Banks
Անկախության 35-ամյակը նշող Հայաստանը թեւակոխում է սերունդների միջեւ խոշոր մասնավոր կապիտալի փոխանցման փուլ։ Այս կապիտալը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է զրոյից՝ վերջին երեքուկես տասնամյակի ընթացքում, եւ դրա սեփականատերերն ու նրանց ընտանիքները դեռ նոր պետք է անցնեն բիզնեսի եւ ակտիվների հաջորդ սերնդին փոխանցման գործընթացով՝ չունենալով նախկինում սերնդափոխության փորձ եւ ձեւավորված ավանդույթներ։
Մենք ներկայացնելու ենք կոնկրետ պատմական օրինակներ՝ ուղեկցելով դրանք Wilco-ի փորձագետների մեկնաբանություններով, որոնք կօգնեն հասկանալ այդ դասերի կիրառելիությունը հայաստանյան իրականության համար։
Եթե այցելեք Նյու Յորք, հավանաբար, կուզեք գոնե մեկ անգամ տեսնել քաղաքի այցեքարտերից համարվող Կենտրոնական կայարանը՝ Գրանդ Ցենտրալը։ Կայարանի մոտ վստահաբար կնկատեք մոտ 3 մետր բարձրությամբ եւ 4 տոննա կշռող տղամարդու բրոնզաձույլ մի արձան, որը ժամանակին ամենամեծն էր Միացյալ Նահանգներում։ Արձանը պատկերում է 19-րդ դարի ամերիկացի ամենահաջողակ եւ հարուստ ձեռնարկատերերից մեկին՝ Կորնելիուս Վանդերբիլթին։
[[gallery1]]
Վանդերբիլթը, ում անունը սերտորեն կապված է Գրանդ Ցենտրալի ստեղծման պատմության հետ, 16 տարեկանում ծնողներից փոխառած 100 ԱՄՆ դոլարը կարողացավ վերածել երկաթուղային կայսրության եւ տասնամյակներ անց կուտակեց մոտ 100 մլն դոլարի կարողություն։ Համեմատության համար ասենք, որ այդ գումարը գերազանցում էր այն ժամանակ Միացյալ Նահանգների գանձապետարանում պահվող միջոցների ծավալը։
Սակայն ընդամենը մի քանի սերնդի ընթացքում ընտանեկան այդ մեծ հարստությունը գրեթե ամբողջությամբ փոշիացավ։
Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։
Վանդերբիլթների կայսրության կառուցումը
1817 թվականին Կորնելիուսը ծանոթացավ լաստանավային բիզնեսի սեփականատեր Թոմաս Գիբոնսի հետ, որը նրան առաջարկեց ղեկավարել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի միջեւ երթեւեկող իր շոգենավը։ Այդպես Վանդերբիլթը ծանոթացավ ժամանակի ամենապահանջված եւ նորարարական համարվող տրանսպորտի՝ շոգենավերի հետ, ինչը զգալիորեն ընդլայնեց նրա տեսադաշտը եւ օգնեց նոր կապեր հաստատել։
Արդեն 1830 թվականին Վանդերբիլթը շահագործում էր իր սեփական շոգենավերը, որոնք երթեւեկում էին Նյու Յորքից դեպի հարակից շրջաններ։ Հաջողության առաջին աստիճանը նվաճված էր։
[[gallery2]]
Վանդերբիլթի կարիերայի ամենանշանակալի շրջադարձը 1860-ականների սկզբին էր, երբ նա 67 տարեկան հասակում վաճառեց իր շոգենավերը եւ ներդրումներ կատարեց մի շարք երկաթուղային ընկերություններում, այդ թվում՝ Նյու Յորքի Կենտրոնական երկաթուղում (New York Central Railroad)։ Կարճ ժամանակ անց նա նոր երկաթուղային կայարան կառուցեց Մանհեթենում ու այդպես ծնվեց Գրանդ Ցենտրալը, որի դիմաց էլ մինչ օրս կանգուն է նրա արձանը։ Մոտ մեկ տասնամյակի ընթացքում երկաթուղային բիզնեսում գրանցած հաջողությունները նրան բերեցին «ամերիկյան երկաթուղիների թագավոր»-ի տիտղոսը։
Ամերիկայի ամենահարուստ մարդը ժառանգում է ունեցվածքը
Կորնելիուսը առաջին ամուսնությունից 13 երեխա ուներ: Նախքան 1877 թվականին 82 տարեկանում մահանալը նա իր կարողության մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, կտակել էր ավագ որդուն՝ Ուիլյամ Հենրիին։ Ասում են՝ կարողությունը ավագ որդուն կտակելիս նա հետեւյալ պատգամն էր թողել. «Ցանկացած հիմար կարող է հարստություն կուտակել, իսկ այն պահպանելու համար խելք է անհրաժեշտ»։
[[gallery3]]
Թեպետ Ուիլյամը հոր մահից հետո ընդամենը 8 տարի ապրեց, նա կարողացավ այդ կարճ ժամանակահատվածում էլ ավելի ընդլայնել Վանդերբիլթների երկաթուղային կայսրությունը։ Շատ հետազոտողներ նշում են, որ նա կրկնապատկեց հորից ժառանգած կարողությունը՝ հասցնելով այն մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի։
Ուիլյամ Վանդերբիլթի մահից հետո գումարը բաժանվեց նրա երեխաների միջեւ, եւ այդպես սկսվեց Վանդերբիլթների կայսրության անկումը։
Վերջի սկիզբը կամ «Վանդերբիլթների անեծքը»
Կորնելիուս Վանդերբիլթը համոզմունք ուներ, որ ընտանիքի հարստության հիմնական մասը պետք է փոխանցվի միայն մեկ ժառանգի, սակայն երբ Ուիլյամ Վանդերբիլթը 1885 թվականին մահացավ, նա կարողությունը ժառանգեց երեք որդիներին՝ Կորնելիուս II-ին, Ուիլյամ Քիսամին եւ Ջորջ Վաշինգտոնին։
Հարստության բաժանմանը զուգահեռ Վանդերբիլթների ընտանիքում բիզնեսը զարգացնելու հետաքրքրությունը մարում էր, իսկ ծախսերն աճում էին։ Մինչեւ 1899 թվականին վրա հասած մահը Կորնելիուս Վանդերբիլթ II-ը, որն ամենաշատն էր ներգրավված ընտանեկան բիզնեսում եւ ամենամեծ հետաքրքրությունն ուներ, ղեկավարում էր իրենց պատկանող երկաթուղային ընկերությունները եւ շարունակում էր հոր սկսած բարեգործական գործունեությունը։
Ուիլյամ Քիսամը աշխատում էր եղբոր հետ, սակայն շատ ավելի քիչ էր հետաքրքրված ընտանիքի ժառանգության պահպանմամբ։ Երբ Կորնելիուսը մահացավ, Ուիլյամը ստանձնեց ընկերությունների ղեկավարումը եւ կարճ ժամանակ անց որոշեց երկաթուղիների կառավարումը փոխանցել արտաքին ընկերության, իսկ ինքը հեռացավ ակտիվ բիզնեսից ու ամբողջովին նվիրվեց իր սիրելի զբաղմունքներին՝ զբոսանավերի մրցումներ, ձիեր, ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության կողմից կազմակերպվող միջոցառումներ։
Կրտսեր եղբայրը՝ Ջորջ Վաշինգտոն Վանդերբիլթը, ամենաքիչն էր հետաքրքրված բիզնեսով, մասնավորապես՝ ընտանեկան ձեռնարկությունները զարգացնելու ու ընդլայնելու հեռանկարով։ Փոխարենը, նա, ընտանիքի շատ այլ անդամների նման, նախընտրում էր կալվածքներ գնել ու շքեղ տներ կառուցել, որտեղ կազմակերպվող երեկույթների մասին խոսում էին ամբողջ ԱՄՆ-ում։ Ընդ որում, այդ տների կառուցման համար նրանք վարձում էին ամենահայտնի ու հեղինակավոր ճարտարապետներին՝ մեծ գումարներ վճարելով։ Ամենահիշարժաններից է Հյուսիսային Կարոլինայում գտնվող 250 սենյականոց Բիլթմոր կալվածքը՝ մոտ 60 հազար հեկտար։ Ասում են, որ այս կալվածքը կլանեց Ջորջի 5 մլն դոլար ժառանգության 4,4 մլն դոլարը։
[[gallery4]]
Բիլթմոր կալվածքը
19-րդ դարի վերջը Վանդերբիլթների համար ուղեկցվեց մեծ ծախսերով ու հասարակության մեջ իրենց դիրքը պահելու անհագ մրցակցությամբ։ Ընտանիքը ձեռք էր բերում եվրոպացի արվեստագետների թանկարժեք հավաքածուներ եւ առանձնատներ: Միայն Մանհեթենի Հինգերորդ պողոտայի վրա նրանք 10 առանձնատուն կառուցեցին։ Այդ տների պահպանության համար ծախսվում էին հսկայական գումարներ՝ այն դեպքում, երբ տարվա ընթացքում դրանք մեծամասամբ դատարկ էին մնում։
[[gallery5]]
Արդյունքում հսկայական կալվածքները, անձնական շքեղությունները եւ հասարակական բարձր կարգավիճակին համապատասխանելու համար կատարվող ճոխ ծախսերը կլանում էին ընտանիքի հարստության զգալի մասը։
Ընտանեկան ժառանգության վերջնական մսխումը
Աստիճանաբար ընտանեկան ձեռնարկությունը սկսեց կորցնել իր կենտրոնացվածությունը՝ բաժանվելով ավելի մեծ թվով ժառանգների միջեւ։ Թեեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տրանսպորտային բիզնեսը հասել էր իր գագաթնակետին, բեռնատար մեքենաների, բեռնատար նավերի եւ ինքնաթիռների զարգացումը էապես թուլացրեց երկաթուղային արդյունաբերության դիրքերը։ New York Central-ի բաժնետոմսերը վաճառքի հանվեցին, իսկ մի քանի սնանկացումներից հետո ընկերությունը 1971 թվականին ի վերջո անցավ պետական Amtrak ընկերության վերահսկողության ներքո։
[[gallery6]]
20-րդ դարի կեսերին ընտանիքի բազմաթիվ նշանավոր կալվածքներ վաճառված էին կամ վերածվել էին թանգարանների, քանի որ ժառանգների պարտքերը շարունակաբար աճում էին։ Տարածված, գուցե նաեւ փոքր-ինչ չափազանցված միտք կա այն մասին, որ 1973 թվականի հանդիպման ժամանակ, երբ հավաքվել էին Վանդերբիլթների ընտանիքի 120 ժառանգներ, նրանցից ոչ ոք արդեն միլիոնատեր չէր։
Մեր օրերի ամենահայտնի Վանդերբիլթը
Վանդերբիլթների ընտանիքի այսօրվա ամենահայտնի ներկայացուցիչը վեցերորդ սերնդի ժառանգ, հաղորդավար Անդերսոն Կուպերն է։ Սերելով ժամանակին ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը համարվող Կորնելիուս Վանդերբիլթի ընտանիքից՝ Կուպերը սերնդեսերունդ փոխանցվող հարստություն չի ժառանգել։ Ըստ էության, նրա ժամանակ Վանդերբիլթներից մնացած կարողության մեծ մասն արդեն գոյություն չուներ։
[[gallery7]]
Կուպերը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է մայրն իրեն ասել, որ նա չի կարողանալու ոչ մի ցենտ ծախսել Վանդերբիլթների ժառանգությունից: Անդերսոն Կուպերը հետագայում տարբեր առիթներով նշել է, որ ուրախ էր դրա համար, քանի որ ժառանգություն ստացած գումարը «սպանում է նախաձեռնողականությունը» եւ «անեծք» է։
Վանդերբիլթների վերելքն ու անկումն պարզ ճշմարտության ապացույցն է՝ հարստություն ստեղծելը դժվար է, սակայն էլ ավելի բարդ է այն սերնդեսերունդ պահպանելը եւ չվատնելը։
Վանդերբիլթների պատմությունն ակնառու օրինակ է այն հարցերի, որոնք ծանոթ են խոշոր կապիտալ տնօրինող բազմաթիվ ընտանիքների. ում եւ ինչպես փոխանցել կարողությունն ու բիզնեսը, ինչպես պահպանել ընտանիքի միասնությունն ու արժեքները, որ գործիքները կօգնեն չկորցնել կապիտալը սերունդների միջեւ։
Խնդրեցինք դրանք մեկնաբանել Wilco-ի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն Կարինա Հարությունովային, որը մասնագիտացած է ընտանեկան կառավարման (family governance) եւ իրավահաջորդության պլանավորման հարցերում։
Դժվարությունները համընդհանուր են
Կապիտալը գրանցման հասցե չունի, իսկ ընտանիքների բարեկեցության պլանավորման եւ փոխանցման դժվարությունները համընդհանուր են։ Սերունդների բախումը, հայացքների տարբերությունը, երկխոսության, միասնական սկզբունքների եւ ներընտանեկան վեճերի լուծման իրավական մեխանիզմների բացակայությունը, ցավոք, չի նպաստում հաջորդ սերունդներին առաջին հերթին ոչ նյութական արժեքների, ավանդույթների եւ ընտանեկան պատմությունների փոխանցմանը։
Մինչդեռ հենց ընտանիքի պատմության իմացությունը, վստահությունը եւ կապիտալի ու բիզնեսի ճակատագրի վերաբերյալ նախապես ձեւակերպված մոտեցումներն են ապագա բարեկեցության եւ ընտանեկան անդորրի հիմք հանդիսանում։
Այս հիմքը կառուցելու համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի ընտանեկան կառավարում կամ family governance։ Սա վերացական հասկացություն չէ, այլ հստակ համակարգ. ընտանեկան խորհուրդներ, ընտանեկան սահմանադրություններ, որոշումների կայացման կանոնակարգեր, հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ։ Առավել համակարգված տարբերակում՝ ընտանեկան գրասենյակ (family office), որը պրոֆեսիոնալ կերպով կառավարում է կապիտալը, ներդրումները եւ ընտանիքի շահերը՝ որպես մեկ ամբողջություն։ Wilco-ում մենք աշխատում ենք ինչպես այն ընտանիքների հետ, որոնք նոր են սկսում նման ենթակառուցվածք կառուցել՝ օգնելով ամենասկզբից դնել հիմնաքարերը, այնպես էլ արդեն գործող ընտանեկան գրասենյակների հետ, որոնք փորձագիտական աջակցության կարիք ունեն ընտանեկան կառավարման եւ իրավահաջորդության կոնկրետ հարցերում։
Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ
Արեւմուտքում family governance-ը հարյուրամյակների պատմություն ունի, իսկ մեր տարածաշրջանում ընտանիքին որպես գործընկերության մոտենալու մշակույթը՝ կառավարմամբ, կոմիտեներով եւ սահմանված կանոններով, դեռ նոր է ձեւավորվում։
Կարեւոր է հասկանալ, որ խոսքը միայն առանձին ընտանիքների ճակատագրի մասին չէ։ Այն, թե ձեռնարկատերերի առաջին սերունդն ինչպես կփոխանցի իր կապիտալը, մեծապես կորոշի՝ արդյո՞ք այդ կապիտալը կշարունակի աշխատել տարածաշրջանի տնտեսության մեջ, թե աստիճանաբար կփոշիանա։ Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ, եւ խոշոր կապիտալի պարագայում այն կարող է ազդել երկրի կամ տարածաշրջանի տնտեսության վրա։
Հասկանալ նպատակը
Չկա մեկ միասնական իրավական գործիք, որը կլուծեր բոլոր հարցերը, կգործեր ինքնավար եւ պարբերական վերանայման կարիք չէր ունենա։ Առաջին հերթին կարեւոր է հասկանալ կառուցվածքավորման նպատակը. թե ժառանգատուն ինչպիսի տնօրինում է ակնկալում իր ակտիվների եւ ընտանիքի համար իր հեռանալուց հետո։
[[gallery8]]
Օրինակ՝ կտակում արժե մանրամասն նկարագրել, թե որ գույքը եւ բիզնեսը պետք է անցնեն ոչ թե ուղղակիորեն ժառանգներին, այլ հատուկ ստեղծվող կազմակերպությանը՝ ֆոնդին կամ թրաստին, թե ով է իրականացնելու դրա կառավարումը, եւ ժառանգներից ում, ինչ չափով ու ինչ պայմաններով է այն վճարումներ կատարելու։ Դա կապահովի ոչ միայն ակտիվների անվտանգությունը, այլեւ կպաշտպանի հենց ժառանգներին՝ տարիքային անփորձությունից, բիզնես- հմտությունների պակասից եւ կողմնակի «բարյացակամ» խորհրդատուներից։
Ընդ որում, կոնկրետ գործիքի ընտրությունը մեծապես պայմանավորված է այն իրավասությամբ, որտեղ կենտրոնացված է կապիտալը։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներում ամենատարածված մեխանիզմներից մեկը ֆոնդն է։
Պլանավորման գործիքները
«Կրիպտոակտիվների մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի կիրառմամբ շուկայի մասնակիցները կանգնում են նոր իրականության առջեւ, որն ընձեռում է թե՛ հնարավորություններ, թե՛ ենթադրում պատասխանատվություն։
Ոլորտի նոր կարգավորումների եւ սահմանված «խաղի կանոնների» մասին Banks.am-ը զրուցել է MB Legal իրավաբանական ընկերության գործընկերներ Գրիգոր Գրիգորյանի եւ Անահիտ Սարգսյանի հետ։
«Կրիպտոակտիվների ծառայություններ կարող են մատուցել բացառապես իրավաբանական անձիք»
Անահիտ Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների ծառայություններ կարող են մատուցել բացառապես իրավաբանական անձիք։ Այս ուղղությամբ հիմնականում գործում է ընկերությունների երկու ենթատեսակ։
[[gallery1]]
Առաջինը ներդրումային ընկերություններն են, որոնք Կենտրոնական բանկից արդեն իսկ ունեն ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա եւ սահմանված կարգով լրացուցիչ թույլտվություն ստանալով՝ կարող են մատուցել նաեւ կրիպտոակտիվների ծառայություններ։
Երկրորդ ենթատեսակը զրոյից ստեղծվող ընկերություններն են, որոնք գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից եւ ի սկզբանե ստեղծվում կրիպտոակտիվների ծառայություններ մատուցելու համար։ Վերջինների դեպքում գործընթացը, բնականաբար, ավելի երկարատեւ ու բարդ է, որովհետեւ այն պետք է անցնի ԿԲ բոլոր կանոնակարգերով։
Ներդրումային ընկերություններն, ի տարբերություն նրանց, արդեն իսկ որոշ չափով համապատասխանում են կանոնակարգերի մի մասին եւ պարզապես պետք է մշակեն կրիպտոակտիվների ծառայությունները կարգավորող ներքին իրավական ակտեր, ստանան կրիպտոակտիվներով զբաղվելու լրացուցիչ թույլտվություն։
Օրենսդրությունը սահմանում է կրիպտոակտիվների ծառայությունների տասը տեսակ, այդ թվում՝ խորհրդատվության մատուցումը
Անահիտ Սարգսյան
Օրենսդրության տեսանկյունից այսօր Հայաստանում կա երկու հիմնական իրավական ակտ։ Առաջինը «Կրիպտոակտիվների մասին» օրենքն է, որն ընդունվեց 2025 թվականին՝ ենթադրելով անցումային շրջան։ Այս օրենքի դրույթները պետք է ուժի մեջ մտնեին Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունումից հետո։ Սա տեղի ունեցավ այս տարվա հունվարին։ Այս պահի դրությամբ ԿԲ կողմից մշակվել է վեց կանոնակարգ, եւ մինչեւ տարվա ավարտ նախատեսվում է դրանց ավելացում։
[[gallery2]]
«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է ոլորտում ծառայություններ մատուցելու հիմնական սկզբունքները, հասկացությունները, լիցենզավորման կարգը, իսկ ԿԲ կանոնակարգերը սահմանում են ընթացակարգային, տեխնիկական դրույթներ, օրինակ՝ ինչ կանոնակարգ եւ ներքին համակարգ պետք է ունենա ընկերությունը։
Օրենքը հստակ սահմանել է նաեւ կրիպտոակտիվների ոլորտում ծառայությունների տեսակները։ Դրանք են՝ կրիպտոակտիվների առեւտրային հարթակի գործարկումը, դրանց պահառությունը, իր եւ/կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, կրիպտոակտիվների տեղաբաշխումը, դրանց փաթեթի կառավարումը, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը, փոխանցումը եւ ակտիվին կցված թոքենների թողարկումը։
Նկատելի է, որ օրենքի տրամաբանությունը բավականին մոտ է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին։ Սա է պատճառը, որ ներդրումային ընկերությունների համար կրիպտոակտիվների ծառայություններ մատուցելու թույլտվության ստացումն առավել հեշտ ընթացակարգ է։ Դրանք արդեն ունեն որոշակի ենթակառուցվածք եւ պատկերացում ծառայությունների վերաբերյալ։
«Հայաստանը կարող է դառնալ կրիպտոակտիվների շուկայի տարածաշրջանային հարթակ»
Անահիտ Սարգսյան
Հայաստանում այս ոլորտում ակտիվությունը բավականին մեծ է, եւ սրա հիմքում ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ընկերությունների հետաքրքրվածությունն է։ Մեզ հարցումներով դիմել են միջազգային ընկերություններ, որոնք արտերկրի շուկայում արդեն իսկ հայտնի են։ Ընդ որում, նրանք Հայաստանը դիտարկում են ոչ միայն որպես նոր շուկա, այլեւ՝ որպես հարթակ ԱՊՀ երկրներին հասանելիություն ապահովելու համար։
Ինչպես նշեցի, մեր փորձը ցույց է տալիս, որ հաճախ այս ոլորտում խորհրդատվություն ստանալու համար դիմում են նաեւ ներդրումային ընկերություններ: Եթե փորձեմ ներկայացնել MB Legal-ի հաճախորդների տոկոսային բաշխվածությունը, կստանանք 60%-40% հարաբերակցություն, որում առաջին, առավել մեծ տոկոսը ներդրումային ընկերություններն են։
[[gallery3]]
Սա հասկանալի է, որովհետեւ այս ընկերությունների համար սա կարող է դառնալ նոր բիզնես մոդել եւ զարգացման ուղղություն՝ առանց մեծ բարդությունների։
Օրենքը նոր է, դեռեւս՝ փոփոխությունների փուլում։Կարծում եմ՝ կրիպտոակտիվների մասին օրենքի ընդունումը դրական ազդակ է ոչ միայն տեղական, այլեւ՝ միջազգային շուկայի համար։
Այո՛, միայն սա չի կարող հստակ գրավչություն ապահովել, բայց այն, որ Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել կարգավորել դաշտը, դրական ազդակ է միջազգային ընկերություններին: Սա ճիշտ մոտեցում է, որի ուղղությամբ պետք է շարունակել աշխատել։
«Հաճախորդների հետ աշխատանքում առաջին քայլը ճիշտ «ախտորոշումն» է»
Գրիգոր Գրիգորյան
Կրիպտո ոլորտը բավականին ռիսկային է եւ ռիսկերի կառավարման ձգտումը ներկա օրենսդրության հիմքերից մեկն է։ Չկարգավորված դաշտում կրիպտոակտիվների ճանապարհով կարող են օրինականացվել, օրինակ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները։ «Ազատ» ոլորտը, բնականաբար, կարող է բերել չարաշահումների։
[[gallery4]]
Ինչ վերաբերում է կրիպտոակտիվների ոլորտում գործունեությանն ու դրա հետ կապված ռիսկերին, կարեւոր է հիշել՝ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առանց համապատասխան լիցենզիայի առաջացնում է պատասխանատվություն։ Իհարկե, անցումային ժամկետը՝ մինչեւ 2027թ. հունվարի 31-ը, վերաբերում է միայն այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք 2025թ. հուլիսի 4-ի դրությամբ Հայաստանում արդեն մատուցում էին այդ ծառայությունները։ Այս պահի դրությամբ շարունակվում է նաեւ ոլորտի օրենսդրության ամբողջացումը։
Գործընկերս նշեց, որ կրիպտոակտիվների ոլորտում կա լիցենզավորման ենթակա տասը ծառայություն։ Բայց դրանց բովանդակությունը միանշանակ չէ, օրինակ՝ խորհրդատվության տրամադրումը։ Այնպես որ, հաճախորդի հետ հարաբերություններում նախ եւ առաջ կարեւոր է հստակեցնել՝ իր բիզնես մոդելը ենթակա՞ է լիցենզավորման, եւ եթե այո՝ ինչ լիցենզիայի կարիք կա։ Այստեղ էլ կան մի շարք ենթատեսակներ եւ ընթացակարգեր։ Սա առաջին վերլուծությունն է, որը կատարում ենք մեր հաճախորդի հետ։ Այնպես որ, նոր իրականությունում գործելու առաջին քայլը ճիշտ «ախտորոշումն» է։
«Կրիպտոակտիվների ուղղությունը MB Legal-ում ամենաակտիվներից է»
Գրիգոր Գրիգորյան
«Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2025թ. հուլիսի 4-ին, իսկ լիցենզավորման հիմնական կանոնակարգերը՝ 2026թ. հունվարի 31-ին, եւ մենք եւս ազդարարեցինք այս փոփոխության մասին։ Ոլորտի առաջին հաճախորդների հետ սկսեցինք աշխատել արդեն մարտ-ապրիլ ամիսներին, իսկ բավականին հայտնի եւ խոշոր միջազգային հաճախորդ մեզ դիմեց խորհրդատվության համար։
[[gallery5]]
