Կազմակերպություն

Հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր ք. Գյումրի

Փոքր բիզնեսի վարչություն

Շիրակ/Գյումրի 

Բարձրագույն 

Ցանկալի է 

• բարձրագույն կրթություն,

• բանկային գործի իմացություն,     

•զարգացած համակարգչային հմտություններ,     

• հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,     

• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,     

• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,   

• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,     

• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,     

• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,     

• լարվածության տակ աշխատելու ունակություն,     

• բանակցություններ վարելու զարգացած հմտություններ:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• փոքր բիզնեսի ոլորտի հաճախորդների ներգրավում,

• հաճախորդների ներգրավման նպատակով անցկացվող մարկետինգային միջոցառումների նախաձեռնում,     

• հաճախորդների վարկային դիմումների, ինչպես նաև վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքագրում, փոքր բիզնեսի ոլորտի հաճախորդի էլեկտրոնային փաթեթի ստեղծում,     

• դիմորդի ֆինանսական վիճակի մոնիտորինգ և վերլուծություն` Բանկի ներքին կարգերին համապատասխանության ստուգման նպատակով,     

• փոքր բիզնեսի հաճախորդների վարկունակության գնահատում և եզրակացութանների պատրաստում,     

• փոքր բիզնեսի հաճախորդներին մատուցվող ծառայություների և խաչաձև վաճառքի ծավալների վերլուծություն,     

• գործող հաճախորդների ընթացիկ սպասարկում,     

• խնդրահարույց վարկերի գծով հաճախորդների հետ աշխատանքների իրականացում` Բանկի ներքին կարգերին համապատասխան,     

• ժամանակին կատարել ղեկավարության հրամանները,     

• ղեկավարությանը տալ փոքր բիզնեսի հաճախորդների հետ աշխատանքների, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,     

• ապահովել պորտֆելի աճն ու որակական ցուցանիշները` համաձայն ղեկավարության կողմից տրված պլանների և հրամանների,     

• ժամանակին ղեկավարությանը տեղյակ պահել ծագած խնդիրների և ընթացիկ հաճախորդների հետ կապված պոտենցիալ ռիսկերի մասին: 

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Gyumri Credit Expert/ և անուն, ազգանուն: Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: 

 

 

2018-02-28

Դիտում` 466

iTel
Mediamax
Sport
Bravo