Banks
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի ղեկավար Թիմուր Իշմետովը։
«Ուզբեկստանը բաց է ներդրումների, տեխնոլոգիաների եւ երկարաժամկետ գործընկերության համար։ Տարածաշրջանային ֆինանսական փոխկապակցվածությունը հնարավոր չէ կառուցել մեկ երկրի ուժերով։ Մենք հրավիրում ենք մեր գործընկերներին համատեղ աշխատել այն ենթակառուցվածքի եւ ստանդարտների վրա, որոնք միմյանց կկապեն Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների շուկաները։ Ճիշտ գործընկերության պայմաններում Կենտրոնական Ասիան կարող է ավելի փոխկապակցված, մրցունակ եւ համաշխարհային ֆինանսական համակարգին ինտեգրված տարածաշրջան դառնալ», - նշել է նա։
Թիմուր Իշմետովը հայտնել է, որ Կենտրոնական բանկը ստեղծել է սեփական նորարարական հաբը, եւ ռեզիդենտների առաջին խմբի ընդունումը նախատեսվում է սկսել 2026 թվականի չորրորդ եռամսյակում։
«Հաբը կապահովի ամբողջական ուղին՝ ինկուբացիայից եւ աքսելերացիայից մինչեւ կարգավորիչ ուղեկցում, փորձարկում եւ լուծումների պատրաստում շուկա մուտք գործելու համար», - նշել է նա։
Ֆինտեխ էկոհամակարգի զարգացման առաջնահերթությունների թվում Թիմուր Իշմետովն առանձնացրել է ֆինանսական ենթակառուցվածքը.
«Մենք մշակում ենք բաց բանկինգի API-ներ եւ վճարային ստանդարտներ, որոնք հնարավորություն կտան ֆինանսական համակարգին մասշտաբավորվել եւ փոխգործակցել տարբեր իրավազորությունների միջեւ»։
Mastercard-ը թողարկել է «Գնումների եւ վճարումների ապագայի համառոտ պատմությունը» (A Short History of the Future of Shopping and Payments) զեկույցը:
Ըստ զեկույցի՝ մինչեւ 2030 թվականը 10 առցանց գնորդներից առնվազն 1-ը կանոնավոր կերպով կօգտագործի ԱԲ-գործակալներ գնումներ կատարելու համար, հաղորդում է Finextra-ն:
Զեկույցի հիմքում են 13 երկրներում՝ Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում անցկացված 13,000 «ծնող-դեռահաս» զույգերի հարցման տվյալները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ դեռահասների 33%-ն ամեն շաբաթ օգտագործում է ԱԲ՝ ապրանքներն ու ծառայությունները փնտրելու, համեմատելու եւ գնահատելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր երրորդը (36%) նշել է, որ ուրախ կլիներ ապրանքների ընտրությունն ու վճարումն ամբողջությամբ վստահել ինքնավար ռեժիմով աշխատող ԱԲ-օգնականին:
Ավելի վաղ այս տարի Mastercard-ը ստեղծել էր Agent Suite-ը՝ հարթակ, որը միավորում է տեխնիկական աջակցությունը վճարումների ոլորտում Mastercard-ի փորձառության հետ՝ նպատակ ունենալով օգնել մանրածախ առեւտրով զբաղվողներին ներդնել գործակալական ԱԲ-ն:
Anthropic ընկերությունը (Claude-ի մշակողը) ռիթեյլերների համար ներկայացրել է լուծում, որը թույլ է տալիս չաթ-բոտի հիման վրա սեփական առեւտրային ԱԲ գործակալներ ստեղծել:
Կոմերցիոն գործակալները կարող են աջակցություն ցուցաբերել ինչպես սպառողներին, այնպես էլ վաճառողներին եւ ներդրվելու են Visa-ի, Mastercard-ի եւ Accenture-ի հետ համագործակցությամբ, հաղորդում է Finextra-ն:
«ԱԲ-ն հիմնովին փոխում է առեւտուրը, սակայն յուրաքանչյուր գործարքի առանցքում պետք է մնա վստահությունը: Վաճառողները մեզ ասում են, որ ցանկանում են ավելի շատ վերահսկողություն ունենալ այն հարցում, թե ինչպես է ԱԲ-ն հարաբերվում իրենց հաճախորդների հետ», - նշել է Visa-ի ապրանքների եւ ռազմավարության գծով տնօրեն Ջեք Ֆորեսթելը:
Գնումների գործակալը կարող է փնտրել օգտատիրոջն անհրաժեշտ ապրանքները, հիշել հաճախորդների նախասիրությունները, ձեւավորել գնումների զամբյուղը եւ պատասխանել հարցերին:
Վաճառողի գործակալը աջակցություն է ցուցաբերելու խանութին. առաջարկելու է գնագոյացման փոփոխություններ եւ ակցիաներ, հետեւելու է ապրանքային մնացորդներին, վերլուծելու է վաճառքի ցուցանիշները:
«Մեր վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 85%-ը բաց է ԱԲ-ի գործակալի հետ համագործակցության համար, իսկ չորսից երեքը գնում կատարելը ավելի մեծ հավանականությամբ կվստահի անձնական ԱԲ գործակալին, քան լավագույն ընկերոջը», - ընդգծել է Accenture-ի սպառողական ապրանքների, մանրածախ առեւտրի եւ զբոսաշրջության ուղղության գլոբալ ղեկավար Քեթ Գրեմլինգը:
Revolut-ը նախնական հավանություն է ստացել ԱՄՆ Դրամական շրջանառության վերահսկման վարչությունից (OCC)՝ ազգային բանկ ստեղծելու համար:
Սա 2027 թվականին ԱՄՆ-ում բանկի գործարկման նախապատրաստական փուլի մի մասն է, հաղորդում է Finextra-ն:
Բոլոր անհրաժեշտ հավանությունները ստանալուց հետո Revolut-ը կկարողանա ԱՄՆ-ի հաճախորդներին ուղղակիորեն առաջարկել բանկային ապրանքների լայն տեսականի՝ վարկերից եւ վարկային քարտերից մինչեւ հասանելիություն ստեյբլքոիններին ու կրիպտոարժույթներին:
«OCC-ի նախնական հավանությունը կարեւոր առաջին քայլն է Revolut Bank US-ի ստեղծման ճանապարհին՝ միլիոնավոր ամերիկացիների համար Revolut-ի ամբողջական փորձառությունն ապահովելու համար», - նշել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նիկ Ստորոնսկին:
ԱՄՆ-ում բանկի գործարկումը կդառնա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Revolut-ի ներկայության ընդլայնման շարունակությունը. ընկերությունը բանկային լիցենզիաներ է հավաքագրում ողջ Լատինական Ամերիկայում:
Վերջերս Revolut-ը բանկ է գործարկել Մեքսիկայում եւ մեկնարկել է Բրազիլիայում, Կոլումբիայում, Պերուում ու Արգենտինայում լիցենզիաներ ստանալու գործընթացները:
2026 թվականին Revolut-ը բանկային լիցենզիաներ է ստացել Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում, վճարային լիցենզիա՝ ԱՄԷ-ում, ինչպես նաեւ բանկային լիցենզիայի հայտեր է ներկայացրել Ֆինլանդիայում եւ ՀԱՀ-ում:
Սինգապուրի ֆինանսական կարգավորիչ մարմինը (MAS) առաջիկա երեք տարիների ընթացքում $173 միլիոն կներդնի կղզու ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար:
Սինգապուրը ֆինտեխ-հաբի կարգավիճակ ունի. այստեղ գործում է ոլորտի ավելի քան 1800 ընկերություն:
2025 թվականին Սինգապուրի ֆինտեխ-ոլորտում ներդրումները կազմել են $2,3 միլիարդ, հաղորդում է Finextra-ն:
MAS-ը ստանձնում է ֆինանսական պարտավորությունը Financial Sector Technology and Innovation Scheme (FSTI 4.0) թարմացված ծրագրի շրջանակում, որն ուղղված է ֆինտեխ էկոհամակարգի ամրապնդմանը եւ ֆինանսական հատվածում նորարարությունների ու տեխնոլոգիաների ներդրման արագացմանը:
FSTI 4.0-ն կառուցված է չորս նպատակների շուրջ․ նորարարությունների ամրապնդում եւ ընդլայնում; ֆինանսական տեխնոլոգիաների մշակման ու ներդրման արագացում; ենթակառուցվածքների զարգացում; աջակցություն մասնագետների ներգրավմանն ու զարգացմանը:
Revolut-ը բանկային լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայում:
Revolut Bank EU-ի գլխավոր տնօրեն Կուբա Ֆաստը նշել է, որ լիցենզիայի ստացումը բանկի 250,000 ֆինն հաճախորդներին հասանելիություն կապահովի IBAN-ին եւ մի շարք բանկային ծառայություններին, ինչպիսիք են տեղական հաշիվների վճարումը եւ աշխատավարձի ստացումը, հայտնում է Finextra-ն:
[[linked-news31095]]
Ներկայում Revolut-ի ֆինն օգտատերերը ստիպված են ներքին գործարքներ իրականացնելիս օգտագործել անդրսահմանային նույնականացուցիչներ:
«Այս քայլը Revolut-ի՝ Եվրոպայում հաճախորդների համար հիմնական բանկ դառնալու ավելի լայն հավակնությունների մի մասն է», - հավելել է Ֆաստը:
Եվրոպական ներդրումային հիմնադրամը (EIF) միավորել է ուժերը Լեհաստանի զարգացման ազգային Bank Gospodarstwa Krajowego (BGK) բանկի հետ՝ €30 միլիոն ծավալով վենչուրային ֆինտեխ-հիմնադրամ գործարկելու համար:
Ինչպես հաղորդում է Finextra-ն, հիմնադրամն իր ներդրումներն ուղղելու է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում վաղ փուլում գտնվող ստարտափներին:
Հիմնադրամի կառավարումն իրականացնելու է լեհական Inovo.vc ընկերությունը:
Դրա կառավարիչ գործընկեր Տոմաշ Շվեբոդան կարեւորել է, որ «համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերունդը սերված լինի Լեհաստանից եւ տարածաշրջանից»:
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance (APA) դաշինքին:
Դաշինքի ստեղծման նախաձեռնողը ստեյբլքոինների Rain հարթակն է, հաղորդում է Finextra-ն:
Դաշինքը գործելու է որպես աշխատանքային կոալիցիա, որը միասնաբար ղեկավարվելու է հիմնադիրների կողմից: Մասնակիցները (արդեն ավելի քան 25 կազմակերպություն) համատեղ կսահմանեն միավորման կանոնադրությունն ու առաքելությունը:
Սպասվում է, որ առաջին փուլում աշխատանքը կներառի համատեղ հետազոտություններ եւ հայեցակարգային շրջանակների մշակում, գործակալների նույնականացման ու լիազորման ստանդարտների փորձարկում, ինչպես նաեւ փոխգործակցություն կարգավորող մարմինների հետ:
«Ոչ մի ընկերություն չպետք է միանձնյա որոշի, թե ինչպես են գործակալները գործարքներ իրականացնելու: Դա պետք է բխի ենթակառուցվածք ստեղծող հարթակներից, կանոններ սահմանող կարգավորողներից եւ նորարարներից, ովքեր բոլորից լավ գիտեն, թե ինչպես են գործակալներն կիրառվում արդեն այսօր», - ասել է Rain-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆարուք Մալիքը:
Revolut-ը հայտարարել է Եվրոպայի օդանավակայաններում պրեմիում դասի լաունջների ցանց հիմնելու ծրագրի մասին:
Ընկերությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Կոպենհագենի օդանավակայանի հետ 2027 թվականին լաունջ բացելու վերաբերյալ՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում հաճախորդների ներգրավման արշավի շրջանակում, հաղորդում է Finextra-ն։
Այսօր Revolut Premium եւ Metal սակագնային փաթեթների հաճախորդները Revolut հավելվածի միջոցով կարող են մուտք գործել ավելի քան 1000 լաունջ:
[[linked-news31095]]
Սեփական լաունջների ցանց հիմնելով՝ Revolut-ը նպատակ ունի առավելագույնս վերահսկել հաճախորդների սպասարկման ամբողջական ընթացքը՝ պրեմիում արտոնությունների ստանդարտ փաթեթին շքեղության լրացուցիչ տարր հաղորդելով:
Revolut-ը առաջին ֆինտեխ ընկերությունը չէ, որն անդրադառնում է օդանավակայաններում պրեմիում սպասասրահների ձեւաչափին:
2023 թվականին Nomad ընկերությունը Սան Պաուլոյի միջազգային օդանավակայանում բացել էր 600 քմ մակերեսով լաունջ, իսկ 2025 թվականին բրազիլական Nubank-ը նույն օդանավակայանում գործարկել էր 1000 քմ տարածքով լաունջ՝ իր Ultravioleta պրեմիում փաթեթի հաճախորդների համար:
Revolut-ը Ֆրանսիայի կարգավորող մարմնից ստացել է լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա, ընդ որում՝ որոշումը հաստատվել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից:
ԵԿԲ-ի այս որոշումը մեծ նշանակություն ունի, քանի որ մեկ տարի առաջ կարգավորողը սահմանափակել էր Revolut-ի ակտիվ ընդլայնումը մայրցամաքում՝ մտավախություն ունենալով, որ հավելվածի աճը գերազանցում է դրա ներքին վերահսկողության համակարգերի զարգացման տեմպերը, հաղորդում է Finextra-ն:
Սահմանափակումը վերաբերում էր Եվրոպական տնտեսական գոտում նոր ծառայություններ գործարկելու Revolut-ի հնարավորությանը եւ ժամանակավորապես արգելում էր նոր պրոդուկտների մուտքը շուկա: Եվրոպացի կարգավորողները պարտավորեցրել էին Revolut-ին վերանայել պրոդուկտների հաստատման գործընթացները՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման եւ քոմփլայենսի համակարգերում հայտնաբերված թերություններից հետո:
Revolut-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նիկ Ստորոնսկին հայտարարել է.
«Այս լիցենզիան մեզ հնարավորություն է տալիս նոր սերնդի բանկինգ կառուցելու Արեւմտյան Եվրոպայում մեր ավելի քան 30 միլիոն հաճախորդների համար: Ֆրանսիան դարձել է առաջատար ֆինանսական կենտրոն՝ շնորհիվ դինամիկ ֆինանսական էկոհամակարգի եւ հուսալի կարգավորող բազայի: Սա կատարյալ հարթակ է Revolut-ի աճի հաջորդ փուլն արագացնելու համար»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Revolut-ը հայտարարել է Եվրոպայում ավելի քան €1 միլիարդի ներդրումների մասին եւ հաստատել 2027 թվականին Փարիզում նոր կենտրոնակայանի բացման ծրագիրը:
Արեւմտյան Եվրոպան Revolut-ի համար ամենամեծ եւ ամենաարագ աճող շուկան է:
Նոր բանկային ստորաբաժանումն իր աշխատանքը կսկսի Ֆրանսիայում հաճախորդների սպասարկումից՝ աստիճանաբար ընդլայնվելով դեպի եվրոպական այլ շուկաներ, այդ թվում՝ Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Պորտուգալիա եւ Իսպանիա:
Սեպտեմբերի 11-ին Ալմաթիում կանցկացվի Central Asia Fintech Summit 2026-ը։
Գագաթնաժողովի կազմակերպիչներն են Ղազախստանի Ազգային բանկը, Ազգային վճարային կորպորացիան եւ Kazakhstan Fintech Network-ը։
CAFS 2026-ի գլխավոր թեման է «Վստահության դարաշրջանը. ինչպիսին կլինի ֆինանսական շուկան հաջորդ տասնամյակում»։
Մասնակիցները կքննարկեն նոր սերնդի վճարային համակարգերի զարգացումը, թվային ֆինանսական ծառայությունները եւ անդրսահմանային գործառնությունների հնարավորությունները։
CAFS 2026-ի գլխավոր թեմաներից մեկը արհեստական բանականությունն է։
Մասնակիցները կանդրադառնան ոչ միայն տեխնոլոգիայի զարգացմանը, այլեւ դրա կիրառմանը իրական տնտեսության մեջ՝ ֆինանսական ծառայություններից եւ տվյալների վերլուծությունից մինչեւ գործընթացներ, որոնք զգալի մարդկային ռեսուրսներ են պահանջում։