Եթե ամփոփեմ, այսօր սա MB Legal-ի գործունեության ամենաակտիվ ուղղություններից է։ Մշտապես մասնակցում ենք ոլորտի կարգավորումների հետ կապված միջոցառումներին եւ փորձում լինել տեղեկացված։ Սա իսկապես մեծ ներուժ ունեցող ոլորտ է:
«Կենտրոնական բանկը բաց է այս ուղղությամբ քննարկումների համար»
Գրիգոր Գրիգորյան
Այս պահի դրությամբ մեր հաճախորդներին կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը ներդրումային ընկերություններն են, որոնց եւս մատուցում ենք առաջին՝ «ախտորոշման» ծառայությունը, որպեսզի պարզ դառնա, թե գործող օրենսդրության սահմաններում ինչ լրացուցիչ թույլտվության կարիք կա։
Ընդ որում, այս ընթացքում ի հայտ են գալիս հարցեր, որոնք օրենսդրությամբ դեռ կարգավորված չեն։ Կարեւոր է, որ Կենտրոնական բանկը բաց է այս ուղղությամբ քննարկումնների համար, եւ արդեն ունեցել ենք մի քանի հանդիպում։ ԿԲ-ն ցանկանում է համագործակցել նաեւ խոշոր կրիպտո ընկերությունների հետ, որոնք մեր հաճախորդների երկրորդ մեծ խումբն են։ Կան համաշխարհային հայտնի կրիպտո հարթակներ, որոնք դիտարկում են Հայաստանը՝ որպես որոշակի «հաբ»։ Այնպես որ, կարգավորումների մշակումը տեղի է ունենում ինչ-որ առումով թիմային մոտեցմամբ։
[[gallery6]]
Մեզ դիմող երրորդ խումբը փոքր հաճախորդներն են, հաճախ՝ անհատները, որոնք կրիպտո ոլորտում կատարում են, օրինակ, փոխանակումներ եւ դեռեւս լավ չեն պատկերացնում տեղի ունեցող փոփոխությունները։ Նրանց եւս կողմնորոշում ենք լիցենզիայի անհրաժեշտ տեսակի հարցում, բացատրում ընթացակարգերը։
Լիցենզիայի տեսակից կախված՝ կա անհրաժեշտ փաստաթղթերի եւ պահանջների ցանկ։ Օրինակ՝ կրիպտոակտիվների ծառայություն մատուցող ընկերությունը պետք է ունենա որոշակի քաղաքականություն, որը եւս օգնում ենք մշակել եւ կյանքի կոչել։ Սահմանված է կապիտալի նվազագույն չափ, որը տատանվում է ծառայությունների տեսակի հետ կապված։ Օրինակ՝ միայն կրիպտոակտիվների հետ կապված անհատական խորհրդատվություն մատուցող ընկերության ընդհանուր կապիտալի բազային նվազագույն շեմը 10 միլիոն դրամ է։ Ընդ որում, ընդհանուր կապիտալը պետք է լինի առնվազն այդ գումարից եւ ԿԲ կանոնակարգ 7/02-ով հաշվարկվող ֆիքսված ծախսերի 25 տոկոսից առավելագույնը։
Պատասխանատվությունն անցումային շրջանից հետո
Անցումային ժամկետի ավարտին նախկինում գործող իրավաբանական անձիք պետք է գրանցված եւ լիցենզավորված լինեն ԿԲ-ում կամ դադարեցնեն կարգավորվող ծառայությունների մատուցումն ու առաջարկը։ Անհատ ձեռնարկատերերը ժամկետի ավարտից հետո չեն կարող շարունակել այդ ծառայություններն իրենց կարգավիճակով։ Անցումային ժամկետը չի վերաբերում նոր մասնակիցներին եւ չի ազատում այդ ընթացքում կիրառելի այլ օրենսդրական պահանջներից:
[[gallery7]]
Խախտումների համար ԿԲ-ն կարող է կիրառել նախազգուշացում եւ տուգանք, իսկ համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ նաեւ ղեկավարին հանել գրանցումից, լիցենզիան ճանաչել ուժը կորցրած կամ դադարեցնել թույլտվությունը՝ օրենքով նախատեսված հիմքերով։ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 85-րդ հոդվածով տուգանքը կարող է հասնել խախտմամբ ստացված շահույթի կամ խուսափած վնասի 300 տոկոսին, եթե առանձին խախտման համար ավելի մեծ տուգանք սահմանված չէ։ Եթե այդ չափը հնարավոր չէ որոշել, իրավաբանական անձի համար նախատեսված է վերջին տարվա հրապարակված, աուդիտորական եզրակացությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա հաշվարկվող տարեկան հասույթի կամ եկամտի մինչեւ 15 տոկոսի չափով տուգանք։
Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում հնարավոր է նաեւ քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն։ Օրինակ՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեությունը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով, եթե առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները, այդ թվում՝ խոշոր չափերի գույքային վնասը։ Այսինքն՝ քրեական պատասխանատվությունը միայն լիցենզիայի բացակայության փաստից ինքնաբերաբար չի առաջանում:
«Կարգավորումը շուկայի համար լրացուցիչ հնարավորություն է»
Գրիգոր Գրիգորյան
Կրիպտոակտիվների ծառայությունների շուկան Հայաստանում կար, բայց՝ չկարգավորված։ Կարգավորում ունենալը ոչ թե բարդություն է, այլ՝ ճիշտ մոտեցման դեպքում՝ լրացուցիչ հնարավորություն։ Եթե կարգավորումները թափանցիկ են, ցանկացած ոլորտ միայն գոհ կլինի «խաղի կանոններ» ունենալուց։ Կարգավորումներն անխուսափելիորեն բերում են նաեւ շուկայի որոշակի կայունացման:
Յանա Շախրամանյան
PPE պլատֆորմը եւ լիցքավորման նոր ստանդարտները
Նոր Porsche Cayenne Electric-ի տեխնոլոգիական հենքը Premium Platform Electric (PPE) առաջադեմ արխիտեկտուրան է, որը նախագծված է բացառապես բարձր արտադրողականությամբ պրեմիում դասի էլեկտրամոբիլների համար: Մոդելային շարքի երեք տարբերակն էլ՝ Base, S եւ Turbo, համալրված են 113 կՎտ/ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցով:
[[gallery1]]
Շնորհիվ 800-վոլտային համակարգի, մեքենաներն ընդունում են մինչեւ 400 կՎտ հաստատուն հոսանքով (DC) արագ լիցքավորում, ինչը թույլ է տալիս մարտկոցի էներգիան 10%-ից մինչեւ 80% հասցնել ընդամենը 16 րոպեում: Սա սահմանում է էներգաարդյունավետության եւ կիրառականության բոլորովին նոր նշաձող շուկայում:
Երեք մոդիֆիկացիաների ինժեներական եւ դինամիկ տարբերությունները
Փորձարկումների ընթացքում ներկայացված երեք մոդելներն ունեն հստակ տարանջատված բնավորություն եւ տեխնիկական պարամետրեր.
[[gallery10]]
Cayenne Electric (Basic). այս տարբերակն ապահովում է օպտիմալ հավասարակշռություն առօրյա շքեղության եւ ընթացքի ամենաերկար պաշարի միջեւ: Մեքենան ցուցաբերում է բարձր կայունություն ինչպես արագընթաց մայրուղիներում, այնպես էլ լեռնային բարդ լանդշաֆտներում: Հատկանշական է Sport Plus ռեժիմը, որտեղ ներդրված է ներքին այրման շարժիչի ձայնային նմանակման համակարգը՝ պահպանելով Porsche-ի ավանդական սպորտային էմոցիաները:
[[gallery11]]
Cayenne S Electric. մոդիֆիկացիան նախագծված է ավանդական V8 շարժիչների դինամիկային սովոր սպառողների համար: 666 ձիաուժ հզորությունը մեծ քրոսովերին հնարավորություն է տալիս զարգացնել բարձր սլացիկություն եւ դառնալ արագընթաց մայրուղիների առաջատարը:
Cayenne Turbo Electric. բրենդի պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենահզոր սերիական մոդելներից մեկն է: 1,156 ձիաուժը եւ 2.5 վայրկյանում 0-ից 100 կմ/ժ արագացումն այս SUV-ն հավասարեցնում են ժամանակակից սուպերքարերին: Մեքենան օժտված է Porsche Active Ride ինովացիոն հիդրավլիկ ակտիվ կախոցով, որը կատարյալ կերպով հարթում է թափքի ճոճումները կտրուկ ոլորաններում եւ off-road (ամենագնացային) փուլերում: Փորձագիտական գնահատմամբ՝ Turbo տարբերակի արագացման սահմանագիծն ու դինամիկ պոտենցիալը գրեթե անսահմանափակ են եւ ամբողջությամբ հարմարեցված վարորդի վարքագծին:
[[gallery2]]
Ավելի քան 130 կիլոմետր ձգվող բարդ երթուղին ներառում էր նաեւ հատուկ ամենագնացային (off-road) փուլ։ Շարժիչի բացարձակ լռությունը սրահում ստեղծում է առանձնահատուկ հարմարավետություն: Էլեկտրական քրոսովերը հեշտությամբ հաղթահարեց ավազե ու քարքարոտ ճանապարհները։
Թվայնացում եւ Porsche Digital Interaction էկոհամակարգ
Ավտոմեքենայի ներքին հայեցակարգը ենթարկվել է լիակատար թվային տրանսֆորմացիայի: Տեխնոլոգիական հիմնական նորույթներից է AR Head-Up Display-ը։ Պրոյեկցիոն հատուկ համակարգը դիմապակու վրա ստեղծում է վիրտուալ 87-դյույմանոց լրացված իրականության էկրան, որը նավիգացիոն հուշումները տեղադրում է անմիջապես ճանապարհային ծածկույթի վրա՝ մեքենայից 10 մետր առաջ:
[[gallery4]]
Առջեւի պանելը համալրված է վարորդի 14.25-դյույմանոց կոր OLED Flow Display-ով եւ կողային ուղեւորի անհատական 14.9-դյույմանոց էկրանով: Շնորհիվ հատուկ պոլյարիզացված ծածկույթի, ուղեւորի էկրանի բովանդակությունը վարորդի համար տեսանելի չէ (երեւում է որպես սեւ էկրան)՝ բացառելով ուշադրության շեղումը երթեւեկության ընթացքում: Իսկ պանորամային ապակե տանիքը՝ Variable Light Control տեխնոլոգիայով, հեղուկ բյուրեղների շնորհիվ մեկ հպումով թափանցիկից վերածվում է փայլատի՝ ապահովելով սրահի ջերմային կայունությունը:
Ռազմավարական հեռանկարներ եւ շուկայի բազմավեկտոր մոտեցումը
Միջազգային թեստ-դրայվի շրջանակում կարեւոր անդրադարձ կատարվեց նաեւ բրենդի գլոբալ վաճառքի ռազմավարությանը: Ինչպես մեդիա-արշավի ընթացքում նշեց Porsche AG-ի SUV մոդելային շարքի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Դիրք Բրիտցենը (Dirk Britzen), լիովին էլեկտրական մոդելի թողարկումը չի նշանակում հրաժարում ավանդական համակարգերից: Ըստ նրա՝ Porsche-ն չի դադարեցնելու ուժային այլ համակարգերով, այդ թվում՝ հիբրիդային (Plug-in Hybrid) շարժիչներով Cayenne-ների արտադրությունն ու զարգացումը: Այս բազմավեկտոր մոտեցումը թույլ կտա ընկերությանը ճկուն մնալ տարբեր տարածաշրջանային շուկաներում՝ սպառողին առաջարկելով ընտրության լայն հնարավորություն տրանսֆորմացիոն փուլում:
[[gallery3]]
Կապադովկիայի բարդ երթուղին, որն անցնում էր պատմական ժայռերի միջով, ապացուցեց, որ Cayenne-ի էլեկտրականացումը հաջողված բիզնես-ստրատեգիա է: Շտուտգարտի ինժեներներին հաջողվել է պահպանել բրենդի լեգենդար սպորտային ԴՆԹ-ն եւ այն համադրել գերժամանակակից թվային էկոհամակարգի հետ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Porsche Cayenne Electric-ը սահմանում է պրեմիում E-SUV սեգմենտի զարգացման նոր վեկտորը համաշխարհային շուկայում:
Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
Լուսանկարները՝ voyagevoyage.agency GmbH / Մաքսիմիլիան Բալաշ
Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունների նախկին տնօրեն Լուկրեցիա Ռեյխլինը Լոնդոնի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր է։
Լուկրեցիա Ռեյխլին
Օգոստոսի 20-ին յոթ ժամ տեւած խորհրդակցություններից հետո 1472 թվականին հիմնադրված Banca Monte dei Paschi di Siena-ի խորհուրդը արտասովոր որոշում կայացրեց։
Intesa Sanpaolo-ի՝ 30,6 միլիարդ եվրո արժողությամբ ձեռքբերման առաջարկից պաշտպանվելու համար Monte dei Paschi-ն, որը փրկվեց 2017 թվականին իտալացի հարկատուների միջոցներով, Banco BPM-ի եւ Banca Generali-ի բաժնետոմսերի դիմաց ներկայացրեց բաժնետոմսերի փոխանակման առաջարկներ՝ ընդհանուր շուրջ 34 միլիարդ եվրո արժեքով՝ միաժամանակ իր սեփական բաժնետերերին բաշխելով եւս 4 միլիարդ եվրո։
Իտալացիներն այսպիսի մանեւրումների համար մի բառ ունեն՝ risiko (համանուն սեղանի խաղի անունով)։ Monte dei Paschi-ն փորձում է իրեն այնքան մեծ ու թանկ դարձնել, որ իրեն հնարավոր չլինի «կուլ տալ»։ Սակայն այս քայլը նաեւ կարեւոր  բացահայտում է այն մասին, թե ինչու է եվրոպական ֆինանսական ինտեգրումն այդքան դժվար առաջ գնում։
Խոսքը միայն շուկայական մասնաբաժնի կամ ծախսերի կրճատումից ստացվող խնայողությունների մասին չէ: Խոսքը Mediobanca ներդրումային բանկի նկատմամբ վերահսկողության, Mediobanca-ի՝ ապահովագրական հսկա Assicurazioni Generali-ում ունեցած 13% բաժնեմասի եւ, ի վերջո, իտալական տնային տնտեսությունների խնայողությունների հսկայական զանգվածի վերահսկողության մասին է։ Նաեւ այն հաստատությունների ցանցի մասին է, որը տասնամյակներ շարունակ ձեւավորել է Իտալիայի ֆինանսական եւ արդյունաբերական հզորությունը։
Ահա թե ինչու բորսայում ցուցակված ընկերությունների միջեւ վերահսկողության համար մղվող պայքարը ներկայացվում է որպես ազգային շահի հարց։ Արհմիությունները սպառնացել են մոբիլիզացնել իրենց անդամներին: Տարբեր կողմերին աջակցող բաժնետերերի ինքնությունը քաղաքական նորությունների թեմա է դարձել: Իսկ միջսահմանային գործոնը՝ այն փաստը, որ ֆրանսիական Crédit Agricole բանկին է պատկանում Banco BPM-ի 29,3%-ը, ընկալվում է գրեթե որպես արտաքին միջամտություն։
Դասը պարզ է։ Եվրոպայի բանկային համակարգը շարունակում է մնալ ազգային ոլորտ, ինչը Եվրոպական Միության քաղաքականություն մշակողները մշտապես թերագնահատել են։
Բանկային միության ամբողջական ձեւավորման եւ ինտեգրված եվրոպական կապիտալի շուկա ստեղծելու ձախողման ընդունված բացատրությունն այն է, որ կառավարությունները չեն ցանկանում կիսել ֆինանսական ռիսկերը։ Հաճախ ասում են, որ գերմանացի հարկատուները պատրաստ չեն ապահովագրել իտալական բանկերի ավանդները։ Թեեւ այս բացատրության մեջ որոշակի ճշմարտություն կա, Monte dei Paschi-ի օրինակը մատնանշում է մեկ այլ խոչընդոտ։
[[gallery1]]
Ազգային բանկային համակարգը պարզապես վարկեր տրամադրելու մեխանիզմ չէ։ Այն նաեւ կառավարություններին հնարավորություն է տալիս ազդեցություն պահպանել առ այն, թե որտեղ են ուղղվում ազգային խնայողությունները՝ որ ընկերություններն են ստանում ֆինանսավորում, որ ոլորտներն են ընդլայնվում, որ տարածաշրջաններն են ներգրավում ներդրումներ եւ, ոչ պակաս կարեւոր՝ ով է գնում պետական պարտքը։
Մինչեւ Եվրոպական արժութային միության ստեղծումը կառավարություններն այս ազդեցությունն իրականացնում էին շատ ավելի բացահայտ կերպով՝ հանրային սեփականության, վարկային վերահսկողության եւ ուղղակի միջամտության միջոցով: Եվրոպական ազատականացումը մեծ մասամբ վերացրեց այդ գործիքները: Սակայն դրանց հիմքում ընկած քաղաքական շահերը պահպանվեցին, թեեւ ոչ այնքան տեսանելի ձեւերով: Եվրոպական ֆինանսական ինտեգրացիան հաճախ ընկալվում է որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական նախագիծ: Սակայն ազգային կառավարությունների տեսանկյունից բանկային միությունը եւ ԵՄ Խնայողությունների եւ ներդրումների միությունը շատ քիչ բան են առաջարկում այն սակավաթիվ մնացած լծակներից մեկը թուլացնելու դիմաց, որոնց միջոցով կառավարությունները կարող են ազդել ներքին խնայողությունների բաշխման վրա։
Օրինակ, երբ ազգային բանկային համակարգը լուրջ խնդիրների է բախվում, դրա համար վերջնական ֆինանսական պատասխանատվությունը այնուամենայնիվ կրում է ազգային կառավարությունը: Իտալիան 2017 թվականին եվրոպական կանոններին համապատասխան վերակապիտալացրեց Monte dei Paschi-ն, սակայն դա արեց իտալական պետական միջոցների հաշվին։ Եթե շատ ավելի խոշոր Monte dei Paschi-ն լուրջ դժվարությունների բախվեր, Իտալիայի կառավարությունը կրկին կհայտնվեր միջամտելու հսկայական ճնշման տակ:
Մի խոսքով՝ ԵՄ քաղաքականություն մշակողները պահանջում են, որ կառավարությունները ավելի քիչ վերահսկողություն ունենան իրենց բանկային համակարգերի նկատմամբ՝ միաժամանակ նրանց ամբողջությամբ չազատելով համակարգային ճգնաժամի հաղթահարման պատասխանատվությունից։ Սա այնքան էլ շահեկան գործարք չէ։
Եվրոպան պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Ֆինանսական ինտեգրման հասնելու համար կառավարությունների ազդեցությունը ազգային բանկերի վրա նվազեցնելու փոխարեն ԵՄ-ն պետք է ստեղծի եվրոպական ֆինանսավորման մեխանիզմ այն ներդրումների համար, որոնք ազգային բանկերը չեն կարող արդյունավետորեն ֆինանսավորել։
Այս անհրաժեշտությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Եվրոպան պետք է ֆինանսավորի էլեկտրաէներգիայի ցանցերը, պաշտպանական ծախսերը, էներգետիկ ենթակառուցվածքները, թվային ցանցերը եւ այլ նախագծեր, որոնց տնտեսական արժեքը դուրս է գալիս ազգային սահմաններից։ Ազգային բանկային համակարգերը, որոնք հիմնականում կոչված են ազգային խնայողությունները դեպի ազգային վարկառուներն ուղղելու եւ նրանց ֆինանսավորելու համար, այնքան էլ հարմար չեն այս խնդրի լուծման համար։ Հետեւաբար, նման մեխանիզմը պետք է դուրս գա բանկային համակարգի սահմաններից՝ հնարավորություն տալով ներդրումային ֆոնդերին, ապահովագրական ընկերություններին, մասնագիտացված վարկատուներին եւ այլ ֆինանսական հաստատություններին նախաձեռնել ու ֆինանսավորել եվրոպական նախագծեր։
Նպատակը պետք է լինի եվրոպական ներդրումներով ապահովված ֆինանսական ակտիվների մեծ շուկայի ստեղծումը: Շատ կարեւոր է այն, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է նպաստել նման շուկայի ձեւավորմանը՝ գործելով գների կայունության ապահովման իր մանդատի շրջանակներում։ Իր գրավի եւ իրավասության չափանիշների միջոցով ԵԿԲ-ն արդեն որոշում է, թե որ ֆինանսական ակտիվները կարող են հեշտությամբ փոխանակվել կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման դիմաց: Այդ կանոնները կարելի է մշակել այնպես, որ եվրոպական նախագծերի ֆինանսավորմանն ուղղված հուսալի ֆինանսական ակտիվները գրավիչ լինեն պահելու եւ շուկայում առքուվաճառք իրականացնելու համար։ Այսպիսով, սահմանափակ չափով հանրային կապիտալը կարող է իր վրա վերցնել սկզբնական ռիսկի մի մասը եւ օգնել ներգրավել մասնավոր ֆինանսավորման շատ ավելի մեծ ծավալներ։
[[gallery2]]
Կառավարություններին ազգային շահերը զոհաբերելու կոչ անելու փոխարեն՝ ԵՄ-ն նրանց կառաջարկի շոշափելի օգուտ՝ ֆինանսավորման աղբյուր այն ներդրումների համար, որոնք նրանք չեն կարող արդյունավետորեն իրականացնել սեփական ուժերով։ Ազգային ընկերությունները կարող են մասնակցել էլեկտրացանցերի, նավահանգիստների, պաշտպանական համակարգերի եւ եվրոպական այլ ենթակառուցվածքների կառուցմանը: Բանկերը կարող են միջնորդավճարներ ստանալ՝ արժեթղթերի ձեւավորման, դրանց թողարկման կազմակերպման եւ տեղաբաշխման միջոցով՝ առանց ստեղծված վարկային ակտիվները իրենց հաշվեկշիռներում պահելու։ Արդյունքում եվրոպական խնայողությունները հնարավոր կլինի ուղղել դեպի եվրոպական ներդրումներ այնպիսի մեխանիզմի միջոցով, որը ամբողջությամբ կախված չի լինի ազգային բանկային համակարգերից։
Ժամանակի ընթացքում ֆինանսավորման այս ուղին կարող է իսկապես եվրոպական նախագծերի համար ավելի գրավիչ դառնալ, քան ազգային այլընտրանքները։ Կառավարությունները պաշտոնապես չեն հրաժարվի իրենց առկա լիազորություններից. նրանք պարզապես ավելի քիչ պատճառներ կունենան դրանք օգտագործելու համար: Այս տարբերակումը կարեւոր է, քանի որ եվրոպական ինտեգրացիան հաճախ առաջ է շարժվել այն ժամանակ, երբ ԵՄ նոր մեխանիզմներն աստիճանաբար փոխարինել են ազգային գործիքներին։
Monte dei Paschi-ի շուրջ պայքարը պարզապես Իտալիայի անվերջանալի բանկային խնդիրների հերթական դրվագը չէ: Այն բացահայտում է քաղաքական տնտեսության մի իրողություն, որը ԵՄ ֆինանսական բարեփոխումները մեծապես անտեսել են: Հաջորդ անգամ, երբ Եվրոպական խորհրդի հաղորդագրությունը կոչ անի ինտեգրել Եվրոպայի կապիտալի շուկաները, քաղաքականություն մշակողները պետք է հիշեն, որ կառավարություններին մտահոգում է ոչ միայն այն, թե ով է կրում ֆինանսական ռիսկերը, այլեւ այն, թե ով է վերահսկում խնայողություններն ու վարկավորումը, որոնց վրա հիմնված է ազգային տնտեսական հզորությունը:
Կառավարություններից ավելի մեծ զիջումներ պահանջելու փոխարեն՝ Եվրոպան պետք է ստեղծի մի համակարգ, որի օգտագործումը ազգային իշխանությունների համար շահավետ կլինի։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org
Չնայած աշխարհաքաղաքական քաոսին՝ այսօրվա կապիտալի շուկաներում դեռեւս կարելի է որոշակի մխիթարություն գտնել։ Բազմակողմանի կարգի հիմքերը կարող են ճաք տալ, սակայն համաշխարհային ֆինանսների համեմատաբար հանգիստ անկյուններում ուշագրավ հակադարձ միտում է ի հայտ գալիս. բազմակողմ զարգացման բանկերը (multilateral development banks-MDBs) ոչ միայն գոյատեւում են, այլեւ՝ ծաղկում։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությանը մոտ պայմաններով փոխառություններ ներգրավելու իրենց կարողության շնորհիվ MDB-ները ձեւավորել են գործնականում ռիսկերից զերծ ակտիվների նոր դաս, որոնք կարող են նպաստել համաշխարհային ֆինանսական համակարգի ամրապնդմանը։
Պարզապես հաշվի առեք թվերը։ MDB-ների թողարկումների միջին տարբերությունը ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ 2025 թվականի առաջին կիսամյակից մինչեւ 2026 թվականի առաջին կիսամյակ կիսով չափ կրճատվել է՝ 10.8 բազիսային կետից հասնելով 5.4-ի։ Սա չափազանց փոքր տարբերություն է, ինչը նշանակում է, որ այդ պարտատոմսերը գործնականում նույնքան անվտանգ են ընկալվում, որքան ԱՄՆ պետական պարտատոմսերը։ MDB համակարգի ամբողջ հաշվեկշիռը շարունակում է մնալ կայուն, իսկ նոր թողարկումների նկատմամբ պահանջարկը բարձր է եղել։ Որպես համակարգի ամենաերիտասարդ անդամ՝ Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի վերջին թողարկումը՝ 5 տարի ժամկետով 2 միլիարդ դոլարի պարտատոմսը, գնանշվել է ԱՄՆ հնգամյա պետական պարտատոմսերի նկատմամբ ընդամենը 3.6 բազիսային կետ տարբերությամբ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը եւս տպավորիչ էր. պատվերների ծավալը հասել էր 13.9 միլիարդ դոլարի՝ վկայելով ներդրողների բարձր հետաքրքրության մասին։
[[gallery1]]
Այնուամենայնիվ, այս նոր ֆինանսական կառույցը հիմնված է փխրուն աշխարհաքաղաքական նախադրյալի վրա։ Վերջին տարիներին բազմակողմ համակարգի վրա հարձակումները կտրուկ սրվել են, ինչի հետեւանքով որոշ մեկնաբաններ սկսել են խոսել «բազմակողմանիության մահվան» մասին։ Համակարգի որոշ հատվածներ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, բախվում են լուրջ ֆինանսավորման կրճատումների, մինչդեռ մյուսները պարզապես սառեցվել են։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական զարգացման աջակցության ծավալները՝ անկախ նրանից, այն տրամադրվում է երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափով, գրեթե ամենուրեք նվազում են։
Այս պայմաններում MDB-ները զարմանալիորեն դիմացկուն են թվում՝ շարունակելով ընդլայնել իրենց վարկավորման ծավալները։ Թեեւ անդամ պետությունների կողմից կապիտալի համալրումը կարող է անմիջապես տեղի չունենալ, որեւէ երկիր դուրս չի եկել MDB համակարգից։ Դա մասամբ կարող է պայմանավորված լինել նման գործընթացի բարդությամբ, սակայն միաժամանակ արտացոլում է այն փաստը, որ MDB-ները արձագանքել են բարեփոխումների կոչերին։ Նրանք հասկացել են, որ իրենց գործունեությունը հիմնված է վստահության վրա՝ իրենց հաշվեկշիռների նկատմամբ վստահության, կառավարման որակի եւ հանրային աջակցության կայունության, ինչը նրանց հնարավորություն է տալիս արդյունավետորեն միջոցներ ներգրավել եւ մեծածավալ վարկավորում իրականացնել։
Ահա թե ինչու MDB-ները ձեռնարկել են վերջին սերնդի ամենահավակնոտ կապիտալի համարժեքության բարեփոխումները։ G20-ի հովանավորությամբ իրականացված MDB-ների կապիտալի համարժեքության շրջանակների (CAF) անկախ վերանայումը, որի շրջանակում ուսումնասիրվել է 17 հիմնական առաջարկություն, խթանել է համակարգի հաշվեկշիռների օպտիմալացումը, եւ արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը սեփական կապիտալի եւ վարկերի հարաբերակցությունը նվազեցրել է 20%-ից մինչեւ 18%, ինչի շնորհիվ առաջիկա տասնամյակի համար բացվել է 70 միլիարդ դոլարի լրացուցիչ վարկային կարողություն։ Նմանատիպ ցուցանիշներ, իսկ հարաբերական առումով՝ նույնիսկ ավելի բարձր արդյունքներ, կարելի է արձանագրել նաեւ այլ MDB-ների դեպքում։
Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ CAF-ի բարեփոխումները հաջորդ տասնամյակում կստեղծեն 600-800 միլիարդ դոլարի լրացուցիչ վարկային կարողություն։ MDB-ները նաեւ ակտիվացրել են համագործակցությունը վարկանիշային գործակալությունների հետ՝ 2023 թվականից ի վեր անցկացնելով յոթ տեխնիկական կլոր սեղան՝ ապահովելու համար, որ վարկանիշավորման մեթոդաբանությունները հաշվի առնեն իրենց՝ որպես նախընտրելի վարկատուների կարգավիճակը եւ պատմականորեն ցածր դեֆոլտի մակարդակները։ Արդյունքում՝ մի շարք վարկանիշային գործակալություններ արդեն արձագանքել են եւ սկսել են վերանայել իրենց մոտեցումները։
Քաղաքական ճնշման եւ ֆինանսական նորարարության ներկայիս համադրությունը հանգեցնում է պարադոքսալ արդյունքի։ Նույնիսկ այն պայմաններում, երբ բաժնետերերը սպառնում են դուրս գալ, բազմակողմ զարգացման բանկերը (MDBs) ամրապնդել են իրենց ֆինանսական մոդելները եւ թուլացրել հաշվեկշռային սահմանափակումները։ Նրանց պարտատոմսերը վաճառվում են գրեթե նույն տարբերությամբ, ինչ գանձապետական պարտատոմսերը՝ ոչ թե այն պատճառով, որ աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, այլ որովհետեւ իրականացված բարեփոխումները բարձրացրել են կապիտալի արդյունավետությունը, մինչդեռ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերն իրենք են դարձել համեմատաբար ավելի ռիսկային։ Իրականում, հենց այն դիսֆունկցիան, որը դժվարացնում է բազմակողմ համագործակցությունը, MDB-ներին ավելի գրավիչ է դարձրել որպես անվտանգ հանգրվան:
[[gallery2]]
Իհարկե, կան ակնհայտ սահմանափակումներ այն հարցում, թե որքան լրացուցիչ կապիտալ կարող են ազատել առանձին MDB-ները՝ հաշվեկշիռների օպտիմալացման միջոցառումների միջոցով։ Ի վերջո, այս հաստատությունները պետք է որոշակի միջոցներ պահուստավորեն՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի նման ճգնաժամերին արձագանքելու համար։ Հետագա բարեփոխումները, հավանաբար, պետք է ուղղված լինեն ամբողջ MDB համակարգի մակարդակով լուծումների ներդրմանը։ Օրինակ՝ առաջարկներից մեկի համաձայն՝ կարելի է ստեղծել ընդհանուր իրացվելիության բուֆեր՝ կենտրոնական բանկերի հետ համատեղ մեխանիզմի միջոցով, ինչը կնվազեցնի առանձին հաստատություններում իրացվելիության լրացուցիչ պահուստներ պահելու անհրաժեշտությունը։ Միայն այս քայլը կարող է բարելավել MDB-ների մեծ մասի վարկային վարկանիշը առնվազն կես աստիճանով։ (AAA-ից AAA+ անցումը, օրինակ, կնշանակեր մեկ ամբողջական աստիճանի բարձրացում։)
Կան նաեւ առաջարկներ՝ համաշխարհային պահուստների մի մասը ներդնելու զարգացման բանկերի հիբրիդային կապիտալում՝ միաժամանակ ստեղծելով անվտանգ ակտիվների նոր դաս եւ խթանելով զարգացման ֆինանսավորումը։ Եթե այս նախաձեռնություններն իրականացվեն, նման նորարարությունները կարող են զարգացման բանկերը վերածել համաշխարհային ֆինանսական ճարտարապետության իրական այլընտրանքային հենասյան։ (Նույն կերպ, եթե կառավարման թերությունները չշտկվեն եւ չապահովվի բարեփոխումների շարունակական իրականացումը, բաժնետերերի անուղղակի աջակցության վրա չափազանց մեծ կախվածությունը կարող է բարոյական վտանգ ստեղծել):
Առայժմ պարադոքսն այսպիսին է. նույնիսկ այն պայմաններում, երբ բազմակողմանիությունը բախվում է գոյաբանական սպառնալիքի, այդ համակարգի շրջանակում ստեղծված բազմակողմ զարգացման բանկերը դարձել են անվտանգ հանգրվանին ամենամոտը՝ հենց այն պատճառով, որ դրանք ավելի արագ են բարեփոխվել, քան նահանջել են իրենց քաղաքական բաժնետերերը։ Իրականում, բազմակողմ զարգացման բանկերի գործիքները կարող են ավելի կարեւոր դառնալ, եթե ԱՄՆ պետական պարտատոմսերի շուկաները շարունակեն անկայունություն դրսեւորել։ Սա ողջունելի, սակայն բավական անկայուն պարադոքս է։ Քաղաքականություն մշակողների խնդիրն է ապահովել, որ այն ողբերգական հետեւանքներ չունենա։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Wilco-ի անվանումը պատահական չէ ընտրված։ Այն կապված է ավիացիոն հաղորդակցության լեզվի հետ․ «Will comply» նշանակում է՝ հրահանգն ընդունված է, այն կկատարվի։
Այս գաղափարից էլ ծնվել է ընկերության աշխատանքի փիլիսոփայությունը. Wilco-ն ներկայանում է որպես հաճախորդի «երկրորդ օդաչու»՝ մեկը, ով չի վերցնում ղեկը, չի որոշում՝ ուր պետք է թռչել, բայց անհրաժեշտ պահին օգնում է պահպանել ուղղությունն ու հաղթահարել տուրբուլենտությունը։
Կապիտալի կառավարման հիմքում, ըստ Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվայի, պարզ սկզբունք է՝ հաճախորդի փոխարեն որոշումներ չկայացնել, այլ օգնել նրան ավելի լավ հասկանալ սեփական նպատակները, ռիսկերը եւ հնարավորությունները։ Հաճախորդը շարունակում է մնալ իր «ինքնաթիռի» օդաչուն․ նա է որոշում իր կյանքի, ընտանիքի եւ բիզնեսի ուղղությունը, իսկ Wilco-ն փորձում է լինել այն մասնագետը, որը տեսնում է ամբողջ ճանապարհը։
Այս մոտեցումը հատկապես կարեւոր է այն ընտանիքների համար, որոնց կապիտալը վաղուց դուրս է եկել պարզապես ներդրում կատարելու տրամաբանությունից։ Այստեղ խոսքն արդեն ոչ միայն ակտիվների կառավարման, այլեւ բիզնեսի կառուցվածքի, հարկային եւ իրավական հարցերի, ժառանգության, երեխաների կրթության եւ հաջորդ սերնդի պատրաստման մասին է։
Ընկերության պատմության նոր էջ
Wilco-ի ներկայիս պատմությունը Հայաստանում սկսվեց մոտ մեկ տարի առաջ, երբ 2008 թվականից գոյություն ունեցող ընկերությունը ձեռք բերեց նոր սեփականատեր, նոր առաքելություն եւ ենթարկվեց վերաբրենդավորման: Ղեկավարությունն իր առջև նպատակ էր դրել տեղական ներդրումային ընկերությունից անցում կատարել ակտիվների կառավարման միջազգային մակարդակի ընկերության։
«Ինձ համար ամենամեծ մարտահրավերը ոչ բիզնես-մոդելն էր եւ ոչ էլ հաճախորդներ գտնելը։ Ամենաբարդ հարցը մարդիկ էին։ Պետք էր հասկանալ՝ կարո՞ղ ենք հավաքել այնպիսի թիմ, որը ոչ միայն բարձր մասնագիտական փորձ ունի, այլեւ հավատում է Հայաստանի երկարաժամկետ ներուժին», - բացատրում է Իրինա Բելիշեվան։
Այսօր Wilco-ի թիմում աշխատում են առաջատար մասնագետներ Հայաստանից եւ տարբեր երկրներից, որոնց մի մասը Հայաստան է տեղափոխվել ընտանիքներով։ Տնօրենը թիմի ձեւավորումը համարում է առաջին տարվա կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։
Տարբեր շուկաներից եկած մարդկանց փորձը, նրա գնահատմամբ, ընկերությանը լրացուցիչ դինամիկա է հաղորդում։ Միեւնույն ժամանակ, տարբեր մասնագիտական եւ մշակութային փորձերի կողքին անհրաժեշտ է նաեւ ընդհանուր արժեքային համակարգ։ Wilco-ի դեպքում այդ արժեքներն են վստահությունը, ստեղծարարությունն ու կենսունակությունը։
Պրոդուկտը ոչ թե առաջինն է, այլ վերջինը
Wealth management-ի եւ ավանդական ներդրումային ընկերությունների սպասարկման միջեւ գլխավոր տարբերություններից մեկն այն է, թե որտեղից է սկսվում աշխատանքը։ Դասական մոդելում նախ ստեղծվում է ֆինանսական պրոդուկտ, հետո այն առաջարկվում է հաճախորդին։
[[gallery1]]
«Մեզ մոտ տրամաբանությունը հակառակն է. նախ պետք է հասկանալ մարդու կամ ընտանիքի կարիքը, հետո սկսել լուծումը կառուցել։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր իրավիճակը, իր նպատակները եւ իր չափանիշները։ Նույն լուծումը բոլորի համար չի կարող աշխատել», - ասում է Իրինա Բելիշեվան։
Բայց այս համակարգը կենսունակ կլինի միայն այն դեպքում, երբ հաճախորդը պատրաստ է բաց խոսել իր ֆինանսական կյանքի մասին։
«Մենք, կարելի է ասել, հանդես ենք գալիս որպես ընտանեկան բժիշկ. եթե մարդը մեզ չի պատմում ամբողջը, մենք չենք կարող ամբողջական լուծում տալ», - ասում է Իրինա Բելիշեվան։
Այդ պատճառով Wilco-ի համար վստահությունը պարզապես ծառայության բաղադրիչ չէ, այլ դրա հիմքը։
Երբ ամենակարեւոր ֆինանսական հարցը փողը չէ
Ընկերության՝ արդեն Wilco նոր անվամբ հայկական շուկայում գործունեության առաջին տարվա ընթացքում առանձնացել են մի քանի հարցեր, որոնք հաճախորդների համար աստիճանաբար ավելի ու ավելի կարեւոր են դառնում։
«Շատ բիզնեսներում ռազմավարական հորիզոնը դեռ սահմանափակվում է մեկ տարով։ Բայց երբ խոսում ենք ընտանիքի կապիտալի մասին, պետք է մտածել ոչ միայն հաջորդ տարվա, այլեւ հաջորդ տասնամյակների մասին։ Այստեղ հարցը միայն այն չէ, թե ինչպես ավելի շատ գումար վաստակել։ Ավելի բարդ հարցն այն է, թե ինչ կլինի հետո այդ ստեղծած արժեքի հետ», - ասում է Իրինա Բելիշեվան։
Ու հենց այստեղ է առաջ գալիս ժառանգության թեման։
«Ի՞նչ կլինի, եթե վաղը ես չլինեմ»
Կապիտալ ստեղծելը, այն պահպանելը եւ հաջորդ սերնդին փոխանցելը երեք տարբեր խնդիրներ են։ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում առաջին երկու ուղղությունները անկախությունից ի վեր երկար ժամանակ առաջնահերթ են եղել, սակայն այսօր ավելի ու ավելի հաճախ առաջ է գալիս նաեւ երրորդը։
«Սա ընտանիքների համար հաճախ ամենադժվար խոսակցություններից մեկն է, որովհետեւ այն միաժամանակ վերաբերում է եւ՛ փողին, եւ՛ մահվան թեմային։ Դու կարող ես ստեղծել մեծ բիզնես, բայց քո երեխաները կարող են ապրել այլ երկրում, ունենալ այլ մասնագիտություն կամ պարզապես չցանկանան շարունակել ընտանեկան գործը», - ասում է Իրինա Բելիշեվան։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք հաջորդ սերունդը հասկանում է, թե ինչ է ստեղծվել, պատրա՞ստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, եւ եթե ոչ՝ ինչպե՞ս պետք է կառուցել կապիտալի փոխանցման համակարգը։ Wilco-ի համար սա արդեն միայն մասնավոր ընտանիքների խնդիր չէ։ Ընկերությունը այն դիտարկում է որպես Հայաստանի կայուն տնտեսական զարգացման գրավականներից մեկը։
Գիտելիք՝ հաջորդ սերնդին ժառանգություն թողնելուց առաջ
Այս տրամաբանությամբ Wilco-ն սկսել է Next Generation եւ ֆինանսական գրագիտության նախաձեռնությունները։ Ընկերությունը փորձում է աշխատել նաեւ այն սերնդի հետ, որը ապագայում պետք է որոշի՝ ի՞նչ բիզնեսներ ստեղծել, որտե՞ղ ապրել, ինչպե՞ս ներդնել եւ ինչպես կառավարել սեփական կապիտալը։
Ծրագրերը նախատեսում են տարբեր տարիքային խմբերի երեխաների եւ ժառանգների հետ աշխատանք՝ ֆինանսական գրագիտությունից մինչեւ մասնագիտական կողմնորոշում եւ բիզնեսների աշխատանքի մասին պատկերացում։
«Մենք արդեն անցկացրել ենք փորձնական Discovery Day (Բացահայտման օր), որի ժամանակ 11-14 տարեկան երեխաները ծանոթացան մեր բիզնեսի աշխատանքի սկզբունքներին։ Նրանց հետաքրքրությունը մեծ էր, եւ նրանք ցանկություն հայտնեցին ծանոթանալ նաեւ այլ ոլորտների աշխատանքին», - ասում է Իրինա Բելիշեվան։
Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի շուկան 10 տարի հետո
Հայաստանի ֆինանսական շուկայի ապագայի մասին խոսելից Իրինա Բելիշեվան
առանձնացնում է մի քանի միտումներ, որոնք կարող են փոխել այն՝ ֆինանսական գրագիտության աճը, ներդրումային գործիքների ընդլայնումը եւ բնակչության խնայողությունների աստիճանական տեղափոխումը ֆինանսական համակարգ։
[[gallery2]]
«Պետք է փոխվի նաեւ վերաբերմունքը փողի նկատմամբ։ Խնայողությունը պարզապես պահելու փոխարեն պետք է աստիճանաբար մուտք գործի ֆինանսական համակարգ։ Այստեղ իր դերն ունի եւ՛ պետությունը, եւ՛ Կենտրոնական բանկը, եւ՛ մասնավոր ֆինանսական կառույցները՝ բանկերը, բրոքերները, ներդրումային եւ wealth management ընկերությունները։ Բայց միայն գործիքները բավարար չեն։ Ներդրումների աճի համար անհրաժեշտ է նաեւ վստահություն՝ ֆինանսական ինստիտուտների, կարգավորող միջավայրի եւ երկրի նկատմամբ», - ասում է Իրինա Բելիշեվան։
Հայաստանը՝ ոչ միայն կապիտալ ներգրավող, այլեւ կապիտալ կապող երկիր
Wilco-ի տեսլականում Հայաստանի համար կարեւոր ուղղություններից մեկը նաեւ սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապիտալի հոսքերի ստեղծումն է։
«Ես դա չեմ պատկերացնում որպես սփյուռքի կապիտալը պարզապես Հայաստան բերելու փորձ։ Խոսքը կամուրջներ կառուցելու մասին է։ Դրանք պետք է հնարավորություն տան Հայաստանից դուրս գտնվող հայերին մասնակցել Հայաստանի ներդրումային նախագծերին, իսկ Հայաստանից՝ հասանելիություն ստանալ միջազգային շուկաներին», - ասում է Իրինա Բելիշեվան։
Այս մոդելի դեպքում Հայաստանը կարող է աստիճանաբար դառնալ ոչ միայն կապիտալ ներգրավող երկիր, այլեւ ֆինանսական կապերի հանգույց տարբեր շուկաների միջեւ։
Wilco-ի նպատակն է հաճախորդին տալ այդ երկու ուղղությամբ շարժվելու հնարավորություն՝ պահպանել կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ հասանելիություն ունենալ այլ շուկաների նկատմամբ։
«Ինքնաթիռն արդեն օդում է»
Ընկերության ղեկավարության գնահատմամբ՝ վերագործարկումից հետո կառուցվել է այն հիմքը, որի վրա պետք է ձեւավորվի հաջորդ փուլը։
[[gallery3]]
«Հիմա առաջնային նպատակը ակտիվների եւ եկամուտների աճն է։ Եթե սկզբում մեր խնդիրն էր կառուցել ինքնաթիռը, ապա հիմա ես կարող եմ ասել՝ ինքնաթիռն արդեն օդում է եւ բարձրություն է հավաքում։ Առաջիկայում չենք բացառում նաեւ միջազգային ընդլայնումն ու նոր գործընկերությունների ստեղծումը», - ասում է Իրինա Բելիշեվան։
Այս մեկ տարվա ընթացքում Իրինա Բելիշեվան Դուբայում արժանացել է «Leading Woman in Wealth Management» մրցանակին։ Նրա համար այդ ճանաչումը միայն անհատական ձեռքբերում չէ, այլեւ միջազգային հարթակում Հայաստանի ֆինանսական շուկայի մասին խոսելու հնարավորություն։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Քեւին Ուորշը վերջերս հայտարարեց նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը «կուսումնասիրի նոր ընդհանուր նշանակության տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) տարածման տեմպը, ընդգրկումը եւ տնտեսական ազդեցությունը, ինչպես նաեւ դրանց հետեւանքները Դաշնային պահուստային համակարգի համար»՝ զբաղվածության եւ գնաճի վերաբերյալ իր մանդատներն իրականացնելիս։ Հատկանշական է, որ Ուորշի հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկար ԱԲ-ի՝ ֆինանսական կայունության վրա ունեցած հնարավոր ազդեցության մասին, թեեւ ֆինանսական կայունությունը ԴՊՀ-ի փաստացի երրորդ մանդատն է։
ԴՊՀ-ն որոշ չափով գիտակցել է այն ռիսկերը, որոնք ԱԲ-ն առաջացնում է ֆինանսական կայունության համար։ Ապրիլին ԴՊՀ-ի նախկին նախագահ Ջերոմ Փաուելը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ միասին, հանդիպում էր հրավիրել՝ գնահատելու, թե ինչպես կարող են ԱԲ առաջադեմ մոդելներն ազդել բանկային համակարգի կիբեռանվտանգության վրա։ Սակայն նույնիսկ այս մոտեցումը չափազանց սահմանափակ էր։
Միացյալ Նահանգներում եւ՛ ֆինանսական համակարգը, եւ՛ ակտիվների շուկաները դարձել են ԱԲ-ի հաջողության վրա միակողմանի խաղադրույք։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա այս տասնամյակի վերջին ԱԲ-ի տվյալների կենտրոնների ֆինանսավորման չմարված պարտքը կգերազանցի հիփոթեքային պարտքը։ Այժմ ԴՊՀ-ն  պետք է պարզի՝ արդյոք այս տվյալների կենտրոններից ստացվող եկամուտները բավարար դրամական միջոցներ կստեղծեն պարտատերերին ժամանակին մարումներ կատարելու համար։
Այդ հարցը հաճախ նույնացնում են երկու այլ հարցի հետ՝ արդյոք արհեստական բանականությունը փուչիկ է, եւ արդյոք այն փոխակերպող տեխնոլոգիա է: Գայթակղություն կա ներկայացնել սա որպես երկընտրանք. ԱԲ-ն կամ փուչիկ է, կամ փոխակերպող տեխնոլոգիա, բայց դա սխալ կլիներ: 19-րդ դարում Միացյալ Նահանգներում երկաթուղային բումն ավարտվեց 1873 թվականի խուճապով, իսկ 1990-ականների հեռահաղորդակցության եւ ինտերնետային բումն ավարտվեց ֆոնդային շուկայի փլուզմամբ: Երկու դեպքում էլ տեխնոլոգիան իսկապես փոխակերպող էր, բայց վարկատուներն ու բաժնետերերը, միեւնույն է, ծանր կորուստներ կրեցին, քանի որ ներդրումների ծավալը գերազանցում էր կարճաժամկետ հեռանկարում իրատեսորեն ակնկալվող եկամուտը:
[[gallery1]]
Նմանապես, երբ խոսքը վերաբերում է ԱԲ-ին, տեխնոլոգիական հաջողությունը չի երաշխավորում ֆինանսական հաջողություն: Դեռեւս անորոշ է՝ որքան եկամուտ կստեղծի ԱԲ-ն, սակայն վարկառուների պարտավորությունների մարման ժամկետները նախապես սահմանված են: ԱԲ գործիքները կարող են լայնորեն կիրառվել, իսկ տվյալների կենտրոնը կարող է լայնորեն օգտագործվել, սակայն չստեղծել բավարար կանխիկ միջոցներ իրենց սեփականատերերի պարտքերը սպասարկելու համար: Ֆինանսական կայունության հետ կապված մտահոգությունն առաջանում է ենթադրվող ապագա եկամուտների եւ ներկա պայմանագրային պարտավորությունների միջեւ անհամապատասխանությունից:
Այս հաշվարկներն ապշեցուցիչ են։ Sequoia վենչուրային կապիտալի ընկերության գործընկեր Դեյվիդ Կանի գնահատմամբ՝ այս տարի հիպերմասշտաբային ընկերությունների կողմից ԱԲ-ի ոլորտում նախատեսվող մոտ 750 միլիարդ դոլարի կապիտալ ծախսերը պետք է սարքավորումների շահագործման ողջ ընթացքում ապահովեն վերջնական հաճախորդներից մոտ 1,5 տրիլիոն դոլարի եկամուտ, որպեսզի այդ ծախսերը փոխհատուցվեն։ Նրա հաշվարկով՝ 2022թ․ ChatGPT-ի գործարկումից ի վեր ԱԲ-ի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծման վրա կատարված ներդրումները փոխհատուցելու համար անհրաժեշտ կլինի առնվազն մոտ 3 տրիլիոն դոլարի կուտակային եկամուտ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Anthropic-ի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 60 միլիարդ դոլար:
Bain & Company խորհրդատվական ընկերության հաշվարկներով՝ մինչեւ 2030թ․ ԱԲ-ի ակնկալվող պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ հաշվողական հզորության ֆինանսավորումը կպահանջի ԱԲ-ի ոլորտում տարեկան մոտ 2 տրիլիոն դոլարի նոր եկամուտ։ Հաշվի առնելով, որ ֆինանսական «փուչիկ» է համարվում այն իրավիճակը, երբ ակտիվի գինը զգալիորեն գերազանցում է դրա ստեղծած դրամական հոսքերը, նման կանխատեսումները, կարծես, հիմնավորում են այն նախազգուշացումները, որ ԱԲ-ն իսկապես փուչիկ է։
ԱԲ-ի ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումն արդեն վճռականորեն տեղափոխվել է տեխնոլոգիական հսկաների դրամական հոսքերից դեպի կապիտալի շուկաներ: Շրջանաձեւ ֆինանսավորման սխեմաները լայն տարածում են ստացել. չիպեր արտադրող ընկերությունները ներդրումներ են կատարում ԱԲ լաբորատորիաներում, որոնք այդ միջոցներն օգտագործում են չիպեր գնելու համար, իսկ ամպային ծառայություններ մատուցողները ֆինանսավորում են այն ստարտափներին, որոնք վարձակալում են իրենց սերվերները: Արդյունքում ձեւավորվում է գնահատումների աճի եւ կապիտալ ծախսերի միջեւ դրական հետադարձ կապ։
[[gallery2]]
Չիպեր արտադրող հսկա Nvidia-ն դարձել է «նեոամպային» (neocloud) ընկերությունների ֆինանսական հենարանը՝ թույլ տալով սահմանափակ կապիտալ ունեցող ամպային մատակարարներին գրավիչ պայմաններով մասնավոր ֆինանսավորում ներգրավել: Տեխնոլոգիական հսկաները համատեղ ձեռնարկությունների եւ լիզինգային կառույցների միջոցով կուտակում են հսկայական արտահաշվեկշռային պարտավորություններ: Իսկ կապիտալի աճող մասն ապահովում են մասնավոր վարկային ֆոնդերը, որոնք հաճախ վարկավորում են իրենց հովանավորների հետ փոխկապակցված նախագծերը։
Ի տարբերություն նախորդ ներդրումային բումերի, որոնց արդյունքում ստեղծվեցին երկարատև արժեք ունեցող ակտիվներ՝ երկաթուղիներ և օպտիկամանրաթելային մալուխներ, այս ներդրումները նման ակտիվներ չեն թողնում։ Չիպերը կազմում են ԱԲ-ի տվյալների կենտրոնի արժեքի մոտավորապես կեսը, եւ 3-5 տարի անց դրանք գործնականում այլեւս պիտանի չեն լինի օգտագործման համար: Արդյունքում, գրավի արժեքը կարող է ավելի արագ նվազել, քան մարվում է պարտքը։
Ավելին, ԱԲ-ից ակնկալվող արտադրողականության աճը եւ աշխատաշուկայի վրա դրա ազդեցությունը դեռեւս տեսանելի չեն տվյալներում: ԴՊՀ-ի աշխատակիցների վերջին  վերլուծական գրառման համաձայն՝ դա պայմանավորված է նրանով, որ ԱԲ-ն դեռեւս գտնվում է իր «զարգացման» փուլում: Սակայն արտադրողականության կտրուկ աճը նաեւ կպահանջի, որ ընկերությունները հսկայական ներքին ներդրումներ կատարեն՝ իրենց գործընթացները վերակազմակերպելու համար: Այնուամենայնիվ, շուկաներն արդեն իսկ արտացոլում են շահույթի զգալի աճի սպասումները, որոնք մասամբ պայմանավորված են ԱԲ-ի շնորհիվ առաջացած արտադրողականության աճով, ինչն էլ մտահոգություններ է առաջացնում «շահույթի փուչիկի» վերաբերյալ»։
ԱԲ-ի շարունակվող բումի անկման ռիսկերի վերաբերյալ քննարկումների մեծ մասը կենտրոնացել է ֆոնդային շուկայի վրա, սակայն ավելի մեծ ռիսկը սպառնում է վարկային շուկաներին: Ներկայումս մենք ունենք «շուկայական» ֆինանսական համակարգ, որտեղ վարկավորումն ավելի քիչ է իրականացվում բանկերի միջոցով, և ավելի շատ՝ պարտատոմսերի շուկաների, արժեթղթավորման կառույցների եւ ոչ բանկային վարկատուների միջոցով։ Վտանգը ոչ թե 1930-ականների ոճով բանկային ավանդների զանգվածային դուրսբերումն է, այլ 2007 թվականի ոճով ստվերային բանկային համակարգից միջոցների զանգվածային արտահոսքը․ վարկերի որակի վերաբերյալ կասկածները հանգեցնում են կարճաժամկետ ֆինանսավորման կրճատման, եւ վարկառուները ստիպված են վաճառել ակտիվներն արդեն իսկ անկում ապրող շուկայում, ինչն էլ հանգեցնում է գների հետագա անկման։
Կարճաժամկետ ֆինանսավորման շուկաների կաթվածահար լինելու պատճառով ԴՊՀ-ն կհայտնվի հսկայական ճնշման տակ՝ աջակցելու ոչ բանկային վարկատուներին եւ տվյալների կենտրոնների պարտքին, ինչպես դա արեց 2020 թվականին՝ COVID-19 համավարակի սկզբում՝ աջակցելով դրամական շուկայի ֆոնդերին։ Սակայն ԱԲ-ն այսօր ավելի քիչ ժողովրդականություն է վայելում, քան Ուոլ Սթրիթը 2007 թվականին։ Երկուսի փրկությունը, ամենայն հավանականությամբ, կկործաներ Դաշնային պահուստային համակարգի անկախության վերջին մնացորդները։
Հնարավոր է, որ ԱԲ-ի ոլորտում կատարվող զանգվածային կապիտալ ծախսերն արդարացվեն՝ ստեղծելով տրիլիոնավոր դոլարների պարտքի սպասարկման համար անհրաժեշտ եկամուտները։ Սակայն այդ դեպքում աշխատաշուկայի ենթադրվող տեղաշարժը պատմական նախադեպ չի ունենա։ Սա մղձավանջային «գիր ու ղուշ»-ի սցենար է. եթե ընկնի «գիրը», արդյունքը կլինի ֆինանսական անկայունությունը, իսկ եթե ընկնի «ղուշը»՝ զբաղվածության աստվածաշնչյան մասշտաբի ցնցում կլինի։
Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի Դաշնային պահուստային համակարգի ԱԲ օրակարգում։ Նույնիսկ եթե այս անգամ տեխնոլոգիական առումով ամեն ինչ այլ կերպ զարգանա, ֆինանսական առումով կարող է ոչինչ չփոխվել։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Արհեստական բանականության (ԱԲ) սրընթաց զարգացումն ու դրա հետեւանքով առաջացած հանրային դժգոհությունը նոր հրատապություն են հաղորդել մի հին հարցի՝ ինչպե՞ս խթանել տեխնոլոգիական նորարարություններից բխող արդար տնտեսական աճը՝ միաժամանակ մեղմելով դրա բացասական սոցիալական եւ բնապահպանական հետեւանքները։ Թե՛ առանձին երկրներում, թե՛ ամբողջ աշխարհում պատասխանը սկսվում է կորպորատիվ հարկային քաղաքականությունից։
ԱԲ-ի վերաբերյալ մտահոգությունները պայմանավորված են ոչ թե դրա շուրջ փիլիսոփայական անհանգստությամբ, այլ հասարակության վրա հնարավոր ազդեցությամբ։ Ֆինանսական շահույթներն ավելի ու ավելի են կենտրոնանում մի քանի ընկերությունների եւ դրանց բաժնետերերի ձեռքում, մինչդեռ ծախսերը՝ աշխատատեղերի կորստից մինչեւ էներգիայի գների աճ, կրում են բոլորը։ Ժողովրդավարական հասարակություններում հարկումն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով մասնավոր շահույթը վերածվում է հանրային օգուտի։ Երբ այդ մեխանիզմը խափանվում է, հանրային դժգոհությունն անխուսափելի է։
Բաշխման արդարության հարցը նույնքան կարեւոր է նաեւ համաշխարհային մակարդակում: Մինչ Գլոբալ Հյուսիսի երկրները մտահոգված են արհեստական բանականության դեմ հանրային զգալի դիմադրությամբ, Գլոբալ Հարավի երկրներն օգնության կտրուկ կրճատումների պայմաններում բախվում են բազմազգ կորպորացիաներից, հատկապես տեխնոլոգիական ընկերություններից, ներքին հարկային եկամուտներ ապահովելու հրատապ անհրաժեշտությանը։ Այս խնդիրները բխում են նույն աղբյուրից. երբ ընկերությունները շահույթները տեղափոխում են այն երկրներից, որտեղ դրանք ստեղծվել են, դեպի հարկային դրախտներ, դա նվազեցնում է բոլոր կառավարությունների պետական եկամուտները։
[[gallery1]]
Գլոբալ տնտեսության թվայնացումը ցույց է տվել, որ միջազգային հարկային համակարգը բավարար չափով չի համապատասխանում թվայնացված համաշխարհային տնտեսության պայմաններին: Սակայն ստատուս քվոն կոտրելու անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել: ԱԲ-ն էապես արագացրել է հարկման ենթակա արժեքի՝ կորպորացիաների ֆիզիկական ներկայությունից տարանջատվելու միտումը, ինչը երկար ժամանակ համարվել է երկրի՝ հարկման իրավունք ունենալու նախապայմանը։ ԱԲ համակարգերի ուսուցման տվյալները, հաշվողական ռեսուրսները եւ մտավոր սեփականությունը կարող են բաշխված լինել տարբեր երկրներում՝ աշխատողների կամ օգտագործողների գտնվելու վայրից հեռու, ինչն ավելի է սրում քննարկումներն այն մասին, թե իրականում որտեղ է ստեղծվում արժեքը։
ԱՄՆ-ում գործող բազմազգ տեխնոլոգիական հսկաները, որոնցից մի քանիսը կարող են մեծ շահույթներ ստանալ ԱԲ հեղափոխությունից, ձեւավորել են մի գործելակերպ, որին կարող են հետեւել OpenAI-ի եւ Anthropic-ի նման ընկերությունները: Քանի որ դրանց շահույթը հիմնականում ստեղծվում է ոչ նյութական ակտիվների, օրինակ՝ ծրագրային ապահովման հաշվին, ընկերությունները կարող են այդ շահույթները տեղափոխել հարկային դրախտներ՝ օգտվելով տասնամյակներ առաջ ձեւավորված հարկային կանոնների բացերից եւ հարկերը հասցնելով ծայրահեղ ցածր մակարդակի։ Զարմանալի չէ, որ այդքան շատ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հայտնվել են հարկային վեճերի կենտրոնում։
[[gallery2]]
Օրինակ՝ 2013թ. ԱՄՆ Սենատի, իսկ այնուհետեւ՝ 2016թ. Եվրոպական հանձնաժողովի հետաքննությունները բացահայտեցին, որ Apple-ը միլիարդավոր դոլարների իր համաշխարհային եկամուտների զգալի մասը տեղափոխել էր իր իռլանդական դուստր ձեռնարկություններին, որոնք այնուհետեւ Apple-ի՝ Եվրոպայում ստացած շահույթի համար վճարում էին ընդամենը 0.005% հարկ։ Այս աղմկահարույց դեպքը գագաթնակետին հասավ, երբ Եվրամիությունը Apple-ին կարգադրեց Իռլանդիային վճարել ապշեցուցիչ 13 միլիարդ եվրո (15 միլիարդ դոլար)՝ որպես նախկինում չվճարված հարկեր, եւ խթանեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) շրջանակում միջազգային հարկային համակարգի լայնածավալ բարեփոխումը։
Թվային ընկերությունների շահույթը հարկելու անկարողությունը պահանջում է միջազգային հարկային համակարգի հիմնովին վերանայում։ Քաղաքականություն մշակողները փորձել են կանգնեցնել հարկային դրույքաչափերի նվազման համաշխարհային մրցավազքը՝ նվազագույն հարկեր սահմանելով ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակներում։ 2022թ.Միացյալ Նահանգները սահմանեցին այլընտրանքային կորպորատիվ նվազագույն հարկ, որը, սակայն, հետագայում մեղմացվեց։ Նույնը վերաբերում է նաեւ ՏՀԶԿ/G20-ի՝ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը կանխելու ներառական հարթակի (BEPS) ներքո ընդունված համաշխարհային նվազագույն կորպորատիվ հարկին, որի շրջանակում գխավոր գրասենյակներից դեպի շուկայի երկրներ հարկման իրավունքների պլանավորված վերաբաշխումը կանգ է առել։
Հարկային արդարության հարցերով զբաղվող կազմակերպությունները քննադատել են Apple-ի գործով դատարանի որոշումը եւ ՏՀԶԿ-ի բարեփոխումները՝ զարգացող երկրների շահերը հաշվի չառնելու համար: Ավելի արդար եւ կանխատեսելի համակարգ ստեղծելու նպատակով աֆրիկյան կառավարություններն առաջարկել են ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունել Միջազգային հարկային համագործակցության շրջանակային կոնվենցիա, որի շուրջ բանակցությունները ներկայումս ընթանում են Նյու Յորքում:
[[gallery3]]
Ի վերջո, աշխարհին անհրաժեշտ է ամուր եւ կայուն բազմակողմանի հարկային համակարգ (լինի դա ՄԱԿ-ի, ՏՀԶԿ-ի, թե այլ հարթակի շրջանակում), որը հնարավորություն կտա հարկել ԱԲ-ով պայմանավորված տնտեսական գործունեությունից ստեղծվող արժեքը հենց այնտեղ, որտեղ այն ստեղծվում է։ Սակայն գլոբալ նվազագույն կորպորատիվ հարկը եւ հարկման իրավունքների վերաբաշխումը, թեեւ երկուսն էլ անհրաժեշտ են, կարճաժամկետ հեռանկարում չեն օգնի կառավարություններին հարկել ԱԲ ընկերություններին, քանի որ դրանցից շատերը դեռեւս հարկվող շահույթ չեն ստանում: Ահա թե ինչու գնալով ավելի շատ երկրներ այլեւս չեն սահմանափակվում զուտ շահույթի հարկմամբ եւ համախառն եկամուտների նկատմամբ ներդնում են թվային ծառայությունների հարկեր (DTS)։
Ավելի քան 20 երկրներ քննարկում են, կամ արդեն իսկ ներդրել են թվային ծառայությունների հարկերը, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը սպառնում է պատասխան մաքսատուրքեր սահմանել: Ավելին, նման հարկերի տարբեր տեսակներ արդեն գործում են կամ առաջարկվել են ԱՄՆ-ի մի քանի նահանգներում: Այս բոլոր դեպքերում քաղաքականության մշակողները գիտակցում են, որ թվային ծառայությունների հարկերը արժեքավոր գործիք են՝ հարկման հետ կապված ճնշումը մեղմելու համար ինչպես համաշխարհային, այնպես էլ ենթաազգային մակարդակներում։
Թեեւ թվային ծառայությունների հարկերը հնացած համաշխարհային հարկային համակարգի բարեփոխման երկարաժամկետ փոխարինող չեն հանդիսանում, դրանք առնվազն ժամանակավոր միջոց են։ Դրանք գործնականում ապացուցում են այս մոտեցման կենսունակությունը՝ սովորական դարձնելով նախկինում արմատական համարվող այն գաղափարը, որ հարկման իրավունքները պետք է համապատասխանեն օգտատերերի գտնվելու վայրին, այլ ոչ թե միայն այն տեղին, որտեղ ընկերությունները որոշում են գրանցվել կամ խաղալ հաշվապահական խաղեր։ Թվային ծառայությունների հարկերը գուցե վերջնական լուծում չեն, բայց դրանք կարեւոր եւ անհրաժեշտ առաջին քայլն են դեպի ավելի արդար միջազգային հարկային կարգ։
[[gallery4]]
Անհեռատես քաղաքական գործիչներն ու փորձագետները, ովքեր պնդում են, որ պետք է պաշտպանել ստատուս քվոն, քննադատության են ենթարկել թվային ծառայությունների հարկերը, ինչպես նաեւ ավելի լայն բազմակողմանի հարկային բարեփոխումները։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ ստատուս քվոյի պահպանումը հարկաբյուջետային եւ քաղաքական առումներով այլեւս կենսունակ չէ։ Այդպես էր դեռեւս մինչեւ ԱԲ-ի ի հայտ գալը, սակայն տեխնոլոգիայի տարածման հետ մեկտեղ այդ խնդիրը դարձել է առավել ակնհայտ։
Եթե ԱԲ-ով պայմանավորված շահույթները հարկվեն նույն անհամաչափ գլոբալ հարկային համակարգի ներքո, որը թույլ է տվել թվային գործունեությունը հարկել անհրաժեշտից ցածր մակարդակով, մեծ է հավանականությունը, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արդեն իսկ մեծ ազդեցությունն էլ ավելի կաճի։ Կա նաեւ վտանգ, որ ԱԲ-ի նկատմամբ դիմադրությունը կվերաճի լեգիտիմության ճգնաժամի, ինչը նշանակում է, որ հասարակությունը կարող է զրկվել դրա հնարավոր օգուտներից։ Կորպորատիվ հարկային քաղաքականությունն այն մարտադաշտն է, որտեղ կորոշվի՝ հանրության վստահությունն այս նոր տեխնոլոգիայի եւ մեր կառավարման ինստիտուտների նկատմամբ կամրապնդվի, թե կխաթարվի։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Տվյալների կենտրոնի համար 20-ամյա վարձակալության պայմանագրի ստորագրումը դժվար թե ընկալվի որպես դրամավարկային ոլորտի իրադարձություն: Նույնիսկ ԱԲ-ի բումի հետ կապված եւ դոլարին կապակցված ստեյբլքոինի ազդարարումը միշտ չէ, որ նման պիտակ է ստանում: Սակայն նման իրադարձությունների թիվն ավելանում է, եւ դրանք նպաստում են մի համակարգի ձեւավորմանը, որտեղ համաշխարհային տնտեսության համար կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսը գնահատվում է, վճարվում եւ, ի վերջո, վերադառնում դոլարային ակտիվներ:
1970-ական թվականներից ի վեր նավթի կապակցումը ԱՄՆ դոլարին մեծացնում էր արժույթի համաշխարհային պահանջարկը եւ նավթարդյունահանող երկրների համար ստեղծում արտահանման եկամուտներ, որոնք հաճախ ուղղվում էին ամերիկյան շուկաներ: Սակայն նավթադոլարը ավելի շուտ կաղապար է, քան մարգարեություն: Այն ցույց է տալիս, որ երբ արտադրությունը, վճարումները եւ ակտիվների վերաշրջանառությունը ուժեղացնում են միմյանց, անփոխարինելի ռեսուրսն ունակ է որոշակի արժույթ ներկառուցել համաշխարհային շուկաներում:
ԱԲ-ն կարող է ծնել այս դինամիկայի սեփական տարբերակը: Քննարկումներն այն մասին, թե ով «կհաղթի» ԱԲ տնտեսությունում, հաճախ կենտրոնացած են ամենաառաջադեմ մոդելների ստեղծման մրցավազքի վրա: Սակայն իսկական տրանսֆորմացիան սկսվում է այն ժամանակ, երբ մոդելների արտադրողականությունը հավասարվում է, եւ ընկերությունները սկսում են ներդնել ԱԲ-ն ամենօրյա գործունեության մեջ: Այդպես կարող է ի հայտ գալ «դոլար՝ հաշվարկային հզորության միավորի դիմաց» ցուցանիշը:
Այս ցուցանիշի հիմքում էներգիան է: ԱԲ-ն ամենեւին էլ «անշոշափելի» տեխնոլոգիա չէ: Տվյալների կենտրոնները էլեկտրաէներգիան վերածում են սակագնավորվող հաշվարկային հզորության, որն այժմ ամրագրվում է տարիների հեռանկարով: Երբ Anthropic-ը 20-ամյա վարձակալության պայմանագիր էր ստորագրում TeraWulf ենթակառուցվածքային մատակարարի հետ, դա շատ նման էր նրան, թե ինչպես է արդյունաբերական ընկերությունն ապահովում իրեն երկարաժամկետ արտադրական հզորություններով: Դա առաջարկի կողմից կատարված խաղադրույք է նրա վրա, որ հաշվարկների նկատմամբ պահանջարկը պահպանվելու է:
[[gallery1]]
Պահանջարկը լիովին կարող է արդարացնել այս խաղադրույքը: Թեեւ շատ ընկերություններ փորձարկումներ են անում ԱԲ-ի հետ, քչերն են իսկապես վերակառուցել իրենց գործընթացները դրա ներքո: Սակայն DeployCo-ն՝ OpenAI-ի նոր խորհրդատվական ստորաբաժանումը, մտադիր է փոխել դա՝ ինժեներներին անմիջականորեն ներդնելով ընկերություններում՝ ԱԲ-ն նրանց աշխատանքային գործընթացներում ինտեգրելու համար: Հենց որ նման համակարգերը ներդրվեն, հաշվարկները գործառնական ծախսերի մշտական բաղադրիչ կդառնան:
Այստեղից էլ բխում է դոլարի գերիշխանությունն ամրապնդող առաջին ալիքը: Եթե ԱԲ մատակարարումների շղթան վերահսկվում է հիմնականում ամերիկյան ընկերությունների կողմից եւ արտահայտված է դոլարով, համաշխարհային թվային արտադրությունը ստիպված կլինի դիմել դոլարային իրացվելիությանը, իսկ հասույթը կկուտակվի հիմնականում դոլարային ֆինանսական համակարգի ներսում: Ի տարբերություն նավթային եկամուտների, այս միջոցները նախքան ամերիկյան շուկաներ վերադառնալը նախապես չեն կուտակվի արտասահմանում:
Ձեւավորվում է նաեւ անտեսանելի ենթակառուցվածքը՝ վճարային ուղիները, որոնցով ավելի ու ավելի ակտիվորեն է շարժվելու գործակալային առեւտուրը։ OpenAI-ի գործընկերությունը Visa-ի հետ, որն ուղղված է հենց նման ենթակառուցվածքի կառուցմանը, խոսում է ավելի ծրագրավորվող ապագայի մասին: Եթե ԱԲ-գործակալները սկսեն ինքնուրույն ծառայություններ գնել, կազմակերպել լոգիստիկան եւ լրացնել պաշարները մարդու նվազագույն մասնակցությամբ, վճարումները պետք է ավտոմատացված դառնան:
Սա դոլարի գերիշխանության ամրապնդման երկրորդ ալիքն է: Հենց դոլարին կապված ստեյբլքոիններն են ունակ ապահովել ծրագրավորվող հաշվարկները, որոնք անհրաժեշտ են գործակալային առեւտրի համար: Open USD-ի՝ դոլարին կապված եւ ավելի քան 140 վճարային, ֆինանսական ու կրիպտոընկերությունների կողմից աջակցվող ստեյբլքոինի ազդարարումը վկայում է այն մասին, որ դոլարային տոկեններն արդեն դիրքավորվում են այս տրանսֆորմացիային ընդառաջ:
Ժամանակի ընթացքում երկու ալիքները կարող են միաձուլվել: Նույն ուղիները, որոնք ապահովում են ծրագրային հաշվարկները գործակալային առեւտրում դոլարին կապված ստեյբլքոինների միջոցով, ունակ են սպասարկել նաեւ վճարումները հաշվարկների դիմաց: Այսպիսով, դոլարային գնագոյացումը կմիանա ստեյբլքոինների միջոցով իրականացվող հաշվարկներին՝ տեխնոլոգիական կախվածությունը վերածելով դրամավարկայինի:
[[gallery2]]
Այս ենթակառուցվածքը նաեւ գործարկում է վերաշրջանառությունը. ծրագրավորվող դոլարների նկատմամբ պահանջարկը տրանսֆորմացվում է դրանք ապահովող հուսալի ակտիվների՝ նախեւառաջ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի: Գործակալային առեւտուրը դեռ նոր է սկզբնավորվում, իսկ ստեյբլքոինների թողարկողներն արդեն իսկ մտնում են կարճաժամկետ գանձապետական պարտատոմսերի խոշորագույն գնորդների թվի մեջ:
Ընդհանուր առմամբ՝ այս միտումները խոսում են էներգետիկ-հաշվարկային դոլարային կոնտուրի հնարավոր ձեւավորման մասին: Էլեկտրաէներգիան սնուցում է տվյալների կենտրոնները, տվյալների կենտրոններն արտադրում են հաշվարկներ, հաշվարկներն ապահովում են բիզնես գործընթացների ավտոմատացումը, ներառյալ վճարումները, որոնք ձգտում են դեպի ծրագրավորվող հաշվարկներ։ Իսկ ստեյբլքոինների պահուստներն ներդրվում են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում: Արդյունքում առաջանում է ինքնապահպանվող ցիկլ, որը կապում է ԱԲ ենթակառուցվածքը, թվային վճարումները եւ ԱՄՆ ֆինանսական շուկաները:
Հատկանշական է, որ այս գործընթացը, կարծես, որեւէ կառավարության կողմից չի համակարգվում: Եթե նավթադոլարը կառուցվում էր պաշտոնական միջպետական համաձայնագրերի վրա, ապա դրա ժառանգորդը ԱԲ դարաշրջանում ձեւավորվում է հիմնականում առեւտրային որոշումների միջոցով: Ամպային մատակարարները պահուստավորում են հողն ու էներգիան: ԱԲ մշակող ընկերությունները մոդելները վերածում են պատրաստի ծառայությունների: Վճարային խմբերը կառուցում են ստեյբլքոինների ենթակառուցվածքը: Ստեյբլքոինների թողարկողները գնում են գանձապետական պարտատոմսերը: Յուրաքանչյուր քայլ ինքնին տրամաբանական է, բայց միասին վերցված դրանք աննկատ ամրապնդում են դոլարի գերիշխանությունը:
Քանի դեռ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները վիճում են դոլարի գերիշխանության ապագայի շուրջ, ԱԲ ընկերությունները, ամպային մատակարարները եւ վճարային ցանցերը, հնարավոր է, արդեն գրում են միջազգային արժութային համակարգի պատմության հաջորդ գլուխը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Հայաստանն ընդունել է հարկային օրենսդրության լայնածավալ փոփոխություններ, որոնք կազդեն բազմաթիվ ոլորտներում գործող բիզնեսների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային առեւտրի, մանրածախ առեւտրի, արտադրության, զբոսաշրջության, ոսկերչության եւ անդրսահմանային գործարքների։
Թեեւ փոփոխությունների մի մասն արդեն գործում է, մյուսները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Նոր կանոնները կարող են ընկերություններից պահանջել վերանայել հարկային հաշվառման եւ համապատասխանության ընթացակարգերն ու հաշվապահական հաշվառման մեթոդաբանությունը։
«Վերջին փոփոխությունները տարվա ընթացքում ընդունված հարկային փոփոխությունների ամենաընդգրկուն փաթեթներից են։ Ընկերությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն, թե նոր կանոններն ինչպես կարող են ազդել իրենց հարկային համապատասխանության, հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի եւ բիզնես գործունեության վրա, հատկապես էլեկտրոնային առեւտրի, հարկային վարչարարության եւ արտարժույթային գործարքների հաշվառման ոլորտներում», - ասել է EY ընկերության հայաստանյան գրասենյակի հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր Կամո Կարապետյանը։
Ի՞նչն է փոխվել
ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրի հարթակների համար ԱԱՀ-ով հարկման նոր համակարգ
Ամենակարեւոր փոփոխություններից մեկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում իրականացվող անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի հարկմանը։
Նոր կանոնների համաձայն՝ էլեկտրոնային առեւտրի հարթակի շահագործողը  պատասխանատու է Հայաստանում սպառողներին իրականացվող որոշակի անդրսահմանային B2C վաճառքների գծով Հայաստանի ԱԱՀ-ի հաշվարկման, հայտարարագրման եւ վճարման համար՝ անկախ ԱԱՀ-ի գրանցման շեմերից։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից եւ, ակնկալվում է, որ դրանք կազդեն անդրսահմանային էլեկտրոնային առեւտրով զբաղվող առցանց հարթակների եւ բիզնեսների վրա։
Ոսկուց իրերի արտադրման եւ առք ու վաճառքի ոլորտի համար ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ մեխանիզմ
Հայաստանում ներդրվել է ԱԱՀ-ի նոր մեխանիզմ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողների եւ առք ու վաճառք իրականացնողների համար։
Իրացման ամբողջ գինը հարկելու փոխարեն՝ ԱԱՀ-ն կհաշվարկվի միայն արտադրության կամ վաճառքի ընթացքում ստեղծված ավելացված արժեքից, ինչը թույլ կտա հարկումն առավել համապատասխանեցնել այդ գործարքների տնտեսական բովանդակությանը։
Հարկային մարմինների ընդլայնված լիազորություններ
Այսուհետ գործարարները կարող են ենթարկվել հարկային մարմինների ավելի խիստ վերահսկողության։
Այժմ հարկային մարմինները օժտված են թեմատիկ ուսումնասիրությունների անցկացման ավելի լայն լիազորություններով եւ որոշակի դեպքերում կարող են մեկ տարվա ընթացքում նախաձեռնել մինչեւ երեք ուսումնասիրություն։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել հարկային հսկողությունը եւ ընդլայնել հարկային մարմինների լիազորությունները՝ հարկ վճարողների կարգապահության նկատմամբ։
Հարկային մասնագետները նշում են, որ ընկերությունները պետք է բարելավեն իրենց ներքին թղթաբանությունը, կատարելագործեն հիմնավորող փաստաթղթերի եւ հարկային հաշվետվությունների հետ կապված ներքին գործընթացները՝ հարկային մարմինների կողմից իրականացվող ուսումնասիրությունների ինտենսիֆիկացմանը համապատասխան։
Հարկային իրավախախտումների համար քրեական պատասխանատվության շեմերի բարձրացում
Մեկ այլ կարեւոր փոփոխություն վերաբերում է հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվությանը։
Քրեական պատասխանատվություն առաջացնող հարկային խախտումների դրամական շեմերը զգալիորեն բարձրացվել են։ Արդյունքում ավելի փոքր գումարների հետ կապված բազմաթիվ հարկային գործեր կարող են կարգավորվել հարկային վարչարարության շրջանակում՝ լրացուցիչ հարկային հաշվարկների, տույժերի եւ տուգանքների կիրառման միջոցով։
Արտարժույթային գործարքների հաշվառման բարեփոխում եւ այլ նորամուծություններ
Բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ԱԱՀ-ի եւ հարկային վարչարարության հարցերով։
Ի թիվս այլ փոփոխությունների՝ բարեփոխվել են արտարժույթային գործարքների հարկային հաշվառման կանոնները, ընդլայնվել գործարքների ճշգրտման եւ ապրանքների վերադարձի հնարավորությունները, սահմանվել ԱԱՀ-ի նոր արտոնություններ եւ ներդրվել մի շարք այլ նորամուծություններ, որոնք վերաբերում են շահութահարկին, ԱԱՀ-ին եւ ոչ ռեզիդենտների հարկմանը։
Հարկային հաշվառման նոր մեթոդաբանությունը եւ արտարժույթի փոխարժեքների կիրառման կանոնները կարող են հատկապես ազդել անդրսահմանային գործարքներ եւ արտարժույթով գործառնություններ իրականացնող բիզնեսների վրա։
Ինչո՞ւ է սա կարեւոր բիզնեսների համար
Ըստ EY Armenia-ի՝ այս բարեփոխումների արդյունքում ընկերություններից կպահանջվի՝
• վերանայել կիրառվող հարկային հաշվառման մեթոդաբանություններն ու փոխարժեքների կիրառման կանոնները,
• հարմարվել որոշ ոլորտների եւ գործարքների նկատմամբ ներկայացվող ԱԱՀ-ի նոր պահանջներին,
• առավել մեծ ուշադրություն դարձնել հարկային կարգապահությանը եւ հարկային ուսումնասիրություններին,
• թարմացնել ներքին հսկողական գործիքակազմը, հարկային հաշվետվությունների ներկայացման եւ փաստաթղթավորման ընթացակարգերը,
• վերանայել հարկային գնահատականները եւ հարկային համապատասխանության ռիսկերը։
Օրենսդրական փոփոխությունների եւ բիզնեսների համար դրանց հնարավոր հետեւանքների մասին մանրամասն ակնարկը հասանելի է EY Armenia-ի վերջին հարկային տեղեկագրում (Tax Alert).
Հովարդ Դեւիս
Քառորդ դար առաջ Եվրոպական միության հինգ խոշորագույն բանկերից յուրաքանչյուրի շուկայական կապիտալիզացիան գերազանցում էր ԱՄՆ ամենախոշոր բանկի կապիտալիզացիան: Այսօր ամերիկյան խոշորագույն JPMorgan Chase բանկի շուկայական կապիտալիզացիան ավելին է, քան ԵՄ-ի հինգ խոշորագույն բանկերինը միասին վերցված: Եվրահանձնաժողովը խուսափում է կոնկրետ անուններ նշելուց, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց թվում են ֆրանսիական BNP Paribas-ը, գերմանական Deutsche Bank-ը եւ իսպանական Santander-ը:
Շուկայական կապիտալիզացիայի վերաբերյալ այս խոսուն փաստը բերված է բանկային կարգավորման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվեց հուլիսի վերջին: Եվրահանձնաժողովը ամերիկյան ֆինանսական հատվածի նվաճումները գովաբանելու սովորություն չունի, ուստի զեկույցի նպատակը, ըստ ամենայնի, բարեփոխումներին դիմադրող ԵՄ անդամ երկրներին սթափեցնելն է:
Ցուցանիշների նման կտրուկ շրջադարձը մի քանի պատճառ ունի: Ակնհայտ գործոններից մեկն այն է, որ ԱՄՆ տնտեսությունը 2008 թվականի ճգնաժամից հետո վերականգնվեց շատ ավելի արագ, քան ԵՄ տնտեսությունը՝ 2009 թվականից ի վեր Եվրոպային գերազանցելով գրեթե 20 տոկոսային կետով: Մյուս գործոնն այն է, որ ամերիկյան կապիտալի շուկաներն ավելի խորն են եւ ճկուն, ինչը ընկերություններին տրամադրում է կապիտալի լրացուցիչ աղբյուրներ եւ թույլ է տալիս բանկերին ավելի ակտիվորեն կառավարել իրենց հաշվեկշիռները:
[[gallery1]]
Բացի այդ, ԵՄ բանկերի ծախսերի եւ եկամուտների հարաբերակցությունը մնում է բարձր, իսկ տեղական բազմաթիվ կարգավորող նորմերը խոչընդոտում են իրական միասնական շուկայի ձեւավորմանը: UniCredit-ի եւ Commerzbank-ի միաձուլման շուրջ ընթացող խճճված «պարը» ի վերջո կարող է հաջող ավարտ ունենալ, սակայն այն, թե որքան ժամանակ պահանջվեց դրա համար, ցույց է տալիս, թե որքան բարդ է ընթանում բանկային հատվածի կոնսոլիդացիան: Մենք դեռեւս չունենք իսկապես համաեվրոպական բանկեր. թերեւս միակ բացառությունը՝ Revolut-ն է:
Եվրոպական հին բանկերը հակված են իրենց խնդիրների համար մեղադրել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից իրականացվող չափազանց պահպանողական կարգավորումը: Կան նշաններ, որ Եվրոպական հանձնաժողովը, որը շատ ավելի խոցելի է քաղաքական ճնշումների համար, քան ԵԿԲ-ն, նույնպես հակվում է այս տեսակետին: Հանձնաժողովն ավելի ու ավելի ընկալունակ է դառնում այն փաստարկի նկատմամբ, որ բանկային վարկավորման խթանման անհրաժեշտությունը (հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար) պետք է հաշվի առնվի կապիտալի նկատմամբ պահանջներ սահմանելիս:
[[gallery2]]
Անգլիայի բանկն այս տարվա սկզբին հայտարարել էր առաջին մակարդակի կապիտալի բազային նորմատիվի նվազեցման մասին՝ 14%-ից մինչեւ 13%: ԵԿԲ-ն, սակայն, դեռեւս պահպանում է իր «բազեական» դիրքորոշումը: ԵԿԲ բանկային վերահսկողության ղեկավար Կլաուդիա Բուխը պնդում է, որ կապիտալի խիստ կարգավորումը գործնականում չի սահմանափակել վարկավորման ընդլայնումը: Նա համամիտ է կարգավորման պարզեցման անհրաժեշտության հետ, սակայն դեմ է կապիտալի նկատմամբ պահանջների ընդհանուր նվազեցմանը:
[[gallery3]]
Փոխարենը ԵԿԲ-ն շարունակում է պնդել, որ բանկերը կարող էին ավելի շատ օգնել իրենք իրենց՝ ավելի արդյունավետորեն վերահսկելով ծախսերը:
Հանուն արդարության պետք է նշել, որ ԵԿԲ-ն միայնակ չէ իր դիրքորոշման մեջ: Եթե Կանադան չափավոր մեղմացրել է կապիտալի նկատմամբ պահանջները, ապա մյուս խոշոր տնտեսությունները դա չեն արել: Ավստրալիան եւ Ճապոնիան մնում են պահպանողական եւ դիմադրում են փոփոխություններին: Չինաստանի համակարգը դժվար է ուղղակիորեն համեմատել, սակայն երկրի իշխանությունները հավատարիմ են մնում ավանդական գծին՝ «Բազել պլյուս մեկ» տոկոս՝ կապիտալի պահանջների հարցում:
Յուրաքանչյուր դեպքում քաղաքական եւ տնտեսական համատեքստը տարբեր է: Եվրոպան խրվել է ցածր աճի հավասարակշռության մեջ, եւ նրա առաջնորդները տենդագին ելք են փնտրում: Որքան էլ թույլ լինի այս փաստարկը, կապիտալի պահանջների նվազեցումը թեթեւացման հնարավորություն է թվում: Ըստ երեւույթին, հենց դա էլ որոշում է Եվրոպական հանձնաժողովի ներկայիս տրամաբանությունը:
[[gallery4]]
Այն կարող է հող նախապատրաստել աշնանը Հանձնաժողովի եւ ԵԿԲ-ի միջեւ հետաքրքիր հակամարտության համար՝ բրյուսելյան «աղավնիներն» ընդդեմ ֆրանկֆուրտյան «բազեների»: Սովորական իրավիճակում այս պայքարի ելքը հեշտ կլիներ կանխատեսել. ԵԿԲ-ն իր ձեռքում ավելի շատ հաղթաթուղթ ունի: Բայց կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք արժե հաշվի առնել: Այս հարցը կարող է ազդել այն քննարկումների վրա, թե ով կփոխարինի Քրիստին Լագարդին ԵԿԲ ղեկավարի պաշտոնում 2027 թվականին: Եթե Գերմանիայի տնտեսությունը մնա ստագնացիայի մեջ, կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լիովին կարող է բարեհաճորեն վերաբերվել մի թեկնածուի, որը ավելի քիչ է հակված կապիտալի բուֆերների պահանջների մշտական խստացմանը, քան իր հայրենակից Կլաուդիա Բուխը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Շեբնեմ Քալեմլի-Օզջան
Համաշխարհային դրամավարկային կարգը մասնատվում է։ Միացյալ Նահանգների կողմից ֆինանսական պատժամիջոցների յուրաքանչյուր կիրառում բարձրացնում է դոլարի այլընտրանքների արժեքը՝ դիվերսիֆիկացիան վերածելով ռազմավարական ապահովագրության ձեւի։ Սակայն, թեեւ կառավարվող դիվերսիֆիկացիան առողջարար է, անկանոն պայքարը համակարգից դուրս գալու համար՝ ոչ։
Այս դասի մի մասը Եվրոպան սովորեց 2010 թվականին, եւ նրա փորձը շարունակում է մնալ մեր ունեցած լավագույն ապացույցը այն մասին, թե ինչ կարող է եւ ինչ չի կարող ապահովել արժութային միավորումը։ Քանի որ աշխարհաքաղաքական մասնատման մասին բանավեճերը մշտապես վերակենդանացնում են հանգուցյալ տնտեսագետ Ռոբերտ Մանդելի՝ համաշխարհային արժույթի կամ դրա երկու առաջատար արժույթների՝ դոլարի եւ եվրոյի ժամանակակից տարբերակի մասին երազանքը, մենք պետք է հաշվի առնենք եվրոյի օգտագործման իրական փորձը վերջին քառորդ դարի ընթացքում:
Եվրոյի ճգնաժամը դարձավ արժույթի միասնական տարածքի (optimal currency area - OCA) տեսության կատարյալ փորձությունը։ Մանդելը այդ տեսությունը ներկայացրել էր 1961 թվականի իր աշխատության մեջ՝ որպես հիմնական չափանիշներ առանձնացնելով արտադրության գործոնների (հատկապես՝ աշխատուժի) շարժունակությունը, բյուջետային փոխանցումները եւ ցնցումների համաչափությունը։ Պարզվեց, որ հենց այս ասպեկտներն էին, որոնց տեսանկյունից վիճարկվելու էր եվրոգոտու կայունությունը։ Առանց բյուջետային միության եւ աշխատուժի բավարար շարժունակության՝ արժութային միությունը, բախվելով ասիմետրիկ ցնցումների, իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էր տեսությունը. այն փոխանցեց այն սթրեսը, որը չէր կարող կլանել։ Այսպիսով, ճգնաժամը, թվում էր, հաստատում էր Մանդելի OCA տեսությունը։
[[gallery1]]
Իհարկե, OCA չափանիշները ժամանակի ընթացքում անփոփոխ չեն մնում, այլ ձեւավորվում են հենց տնտեսական ինտեգրման գործընթացի արդյունքում։ 2001 թվականին հրապարակված հոդվածում ես եւ իմ գործընկերները ցույց տվեցինք, որ ավելի մասնագիտացված արտադրական կառուցվածք ունեցող տարածաշրջաններն ու երկրներն ունեն արտադրանքի տատանումներ, որոնք ավելի քիչ են համընկնում մյուս տարածաշրջանների եւ երկրների տատանումների հետ։ Կապիտալի շուկաների ինտեգրման արդյունքում նման մասնագիտացման առաջացման վերաբերյալ մեր ավելի վաղ եզրակացության հետ համադրելով այս արդյունքը՝ մենք եզրակացրինք, որ ֆինանսական ինտեգրումը մեծացնում է ցնցումների ասիմետրիան։
Այնուհետեւ, 2003 թվականին հրապարակված մեր հոդվածում մենք նկարագրեցինք այս օրինաչափության մեխանիզմը՝ ցույց տալով, որ որքան մեծ է խմբի՝ ռիսկը կիսելու կարողությունը՝ լինի դա Գերմանիայի շրջանների, ԱՄՆ նահանգների կամ ԵՄ երկրների դեպքում, այնքան ավելի շատ են նրա անդամները կարողանում մասնագիտանալ եւ առեւտուր անել։ Այսպիսով, ապահովագրությունը խթանում է մասնագիտացումը, մասնագիտացումը՝ առեւտուրը, իսկ առեւտուրը՝ արտադրանքի ավելի մեծ ասիմետրիան։ Մանդելի տեսության էմպիրիկ հետեւությունն այն է, որ ֆեդերացիաների կազմում գտնվող տարածաշրջանները լայնորեն կիսում են ռիսկերը եւ մեծապես մասնագիտանում, մինչդեռ ինքնիշխան երկրները գրեթե չեն կիսում ռիսկերը։ Այս մեկնաբանության համաձայն՝ եվրոն դեռեւս չի կարող համարվել OCA։ Այն ուներ ինտեգրացիա, որը խթանում էր մասնագիտացումը եւ ասիմետրիան, սակայն չուներ դաշնային ապահովագրության մեխանիզմ, որը թույլ կտար այդ ասիմետրիան դարձնել կենսունակ։
Առանց նման ապահովագրության միասնական արժույթը սխալ է բաշխում կապիտալը, ինչը հանգեցնում է արտադրողականության նվազման։ Ինչպես ցույց ենք տալիս 2017 թվականին հրապարակված հոդվածում, տոկոսադրույքների կոնվերգենցիան, որն ուղեկցեց եվրոյի ներդրմանը, էժան կապիտալի հոսք ուղղեց դեպի Իսպանիա, Իտալիա եւ Պորտուգալիա՝ հենց այն «վայրընթաց» հոսքը, որը կանխատեսում էր դասագրքային տեսությունը։ Սակայն դասագրքային տեսությունը նաեւ կանխատեսում էր, որ այս կապիտալը կուղղվի իր ամենաարդյունավետ օգտագործմանը, ինչը տեղի չունեցավ. սա դարձավ ոչ ռացիոնալ տեղաբաշխման օրինակ։ Չափազանց մեծ ֆինանսական սահմանափակումներ ունեցող տնտեսություններում կապիտալի արժեքի նվազումը ներդրումները ուղղեց դեպի բարձր զուտ արժեք ունեցող ընկերություններ, այլ ոչ թե դեպի առավել բարձր արտադրողականություն ունեցողները։ Քանի որ ընկերությունների միջեւ կապիտալի եկամտաբերության տարբերությունը մեծացավ, գործոնների ընդհանուր արտադրողականությունը նվազեց։
Այս օրինաչափությունը նկատվում է Իսպանիայում, Իտալիայում եւ Պորտուգալիայում, սակայն ոչ Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Նորվեգիայում, որտեղ ֆինանսական շուկաներն ավելի զարգացած են։ Եվրոն ոչ միայն իր անդամներին ենթարկեց ասիմետրիկ ցնցումների, որոնցից նրանք չէին կարող ապահովագրվել, այլեւ ներգրավված կապիտալը համակարգված կերպով սխալ բաշխվեց՝ նվազեցնելով ծայրամասային երկրների արտադրողականությունը։ Այսպիսով, այս մեխանիզմները բացատրում են, թե ինչու է դրամական միության ստեղծումը գործնականում շատ ավելի դժվար եղել, քան դրա ճարտարապետները հույս ունեին։ Այնուամենայնիվ, կարո՞ղ է աշխարհը միավորվել դոլար-եվրո կայուն դուոպոլիայի շուրջ։ Ներկայիս միտումները ցույց են տալիս՝ ոչ։ Աշխարհաքաղաքական մասնատումը համակարգը մղում է դեպի բազմաթիվ արժութային բլոկների, այլ ոչ թե մեկ կամ երկու կենտրոնական բանկերի ստեղծում։ Այսօրվա քաղաքական տրամաբանությունը նախապատվությունը տալիս է յուրաքանչյուր երկրի դրամական ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ոչ թե դրա փոխանցմանը։
Եվրոպական պատմության ընդհանրացված տարբերակը նաեւ ֆինանսական գլոբալացման վերջին չորս տասնամյակների պատմությունն է։ 1990-ականներին գլոբալացման դասագրքային փաստարկը խոստանում էր, որ կապիտալը կհոսի հարուստ տնտեսություններից դեպի ավելի աղքատ տնտեսություններ՝ հավասարեցնելով եկամուտները եւ արագացնելով կոնվերգենցիան։ Փոխարենը, տեղի ունեցավ այն, ինչ Ռոբերտ Լուկասը 1990 թվականին անվանեց պարադոքս։ Զարգացած տնտեսություններից դեպի զարգացող երկրներ կապիտալի հոսքի փոխարեն՝ Չինաստանի խնայողությունները հոսեցին դեպի ԱՄՆ՝ առաջացնելով կայուն անհավասարակշռություններ եւ ներքին դժգոհություններ, որոնք այժմ ձեւավորում են ԱՄՆ առեւտրային քաղաքականությունը։ Նմանապես, ինտեգրացիան, ենթադրաբար, պետք է թույլ տար երկրներին ապահովագրել միմյանց ցնցումներից։ Փոխարենը, տարբեր երկրներում սպառումն ավելի քիչ փոխկապակցված մնաց, քան արտադրությունը։ Դա հակառակն էր այն բանի, ինչ կանխատեսում է արդյունավետ ռիսկերի բաշխման տեսությունը։ Առանց ապահովագրության աշխարհը վարակվեց։
[[gallery2]]
Իսկ ի՞նչ կասեք ներկայիս թվային արժույթի հեղափոխության մասին։ Միամիտ մեկնաբանությունը այն ներկայացնում է որպես գլոբալ միասնական արժույթի ստեղծման խթանիչ, սակայն գործնականում հակառակն է տեղի ունենում։ Stablecoin-ները՝ միջսահմանային թվային փողի ամենաարագ զարգացող ձեւը, մոտ 97%-ով դոլարային են, իսկ ԱՄՆ օրենսդրությունն այժմ միտումնավոր ուղղորդում է թվային դոլարի զարգացումը դեպի մասնավորների կողմից թողարկվող՝ գանձապետական պարտատոմսերով ապահովված թոքեններ՝ դոլարի դիրքերն ամրապնդելու հստակ ռազմավարական նպատակով։ Ի պատասխան՝ Չինաստանի e-CNY-ն, իսկ հնարավոր է՝ ապագա թվային եվրոն եւս, կառուցվում է որպես ազգային դրամական ինքնիշխանության գործիք՝ դոլարային համակարգից դուրս գործող վճարային ուղիներ ստեղծելու հստակ նպատակով։ Տեխնոլոգիան, որը սկզբունքորեն կարող էր ստեղծել Մանդելի միասնական համաշխարհային արժույթը, փոխարենը խորացնում է դոլարի գերիշխանությունը եւ ամրապնդում ազգային արժույթների դիրքերը։ Այն մասնատում է, այլ ոչ թե միավորում դրամավարկային կարգը։ Միայն ժամանակի հարց է, թե երբ յուրաքանչյուր երկիր կառաջարկի իր սեփական թվային արժույթը։
Մանդելի ցանկալի նպատակակետն անհասանելի է, քանի որ աշխարհը հեռու է OCA-ից. աշխատուժը ազատորեն չի տեղաշարժվում սահմաններից այն կողմ, չկա համաշխարհային ֆինանսական մարմին, որը ռեսուրսները կփոխանցեր ծաղկող տարածաշրջաններից անկում ապրող տարածաշրջաններ, իսկ ցնցումները տարբեր երկրներում խորապես ասիմետրիկ են։
Միասնական համաշխարհային արժույթը աշխարհի հետ կանի այն, ինչ եվրոն արեց իր ծայրամասային երկրների հետ։ Ժամանակի ընթացքում այն կհանգեցնի ավելի մեծ մասնագիտացման եւ ավելի խորացող ասիմետրիայի՝ առանց որեւէ ֆինանսական միության, որը կկարողանար ապահովագրել այդ ռիսկերից։ Այն մարդը, ով մեզ տվեց OCA-ն գնահատելու գործիքները, միաժամանակ մեզ տվեց միասնական համաշխարհային արժույթի դեմ վճռորոշ փաստարկը։
Միջազգային դրամավարկային համակարգն այսօր լավագույնս կարելի է դիտարկել ոչ թե որպես Մանդելի քարտեզ, որի վրա տարածաշրջանները ընտրում են փոխարժեքի ռեժիմներ, այլ որպես առեւտրային եւ ֆինանսական կապերի ցանց, որի միջոցով տարածվում է դրամավարկային ազդեցությունը։ Նման համակարգում դիմադրողականությունը չի բխի ո՛չ մեկ միասնական համաշխարհային արժույթից, ո՛չ էլ ազգային «ամրոցների» մեջ փակվելուց, այլ ցանցը կազմող կապերի գիտակցված եւ նպատակային կառավարումից։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Copyright: Project Syndicate, 2026.
Սամի Մահրում
Եվրոպական մրցունակության շուրջ բանավեճը վաղուց կենտրոնացած է եղել Միացյալ Նահանգների հետ խորացող անջրպետի վրա։ Սակայն սա սխալ հարցադրում է։ Կարեւորն այն չէ, թե արդյոք այդ անջրպետը մեծանում է, այլ այն, որ երկու տնտեսություններն էլ հարստություն են ստեղծում սկզբունքորեն տարբեր մեխանիզմներով. Եվրոպան իր հարստության զգալի մասը ստանում է կուտակված ակտիվներից, իսկ ԱՄՆ-ը հիմնվում է նոր ակտիվների շարունակական ստեղծման վրա։
Այս տարբերությունն ընկած է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ արտադրողականության անջրպետի չափման վերաբերյալ բանավեճի հիմքում։ Ըստ Փոլ Քրուգմանի՝ գնողունակության համարժեքության ցուցանիշով Եվրոպայի հարաբերական դիրքը ընդհանուր առմամբ կայուն է մնացել։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ագիոնը եւ նրա համահեղինակներն, իրենց հերթին, պնդում են, որ հաստատուն գներով հաշվարկելու դեպքում Եվրոպան 1990-ականներից ի վեր հետեւողականորեն կորցրել է իր դիրքերը։ Սակայն երկուսն էլ սահմանափակվում են անջրպետի չափմամբ․ նրանցից ոչ մեկը չի բացատրում, թե ինչն է դրա պատճառը։
Արտադրողականության առումով Եվրոպան իսկապես զիջում է ԱՄՆ-ին, իսկ հաստատուն գներով հաշվարկների համաձայն՝ այդ երկու տնտեսությունների միջեւ առկա անջրպետն ավելի է մեծացել։ Սակայն Եվրոպան նաեւ ավելի հարուստ է, քան տասը տարի առաջ. մեկ շնչի հաշվով արտադրանքի ծավալն աճել է, իսկ Եվրամիության զբաղվածության մակարդակը 2025 թվականին հասել է ռեկորդային 76.1%-ի։ Ավելին, Եվրոպան իրեն ավելի աղքատ չի զգում, քանի որ նրա հարստության զգալի մասն մարմնավորված է նրա քաղաքներում, հաստատություններում եւ հեղինակության մեջ։
Այսպիսով, դանդաղել է ոչ թե հարստության կուտակումը, այլ դրա նորացման տեմպը։ Հենց ավելի դանդաղ նորացումը, ոչ թե անկումը, այն տնտեսության բնորոշող հատկանիշն է, որը կարելի է անվանել «պաշարային տնտեսություն՝ ի տարբերություն ամերիկյան «հոսքային տնտեսության»:
«Պաշար» ու «հոսք» հասկացությունները հարստության ստեղծման իդեալական ձեւեր են, ոչ թե հաշվապահական կատեգորիաներ: Պաշարային տնտեսությունը կայուն եկամուտներ է ստանում ժամանակի ընթացքում կուտակված ակտիվներից՝ պատմական քաղաքներից, մատակարարների ցանցերից, երկարամյա հեղինակություն ունեցող ապրանքանիշերից, կարգավորող համակարգի վստահելիությունից, տեխնիկական նոու-հաուից եւ այն վստահությունից, որը նվազեցնում է գործարքային ծախսերը: Իսկ հոսքային տնտեսությունը պետք է անդադար նոր հարստություն ստեղծի առաջատար նորարարությունների, ձեռներեցության եւ արագ մասշտաբավորման միջոցով: Եվրոպան մեծապես կախված է ժառանգված համակարգումից, մինչդեռ Ամերիկան՝ շարունակական նորացումից:
Անշուշտ, Եվրոպայի կուտակված պաշարները ամենեւին էլ պասիվ չեն: Մատակարարների խիտ ցանցերը, հեղինակության կապիտալը եւ ինստիտուցիոնալ վստահելիությունը ստեղծում են իրական արտադրողական արդյունավետություն: Այնուամենայնիվ, երբ նման ակտիվներն արդեն ձեւավորված են, նրանց ստեղծած արժեքի մի մասը դրսեւորվում է ոչ թե որպես արդյունավետ ներդրումների դիմաց հատուցում, այլ որպես տնտեսական ռենտա։
Շահավետ վայրերում սեփականություն ունեցող հողատերերը, երկարամյա հեղինակություն ունեցող ապրանքանիշերի շնորհիվ իրենց դիրքերը պահպանող գործող ընկերությունները, եւ պաշտպանված ոլորտները յուրացնում են այդ ավելցուկը՝ վերահսկելով ժառանգված ակտիվները: Նույն այդ կուտակված պաշարը, որը բարձրացնում է արդյունավետությունը, նաեւ նպաստում է հաստատված դիրքերի ամրապնդմանը:
Միլանի նորաձեւության էկոհամակարգը ցույց է տալիս, թե ինչպես են կուտակված մշակութային ռեսուրսները վերածվում այն բանի, ինչը տնտեսագետներն անվանում են «տեղանքի գրավչության արժեք»։ Ինչպես ցույց է տալիս Լեյլա Քեբիրի եւ Օլիվիե Կրեւուազիեի՝ շվեյցարական ժամագործության մշակութային աշխարհագրությանը նվիրված ուսումնասիրությունը, նման ժառանգված մշակութային ռեսուրսները շարունակում են ձեւավորել ժամանակակից արտադրությունը։ Պարզապես Միլանի հասցե կրելով՝ նորաձեւության նոր ապրանքանիշը կարող է անմիջապես ավելի թանկ լինել, քանի որ արտադրության վայրն ինքնին վկայում է ժառանգության, ճաշակի եւ իսկության մասին։
Պաշարային եւ հոսքային տնտեսությունների միջեւ տարբերությունը զգալի հետեւանքներ ունի արտադրողականության չափման վերաբերյալ բանավեճի համար։ Քանի որ ազգային հաշիվներում որպես արդյունք հաշվառվում են թե՛ փաստացի, թե՛ պայմանական ռենտաները, այն, ինչը  Կրուգմանն ու Ագիոնը դիտարկում են որպես արտադրողականության աճ համարվող երեւույթի մի մասը, արտացոլում է ոչ թե նոր ստեղծված հարստությունը, այլ ժառանգված ակտիվներից ստացվող եկամուտները։
Այլ կերպ ասած, արտադրողականության անջրպետը արտացոլում է ոչ միայն տնտեսական դինամիզմի տարբեր մակարդակները, այլեւ այն, թե արդյունքի որքան մասն է պայմանավորված ժառանգված ակտիվներով, ոչ թե նոր հարստության ստեղծմամբ։ Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված բնակավայրերում գրանցվել է բնակչության եւ բարձր եկամուտ ունեցող հարկ վճարողների մասնաբաժնի ավելի արագ աճ, ինչը խթանել է շքեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը: Եթե բացառենք այս պասիվ ժառանգված ռենտաները, ապա Եվրոպայի տնտեսության դինամիկ հատվածը կարող է ավելի սահմանափակ թվալ, քան ենթադրում են Կրուգմանը կամ Ագիոնը: Այս տեսանկյունից Եվրոպան ոչ այնքան անկում ապրող տնտեսություն է, որքան մի տնտեսություն, որը դեռեւս բարեկեցիկ կյանք է վարում բացառիկ ժառանգության շնորհիվ, բայց դժվարանում է վերածել այն նոր տնտեսական աճի:
Ամենից հստակ այս տարբերությունը երեւում է յուրաքանչյուր տնտեսության այցեքարտ դարձած ճյուղերում։ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող գլխավոր ճյուղը շքեղության ապրանքների արդյունաբերությունն է՝ պաշարների վրա հիմնված ոլորտ, որտեղ ժառանգությունն ու հեղինակությունը ժամանակի ընթացքում ավելի մեծ արժեք են ձեռք բերում: Ամերիկայի տնտեսության առաջատար ճյուղերն են ծրագրային ապահովումը եւ, գնալով ավելի շատ, արհեստական բանականությունը, որտեղ արժեքը կախված է տեխնոլոգիական սահմանները ընդլայնելու կարողությունից։
Պաշարային տնտեսության սահմանափակումներն ակնհայտ են դառնում, երբ ընկերությունները փորձում են մասշտաբային աճ ապահովել: Թեեւ Եվրոպայում գործում են ավելի քան 35,000 ստարտափներ եւ բազմաթիվ համաշխարհային մակարդակի ընկերություններ, մասշտաբային աճն իր էությամբ հոսքային գործընթաց է: Եվրոպայում կապիտալը առատ է, բայց կապված է արդեն գոյություն ունեցող ակտիվների հետ, տաղանդը կենտրոնացած է գործող հաստատություններում, իսկ շուկաները շարունակում են մնալ մասնատված:
[[gallery1]]
Արդյունքում եվրոպական խնայողությունները մեծամասամբ ներդրվում են արտասահմանում: Եվրախորհրդարանի տվյալներով՝ ԵՄ-ից ամեն տարի դուրս է գալիս մոտ 300 միլիարդ եվրոյի խնայողություն (343 միլիարդ դոլար), որի մեծ մասը ֆինանսավորում է ամերիկյան նորարարությունները: Եվրոպական մրցունակության վերաբերյալ 2024 թվականի իր զեկույցում Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին հանգել է նույն եզրակացությանը. Եվրոպան դժվարանում է իր գիտական գերազանցությունը, հսկայական խնայողություններն ու արդյունաբերական խոր ներուժը վերածել արագ տեմպերով աճող ընկերությունների:
Այնուամենայնիվ, Եվրոպան ունի մի քանի ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ պաշարները հոսքերի վերածելու համար: Առաջինը կորպորատիվ սփին-օֆֆներն են, որոնք գործող ընկերություններին թույլ են տալիս ծառայել որպես ինկուբատորներ: Նախքան անկախ ընկերություն դառնալը՝ ASML-ը, որը  կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ առաջադեմ լիտոգրաֆիկ մեքենաներ արտադրող նիդեռլանդական ընկերություն է, ստեղծվել էր որպես Philips-ի եւ ASM International-ի համատեղ ձեռնարկություն: NXP-ն եւ Signify-ը առանձնացան Philips-ից, իսկ Infineon-ը՝ Siemens-ից: Դրանցից յուրաքանչյուրը կուտակված կարողությունները վերածեց նոր տեխնոլոգիական ցիկլին հարմարեցված ընկերությունների:
[[gallery2]]
Երկրորդ մեխանիզմը համատեղ ձեռնարկությունն է, որը միավորում է արդեն իսկ ձեւավորված կարողությունները՝ ստեղծելով նոր արդյունաբերական առաջատար ընկերություն։ Եվրոպայի ազգային ավիատիեզերական առաջատար ընկերությունների միավորմամբ ստեղծված Airbus-ը դարձավ Boeing-ի միակ լուրջ մրցակիցը։ Ֆրանսիական եւ իտալական կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված STMicroelectronics-ը ձեւավորվեց նույն տրամաբանությամբ։
Եվ վերջապես, ոչ պակաս կարեւոր է կուտակված հարստության վերաներդրումը համբերատար կապիտալի ձեւով։ Օրինակ՝ Novo Nordisk հիմնադրամը մեկ սերնդի հաջողության արդյունքում ստացված եկամուտներն ուղղում է հաջորդ սերնդի հետազոտությունների եւ ընկերությունների զարգացմանը։
[[gallery3]]
Այս մեխանիզմները Սիլիկոնյան հովտի մոդելի եվրոպական տարբերակները չեն։ Դրանք Եվրոպայի սեփական ուղին են՝ ժառանգված ակտիվները նոր աճի շարժիչների վերածելու համար։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրոպայի սխալն այն էր, որ նա փորձեց ռիսկային կապիտալով առաջնորդվող հոսքային տնտեսությունը ներդնել պաշարային սոցիալ-տնտեսական կառուցվածքի մեջ, որը կառուցված է շուկայում վաղուց հաստատված հզոր ընկերությունների, կայուն ռենտաների եւ աստիճանական փոփոխությունների շուրջ։ Արդյունքում վենչուրային կապիտալի ոլորտում տեղի ունեցան պարբերական բումեր, որոնք չկարողացան վերափոխել ամբողջ տնտեսությունը։
Սիլիկոնյան հովտին ամբողջությամբ ընդօրինակելու փոխարեն, Եվրոպայի մարտահրավերն այն է, որ ստեղծվեն այնպիսի ինստիտուտներ, որոնք կարող են բացել կուտակված կամ «կողպված» ռեսուրսները՝ գործող ընկերություններ, որոնք ստեղծում են նոր սփին-օֆֆ ձեռնարկություններ, ազգային առաջատար ընկերություններ, որոնք միավորում են իրենց կարողությունները, ինչպես նաեւ հիմնադրամներ եւ ընտանեկան կապիտալ, որոնք աջակցում են ստարտափներին դրանց մասշտաբավորման փուլում։
Այս տեսանկյունից Կրուգման-Ագիոն բանավեճը ոչ այնքան ճիշտ արտադրողականության չափանիշի ընտրության մասին է, որքան այն մասին, թե ինչն են այդ չափանիշները բաց թողնում։ Թեեւ դրանք բավական լավ են չափում արտադրողականությունը տեխնոլոգիական առաջնագծում, դրանք չեն արտացոլում այն, թե Եվրոպայի ակնհայտ արդյունքի որքան մասն է հիմնված ժառանգված ակտիվների վրա, որոնց արտադրողական ներուժը դեռեւս չի իրացվել։
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղեւորությունն է դեպի Իտալիա։
Copyright: Project Syndicate, 2026.
Անգուս Արմսթրոնգ
Եթե ճիշտ է այն պնդումը, որ արվեստը ընդօրինակում է կյանքը, ապա երեւակայության ստեղծագործությունները կարող են արտացոլել մեր սեփական փորձառության մասին խորը ճշմարտությունները։ Անգլիացի նկարիչ Դեւիդ Հոքնին, ով մահացավ անցյալ ամիս, անկասկած հասկանում էր դա։ Նրա փայլուն եւ անսպառ կենսուրախությամբ լի ստեղծագործությունների մասին խորհելիս նույնիսկ ամենահոռետես տնտեսագետը կարող է ինչ-որ բան սովորել այն մասին, թե ինչպես մեկնաբանել իրականությունը։
Հոքնին հասկանում էր, որ արվեստը ծնվում է ոչ միայն մտքից, այլեւ, ավելի ճիշտ, հիշողությունից։ Հիշողության պես, արվեստը միշտ անպայմանորեն մեկնաբանական է․ այն երբեք իրականության կատարյալ պատճեն չէ, իսկ արվեստի տարբեր դպրոցներն ու շարժումները ներկայացնում են իրականությունը մեկնաբանելու տարբեր եղանակներ։
Օրինակ՝ մոդեռնիստները աշխարհը համարում են ընդհանուր առմամբ ճանաչելի մի տիրույթ, որտեղ կառուցվածքը համեմատաբար կայուն է, իսկ գիտական հայտնագործությունները միշտ հանգեցնում են առաջընթացի։ Նման աշխարհայացքը բավականին իդեալիստական է․ այն հիմնվում է նվազագույն սկզբունքների վրա՝ բացահայտելու ներքին կարգը, ինչպես դա պատկերված է Պիտ Մոնդրիանի հիպնոսացնող աբստրակտ գծերում եւ վառ գունային բլոկներում։
Ժամանակակից մակրոտնտեսագիտությունը կառուցված է նույն տրամաբանությամբ։ Հիմնվելով մարդկային որոշումների կայացման մասին մի քանի պարզ աքսիոմների եւ այն ենթադրության վրա, թե ինչպես են մարդիկ ձեւավորում հետեւողական սպասումներ՝ տնտեսագետները մշակել են ընդգրկուն տեսություն այն մասին, թե ինչպես է աշխատում տնտեսական համակարգը։ Այս մոտեցման համաձայն՝ ունենալով ճիշտ պարամետրերը, կարող ենք ուսումնասիրել տնտեսության գործունեությունը՝ համոզված լինելով, որ ճիշտ ենք ըմբռնում իրականությունը։
Այս մոտեցման հիմնավորումը սկիզբ է առնում 1954 թվականից, երբ տնտեսագիտությունը մշակեց պաշտոնական ապացույց, որ կատարյալ տնտեսական պայմաններում գոյություն ունի կատարյալ հավասարակշռություն: Այս աշխատանքը, իր քանակական խստության եւ հարակից գիտություններում կիրառման շնորհիվ, տնտեսագիտությունը բարձրացրեց «հասարակական գիտությունների թագուհու» կարգավիճակի։
[[gallery1]]
Քաղաքականություն մշակողների համար ուղերձը ավելի քան պարզ էր. ստեղծեք տնտեսագետների կատարյալ պայմաններին համապատասխանող աշխարհ, եւ կարող եք ազատվել ռեսուրսների բաշխման վերաբերյալ նորմատիվ կամ քաղաքական բարդ դատողություններից: Այո, իրականությունը մի փոքր ավելի բարդ է, բայց այս բարդությունները կարելի է հարթել՝ կիրառելով գնաճի թիրախավորում եւ հարկաբյուջետային կանոններ, որպեսզի տնտեսական սպասումները չշեղվեն։
Վերջին տասնամյակում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի վեց վարչապետներ իրենց տնտեսական ռազմավարությունները ներկայացրել գրեթե նույն շրջանակի հիման վրա: Դա առանձնապես լավ չի աշխատել, սակայն, մենք, կարծես, շարունակում ենք մնալ նույն մտածելակերպի ծուղակում։
Հոքնին իրականությունն այլ կերպ էր ընկալում։ Մերժելով մեկ ճշմարտության մասին գաղափարը՝ նա ցույց տվեց, որ աշխարհը մեր առջեւ բացվում է այնպիսի ձեւերով, որոնք մենք լիովին չենք կարող ըմբռնել։ Մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն իրականության մասին, որն ինքնին անորոշ է։
Իրական տնտեսությունը պատճառահետեւանքային կապերի ինչ-որ մեկուսացված, ճանաչելի համակարգ չէ, որը երբեմն խաթարվում է արտաքին ցնցումների պատճառով։ Տնտեսագետ Արմեն Ալչյանը վաղուց մեզ հիշեցրել է, որ մեր աքսիոմները մարդկային վարքագծի եւ որոշումների կայացման գործընթացների նկարագրությունը չեն, այլ պարզապես դրանց պարզեցումն են։
Այնուամենայնիվ, անորոշությունը չպետք է կաթվածահար անի մեզ։ Ընդհակառակը, Ֆրենկ Նայթը դեռ մեկ դար առաջ ենթադրել է, որ բանական կյանքը, հավանաբար, նույնիսկ գոյություն չէր ունենա առանց անորոշության, իսկ Ջորջ Շաքլը պնդում էր, որ անորոշության մեջ ապրելը այն գինն է, որը մենք վճարում ենք երեւակայություն ունենալու համար։ Մենք պարզապես ռացիոնալ կերպով չենք ընտրում գոյություն ունեցող ապրանքների միջեւ։ Մենք գիտելիք ենք ստեղծում մեզ համար՝ ձգտելով օգտագործել փորձին բնորոշ անորոշությունը։
Մենք բոլորս պետք է նախապես պլանավորենք։ Բայց եթե ապագան անհայտ է, հարցն այն է, թե ինչպես ենք մենք մոտենում կանխատեսմանը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բերնանկեն խորհուրդ էր տալիս Անգլիայի բանկին դիտարկել «այլընտրանքային մոդելավորման շրջանակները», նույնիսկ ոչ ավանդականները։ Սա համընկնում է Հոքնիի տեսակետի հետ։ Եթե տնտեսական կանխատեսումը պետք է լինի օգտակար պրակտիկա, այն պետք է հաշվի առնի տարբեր տեսանկյուններ։
Եթե տնտեսագետները ավելի քիչ նշանակություն տային հավասարակշռության մոդելներն, ապա մենք կարող էինք ուսումնասիրել այլ հնարավոր արդյունքներ։ Դա կարող էր մեր ուշադրությունը հրավիրել պարամետրերի այնպիսի արժեքների վրա, որոնց դեպքում դինամիկան փոխվում է՝ առաջացնելով տնտեսական գործունեության կասկադներ (կամ շրջադարձային կետեր)։ Շատ կարեւոր է, որ որոշումներ կայացնողները տեղեկացված լինեն դրանց մասին։ Դա կարող է բացահայտել այն ոլորտները, որտեղ տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են ձեւավորվում, ինչը իսկապես արժեքավոր ներդրում կլինի տնտեսագիտական բանավեճում։
[[gallery2]]
Քանի որ յուրաքանչյուր մոդել ներկայացնում է իրականության միայն մեկ բացատրություն, նրանք, ովքեր կառչում են դրանից, կարող են հեշտությամբ հայտնվել TINA (այլընտրանք չկա) մտածելակերպի թակարդում, ինչպես արել են Բրիտանիայի վարչապետները։ Միակ տրամաբանական լուծումը այլընտրանքային մոդելների օգտագործումն է։ Երբ այդ մոդելները հակասում են միմյանց, մենք դեռ կարող ենք որոշումներ կայացնել՝ հիմնվելով Ջոն Մեյնարդ Քեյնսի «ապացույցների հավասարակշռության» վրա, այլ ոչ թե կառչել գիտելիքի պատրանքից։
Նույնիսկ հարկաբյուջետային քաղաքականության ավելի խճճված աշխարհում մենք շարունակում ենք գնահատել պետական ներդրումների ճշգրիտ երկարաժամկետ ազդեցությունը՝ օգտագործելով շատ ավանդական արտադրական ֆունկցիա։ Ալֆրեդ Մարշալը կազմակերպումը համարում էր արտադրության չորրորդ գործոն, սակայն քանի որ նման ֆունկցիաները անտեսում են կազմակերպական ցանկացած փոփոխություն, այլընտրանքային տարբերակները երբեք չեն դիտարկվում։ Ռոբերտ Սոլոուն իրավացի էր, երբ զգուշացնում էր, որ արտադրական ֆունկցիաները պարզապես պարզաբանող այլաբանություններ են։
Արմատական անորոշությունն ընդունելը նշանակում է ընդունել, որ գիտելիքը միշտ սխալական է եւ թերի, նույնիսկ եթե հավաքված են բոլոր հնարավոր տեղեկությունները։ Այս տարբերակումը գնալով ավելի կարեւոր կդառնա, երբ կիրառենք արհեստական բանականությունը։ Կորպորատիվ խորհրդի անդամները դեռ պետք է համոզված լինեն այլ ոչ թե պարզապես տեղեկացվեն, որ բոլոր ողջամիտ տարբերակները հաշվի են առնվել։ Դրա համար անհրաժեշտ է մարդկային ներգրավվածություն եւ իմանալ, թե ինչպես են ստացվել այդ արդյունքները։
[[gallery3]]
Ի վերջո, մենք կհետեւենք Հոքնիին դեպի հետմոդեռնիստական մակրոտնտեսագիտության մի աշխարհ, որի հիմքում անորոշությունն է, այլ ոչ թե այն տեսակետը, որ անորոշությունը պարզապես արտաքին ցնցում է, որը խախտում է այլապես կայուն հավասարակշռությունը։ Այս տնտեսագիտությունը կխրախուսի տարբեր տեսակետներ եւ փորձարկումներ, իսկ տարբեր ինստիտուտներ կաջակցեն նոր գիտելիքի ստեղծմանը: Մեր խնդիրը կլինի գտնել ճիշտ կառուցվածքները եւ ճանապարհ հարթել այնպիսի աշխարհի համար, որտեղ կոպիտ ուտիլիտարիզմն իր տեղը կզիջի արդարադատությանը, արժանապատվությանն ու արդարությանը՝ արժեքներ, որոնց Հոքնին խորապես նվիրված էր:
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Copyright: Project Syndicate, 2026.
Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 19.2%-ով, պարտավորությունները՝ 20.3%-ով, կապիտալը՝ 13․6%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2026թ․ առաջին կիսամյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում 2025 թվականի  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.2%-ով՝ կազմելով 13 838.08 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 19․6% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 866.86 մլրդ դրամ:
Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 30.6% աճ եւ հասնելով 2 642.08 մլրդ դրամ ցուցանիշի:
Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը՝ 1 136.52 մլրդ դրամ (20.5% աճ), Ինեկոբանկը՝ 1 017.35 մլրդ դրամ (28․2% աճ), եւ Ամիօ բանկը՝ 952.15 մլրդ դրամ (5․3% աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20.3%-ով՝ կազմելով 11 611.23 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2026թ. առաջին կիսամյակում աճել են 23%-ով՝ կազմելով 2 472.56 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 2 284.01 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 31․7% աճ: Վերջիններին հաջորդում են Ակբա բանկը՝ 932.83 մլրդ դրամ (21․3% աճ), Ինեկոբանկը՝ 889.54 մլրդ դրամ (30.2% աճ) եւ Ամիօ բանկը՝ 751.73 մլրդ դրամ (4% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 13․6%, ինչի արդյունքում արձանագրվել է 2 226.85 մլրդ դրամ ցուցանիշը:
Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 394.3 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  2․1%։
Երկրորդն Ամերիաբանկն է՝ 358.08 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 23․9%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա բանկը՝ 203.69 մլրդ դրամ (17% աճ), Ամիօ բանկը՝ 200.43 մլրդ դրամ (10․1% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 127.8 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 15.9% աճով:
Նշենք, որ 2026թ. առաջին կիսամյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 62.3%-ը, պարտավորությունների 63.1%-ը եւ կապիտալի 57.7%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. առաջին կիսամյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. 1-ին կիսամյակի  համար:
Զուտ շահույթ
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 214,3 մլրդ ՀՀ դրամ ($573 միլիոն), ինչը 13,6 մլրդ ՀՀ դրամով կամ 6,8%-ով  ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։
Բոլոր բանկերը գրանցել են շահույթ նշված ժամանակաշրջանում։
Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 68,8 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։
[[gallery1]]
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2026 թվականի 1-ին կիսամյակի  ընթացքում աճել է 11,4%-ով։
Առ 30.06.2026թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 8,56 տրիլիոն ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 62%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
[[gallery2]]
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ եւ Ամիօ բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 65,1%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 22,9%:
[[gallery3]]
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2026 թվականի 1-ին կիսամյակի  ընթացքում աճել է 304 մլրդ ՀՀ դրամով, կամ 57,8%-ով։
Այս էական աճը հիմնականում պայմանավորված է Արդշինբանկի կողմից թողարկված եվրապարտատոմսերով (Eurobonds), ընդհանուր $600 միլիոն արժեքով։
Առ 30.06.2026թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 830 մլրդ ՀՀ դրամ։
17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։
[[gallery4]]
Ընդհանուր կապիտալ
2026 թվականի 1-ին կիսամյակի  ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 77 մլրդ ՀՀ դրամով, կամ 3,6%-ով ու կազմել 2,23 տրիլիոն ՀՀ դրամ։
Այդ աճը հիմնականում պայմանավորված է՝
- Զուտ շահույթով՝ 214 մլրդ ՀՀ դրամ,
- Ամիօ բանկի եւ Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալի աճերով՝ 20 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլրդ ՀՀ դրամ համապատասխանաբար
- Հայտարարագրված դիվիդետներով՝ 169 մլրդ ՀՀ դրամ:
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դիվիդենտ հայտարարագրել է 11 բանկ՝
Արդշինբանկ՝ 100,3 մլրդ ՀՀ դրամ,
Ամերիաբանկ՝ 25,4 մլրդ ՀՀ դրամ,
Յունիբանկ՝ 9,3 մլրդ ՀՀ դրամ,
Ինեկոբանկ՝ 9 մլրդ ՀՀ դրամ,
Ակբա բանկ՝ 7,5 մլրդ ՀՀ դրամ,
Evocabank՝ 5 մլրդ ՀՀ դրամ,
Կոնվերս Բանկ՝ 4,3 մլրդ ՀՀ դրամ,
ԱրարատԲանկ՝ 4 մլրդ ՀՀ դրամ,
Հայէկոնոմբանկ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,
ԱրմՍվիսԲանկ՝ 1,1 մլրդ ՀՀ դրամ,
ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ 0,76 մլրդ ՀՀ դրամ
[[gallery5]]
Telcell ընկերությունը տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ My Telcell-ը դարձել է այն հիմքը, որով իրենք կարողացան միավորել տերմինալը եւ Telcell Wallet-ը:
[[gallery1]]
«Այսօր մեր էկոհամակարգի ամենակրեատիվ տարբերակներից մեկին ենք ականատես լինում՝ որին տվել ենք «Տերմինալս ու ես» մարկետինգային անունը: Մեր դրամապանակի՝ Telcell Wallet հավելվածի փաստաթղթերով եւ նույնականացման մեխանիզմներով ճանաչում էինք մեր հաճախորդին: Հիմա կսկսեցինք գրեթե նույնչափ ճանաչել այն հաճախորդին, որը կանգնած է տերմինալի առջեւ»,- նշեց նա:
Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն էլ ասաց, որ ընկերության գործունեության 19 տարվա ընթացքում տերմինալները վերափոխվելու եւ զարգանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն այս տարին դրանց համար բեկումնային էր։ «Այդ բեկումը բերեց նույնականացման գործընթացը։ Այն պահանջեց, որ մենք ճանաչենք, թե ով է մեր տերմինալների միջոցով գործարք կատարում։ Այդ բարդ գործընթացը հաղթահարելու համար փորձում ենք օգնել մեր հաճախորդներին։ Նույնականացման փուլն անցնելուց հետո արդեն ճանաչում ենք մեր բոլոր հաճախորդներին եւ հնարավորություն ենք ստանում նրանց հուշումներ անել, ընդլայնել նրանց հասանելի հնարավորությունները, ինչպես նաեւ թույլ տալ օգտվել իրենց նախկին գործարքներից, դրամապանակի գործարքներից եւ դրանք կատարել ավելի հեշտ ու սահուն»։
[[gallery2]]
Նա նաեւ նշեց, որ Telcell-ի տերմինալները դառնում են երկրում առաջինը, որտեղ My Telcell մուտք գործելու համար այլեւս պետք չէ դիպչել անգամ տերմինալի էկրանին։ Բավական է Apple Pay կամ Google Pay-ում ավելացված Telcell Wallet Visa Digital քարտով հեռախոսը մոտեցնել տերմինալի քարտ ընթերցիչին, եւ համակարգը ակնթարթորեն կճանաչի ու կբացի հաճախորդի անձնական էջը՝ առանց որեւէ լրացուցիչ քայլի։
[[gallery3]]
«Ովքեր դեռ չունեն Telcell Wallet Visa Digital քարտ, կարող են այն բացել րոպեների ընթացքում կամ մուտք գործել նաեւ սովորական եղանակով՝ սքանավորելով տերմինալի գլխավոր էջում տեղադրված QR կոդը Telcell Wallet հավելվածով կամ հեռախոսի տեսախցիկով կամ հաստատել մուտքը push ծանուցման հաստատմամբ։
[[gallery4]]
My Telcell հարթակը ստեղծվել է՝ տերմինալով վճարումները դարձնելու ավելի արագ, պարզ եւ հարմար։ Այն թույլ է տալիս խուսափել նույն տվյալների բազմակի մուտքագրումից, կրճատում է վճարման ժամանակը եւ ապահովում է ավելի անհատականացված ու անվտանգ փորձառություն»,- ներկայացրեց Լիանա Հունանյանը:
My Telcell-ի միջոցով, առանց կրկին նույնականանալու, օգտատերերը կարող են՝
-    համալրել Telcell Wallet-ը,
-    համալրել բանկային հաշիվը կամ քարտը,
-    կատարել վարկերի մարում,
-    ստեղծել եւ կառավարել պահպանված վճարումները (Favorites),
-    մի քանի վճարում կատարել մեկ գործողությամբ՝ խմբային վճարումներ (Group Payments) ֆունկցիայի միջոցով,
-    օգտվել Telcell Wallet-ում եւ տերմինալում կատարված գործարքների պատմությունից,
-    մեկ հպումով կրկնել նախկինում կատարված վճարումները։
«My Telcell հարթակի ստեղծման նպատակն էր տերմինալով վճարումները դարձնել նույնքան արագ, հարմար եւ պարզ, որքան բջջային հավելվածում։ Նոր լուծումը հնարավորություն է տալիս օգտատերերին խնայել ժամանակ, նվազեցնել տվյալների կրկնակի մուտքագրումը եւ մի քանի քայլով կատարել ամենօրյա վճարումները»,- նշեց Լիանա Հունանյանը:
[[gallery5]]
Լիանա Հունանյանը նաեւ տեղեկացրեց, որ Telcell Wallet-ն այսուհետ կունենա նաեւ «չաթ-բոտ», որի միջոցով հաճախորդի սպասարկումը  որակապես նոր մակարդակի կհասնի. «Օգտատերերն այժմ կարող են ինքնուրույն ստանալ իրենց անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը անմիջապես հավելվածի չաթում, առցանց ստանալով տեղեկատվություն կատարված վճարումների կարգավիճակի մասին: Իսկ աջակցության թեժ գծին դիմելու կարիք կառաջանա միայն իրական խնդիրների լուծման դեպքում։ Սա էականորեն կնվազեցնի թեժ գծի ծանրաբեռնվածությունը եւ միեւնույն ժամանակ կբարձրացնի սպասարկման ընդհանուր որակը։ Ավելին՝ չաթի միջոցով դիմելիս աջակծության հաճախորդից այլեւս չի պահանջվի կրկին նույնականանալ»:
Արփի Ջիլավյան
Դանիել Գրոս
Չինաստանն առանցքային տեղ է զբաղեցնում ամբողջ աշխարհում ընթացող առեւտրային քաղաքականության մասին քննարկումներում, սակայն կոնկրետ մտահոգությունները տարբեր են։ Եթե Միացյալ Նահանգները վաղուց Չինաստանին դիտարկում է որպես ամերիկյան արդյունաբերությունը քայքայող ուժ եւ աշխարհաքաղաքական մրցակից, որի վերելքը պետք է զսպել, ապա Եվրոպան ավելի շատ մտահոգված է Չինաստանի գերիշխանությունից բխող ազգային անվտանգության հետեւանքներով մի շարք ռազմավարական ոլորտներում, օրինակ՝ հազվագյուտ հանքանյութերի ոլորտում։ Սակայն վերջին շրջանում եվրոպացի քաղաքական գործիչները սկսել են ավելի շատ նմանվել իրենց ամերիկացի գործընկերներին՝ պնդելով, որ Չինաստանից ներմուծման կտրուկ աճը սպառնում է ներքին արդյունաբերությանը։
Թեեւ հազվագյուտ հանքանյութերի նման ոլորտներում Չինաստանի գերիշխանությունը միշտ էլ ռազմավարական հետեւանքներ է ունեցել Եվրոպայի համար, դա էական նշանակություն չի ունեցել Եվրոպայում զբաղվածության կամ արտադրության ծավալների համար։ Իսկ այն մրցակցային ճնշումը, որը Եվրոպական Միության ընկերությունները զգացել են Չինաստանի կողմից, մեծապես փոխհատուցվում էր Չինաստանում եվրոպացի արտադրողների ունեցած ամուր դիրքերով։
Այժմ իրավիճակը փոխվում է։ Եվրոպական ընկերությունների համար գնալով ավելի դժվար է դառնում մրցակցել չինական շուկայում՝ չնայած այնտեղ կատարած զգալի ներդրումներին, մինչդեռ Չինաստանից Եվրոպա արտահանման ծավալները կտրուկ աճում են։ Անցյալ տարի ԵՄ-ի երկկողմ առեւտրային դեֆիցիտը Չինաստանի հետ հասավ մոտ 360 միլիարդ եվրոյի (419 միլիարդ դոլար)` գրեթե կրկնակի գերազանցելով ԱՄՆ-ի ցուցանիշը։ Սա բացասաբար է անդրադառնում Եվրոպայի բազմաթիվ առանցքային ոլորտների, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության վրա։
Չինաստանի կառավարությունը աջակցում է տեղի արտահանողներին խոշոր սուբսիդիաներով եւ բարձր տեխնոլոգիական ոլորտներում գերիշխանություն ապահովելուն ուղղված քաղաքականությամբ, ինչը սրում է եվրոպացիների դժգոհությունը։ Այժմ ավելի բարձր են հնչում եվրոպացի առաջնորդներին ուղղված կոչերը՝ պաշտպանելու ներքին արդյունաբերությունը չինական մրցակցությունից։ Նույնիսկ այն գործիչները, որոնք քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը, հորդորում են Եվրոպային «անարդար» չինական սուբսիդիաներին պատասխանել սեփական մաքսատուրքերով։
Քաղաքական առումով սա համոզիչ փաստարկ է, սակայն այն հիմնված չէ ողջամիտ տնտեսագիտական տվյալների վրա: Արդարությունը ռացիոնալ տնտեսական քաղաքականության որոշիչ գործոն չէ: Կարեւորն այն է, թե արդյոք տվյալ քայլը, օրինակ՝ մաքսատուրքերի սահմանումը կամ նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների անտեսումը (քանի որ «ուրիշներն էլ են դա անում»), տնտեսությանը զուտ օգուտներ կբերի: Իսկ այս դեպքում պատասխանը բացասական է:
Կարող է թվալ, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը եվրոպական արդյունաբերությանը առավելություն կտա իր ամենաուժեղ մրցակցի նկատմամբ: Սակայն նման պաշտպանությունը բարձր գին ունի: Նախ, Չինաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների ավելի քան 40%-ը միջանկյալ արտադրանք է, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կնպաստեն արտադրական ծախսերի բարձրացմանը եվրոպական ողջ տնտեսությունում: Օրինակ՝ մարտկոցների համար մաքսատուրքերի սահմանումը լուրջ ճնշման տակ կդնի էլեկտրական մեքենաների արտադրողներին՝ վտանգելով այս ոլորտում ԵՄ-ի զգալի առեւտրային ավելցուկը:
[[gallery1]]
Այս ավելցուկը կարեւոր է: Նրանք, ովքեր նախազգուշացնում են, որ չինական ներմուծումները սպառնում են եվրոպական ավտոարտադրողներին, սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում են Եվրոպա ներմուծվող չինական մեքենաների թվի վրա՝ նշելով, որ Չինաստանում արտադրված ավտոմեքենաները ներկայումս կազմում են ԵՄ-ում վաճառվող ավտոմեքենաների 7%-ը: Սակայն ԵՄ-ում արտադրվող ավտոմեքենաների գրեթե 40%-ն արտահանվում է, իսկ եվրոպական ավտոմեքենաների արտահանման միավորային արժեքը կրկնակի գերազանցում է Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների ցուցանիշը: Սա նշանակում է, որ արտադրության ընդհանուր արժեքի մինչեւ կեսը կարող է ձեւավորվել արտահանման շուկաների հաշվին։
Ավտոմոբիլային արդյունաբերության, ինչպես շատ այլ ոլորտների համար, արտահանման շուկաներում հաջողությունը անհրաժեշտ է ոչ միայն գոյատեւելու, այլեւ տեխնոլոգիական առաջատարությունը պահպանելու համար: Առայժմ Եվրոպան հիմնականում արտահանում է բարձրակարգ, տարբերվող ապրանքներ, որոնք հնարավոր չէ փոխարինել Չինաստանից ներմուծվող ապրանքներով: Սակայն Եվրոպայի առավելությունն այս ոլորտում սրընթաց նվազում է, քանի որ չինացի արտադրողներն արագորեն բարձրացնում են իրենց արտադրանքի որակը։
Ամենեւին էլ պարզ չէ, թե արդյոք մաքսատուրքերը կօգնեն պահպանել Եվրոպայի մրցունակությունը չինական արտահանման նկատմամբ, որը համաշխարհային շուկաներում մրցունակ է գնի, որակի եւ նորարարության առումով։ Իրականում վերջին տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայի գլխավոր խնդիրը ոչ այնքան ներմուծման կտրուկ աճն է, որքան ԵՄ-ից դուրս արտահանման թուլությունը, որը նվազում է չորս եռամսյակ անընդմեջ (մինչեւ այս տարվա առաջին եռամսյակը):
Մաքսատուրքերը կարող են ժամանակավորապես թեթեւացնել որոշ ոլորտների վիճակը, բայց չեն կարող վերականգնել տեխնոլոգիական առաջատարությունը, արդյունաբերական դինամիզմը կամ արտահանման մրցունակությունը: ԱՄՆ-ի վերջին փորձը հաստատում է այս տեսակետը. թեեւ Չինաստանից դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է, առեւտրային հոսքերի այս վերաուղղորդումը չի հանգեցրել ամերիկյան արդյունաբերական վերածննդին: Փոխարենը, արտադրությունը տեղափոխվում է երրորդ երկրներ, մինչդեռ արտադրական ծախսերի աճը լրացուցիչ բեռ է դառնում վերամշակող ճյուղերի համար։
[[gallery2]]
Եվրոպայի հիմնական մարտահրավերն այսօր ոչ թե չինական արտահանումից պաշտպանվելն է, այլ դրա պայմաններում մրցունակությունը պահպանելը։ Դրա համար Եվրոպան պետք է ավելացնի ներդրումները նորարարության ոլորտում, խորացնի Միասնական շուկայի ինտեգրումը, նվազեցնի էներգիայի ծախսերը եւ իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը կուժեղացնի Եվրոպայի գլոբալ մրցունակությունը։
Երբ Չինաստանը իր գերիշխող դիրքի շնորհիվ իրական անվտանգության ռիսկեր է ստեղծում, օրինակ՝ կարեւորագույն հանքանյութերի կամ այլ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ոլորտում, այնպիսի նպատակային միջոցառումները, ինչպիսիք են պաշարների կուտակումը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը եւ ռազմավարական պաշարների ընդլայնումը, արդարացված են։ Սակայն սրանք բացառություններ են։ Եվրոպական արդյունաբերության մեծ մասի համար հաջողությունը կախված կլինի ոչ թե չինական արտադրանքը շուկայից դուրս պահելուց, այլ նրանից, որ եվրոպական արտադրանքը շարունակի պահանջված լինել ամբողջ աշխարհում։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Copyright: Project Syndicate, 2026.
Banks.am-ը ներկա է եղել քննարկմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագներ։
«15 տարվա գործունեություն՝ ավելի քան 10 հազար իրավական գործ եւ նախագիծ»
Էդիկ Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» ընկերության բիզնեսի զարգացման եւ հաղորդակցության մասնագետ, քննարկման համակարգող
Այսօրվա քննարկումը հյուրընկալում են իրավաբանական ոլորտի երկու հեղինակավոր կազմակերպություն. Հայաստանից՝ «Մուղնեցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս ընկերության հիմնադիր գործընկեր Գնել Մուղնեցյանի եւ կառավարիչ գործընկեր Ցողիկ Մուրադյանի, եւ ԱՄՆ-ից՝ Պարիկյան փաստաբանական գրասենյակը` ի դեմս հիմնադիր գործընկեր Քրիստինե Պարիկյանի։
[[gallery1]]
«Մուղնեցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը Հայաստանում գործում է 2009 թվականից, եւ այսօր երկրի փորձառու եւ բազմապրոֆիլ փաստաբանական գրասենյակներիցէ։ Ավելի քան 15 տարվա գործունեության ընթացքում այն ներգրավվել է ավելի քան 10 հազար իրավական գործերի եւ նախագծերի իրականացման մեջ։ Այս ընկերությունը բարդ խնդիրներին տալիս է նորարար, ստեղծագործ լուծումներ՝ համադրելով իրավաբանական խորը գիտելիքն ու կուտակած փորձը։ Ինչ վերաբերում է «Պարիկյան» փաստաբանական գրասենյակին, այն գործում է Միացյալ Նահանգներում եւ մասնագիտացած է հատկապես ներգաղթի իրավունքի ոլորտում։ Ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում ապրելու, աշխատելու եւ բիզնես վարելու ուղղությամբ։
[[gallery2]]
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բիզնես եւ ներդրումային որոշումներ կայացնելիս գործարարները, ներդրողներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում որոշակի չափանիշներին։ Այդ թվում՝ ներդրումների վերադարձի հնարավորությանը, ռիսկայնությանը, ընդհանուր ծրագրի իրագործելիությանը եւ այլն։ Բայց վերջին տարիներին ներդրողները, այդ թվում՝ Հայաստանից, բացի վերոնշյալ գործոններից հետաքրքրված են նաեւ իրենց կապիտալը հյուրընկալող երկրի կողմից առաջարկվող հավելյալ հնարավորություններով։ Դրանք կարող են լինել բազմատեսակ, ինչպես հարկային եւ իրավական գործընթացների դիվերսիֆիկացիա, գլոբալ շարժունակության լայն հնարավորություններ, արտաքին շուկաներին ավելի մեծ հասանելիություն, այնպես էլ՝ ներգաղթային հնարավորություններ, կացության իրավունք կամ քաղաքացիություն, նաեւ՝ ընտանիքի անդամների համար։ Հենց այս հնարավորությունները կքննարկենք այսօր՝ լսելով երկու փաստաբանական ընկերության ներկայացուցիչների կարծիքը։
Կացության հնարավորություն. «փախուստի գործի՞ք», թե՞ բիզնեսի զարգացման հավելյալ միջոց
Գնել Մուղնեցյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր
Բիզնեսի գլոբալ շարժունակության գաղափարը ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես «փախուստի միջոց»։ Այսօրվա տնտեսության պայմաններում պետք է հասկանալ հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, անդրազգային գաղափարի շրջանակում նույնպես կարող եք իրականացնել տնտեսական, ձեռնարկատիրական գործունեություն եւ ստանալ բազմաթիվ հնարավորություններ բիզնեսի ընդլայնման տեսանկյունից։
[[gallery3]]
Այսօր տեսնում ենք, որ կապիտալը մեկ վայրում, մեկ իրավասության շրջանակում կենտրոնացրած ձեռնարկատերերն առնչվում են բազմաթիվ խնդիրների։ Մեր հանդիպման թիվ մեկ նպատակն է փոխանցել գործընկերներին, որ կապիտալն ապակենտրոնացնելու հնարավորություններ կան, որոնց հիման վրա կարելի է ստանալ նաեւ կացության կարգավիճակ՝ իրականացնելով արդեն անդրազգային ձեռնարկատիրական գործունեություն։
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն եղել եւ շարունակում մնալ ներդրողների կողմից ամենից շատ դիտարկվող եւ ցանկալի ուղղությունը
Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր
Համակարգելով մեր գործընկերների փորձը՝ կնշեմ մի քանի կետ՝ ինչու է ԱՄՆ-ն մշտապես գրավել ներդրողներին։
Առաջին գործոնը բիզնեսի մասշտաբավորումն ու գլոբալ վարկանիշն է։ Երբ այս կամ այն ընկերությունն ակտիվները տեղափոխվում է նաեւ ԱՄՆ, իր բրենդը դարձնում է առավել վստահելի եւ կայուն։ Սա նոր դռներ է բացում նաեւ ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում։
[[gallery4]]
Ակտիվների դիվերսիֆիկացիան եւս նշանակալի գործոն է, քանի որ Միացյալ Նահանգների միջավայրը կայուն է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, իսկ սա միշտ գրավիչ է ներդրողների համար։
«Գրավչության» երրորդ կետն անկախ դատական համակարգն է, որով սեփականության իրավունքն ԱՄՆ-ում պաշտպանվում է որպես բարձրագույն արժեք։
Ինչպես նշվեց, ներդրումների կատարումն ու ակտիվների տեղափոխումը կարող է փոխակերպվել նաեւ որոշակի իրավական կարգավիճակի։ Այսինքն, ներդրում կատարելով ոչ միայն բիզնես արդյունք եք ստանում, այլեւ՝ ունենում կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն։
«ԱՄՆ-ում կացության կարգավիճակ ստանալու համար միայն ներդրում կատարելը բավարար չէ»
Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր
Միացյալ Նահանգներում ներդրում կատարելիս պետք է ի սկզբանե ունենալ ճիշտ պլանավորում։ Նպատակների սահմանումը շատ կարեւոր է։
Այսօր ՀՀ քաղաքացիների համար հասանելի է վիզաների մի քանի տարբերակ։ Օրինակ՝ E-2 վիզան ամենատարածվածն է, որի հիմքում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային պայմանագիրն է։
[[gallery5]]
Վիզայի այս տեսակը թույլ է տալիս 100 հազար ԱՄՆ դոլարից ավելի ներդրման դեպքում ստանալ ոչ ներգաղթային կարգավիճակ։ Կա նաեւ EB-5 ծրագիրը, որը ենթադրում է ավելի խոշոր ներդրում եւ հնարավորություն տալիս ստանալ «Green Card»։ Մեկ այլ տարբերակ է L-1 վիզան, որն ԱՄՆ-ում մասնաճյուղեր բացող ընկերությունների համար է եւ հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներ տեղափոխել ընկերության ղեկավարներին կամ հիմնադիրներին։ Այնպես որ, ի սկզբանե պետք է ընտրել ընկերությանը կամ անձնին առավել համապատասխան տարբերակը։
Միեւնույն ժամանակ, կարեւոր է հստակ գիտակցել՝ միայն ներդրում կատարելը բավարար չէ կացության կարգավիճակ, ռեզիդենցիա կամ քաղաքացիություն ստանալու համար։ Նախ պետք է ցույց տալ, որ ձեր ընկերությունն արդեն պատրաստ է բացել դռները, դուք տեղում ունեք աշխատողներ։
«Իսկ կարո՞ղ ենք միանգամից քաղաքացիություն ստանալ». գործընթացում առկա կարծրատիպերը
Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր
Առաջին հարցը, որ լսում ենք հաճախորդներից, սովորաբար սա է՝ «եթե մեծ ներդրում անենք, կարո՞ղ ենք միանգամից քաղաքացիություն ստանալ» (ժպտում է – հեղ.)։ Իհարկե, ո՛չ։ Նախ պետք է ստանալ ռեզիդենտի կարգավիճակ, հետո միայն խոսել քաղաքացիության մասին։ Բացի այդ, պետք է ցույց տալ ներդրման ծագումը, դրա օրինականությունը, անցնել խիստ ստուգումներ թե՛ ներդրվող միջոցների, թե՛ այդ ներդրումը կատարող անձի առումով։
Իրավական հարցեր, որոնց կարող է առնչվել ԱՄՆ շուկայով հետաքրքրված հայաստանյան ընկերությունը կամ անձը
Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր
Առաջին հերթին, ինչպես նշեց նաեւ գործընկերս, կարեւոր է ցույց տալ ներդրվող միջոցների ծագումը։ Այս գործընթացը պետք է լինի լիովին թափանցիկ։
[[gallery6]]
Կարեւոր գործոն է նաեւ մտավոր սեփականության ոլորտը։ Եթե Հայաստանում ունեք գրանցված ապրանքանիշ կամ մտավոր սեփականության այլ օբյեկտ, պետք է հասկանալ այն պաշտպանելու մեխանիզմները նաեւ միջազգային շուկայում։ Որոշել՝ ընկերությունը հանդես է գալու նո՞ւյն ապրանքային նշանի ներքո, եւ ամերիկյան գործընկերոջ հետ քննարկել այս հնարավորությունը։ Շուկան շատ ավելի մեծ է, եւ այս կամ այն անվանումը կարող է արդեն «զբաղված» լինել։
Կախված բիզնեսի տեսակից՝ կարող է ծագել նաեւ աշխատակիցների տեղափոխման անհրաժեշտություն, հետեւաբար պետք է աշխատանքային պայմանագրերը, բոլոր ձեւակերպումներն ու կարգավորումները կատարել հստակ։
Առկա ռիսկերն ու սոցմեդիայում տարածվող «գայթակղիչ» առաջարկները
Քրիստինե Պարիկյան, «Պարիկյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր
Առաջին եւ գլխավոր ռիսկը ներգաղթի տեսանկյունից, իհարկե, մերժումն է։ Հատկապես, եթե մերժվում է ներգաղթային ներդրումային կամ այլ ներգաղթային վիզայի դիմումը (օրինակ՝ EB-5 կամ EB-1), ապա համակարգում արդեն արձանագրվում է ձեր ներգաղթային մտադրությունը։ Սա հետագայում կարող է ազդել ոչ ներգաղթային վիզաների (օրինակ՝ B-2 զբոսաշրջային կամ այլ ժամանակավոր վիզաների) ստացման հնարավորության վրա, քանի որ նման վիզաների դեպքում դիմորդը պետք է կարողանա ապացուցել, որ չունի ԱՄՆ-ում մշտապես բնակություն հաստատելու նպատակ։
[[gallery7]]
Այսօր սոցիալական մեդիայում կարելի է հանդիպել ոչ ճշգրիտ տեղեկատվության մեծ ծավալի եւ «գայթակղիչ» առաջարկների, որոնք էլ կարող են ստեղծել ռիսկեր։ Դրանցից խուսափելու միակ տարբերակն իրական, որակյալ մասնագետների հետ աշխատանքն է, որոնք ներգաղթային ոլորտում ունեն տարիների լուրջ փորձառություն։
«Հայաստանյան բիզնեսը հետաքրքրված է ԱՄՆ շուկայով»
Ցողիկ Մուրադյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր
Հայաստանյան ընկերությունները միանշանակ շատ հետաքրքրված են ԱՄՆ շուկայով։ Սա կարող եմ ասել՝ հաշվի առնելով միայն մեր հաճախորդների, այս հարցով մեզ դիմողների թիվը։ Ընդ որում, հետաքրքրվողների շրջանակը բավականին լայն է։ Մեզ դիմում են շատ տարբեր ոլորտներում գործող բիզնեսների ներկայացուցիչներ։ Այսօրվա քննարկման հիմքում հենց այս բարձր հետաքրքրվածությունն էր։ Ցանկանում ենք մեր գործընկերներին հստակ տեղեկացնել՝ ինչ խնդիրների կարող են բախվել եւ ինչ լուծումներ են տրվելու դրանց։
Հաջողությունը, որ «բաժին է հասնում» միայն որոշում կայացնողներին
Գնել Մուղնեցյան, «Մուղնուցյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր գործընկեր
Խոսեցինք ընթացակարգերի մասին, բայց ցանկացած գործի մեջ հաջողության թիվ մեկ գրավականը վճռականությունն է։
[[gallery8]]
Այս դահլիճում գտնվող մարդկանց 90%-ն իսկապես վճռական է, եւ մեր մասնագիտական գիտելիքի հետ համատեղ կարողանալու ենք կայացնել ճիշտ որոշումներ։
Կարծում եմ՝ եթե մարդն ի վիճակի է որոշումներ կայացնել, միանշանակ ունենալու է հաջողություն։ Այսօր այստեղ նստած մարդիկ հենց որոշում կայացնողներ են։
Յանա Շախրամանյան
Banks.am-ն առանձնացրել է հանդիպման ամենաուշագրավ դրվագները։
«Arca-ն Հայաստանի վճարային համակարգի ինքնիշխանության եւ ինքնաբավության կարեւոր օղակ է»
Հովհաննես Խաչատրյան, Arca-ի խորհրդի նախագահ
Arca ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին՝ Կենտրոնական բանկի եւ 10 առեւտրային բանկի ներդրումների միջոցով։ Այն հանդիսանում է Հայաստանում եւ այդ ժամանակ նաեւ աշխարհում նմանը չունեցող մասնավոր հատված-պետություն համագործակցության եզակի օրինակ։ 2001թ.-ից մենք թողարկեցինք առաջին քարտերը եւ արդեն քառորդ դար Arca-ն Հայաստանի ազգային վճարային համակարգն է։ Այսօր այն 55%-ով Կենտրոնական բանկի սեփականությունն է, 45%-ով՝ 15 առեւտրային բանկի։
[[gallery1]]
2024թ.-ին ընկերությունում իրականացվել են էական բարեփոխումներ կառավարման համակարգի, կադրերի, տեխնիկական վերազինման ուղղություններով։ Այսօր Arca-ի խորհրդում ընդգրկված է Կենտրոնական բանկի մեկ ներկայացուցիչ՝ ես, երեք ներկայացուցիչ Հայաստանի առեւտրային բանկերից, եւ երեք անկախ անդամ։ Ընկերության կառավարման համակարգը կառուցվել է՝ հիմնվելով դասական, լավագույն փորձի վրա՝ համապատասխան կոմիտեների առկայությամբ, ներքին աուդիտով, հսկողական այլ համակարգերով։ Նաեւ էական փոփոխություններ են կատարվել Arca-ի գործադիր մարմնում, ընկերությունը համալրվել է բարձր որակավորում ունեցող նոր մասնագետներով։ Ընկերության զարգացման առանցքում մեզ համար առաջին հերթին անվտանգությունն է եւ աճի անխափանությունը։ Arca-ն Հայաստանի վճարային համակարգի ինքնիշխանության եւ ինքնաբավության կարեւոր օղակ է։ Բնականաբար, չենք մոռանում նաեւ նորարարության մասին. վճարային ծառայություններն աշխարհում զարգանում են շատ արագ եւ փորձում ենք ընկերությունում եւս ապահովել այդ ընթացքը։
«Համատեղել դասական խորհդրի մոդելն ու նորարար մոտեցումները»
Արա Աբրահամյանը, Arca-ի խորհրդի անկախ անդամ
Arca-ն շատ հետաքրքիր օրինակ է, որտեղ Public-Private Partnership (PPP) մոդելը հաջողել է։ Այս հաջողության հիմքում մի քանի կարեւոր որոշում է։ Առաջինը՝ կառավարման դասական մեխանիզմի ստեղծումն է. բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ տնօրինություն։ Երկրորդը՝ Կենտորոնական բանկի դիրքորոշումը. չնայած 55% բաժնեմասին՝ ԿԲ-ն կրիտիկական որոշումների կայացման իրավունքը փոխանցել է խորհրդին, որը ստեղծելիս ապահովել ենք մասնագետների եւ գիտելիքի բազմազանություն։
[[gallery2]]
Դրանում ընդգրկվել են տարբեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։ Սա շատ կարեւոր է համակարգերի կայունության, անխափանության տեսանկյունից, առավել եւս՝ զարգացման մեծ ծավալների պարագայում։ Հաճախ եմ խոսում այն մասին՝ ինչպես է խորհրդի եւ դրա անդամների դերը վերափոխվում այսօրվա թվային ժամանակաշրջանում։ Arca-ի խորհրդում մեզ հաջողվում է համատեղել դասական խորհրդի աշխատանքը ոչ ֆորմալ, մասնագիտական խորը քննարկումների հետ։ Ընդ որում, երբ խոսքը նոր պրոդուկտների զարգացման ընթացքում նորարար մոտեցումների կիրառման՝ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների մասին է, բաց ենք հրավիրել նաեւ լավագույն մասնագետներին «դրսից»։  Կազմակերպությունում տեղի ունեցած այս մշակութային վերափոխումը շատ կարեւոր է։
«Վաստակել ազգային վճարային համակարգի կարգավիճակը՝ օր ու գիշեր աշխատանքով»
Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն
2000թ.-ին ԿԲ-ից ստանալով վճարային փաստաթղթերի պրոցեսինգի իրականացման լիցենզիա՝ Arca-ն արդեն իսկ ունի գրանցված հայաստանյան երկու վճարահաշվարկային համակարգ։ Առաջինն Arca պրոցեսինգային համակարգն է, որը ներառում է երկու բաղադրիչ՝ Arca քարտային համակարգը եւ պրոցեսինգի բաղադրիչը։ Ընդ որում, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որն ունի ազգային քարտային համակարգ։
[[gallery3]]
2024թ.-ից մենք գործարկել ենք նոր՝ ArcaPay ակնթարթային վճարումների եւ փոխանցումների համակարգը։ Դրա միջոցով բոլոր գործարքներն իրականացվում են ոչ թե քարտերով, այլ՝ բանկային հաշիվներով։ Մեր տվյալներով այս համակարգին ամսական միջինում միանում է 2500 օգտատեր։ Այն հնարավորություն է տալիս մեզ միացած 12 բանկի հաճախորդներին անվճար ակնթարթային փոխանցումներ իրականացնել միմյանց միջեւ 24/7 ռեժիմով։
2025թ.-ին ArcaPay համակարգի շրջանակում գործարկել ենք նաեւ ArcaQR միասնական համակարգը, որին արդեն անդամակցում է 8 ֆինանսական կազմակերպություն։
Arca ընկերության տեսլականն է լինել վստահելի եւ հուսալի վճարային համակարգ։ Սա պարզապես բառեր չեն եւ հուսալի ասելով՝ նկատի ունենք մեր համակարգի անվտանգությունն ու անխափան աշխատանքը։ Սա առաջնահերթություն է։
[[gallery4]]
Մեզ համար սահմանել ենք, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ձգտենք համակարգի 99, 982% հասանելիության, սա ենթադրում է տարեկան առավելագույնը մոտ 1,5 ժամ անհասանելիություն։ Սա միջազգային չափանիշներով լավագույն ցուցանիշն է, որին ընկերության ռազմավարությամբ ձգտում ենք հասնել մինչեւ 2030թ.։ Միեւնույն ժամանակ նշեմ, որ եթե 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, ապա այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքոըմ այն հասցրել ենք 99.991%-ի։ Այսինքն տարվա սկզբից համակարգն անհասանելի է եղել 49 րոպե։ Այս տվյալներն ամփոփելու ենք շատ բաց եւ ներկայացնելու յուրաքանչյուր տարի։
Ռազմավարության մյուս կարեւոր բաղադրիչը ՏՏ անվտանգությունն է։ Կիբեռանվտանգության մասով ընկերությունը կիրառում է մեծ գործիքակազմ՝ բարձրացնելով թե՛ մարդկանց կրթությունը, թե՛ անցնելով միջազգային հեղինակավոր աուդիտ։
Մեր նպատակն է ձեւավորել հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ։ Ընդ որում, չենք ցանկանում, որ այդ «ազգային» կարգավիճակը տրվի որեւէ օրենսդրական փոփոխության արդյունքում։ Պետք է վաստակենք այն թիմի օր ու գիշեր աշխատանքով։
«Arca քարտերով Էլեկտրոնային գործարքների առաջատարն Իռլանդիան է»
Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն
Արդեն խոսեցի համակարգի հասանելիության ցուցանիշների մասին։ Ներկայացնեմ եւս մի քանիսը։ Համակարգի գործարքների եւ ծավալների մասին վկայող մեկ թիվ՝ 2025թ.-ին իրականացվել է ավելի քան 1 միլիարդ քարտային գործարք՝ 18.23 տրիլիոն դրամի ընդհանուր շրջանառությամբ։ Ինչ վերաբերում է ակտիվ քարտերի բաշխվածությանն ըստ վճարային համակարգերի՝ 2025թ.-ի տվյալներով առաջին տեղում 54%-ով Visa քարտերն են, 23%-ով դրանց հաջորդում են Arca քարտերը, 19%` MasterCard-երը եւ 4%` այլ։
Վերլուծել ենք նաեւ թողարկված քարտերի կիրառման աշխարհագրությունը։ Դարձյալ 2025թ.-ի տվյալներով գործարքների 90,6% -ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 9,4%-ը՝ արտերկրում։ Արտերկրում կատարված գործարքները բաժանել ենք էլեկտրոնային եւ ֆիզիկապես կատարվածների՝ հասկանալու նաեւ հստակ երկրների ցանկը։ Էլեկտրոնային գործարքների առաջատարն Իռլանդիան է՝ 24,4%-ով։ Թիվը կարող է զարմացնել, բայց սա կապված է հայտնի սոցիալական ցանցերի գրանցման վայրերի հետ եւ հիմնականում ենթադրում է գովազդային վճարները։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 15,5% եւ Միացյալ Թագավորությունը՝ 8,4%: Ֆիզիկական վճարումների մասով առաջատար երկրներն են ԱՄԷ-ն, Իտալիան եւ Ֆրանսիան, քանի որ մեր հայրենակիցներն ավելի շատ են ճամփորդում այս ուղղություններով։
«Արդեն տրամադրվել է մոտ 2,1 միլարդ դրամի հետվճար»
Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն
Մեր աշխատանքի կարեւոր ուղղություններից է հետվճարային նախագիծը, որը մեկնարկել ենք 2026թ. հունվարի 1-ից՝ կառավարության հետ համատեղ։ Ցանկանում եմ հիշեցնել, որ հետվճարը տրամադրվում է բացառապես Arca քարտերով կատարված վճարումների դիմաց։ Այս ամիսների տվյալներով արդեն մոտ 2,1 միլիարդ դրամի հետվճար է տրամադրվել։ Եթե համեմատենք հունիսի եւ մայիսի տվյալները՝ հետվճար ստացող քարտապանների թիվն ավելացել է մոտ 24 հազարով։
«Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay եւ Apple Pay հարթակներին»
Վարդան Խաչատրյան, Arca-ի գործադիր տնօրեն
Նախագծեր ունենք նաեւ Arca քարտերի զարգացման մասով։ Նախատեսում ենք եւ արդեն իրականացնում քարտերի թվային չիպի փոփոխություն, ինչը թույլ կտա Arca քարտերը կցել Google Pay եւ Apple Pay հարթակներին։
Ռուբեն Սաղոյան, Arca-ի զարգացման տնօրեն
Այս ուղղությամբ արդեն սկսել ենք քառակողմ աշխատանքներ ֆրանսիական ընկերություններից մեկի, Google-ի եւ Arca-ի ծրագրային ապահովման մատակարար կազմակերպության հետ։ Քարտերի թոքենացման գործընթացն ակտիվ փուլում է։ Նույնիսկ հետվճարի ժամանակ մենք բազմաթիվ հարցեր էինք ստանում՝ ե՞րբ հնարավոր կլինի քարտը կցել Google կամ Apple Pay-ին։ Մեր կանխատեսումներով՝ տարեվերջին կամ մինչեւ 2027թ.-ի առաջին եռամսյակը հնարավոր կլինի Arca քարտերը կցել Google Pay-ին, իսկ արդեն 2027թ.-ի երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին։
Arca Pay-ի մասով ակտիվ փուլում է Հնդկաստանի հետ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ակնթարթային, միայն հեռախոսի համարով փոխանցումներ կատարել այս ուղղությամբ։ Բացի այդ, ակտիվ տեխնիկական աշխատանքներ ենք վարում նաեւ վրացական Bank of Georgia-ի հետ։ Բանակցությունների փուլում ենք նաեւ ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հետ։
Յանա Շախրամանյան