Կազմակերպություն

Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի պետ

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

• Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը ցանկալի է), • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների ոլորտում: 1 տարվա ղեկավարի փորձը նախընտրելի է, • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն, • հայերենի (գերազանց), ռուսերենի (լավ) իմացություն, • ՀՀ բանկային օրենսդրության, քաղաքացիական օրենսգրքի իմացություն:  

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բաժնի աշխատանքի կազմակերպում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով նախատեսված գործառույթների նկատմամբ հսկողություն, • Մանրածախ վարկերի բնօրինակ պայմանագրերի, սեփականության և գրավի վկայականների ներքին իրավական ակտերի, որոշումների և այլ ակտերի պահանջներին համապատասխան հաշվառման և պահպանման աշխատանքների կազմակերպում, • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (կրեդիտի, վարկային գծի, օվերդրաֆտի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում, ստորագրում, • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում, ստորագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համապատասխան, • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում, • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում, • Բաժնի գործառույթներին առնչվող Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և այլ ակտերի նախագծերի մշակում և լրամշակում, • Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում, • Բաժնին վերաբերող հրամանների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ապահովում:  

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of unit BO”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

2017-10-22

Դիտում` 1634
( Տեղադր.՝ 2017-10-10)

Banks.am


Smartclick.ai