Գագաթնաժողովի օրակարգի թեմաներից են նաեւ վերահսկողական տեխնոլոգիաների էվոլյուցիան եւ պաշտպանությունը ֆինանսական խարդախությունից։
Western Union-ը թողարկել է թվային դրամապանակ եւ ստեյբլքոինով ապահովված պաշտպանված Visa վարկային քարտ:
Stablecard-ն սպառողներին առաջարկում է միջոցներ ստանալու եւ դրանք USDPT-ով պահելու հարմար եղանակ: USDPT-ն Western Union-ի վերջերս թողարկված դոլարային ստեյբլքոինն է:
Օգտատերերը կարող են ծախսել միջոցներն ամենուր, որտեղ ընդունվում է Visa-ն, իսկ USDPT-ն կարելի է փոխանակել ԱՄՆ դոլարի հետ 1:1 հարաբերակցությամբ, հաղորդում է Finextra-ն:
«Միավորելով դոլարով ապահովված թվային ակտիվի կայունությունը Western Union-ի գլոբալ ցանցի եւ Visa-ի ընդունման ծածկույթի հետ՝ սպառողներին տրամադրում ենք միջոցներ պահելու, գումար փոխանցելու եւ տարբեր երկրներում դրանք ծախսելու նոր եղանակ», - ասել է Western Union-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեւին ՄաքԳրանահանը:
Բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությունը բանկային լիցենզիա է ստացել Ավստրալիայի կարգավորող մարմնից՝ հուլիսի 21-ին պաշտոնապես գործարկելով Revolut Bank Australia-ն, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։
Նշվում է, որ գործող հաճախորդների համար անցումը լիցենզավորված բանկին ավտոմատացված կլինի եւ չի պահանջի որեւէ լրացուցիչ գործողություն, իսկ բոլոր նոր հաճախորդները կմիանան անմիջապես Revolut Bank Australia-ին։
Լիցենզիա ստանալուց հետո ընկերությունը պարտավոր կլինի հինգ տարվա ընթացքում տեղական շուկայում ներդնել գրեթե 400 միլիոն ավստրալական դոլար (մոտ $280 միլիոն):
Revolut-ի՝ Ավստրալիայում բանկային լիցենզիա ստանալու ցանկության մասին դեռեւս 2021 թվականին հաղորդել էր Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Մեթ Բաքսբիին։
Դրանից մեկ տարի առաջ բանկի ավստրալական դուստր ընկերությունը ստացել էր ֆինանսական լիցենզիա եւ գրանցվել էր փողերի լվացման դեմ պայքարի գործակալությունում որպես արժույթի թվային փոխանակման ծառայություն։
Revolut-ն արդեն ունի բանկային լիցենզիաներ Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Ավստրալիայում եւ Եվրոպական տնտեսական գոտում։
Crunchbase-ի տվյալների համաձայն՝ համաշխարհային ֆինտեխ ընկերությունների վենչուրային ֆինանսավորումը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է $28,6 միլիարդի, ինչը 23%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Finextra.com-ը:
Այս ցուցանիշը, սակայն, 17,3%-ով նվազել է 2025 թվականի երկրորդ կեսին հավաքագրված 34,6 միլիարդից, որը երեք տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր։
Չնայած ֆինանսավորման գործարքների թվի 26%-ով նվազմանը (դրանց թիվը հասել է 1605-ի), անցած տարվա հետ համեմատ աճը տեղի է ունեցել խոշոր հսկաների համար նախատեսված մեգառաունդներում ներդրողների կողմից միջոցների ներդրման հաշվին: Այսպես, կիսամյակի ընթացքում Ramp-ը ներգրավել է $750 միլիոն, Ebury-ն՝ $748 միլիոն, իսկ ֆրանսիական Alan ընկերությունը՝ $545 միլիոն։
ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ ֆինանսավորման ծավալով. երկրին բաժին է հասնում $15 միլիարդ, որը ներգրավված բոլոր միջոցների ավելի քան 50%-ն է։ Այնուհետեւ հաջորդում է Մեծ Բրիտանիան $2,7 միլիարդով, իսկ հնդկական ընկերությունները ներգրավել են $1,9 միլիարդ:
Արհեստական բանականությունն ամենախոստումնալից տեխնոլոգիան է, որը խթանում է ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է ակտիվների կառավարումը, եւ դրդում է Ramp-ի նման ընկերություններին կատաղի մրցակցել լավագույն մասնագետների համար։
Միաժամանակ, IPO-ի շուկան շարունակում է թույլ մնալ. տարվա առաջին կեսին միայն երեք ընկերություն է մուտք գործել բորսա՝ բրազիլական PicPay-ն ու AgiBank-ը, ինչպես նաեւ ճապոնական PayPay-ը: Ի տարբերություն դրանց, ոլորտի շատ հսկաներ, այդ թվում՝ Stripe-ը, Plaid-ը, Ramp-ը, Revolut-ը եւ Monzo-ն, շարունակում են սպասել իրենց ժամանակին, քանի որ դրանց շուկայական կապիտալիզացիան կտրուկ աճում է:
Visa-ն ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ) օգնական, որն ԱՄՆ բանկերը կարող են ներդնել իրենց հավելվածներում՝ քարտապաններին ֆինանսական տեղեկատվություն տրամադրելու համար, հայտնում է Finextra.com-ը:
Visa-ն վկայակոչում է հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների ավելի քան 66%-ը, ովքեր օգտագործել են գեներատիվ ԱԲ-ն, դիմում են այդ տեխնոլոգիային ֆինանսական խորհրդատվություն ստանալու համար։ Դրա հետ մեկտեղ, սպառողները համարում են, որ բանկերը անձնական տվյալների պաշտպանության ամենահուսալի հաստատություններ են. 85%-ը նշում է, որ պատրաստ է ավելի շատ տվյալներով կիսվել իրենց մատակարարի հետ, եթե ԱԲ-ն իրենից ներկայացնի ակնհայտ արժեք:
ԱԲ-ի վրա հիմնված ֆինանսական օգնականը բանկերին առաջարկվում է որպես լրացուցիչ ծառայություն, որը թույլ է տալիս ֆինանսական հաստատություններին հավելվածի ներսում ներկայացնել ինտերակտիվ ինտերֆեյս՝ ծախսերը հասկանալու, անհատականացված տեղեկատվություն ստանալու եւ անմիջապես առկա հավելվածներում միջոցներ ձեռնարկելու համար։
Մեկնարկի պահին համակարգը նախապես կտրամադրի տեղեկատվություն ամսական ծախսերի վերաբերյալ, բնական լեզվով կպատասխանի հարցերին՝ հիմնված քարտապանի ֆինանսական ակտիվության վրա, ինչպես նաեւ թույլ կտա օգտատերերին արգելափակել քարտը կամ սահմանել ծանուցումներ անմիջապես զրույցի ընթացքում։
[[linked-news30984]]
«Սպառողներն արդեն դիմում են ԱԲ-ին ՝ ֆինանսական խորհրդատվություն ստանալու համար, սակայն բանկերն ունեն ամբողջական ֆինանսական պատկերը, կարող են գործել դրա հիման վրա եւ մտնում են առավել հուսալի հաստատությունների թվի մեջ, որոնց վրա հույս են դնում սպառողները:
ԱԲ-ի վրա հիմնված օգնականը միավորում է այդ ուժեղ կողմերը՝ համատեղելով սպառողի սեփական տվյալների վրա հիմնված անհատականացված տվյալները միջոցներ ձեռնարկելու հնարավորության հետ, եւ այս ամենն անմիջապես բանկի հավելվածում»,- ասել է Հյուսիսային Ամերիկայում Visa-ի փոխնախագահ եւ հավելյալ ծառայությունների ստորաբաժանման ղեկավար Միշել Հերոնը:
Ըստ եվրոպական խաղացողների շրջանում Visa-ի կողմից անցկացված հարցման, արհեստական բանականությունը (ԱԲ) մինչեւ 2030 թվականը հիմնովին կվերաձեւավորի մանրածախ բանկային գործունեությունը, ընդ որում՝ վաղ կիրառողները կարող են զգալիորեն գերազանցել հետ մնացողներին, գրում է Finextra.com-ը:
Սակայն Visa Consulting and Analytics-ի նոր ուսումնասիրությունը, որը հիմնված է 17 եվրոպական շուկաների բարձր օղակում 325 որոշում կայացնողների պատասխանների վրա, ցույց է տալիս, որ այս փոփոխությունները միայն արագանալու են, քանի որ բանկերը փորձարկումներից անցնում են գործնական քայլերի։
Եվրոպական բանկերի ավելի քան 90%-ն արդեն իսկ որեւէ կերպ օգտագործում է ԱԲ-ն իրենց հիմնական բիզնես գործառույթներում, հարցվածների 86%-ը կարծում է, որ ԱԲ-ն կվերաձեւավորի մանրածախ բանկային գործունեությունը մինչեւ 2030 թվականը, իսկ 61%-ը գտնում է, որ վաղ ներդրողները կիշխեն իրենց շուկաներում։
Բանկերի գրեթե կեսը շարունակում է միջոցներ ներդնել գործառնական արդյունավետության կամ աշխատակիցների արտադրողականության մեջ, մինչդեռ բանկերի մեկ երրորդից պակասը հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը կամ խարդախության կանխարգելումը նշում է որպես հիմնական գործոն, որը խթանում է ԱԲ-ի ներդնումը։
Ուսումնասիրության համաձայն՝ ԱԲ-ի կիրառման տեղը որոշիչ նշանակություն ունի. կազմակերպությունները, որոնք այն ներդնում են տվյալների մեծ ծավալի եւ իրական ժամանակի ռեժիմի միջավայրերում, որոնք բարելավում են հաճախորդների համար արդյունքները, ներառյալ՝ իրական ժամանակում որոշումների կայացումը, խարդախության հայտնաբերումը եւ անհատականացված ծառայությունները, 40%-ով ավելի հաճախ են հասնում էական փոփոխությունների։
Եվ հակառակը, երբ ԱԲ-ն ունի ավելի երկրորդական կիրառում, օրինակ՝ պրոդուկտների մշակման կամ վարկավորման ոլորտներում, դրա ազդեցությունն ավելի սահմանափակ է եւ, որպես կանոն, ավելի շուտ է հասնում լճացման։
Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են բանկերը տարբեր մոտեցումներ որդեգրում ԱԲ-ի ներդրման հարցում, եւ ինչպես է այդ ընտրությունն ազդում արդյունքների վրա: Բանկերի մոտ կեսը «արդյունավետություն որոնողներ» են, որոնք հիմնականում կենտրոնացած են ծախսերի կրճատման եւ գործառնական արդյունավետության վրա: Գրեթե մեկ երրորդը «վստահություն կառուցողներ» են, որոնք առաջնահերթություն են տալիս ԱԲ-ի մեջ ներդրումներին՝ հաճախորդների շահերից ելնելով, մինչդեռ «մրցակիցներին հետապնդողները» (15%) ներդրումներ են կատարում ի պատասխան շուկայական ճնշման: Մի փոքր խումբ էլ՝ «համապատասխանություն պահպանողները» (7%), հիմնականում կենտրոնանում են նորմատիվ պահանջների կատարման վրա:
Հետազոտության համաձայն՝ «վստահություն կառուցողները» առանձնանում են։ Նրանք ավելի հաճախ են հանդիպում թվային տեխնոլոգիաներին միտված բանկերի շրջանում եւ շատ ավելի հակված են ասելու, որ ԱԲ-ն բարձրացնում է հաճախորդների վստահությունը, հատկապես՝ խարդախության ավելի արագ հայտնաբերման եւ ավելի անհատականացված ծառայությունների միջոցով։ Նրանք նաեւ նշում են արտադրողականության ավելի մեծ աճի մասին, որտեղ աշխատակիցների 42%-ը շաբաթական խնայում է երկու կամ ավելի ժամ, համեմատած «արդյունավետություն որոնողների»՝ 28%-ի հետ։
Անգլիայի բանկի փոխկառավարիչ Սարա Բրիդոնը կոչ է արել թարմացնել կարգավորող բազան՝ հաշվի առնելով գործակալական արհեստական բանականության (ԱԲ) թռիչքաձեւ աճը։
Պորտուգալիայում ելույթ ունենալով կենտրոնական բանկերի ներկայացուցիչների հավաքին, Բրիդոնը հայտարարել է վերահսկողության ոլորտում հնարավոր բացերի մասին, որոնք առաջանում են տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես՝ վճարումների եւ թրեյդինգի մեջ գործակալական ԱԲ-ի կիրառման հետեւանքով, հաղորդում է Finextra-ն։
«Մեր կարգավորող մեխանիզմները հաշվի չեն առնում ինքնավար գործակալների ի հայտ գալը, իսկ գործակալի յուրաքանչյուր քայլի նկատմամբ մարդկային հսկողությանն ապավինելը հազիվ թե իրատեսական լինի», - նշել է Բրիդոնը։
«Այսօր իմ ուշադրության կենտրոնում են կիբեռռիսկերը, գործակալական թրեյդինգը, գործակալական վճարումներն ու կոմերցիան։ Սակայն մեկ տարի անց, կամ գուցե ավելի շուտ, այս ցանկը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ», - հավելել է նա։
Crédit Agricole-ը, Mastercard-ը եւ Worldline-ն իրականացրել են առաջին գործակալային վճարային գործարքը:
Գործարքի շրջանակներում Crédit Agricole-ի հաճախորդը թվային գործակալի օգնությամբ փնտրել է փառատոններ՝ նշելով կոնկրետ չափանիշներ՝ բյուջե, միջոցառման տեսակ եւ վայր:
Գործակալն առաջարկել է տարբերակների ընտրանի, հաճախորդն ընտրել է դրանցից մեկը, հաստատել այն, որից հետո արհեստական բանականությանը հանձնարարել է գործարկել գնման գործընթացը: Crédit Agricole-ը՝ որպես թողարկող բանկ, պահպանել է նույնականացման եւ վավերացման գործառույթները:
Ֆրանսիայում Mastercard-ի գործադիր տնօրեն Բարբարա Սեսան նշել է.
«Սերտորեն համագործակցելով ֆրանսիական առաջատար խաղացողների հետ՝ մենք օգնում ենք կառուցել հուսալի, կայուն եւ ընդլայնվող համակարգ, որը ճանապարհ է հարթում Ֆրանսիայում եւ Եվրոպայում նորարարությունների լայնածավալ ներդրման համար»:
Google-ը գործարկել է առանձին բջջային հավելված իր թարմացված ֆինանսական ծառայության համար:
2025-ին Google Finance-ը ենթարկվել էր լայնամասշտաբ թարմացման. օգտատերերը հնարավորություն էին ստացել ԱԲ-ին հարցեր ուղղել ֆինանսական աշխարհի վերաբերյալ եւ կատարել բարդ հետազոտական հարցումներ, ինչպես նաեւ ստացել էին աղյուսակների կառուցման գործիքակազմ եւ լրահոս:
Այժմ ծառայությունը դուրս է գալիս բետա-տարբերակից՝ նոր գործառույթներով:
Օգտատերերն իրենց բոլոր ներդրումները կտեսնեն միասնական վահանակում, որտեղ ցուցադրվում են եկամտաբերության ցուցանիշները, ակտիվների բաշխման վերլուծությունը եւ այլն:
Google Finance հավելվածն Android-ի համար արդեն հասանելի է, իսկ iOS-ի համար նախատեսված տարբերակը հասանելի կդառնա տարվա ընթացքում:
HSBC-ն Google Cloud-ի հետ բազմամյա համաձայնագիր է կնքել՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները արագացված տեմպերով ներդնելու նպատակով:
Համագործակցության շրջանակում HSBC-ն Google Cloud-ի եւ DeepMind-ի թիմերի հետ համատեղ կմշակի ԱԲ-ի վրա հիմնված նոր գործիքներ եւ ծրագրեր, հաղորդում է Finextra-ն։ Բանկը հասանելիություն կստանա Gemini մոդելներին եւ Gemini Enterprise Agent Platform հարթակին։
Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում բանկը կյանքի կկոչի ԱԲ-ի ավելի քան 200 նոր սցենար։ Առաջնահերթությունը տրվում է ամենախոստումնալից ուղղություններին, որոնց շնորհիվ HSBC-ն ակնկալում է $100 մլն վաստակել՝ եկամուտների ուղիղ աճի եւ գործառնական արդյունավետության բարձրացման հաշվին։