Երեքշաբթի, Ապրիլ 23
Իրավաբան
Իրավաբանական բաժին
Երևան/Կենտրոն
Բարձրագույն
Ցանկալի է
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն,
- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական և համադրական մտածողություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
- Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը առավելություն է,
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն,
- Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):
–
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
- Ներկայացնել և պաշտպանել ընկերության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում,
- Կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, դիմումներ, միջնորդություններ, տեղեկանքներ և այլ բնույթի իրավաբանական փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ դատարաններում գործեր հարուցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր,
- Մասնակցել դատարանների նիստերին և ընկերությանը առաջարկներ ներկայացնել դատական որոշումների արդյունավետ կատարման ուղղությամբ,
- Իրականացնել մոնիթորինգ` պարտավորությունների հավաքագրման գործընթացներում առկա խնդիրները դուրս բերելու ուղղությամբ,
- Մշակել և անմիջական ղեկավարին ներկայացնել տարբեր գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիներ,
- Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացնել խորհրդատվական, բացատրական աշխատանքներ՝ ընկերության հետ հարաբերությունները արտադատական կարգով և/կամ հաշտությամբ կարգավորելու նպատակով,
- Պատրաստել ընկերությանը հասցեագրված հարցումների, հայցերի, բողոքների, պահանջների և առաջարկությունների պատասխանի նախագծեր,
- Անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ գտնելով լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն և հաճախորդի պահանջները և կհամապատասխանեն կազմակերպության արժեքներին ու սկզբունքներին,
- Իրականացնել այլ խնդիրների լուծում` ըստ անհրաժեշտության:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` “Իրավաբան - Անուն, Ազգանուն”:
Մրցույթին մասնակցելու կհրավիրվեն ներկայացված պահանջներին առավել համապատասխանող թեկնածուները:
2018-03-12
Դիտում` 2838 ( Տեղադր.՝ 2017-04-05)
22.04.2024 | 15:52 «Դայմենշն» ՓԲԸ-ն մեկնարկել է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
22.04.2024 | 14:31 «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
22.04.2024 | 14:05 Բանկային համակարգում գրանցվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ
22.04.2024 | 12:54 2024թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
20.04.2024 | 11:25 Եվրոպայի տնտեսական հեռանկարն այսօր մռայլ է թվում, բայց իրավիճակը կարող է փոխվել
19.04.2024 | 18:01 Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19.04.2024 | 14:01 Դիջիթեյնը ССF 2K24-ի հիմնական գործընկեր. «Սերունդների ձայնը» ինտերակտիվ ինստալյացիա CCF-ում
19.04.2024 | 13:48 Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությունը Հայաստանում է
19.04.2024 | 13:28 PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30 000-րդ հաճախորդին
19.04.2024 | 12:56 Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման հերթական ամփոփագիրը
19.04.2024 | 10:48 Նորվեգիայի սուվերեն հիմնադրամը I եռամսյակում $110 միլիարդ եկամուտ է ստացել
19.04.2024 | 10:06 Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau