուրընկալություն։ Սակայն ներուժն ինքնին դեռևս զբոսաշրջային պրոդուկտ չէ։ Այն պետք է վերածել որակյալ, միջազգային շուկայում մրցունակ պրոդուկտների և ծառայությունների։
Դիլիջանի դեպքում մեր նպատակը շատ կոնկրետ է՝ այն դարձնել ամբողջ տարվա ընթացքում գործող զբոսաշրջային ուղղություն։ Քաղաքը պետք է ակտիվ և տնտեսապես գրավիչ լինի տարվա բոլոր տասներկու ամիսներին։
Հենց զբոսաշրջիկների քանակից դեպի պահանջարկի որակ, սեզոնայնությունից դեպի ամբողջ տարվա տնտեսություն, իսկ զբոսաշրջային ներուժից դեպի մրցունակ պրոդուկտ անցումն եմ համարում Հայաստանում զբոսաշրջության զարգացման հաջորդ փուլը։
- Հոկտեմբերին Green Rock-ը Դիլիջանում կազմակերպում է Tourism Regional Forum-ը։ Ինչո՞ւ էր կարևոր ստեղծել նման հարթակ։
- Երկու հիմնական պատճառ կա։ Առաջին՝ հնարավոր չէ ուժեղ ոլորտ կառուցել փակ սենյակում։ Անհրաժեշտ են նոր գաղափարներ, միջազգային փորձառություն, մրցակցություն և բաց մասնագիտական երկխոսություն։
Այսօր Դիլիջանը զբոսաշրջիկի համար մրցում է ոչ միայն Հայաստանի մյուս քաղաքների և նույնիսկ ոչ միայն հարևան երկրների ուղղությունների հետ։ Այն մրցում է աշխարհի տասնյակ ուժեղ զբոսաշրջային ուղղությունների հետ։ Այդ պատճառով մեզ համար կարևոր է մշտապես համեմատել մեր դիրքը միջազգային շուկայի հետ, փոխանակվել փորձով և հասկանալ, թե ուր է շարժվում ոլորտը։
Երկրորդ՝ մենք Դիլիջանը դիտարկում ենք ոչ միայն որպես հանգստի վայր, այլև որպես որակյալ միջազգային երկխոսության հարթակ։ Մեզ համար կարևոր է, որ այստեղ գան ոչ միայն զբոսաշրջիկներ, այլև մարդիկ, որոնք ստեղծում են նոր գաղափարներ, բիզնեսներ և նախագծեր։ Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը դառնա այն վայրը, որտեղ հանդիպում են մասնագետները, ձևավորվում են նոր գործընկերություններ և ծնվում են նախաձեռնություններ, որոնք կարող են ազդել ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա։
Tourism Regional Forum-ը նման միջավայր ստեղծելու գործիքներից մեկն է։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է Դիլիջանի նման զբոսաշրջային ուղղության զարգացման ամենամեծ ռիսկը։
- Ամենամեծ ռիսկը մասնատված զարգացումն է։ Կարելի է կառուցել տասը լավ նախագիծ և միևնույն ժամանակ չստեղծել ուժեղ քաղաք։
Երկրորդ ռիսկն այն է, որ զարգացումը կարող է այնքան արագ և քաոսային դառնալ, որ ի վերջո ոչնչացնի հենց այն, ինչի համար մարդիկ գալիս են այստեղ։ Այդ պատճառով մեզ համար կա շատ պարզ սկզբունք․ զարգացումը չպետք է ոչնչացնի Դիլիջանի ինքնությունը։ Այն պետք է ուժեղացնի այն։ Մենք ցանկանում ենք քաղաքը դարձնել ավելի ուժեղ, ժամանակակից և միջազգային, բայց միաժամանակ պահպանել նրա բնույթը, մշակութային համատեքստը, բնությունը և կապը տեղի հետ։ Որովհետև, ի վերջո, հենց Դիլիջանի յուրահատկությունն է նրա գլխավոր մրցակցային առավելությունը։ Դիլիջանը պետք է դառնա ավելի լավը, բայց պետք է մնա Դիլիջան։
- Եթե 5–10 տարի անց հետ նայեք այսօրվա աշխատանքին, ի՞նչ չափանիշներով կգնահատեք Green Rock-ի հաջողությունը։
- Ես հաստատ չեմ հաշվելու մեր կառուցած շենքերի քանակը։ Ինձ համար հաջողությունն այն կլինի, երբ 5–10 տարի անց Դիլիջանը դառնա տնտեսապես ավելի ուժեղ և կայուն։ Երբ արտասահմանցի զբոսաշրջիկներն ավելի հաճախ գան և ավելի երկար մնան։ Երբ այստեղ նոր բիզնեսներ ստեղծվեն։ Երբ երիտասարդ և տաղանդավոր մարդիկ Դիլիջանն ընտրեն ապրելու և կարիերա կառուցելու համար։ Երբ քաղաքի տնտեսությունն իսկապես գործի ամբողջ տարվա ընթացքում։
Եվ հատկապես կարևոր է, որ աճը տեղի ունենա ոչ միայն Green Rock-ի ներսում։ Ես ցանկանում եմ մեր ներդրումների շուրջ տեսնել տասնյակ անկախ, հաջողակ ձեռնարկատերերի և ընկերությունների, որոնք ստեղծում են սեփական պրոդուկտները, աշխատատեղերը և նոր հնարավորությունները։
Որովհետև մեր ներդրումների իրական ազդեցությունը պետք է զգալիորեն ավելի մեծ լինի հենց ներդրումների չափից։
Կոնվերս Բանկը՝ լեհական Bank Pekao-ի հետ, կազմակերպել էր հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Լեհաստանի պետական համակարգի եւ բիզնես, ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ:
Բանկից հայտնել են, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության, բիզնեսի ֆինանսավորման եւ միջազգային առեւտրի զարգացման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-լեհական առեւտրի ներուժին եւ երկու երկրների բանկերի միջեւ ուղիղ համագործակցության ձեւավորմանը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։ Նա կարեւորել է ֆինանսական կառույցների դերակատարությունը հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ բանկերի միջեւ ամուր գործընկերությունը կնպաստի նաեւ երկու երկրների գործարար համայնքների միջեւ երկարաժամկետ կապերի ձեւավորմանը։
Կոնվերս Բանկի գլխավոր տնտեսագետ, Հետազոտությունների եւ վերլուծությունների բաժնի ղեկավար Արեգ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արտաքին առեւտրի կառուցվածքային փոփոխություններն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։
«2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումն աճել է 70.7%-ով։ Սակայն հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ներուժը դեռեւս լիարժեք իրացված չէ։ Լեհաստանի ներկայիս դիրքի եւ իրական ներուժի միջեւ առկա բացը Կոնվերս Բանկը կարող է լրացնել լեհական գործընկեր բանկերի հետ համատեղ»,- ասել է նա։
Bank Pekao-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուկաշ Յանուշեւսկին շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին ջերմ ընդունելության համար.
«Սա կարեւոր եւ արդյունավետ հանդիպում էր, քանի որ լեհ գործարարները հնարավորություն ստացան ծանոթանալ ոչ միայն ՀՀ բանկային համակարգում առեւտրի ֆինանսավորման գործիքակազմին եւ Կոնվերս Բանկի առաջարկներին, այլեւ ընդհանուր տնտեսական զարգացումներին, երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին»:
Կոնվերս Բանկը եւ Bank Pekao-ն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի անդամներ են։ Բանկերի միջեւ համագործակցությունը կարող է ներառել թղթակցային հարաբերությունների հաստատում, առեւտրի ֆինանսավորման գործիքներ, արժութային գործառնություններ եւ գործարար կապերի խթանում։
«Կոնվերս Բանկը հետեւողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը։ Bank Pekao-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որը թույլ կտա ձեւավորել հայ-լեհական առեւտրի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք։ Այն հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա ավելի վստահ մուտք գործել Լեհաստանի եւ եվրոպական շուկաներ, իսկ լեհական ընկերություններին՝ Հայաստանում ունենալ վստահելի գործընկեր»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե եւ վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երեւան, Թումանյան փողոց 24, տարածք 49։
Բանկից հայտնել են, որ մասնաճյուղի ավելի ընդարձակ տարածքը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդների աճող հոսքը եւ ապահովել սպասարկման հարմարավետ պայմաններ։ «Թումանյան» մասնաճյուղում հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ բանկային հաշիվների բացում, քարտերի, ավանդների եւ վարկերի ձեւակերպում, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում եւ այլ գործառնություններ։ Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից 16:30, շաբաթ եւ կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվել է ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։
Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման եւ զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսել է անձնական բյուջեի եւ խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաեւ ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։
Միջոցառումն անցկացվել է «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։
«Ամիօ բանկը կարեւորում է ֆինանսական գրագիտության զարգացումը եւ մշտապես աջակցում է այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Ֆինանսական գիտելիքներն ու պատասխանատու ֆինանսական վարքագիծը տեղեկացված եւ ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարեւոր հիմք են»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Finbox-ը շարունակում է ընդլայնել բանկոմատների իր ցանցը եւ սկսում համագործակցություն «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հետ։
Finbox-ի առաջին երկու բանկոմատներն արդեն տեղադրվել են Երեւանի «Նոր Զովք» սուպերմարկետներում՝ Մամիկոնյանց փող. 40 եւ Դավթաշեն 4, 26/1 հասցեներում։
Սուպերմարկետների այցելուները կարող են օգտվել Finbox-ի բանկոմատներից՝ ArCa, Visa եւ Mastercard բանկային քարտերով կանխիկ գումար ստանալու, ինչպես նաեւ հայկական բանկերի բանկային եւ քարտային հաշիվները համալրելու համար։
««Նոր Զովք»-ի հետ համագործակցությունը Finbox-ի ռազմավարության մի մասն է, որի նպատակն է զարգացնել ժամանակակից եւ հասանելի բանկոմատային ցանց՝ մարդկանց ամենօրյա այցելության բարձր հոսք ունեցող վայրերում։
Սուպերմարկետներում բանկոմատների տեղադրումը հնարավորություն է տալիս առօրյա գնումները համատեղել անհրաժեշտ ֆինանսական գործարքների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Finbox-ը եւ «Նոր Զովք»-ը նախատեսում են ընդլայնել համագործակցությունը եւ բանկոմատներ տեղադրել նաեւ ցանցի այլ սուպերմարկետներում։
Finbox-ի մասին
Financial Times-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայի լավագույն ղեկավարների վարկանիշը, որում Bank of Georgia-ի եւ Lion Finance Group-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ինչպես հայտնում է «Բիզնես Վրաստան» գործակալությունը, վարկանիշում ընդգրկվել են նաեւ այնպիսի միջազգային բրենդների ղեկավարներ, ինչպիսիք են Rolls-Royce-ը, Barclays-ը, Standard Chartered-ը, Unilever-ը եւ այլ ընկերությունների ղեկավարներ։
Financial Times-ի կողմից կազմված գլխավոր գործադիր տնօրենների արդյունավետության նոր վարկանիշը հաշվի է առնում տարբեր գործոններ եւ գնահատում է FTSE 100 ինդեքսում ընդգրկված ընկերությունների ղեկավարներին ինը չափանիշով՝ ներառյալ կորպորատիվ կառավարման ոճը, վերլուծաբանների գնահատականները, ESG ցուցանիշները եւ այլ բնութագրեր։
05.05.2026 | 12:43 Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվել է Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Financial Times-ը մեզ երկրորդ տեղում է դասել բրիտանական առաջատար ընկերությունների ղեկավարների շարքում։ Նախեւառաջ, սա մեր թիմի վաստակի ճանաչումն է, եւ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին։
Mastercard-ը թողարկել է «Գնումների եւ վճարումների ապագայի համառոտ պատմությունը» (A Short History of the Future of Shopping and Payments) զեկույցը:
Ըստ զեկույցի՝ մինչեւ 2030 թվականը 10 առցանց գնորդներից առնվազն 1-ը կանոնավոր կերպով կօգտագործի ԱԲ-գործակալներ գնումներ կատարելու համար, հաղորդում է Finextra-ն:
Զեկույցի հիմքում են 13 երկրներում՝ Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում անցկացված 13,000 «ծնող-դեռահաս» զույգերի հարցման տվյալները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ դեռահասների 33%-ն ամեն շաբաթ օգտագործում է ԱԲ՝ ապրանքներն ու ծառայությունները փնտրելու, համեմատելու եւ գնահատելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր երրորդը (36%) նշել է, որ ուրախ կլիներ ապրանքների ընտրությունն ու վճարումն ամբողջությամբ վստահել ինքնավար ռեժիմով աշխատող ԱԲ-օգնականին:
Ավելի վաղ այս տարի Mastercard-ը ստեղծել էր Agent Suite-ը՝ հարթակ, որը միավորում է տեխնիկական աջակցությունը վճարումների ոլորտում Mastercard-ի փորձառության հետ՝ նպատակ ունենալով օգնել մանրածախ առեւտրով զբաղվողներին ներդնել գործակալական ԱԲ-ն:
Ֆասթ Բանկի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել եւ արդիականացվել են եւս մեկ մշակութային կենտրոնի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։
1967 թվականին հիմնադրված Դրամատիկական թատրոնն սկսում է 58-րդ թատերաշրջանը նոր ու տպավորիչ առաջնախաղերով՝ այս անգամ հանդիսատեսին ընդունելով ավելի պատշաճ եւ հարմարավետ պայմաններում։
«Արվեստը պատվիրատու երեւույթ է եւ այն չի կարող լինել առանց մեկենասության։ Մենք պետական ոչ առեւտրային կազմակերպություն ենք։ Մանավանդ ենթակառուցվածքների հարցում մենք բոլորս գիտենք, թե դա ինչքան թանկ է այսօր։ Ծախսերի չափ կա, որը պետական թատրոնը չի կարող իրեն այդքան արագ ու այդքան արդյունավետ թույլ տալ»,- ասել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանը:
Նշվում է, որ Ֆասթ Բանկը հետեւողականորեն շարունակում է մշակութային վայրերին աջակցելու իր ծրագիրը։ Բանկի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ շարունակաբար հիմնանորոգվում են Երեւանի եւ մարզերի մշակութային վայրերի ենթակառուցվածքները՝ արվեստագետների ու հանդիսատեսի համար ապահովելով պատշաճ եւ հարմարավետ պայմաններ։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները:
«Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները»՝ Կանոնակարգ 22-ի պահանջները, տարածվել են նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։
ԿԲ-ից հայտնել են, որ սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին եւ որակավորմանը, ինչպես նաեւ աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։
Visa Student քարտն ուսանողներին առաջարկում է ֆինանսների կառավարման ճկուն լուծում` մեկ քարտում միավորելով առօրյա գործարքների համար անհրաժեշտ հիմնական առավելությունները։
Բանկից հայտնել են, որ ուսանողական փաթեթի հիմնական առավելություններն են՝ միջազգային քարտի տրամադրում. հարմար եւ անվտանգ վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, նաեւ արտոնյալ պայմաններով վարկային գիծ․ ֆինանսական միջոցներ ուսման, անձնական ծրագրերի կամ այլ ծախսերի համար՝ հատուկ ուսանողների համար մշակված 16% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 17.23%):
Կտրվեն հատուկ cashback-եր ուսանողների հաճախակի վճարումներից. 5%՝ քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտից օգտվելիս, 2%՝ արագ սննդի կետերում (Fast Food) վճարումներ կատարելիս, 1% - սպորտային ակումբներ հաճախելիս։
Հայէկոնոմբանկի նոր Visa Student քարտն ամբողջական փաթեթ է՝ հարմարեցված ուսանողական կյանքի ռիթմին: Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ միանվագ 1,000 դրամ վճարով՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Classic դասի այս քարտը հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել իրենց առաջին ֆինանսական քայլերը, մասնավորապես՝ քարտը բավական մատչելի պայմաններով վարկային գծի հնարավորություն է տալիս, ինչը շատ կարեւոր առավելություն է: Բացի այդ, քարտն ուսանողների նախասիրություններին հարմարեցված հատուկ քեշբեքեր է տալիս: Student քարտի առավելությունների շրջանակն առաջիկայում եւս շարունակելու է ընդլայնվել:
Քարտը հնարավոր է պատվիրել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ ներկայացնելով ուսանող լինելու փաստը հավաստող փաստաթուղթ:
Քարտի մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում: