Կազմակերպություն

Գործառնությունների և ձևակերպումների բածնի մասնագետ

Գործառնությունների և ձևակերպումների բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական),

• հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,

• վերլուծելու ունակություն,

• կազմակերպելու և առաջնորդելու ունակություն,

• թիմային աշխատանքի հմտություններ,

• վարկային գործ /խորացված/,

• գործավարության կազմակերպման հիմունքեր,

• գործարար շփման վարվելակերպ,

• աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի կանոններ և նորմեր,

• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող, Հայերենի, Ռուսերենի - ազատ տիրապետում, Անգլերենը – ցանկալի է:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

    • Հաճախորդների տվյալների, վարկերի վերաբերյալ տեղեկությունների և տեղեկատվության մուտքագրում ՀԾ-Բանկ համակարգ,

    • Վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի/համաձայնագրերի, արբիտրաժային համաձայնությունների պատրաստում,

     • Հաճախորդների մասին տեղեկությունների տրամադրում Ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանունմների աշխատողներին,

      • ՀԾ-Բանկ համակարգում սև ցուցակի վարում,

  • ՀԾ-Բանկ համակարգում վարկերին վերաբերվող ժամկետների (ապահովագրությքուն, մոնիթորինգ, սուբսիդիա և այլն) խմբագրում,

    • Վարկանշման աշխատատեղի, հայտերի մերժումների հաշվառում,

    • ՀԾ-Բանկ համակարգում վարկի տրամադրման/մարման կարգադրության ձևավորում, անհրաժեշտ կապի ապահովում հաշվապահական հաշվառման բաժնի հետ,

    • ԱՔՌԱ վարկային բյուրոյից, Նորք տեղեկատվական կենտրոնից, այլ պետական մարմիններից (ՀՀ ԿԱԱԳԿՊԿ, ՃՈ, Ռեգիստր և այլն) հարցումների իրականացում,

    • Հաճախորդների կողմից պահանջվող տեղեկանքների պատրաստում և տրամադրում (թույլտվություններ, պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ, արգելանքից ազատման գրություններ և այլն),

    • Վարկատեսակից կախված ապահովագրության պայմանագրի կազմում,

    • Գործառնությունների և ձևակերպումների բաժնի այլ աշխատողի կողմից ստեղծված Պայմանագրերի/համաձայնագրերի, ՀԾ-Բանկ համակարգում կատարված ծրագրային ձևակեպումների, մուտքագրված տվյալների, տեղեկանքների, գրությունների և այլ փաստաթղթերի ստուգում,

    • ՀԾ-Բանկ համակարգում վերաֆինանսավորված հայտերի հետ կապված համապատասխան ձևակերպումների իրականացում,

    • ՀԾ-Բանկ համակարգում դաշտերի խմբագրում, պայմանների վերանայում,

    • Իրականացնում է շարժական գույքի գրավի առարկաների վերաբերյալ սահմանափակումների վերաբերյալ հարցում, պետական գրանցում, արգելանքից և գրավից ազատում, եթե նման հնարավորություն տեխնիկապես առկա է: Հակառակ դեպքում Ընկերության կողմից լիազորված անձը համապատասխան պետական կառույցում կատարում է պետական գրանցում,    

    • Հաճախորդների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցում, անհրաժեշտության դեպքում, Բաժնի ղեկավարի հետ Ընկերության ղեկավարության համար հաշվետվությունների պատրաստում,

  • Վարկային փաթեթում ընդգրկված փաստաթղթերի որորշակի տվյալների ստուգում,
  • Ամնիջական ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման գործընթացի կազմակերպում:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0032, Սեբաստիա 123 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են: 

 


 

2021-09-20

Դիտում` 4188
( Տեղադր.՝ 2018-02-08)

Banks.am


Smartclick.ai