Կազմակերպություն

Վարկային մասնագետ

ք. Երևան, Թումանյան մասնաճյուղ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն,
Բանկում  առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես վարկային մասնագետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման ոլորտում,
ՀՀ բանկային օրենսդրության, սպառողական վարկավորման գործընթացների իմացություն,
MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,

հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու հմտություններ,
իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
նախաձեռնողականություն,  պատասխանատվության զգացում,
վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման, ներգրավման և համագործակցության հմտություն,
հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում, ցանկալի է նաև անգլերենի իմացություն:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Բանկի վարկային պրոդուկտի ակտիվ առաջխաղացման ապահովում,
խորհրդատվության իրականացում հաճախորդներին վարկերի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի, պայմանների և ժամկետների մասին,
վարկային հայտերի ընդունում և վերլուծություն,
վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում,
վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
սահմանված ժամկետներում հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
հաճախորդների վճարումներին հետևում` դրանք ժամանակին և ճշգրիտ կատարելու նկատառումով:

 

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` job@prometeybank.am կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով  պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

 

2017-10-06

Դիտում` 2634
( Տեղադր.՝ 2017-09-19)

Banks.am


Smartclick.ai