Banks
2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետեւյալ պայմաններով․
Տրանշ 4, 2026 AMANLBBM7ER5
•    Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ դրամ
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%
•    Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 15 նոյեմբերի 2026
•    Մարման ամսաթիվ – 15 հունիսի 2029
Տրանշ 5, 2026 AMANLBBM8ER3
•    Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%
•    Շրջանառության ժամկետը – 27 ամիս
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – եռամսյակային
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 15 օգոստոսի 2026
•    Մարման ամսաթիվ – 15 սեպտեմբերի 2029
Պարտատոմսերի 4-րդ տրանշի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026թ․-ի հունիսի 15-ից 2026 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, իսկ 5-րդ տրանշինը՝ 2026թ․-ի հունիսի 15-ից 2026թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի 2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Team Telecom Armenia-ն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է ընկերության ցուցակված բաժնետոմսերով 2025 թվականի ընթացքում իրականացված գործարքների ծավալի հիման վրա։
«Պարգեւատրումը վկայում է Team-ի նկատմամբ ներդրողների բարձր վստահության, ինչպես նաեւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ընկերության կարեւոր դերակատարության մասին։ Բաժնետոմսերի ակտիվ շրջանառությունը շուկայում արտացոլում է ներդրողների հետաքրքրությունն ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարության, ֆինանսական կայունության եւ աճի հեռանկարների նկատմամբ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«Այս մրցանակն արտացոլում է Team Telecom Armenia-ի նկատմամբ ներդրողների վստահությունը եւ հաստատում, որ ընկերության կողմից իրականացվող ռազմավարական նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը դրական արձագանքի են արժանանում կապիտալի շուկայում։ Մենք շարունակելու ենք աշխատել թափանցիկ, հաշվետու եւ կայուն բիզնես մոդելի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի, հաճախորդների եւ Հայաստանի տնտեսության համար»,-նշել է Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը:
Team Telecom Armenia-ն շարունակում է հետեւողականորեն զարգացնել կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության լավագույն պրակտիկաները՝ ապահովելով բաժնետերերի եւ ներդրողների համար բաց ու կանխատեսելի գործարար միջավայր։
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է մայիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։
Մայիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք՝ ավելի քան 8․3 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 41% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 11․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1500 գործարք՝ մայիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 209 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 2․1 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 478․8 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 960%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 27․4%։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 19.8 մլրդ ՀՀ դրամ: Մայիս ամսին կնքվել է 182 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։
Մայիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 11 գործարք՝ ավելի քան 1․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 368-ից 368․60 դրամի միջակայքում։
ԱրմՍվիսԲանկը հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը կիրականացնի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում.
[[gallery1]]
Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 27.05.2026թ. թիվ 1/234 Ա որոշմամբ:
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես հայտը բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwissMobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Բանկից հիշեցնում են, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվելու:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:
ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առեւտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լեւերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։
Նոր մոտեցման կարեւոր առավելություններն են՝
•    մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավել քիչ դրամական միջոցներ եւ չմտածելով լեւերիջի դիմաց գանձվող միջնորդավճարի մասին,
•    բաց դիրքեր պահելու ընթացքում օրական կուտակվող overnight SWAP տոկոսադրույքների բացակայություն,
•    պորտֆելի դիվերսիֆիկացման, նոր ակտիվների կամ հավելյալ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով ավելի շատ ազատ միջոցներ ունենալու հնարավորություն,
•    ներդրումային ռազմավարության առավել արդյունավետ կառավարում՝ առանց հավելյալ ծախսային բեռի։
Նշված փոփոխությունը, որը գործում է բացառապես բաժնետոմսերի համար, կատարվել է ARARATBANK Trading Platform (ATP) առեւտրային հարթակի ֆունկցիոնալ թարմացումների եւ ծառայությունների բարելավման շրջանակում՝ հաճախորդների ներդրումային փորձառությունն առավել արդյունավետ եւ շահավետ դարձնելու նպատակով։
Ստանդարտացված շուկաներում բոլոր բաժնետոմսերի լեւերիջով առեւտուր իրականացնելու հնարավորության եւ առեւտրային հարթակի այլ նորություններին ծանոթանալու համար այցելեք ATP հարթակ կամ զանգահարեք +374 60 40 80 04 կամ +374 60 40 80 03։
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունն ավարտել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի իր առաջին տեղաբաշխումը։ Ընկերության 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծրագրային ծավալով թողարկման շրջանակում ներկայացված բոլոր երեք սերիաներն ամբողջությամբ իրականացվել են։ Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։
«Ռենշին»-ից հայտնել են, որ 2026 թվականի փետրվարի 2-ից մինչեւ մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը հաջողությամբ տեղաբաշխել է դրամային մեկ եւ դոլարային երկու սերիա՝ հետեւյալ պայմաններով.
•    Սերիա 1: 2,3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով:
•    Սերիա 2: 10 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով:
•    Սերիա 3: 10 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 8.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 5 տարի շրջանառության ժամկետով:
Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը սահմանված է 6 ամիս:
«Կապիտալի շուկայում արձանագրված այս ծավալի իրացումը վկայում է թողարկողի ֆինանսական կայունության եւ ապահովվածության մասին։ Հիմնական երաշխիքներն են շուկայում ընկերության ավելի քան 24-ամյա փորձը եւ շուրջ 1 միլիոն քառակուսի մետր բարձրակարգ կառուցապատման իրականացված պորտֆելը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանի խոսքով՝ շուկայի կողմից առաջարկի նման արագ արձագանքը վկայում է ճիշտ ընտրված ֆինանսական պայմանների եւ բիզնեսի հանդեպ վստահության մասին։
«Կապիտալի շուկայում մեր առաջին քայլը վստահելի արդյունք գրանցեց. $20 միլիոնի եւ 2,3 միլիարդ ՀՀ դրամի ծավալով պարտատոմսերի ամբողջական իրացումը ցույց է տալիս, որ շուկան բարձր է գնահատում մեր առաջարկած 8-8.5% եւ 12% եկամտաբերությունը՝ 3 եւ 5 տարի մարման ժամկետայնությամբ: 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս ծրագիրը քաղաքաշինության ոլորտում այլընտրանքային ֆինանսավորման խոշորագույն ներգրավումներից է, ինչն ամրապնդում է ինստիտուցիոնալ կապը կապիտալի շուկայի եւ իրական սեկտորի միջեւ։ Սա ապացուցում է, որ ներդրողները պատրաստ են կիսել մեր հաջողությունը եւ իրենց միջոցներն ուղղել երկարաժամկետ տնտեսական արժեքի եւ իրական ակտիվների ստեղծմանը»,- ասել է Քրիստինե Չիչյանը:
Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար։
Բանկից հայտնել են, որ նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է «շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ եւ կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար»։
Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։
Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները եւ նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից եւ արդյունավետ գործիքներ:
Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։
Անժամկետ պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել մինչեւ 09.09.2026թ.: Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձեւավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։
Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ եւ 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ եւ դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։
Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:
Յունիբանկը հայտարարել է 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին։ Մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 9-ը բանկը նախատեսում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։
Բանկից հայտնել են, որ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով։ Նոր թողարկման մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 390 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք՝ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ներդրման նվազագույն ծավալը կազմում է 1,014,000 ՀՀ դրամ։
Բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո բանկը նախատեսում է դիմել Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)՝ բաժնետոմսերը B ցուցակում ներառելու համար, քանի որ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։
2024 թվականի համար Յունիբանկը բաժնետերերին տրամադրել է 7.8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Մինչեւ այս տարվա հունիսի վերջ կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել 2025 թվականի շահութաբաժինների չափը։
2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Յունիբանկն ապահովել է 1.8 մլրդ դրամ զուտ շահույթ։ Բանկի ակտիվները կազմել են 395 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ 274 մլրդ ՀՀ դրամ։ Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն էր, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգի համակարգ։ Բանկը POS վարկավորման ծավալով երկրի առաջատար հինգ բանկերի շարքում է եւ զբաղեցնում է առաջատար դիրք տրամադրված POS վարկերի քանակով։
Վարկային պորտֆելի որակի եւ շահութաբերության էական բարելավման արդյունքում Moody’s-ը Յունիբանկին շնորհել է երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ՝ «կայուն» կանխատեսմամբ։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, տարեկան 11.7% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մեկնարկի մասին։
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, մարման ժամկետը` 36 ամիս։
Տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ` գործող վարկերի վերաֆինանսավորմանը։
Նշվում է, որ «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագծի իրագործումը բուժառուներին հնարավորություն է ընձեռելու ստանալ համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հայրենիքում` առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության: Կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է որպես «Ինթելլիջենթ Մենեջմենթ» էկոհամակարգի ինտեգրված բաղադրիչ, այլ ոչ թե առանձին գործող բժշկական կենտրոն։ Բիզնես մոդելը հիմնված է ծառայությունների բարձր ավելացված արժեքի, ապահովագրական եւ ասիստանս ծառայությունների հետ ինտեգրման, ինչպես նաեւ Հոլդինգի մակարդակով կենտրոնացված կառավարման վրա։
Նախագծի ռազմավարական նշանակությունը`
●    բարձրակարգ բժշկական ծառայությունների պահանջարկի ամբողջական բավարարման հարթակի ձեւավորում,
●    առաջատար բժշկական կենտրոնի գործարկում բարձր պահանջներ ունեցող բուժառուների համար՝ որակի, սպասարկման եւ գաղտնիության տեսանկյունից,
●    ներգնա բժշկական տուրիզմի եւ սփյուռքի համար կարեւոր ուղղությունների զարգացում,
●    Հոլդինգի գործունեության մասշտաբավորում՝ +55 մահճակալ եւ օրական շուրջ 1,000 լրացուցիչ այց,
●    Վարդանանց ՆԲԿ-ի գործող հզորությունների բեռնաթափում եւ բուժառուների հոսքերի առավել արդյունավետ վերաբաշխում։
Պարտատոմսերի այս խմբաքանակի թողարկմամբ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ավելացնում է իր ներգրավվածությունը կապիտալի շուկայում` ներդրողներին հնարավորություն ընձեռելով պահպանել եւ բազմապատկել կապիտալը՝ ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներում։ 2025թ.-ի դեկտեմբերին Հոլդինգը հաջողությամբ իրականացրել է իր պարտատոմսերի առաջին խմբաքանակի տեղաբաշխումը` 1 միլիարդ ՀՀ դրամ եւ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: 2026թ.-ի փետրվարի 13-ից նշված պարտատոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը եւ ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխանաբար 2025թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1/447 Ա եւ 2026թ. ապրիլի 28-ի թիվ 1/180 Ա որոշումներով:
Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկում է մայիսի 18-ին եւ կավարտվի օգոստոսի 31-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի): Տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը:
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`
•    առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով,
•    այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը,
ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի capitalmarkets@ameriabank.am էլեկտրոնային հասցեին։ Առաջնային տեղաբաշխումից հետո Թողարկողը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում (ներառյալ՝ ծրագրային ազդագրի լրացումը)։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին
ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։
Բանկն ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում՝ շարունակում է աջակցել այն ընկերություններին, որոնք նոր են մուտք գործում կապիտալի շուկա։ ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամական եւ դոլարային պարտատոմսերը։ Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել են մարտի 18-ին, իսկ դոլարային պարտատոմսերը՝ մարտի 18-ից մինչեւ մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։
«Առաջին փորձը հաջողված էր։ Անկեղծ ասած, տեղաբաշխման հետ կապված ես եւս մտավախություններ ունեի, բայց պարտատոմսերն ամբողջովին հաջողությամբ տեղաբաշխվեցին։ Պահանջարկը շատ ավելի մեծ էր, քան մեր սպասումներն ու թողարկման ծավալները։ Համագործակցությունն ԱրարատԲանկի հետ շատ արդյունավետ էր։ Շնորհակալություն ԱրարատԲանկի աշխատակիցներին, որոնք մեզ օժանդակեցին, լսեցին եւ նպաստեցին հաջող տեղաբաշխմանը»,- նշել է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բագրատ Ասատրյանը։
Մայիսի 12-ին «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ազդարարել է մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա՝ դառնալով բորսայում ցուցակված ընկերություններից եւս մեկը։ Մուտքը խորհրդանշող ավանդական զանգի հնչեցման արարողությամբ մեկնարկել է պարտատոմսերի բորսայական շրջանառությունը, ինչպես նաեւ ընկերության գործունեության նոր փուլը՝ կապիտալի շուկայի միջոցով զարգացման եւ աճի ճանապարհին։
«Շատ ուրախ եմ, որ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ի կողքին որպես գործընկեր կանգնած էր ԱրարատԲանկը։ Գործընթացի հենց սկզբից ծառայությունների մատուցման եւ խորհրդատվության առումով մեզ հաջողվեց ապահովել սահուն ընթացք, որի արդյունքին այսօր մենք ականատես ենք։ Սա եւս մեկ քայլ է կապիտալի շուկայի զարգացման առումով, եւ վստահ եմ, որ մեր հաճախորդների, քաղաքացիների համար ներդրումների այլընտրանքային տարբերակների առկայությունը եւ բազմազանությունը միայն ի նպաստ է լինելու։ Մեր նպատակն էլ հենց հաճախորդներին բազմազան ծառայություններ մատուցելն է»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, Գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ ներդրողները, որոնք չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, հնարավորություն ունեն ձեռք բերել դրանք երկրորդային շուկայից։
«Պարտատոմսերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ իրականում գործարքները գրանցվել էին ավելի թանկ գնով, քան տեղաբաշխվել էին, ինչը փաստում է մեծ պահանջարկի մասին։ Մյուս հավաստիացումը պահանջարկի մասին այն է, որ պարտատոմսերը մի քանի ժամվա ընթացքում, ըստ էության, տեղաբաշխվել են եւ վաճառվել ամբողջությամբ։ Սա շատ գովելի է, ողջունելի է, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ հանրությունը սկսել է ներգրավվել կապիտալի շուկայի մեջ եւ տարբերակում է բանկային ավանդը պարտատոմսից»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
«ԱրարատԲանկը, ունենալով արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման բազմամյա փորձ, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների պարտատոմսերի հաջող տեղաբաշխման հարուստ փորձառություն, շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ու նոր ընկերությունների աջակցմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ եւ 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։
Աճուրդների արդյունքներն են․
1․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 30,000,000,000 դրամ։
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.9963%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:
2․ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,000,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7391%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%:
3․ AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի ապրիլ ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով «ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը»:
Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 120․6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 22․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 195% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 23․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1732 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 204 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է շուրջ 591․5 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 470 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 287%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 170 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.1 մլրդ ՀՀ դրամ: Ապրիլ ամսին կնքվել է 200 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։
Ապրիլին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 5 գործարք՝ շուրջ 364 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 370․75-ից 376․5 դրամի միջակայքում։
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, մասնավորապես՝
1․ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 27,565,300,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.6845%,
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%:
2․ AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.4851%,
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.4%:
3․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.0136%,
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:
4․ AMGT52054278 տարբերակիչ ծածկագրով եւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 5,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9643%։
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:
Դրանք ցուցակվել են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 եւ ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն:
Բանկից հայտնում են, որ ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը, ինչպես նաեւ ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար եւ 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար եւ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5% եւ 10.00% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքներ, ինչպես նաեւ 24 ամիս շրջանառության ժամկետ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված եւ առեւտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն քանակը՝ 10 հատ, իսկ ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս:
ԱՄՆ դոլարով պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 29.06.2026թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
Բանկի կողﬕց թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով եւ պայմաններով:
Բանկից հայտնել են, որ 2,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 25,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամսյակային է, իսկ շրջանառության ժամկետը՝ 24 ամիս:
Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:
Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ կարտացոլվեն ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ամբողջ նկարագիրը: AMIO Mobile հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք այստեղ:
Պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչեւ 31.12.2027թ. ներառյալ ենթակա չէ հարկման՝ համաձայն գործող ՀՀ հարկային օրենսդրության:
Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են եւ երաշխավորված են «Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի մարտ ամսվա շուկայական տվյալները. ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։
Մարտին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 29․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 166 գործարք՝ ավելի քան 76․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 95%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 99% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 15․4 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1830 գործարք՝ մարտի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 197 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 458․85 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 786%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 1.65%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 228 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 14 մլրդ ՀՀ դրամ: Մարտ ամսին կնքվել է 132 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 146%-ով։
Մարտին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 13 գործարք՝ ավելի քան 2․6 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 377․75-ից 378․5 դրամի միջակայքում։
Բանկից հայտնել են, որ 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաեւ կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ֆասթ Բանկը թողարկել է 12 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսեր՝ 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 10․50% տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մարտի 23-ից մինչեւ հուլիսի 31-ը։
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (23.03.2028) մարման ժամկետով կիսամյակային վճարման պարբերականությամբ: ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ֆասթ Բանկի կորպորատիվ պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ոչ միայն բանկի 24/7 գործող մասնաճյուղերից, այլեւ հեռավար տարբերակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։
ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։
Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո եւ խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաեւ տրամադրում է հիփոթեքային եւ բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:
Այսօր բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը, եւ ազդարարվել է ընկերության մուտքը կապիտալի շուկա:
Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Դայմենշն ընկերության միջնորդությամբ։
««Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ընկերության հետագա զարգացման ճանապարհին։ Մենք բարձր ենք գնահատում ընկերության պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ֆինանսական գործիքակազմը։ Սա ոչ միայն վկայում է ընկերության գործունեության կայունության մասին, այլեւ խթանում կապիտալի շուկայի ակտիվացումը՝ օրինակ ծառայելով այն ընկերությունների համար, որոնք ձգտում են գործել թափանցիկ եւ հաշվետու պայմաններում»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը;