Կազմակերպություն

EVOCALAB վերապատրաստման ծրագիր

Բանկի գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր

Երևան 

Բարձրագույն 

Առանց փորձի 


• Շրջանավա°րտ ես, կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանո°ղ

• Ցանկանու°մ ես կառուցել քո ապագա կարիերան

• Պատրա°ստ ես ձեռք բերել գիտելիք և փորձ

• Ուզու°մ ես աշխատել Բանկում

Պահանջներ

• Բարձր առաջադիմություն,

• սովորելու մեծ ցանկություն և նախաձեռնողականություն, սեփական կարիերան կառուցելու, աշխատանքային անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու ցանկություն,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, գաղափարների ներկայացման, թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն,

• օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն:

EVOCALAB ծրագրին կարող են մասնակցել 2018թ. հետևյալ շրջանավարտները՝

• ՀՊՏՀ,

• ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման Ֆակուլտետ,

• Հայ-ռուսական Սլավոնական Համալսարանի տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետ,

• Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Տնտեսագիտություն/Ֆինանսներ/Գործարար կառավարում մասնագիտությամբ շրջանավարտներ:

• Ֆինանսաբանկային Քոլեջի շրջանավարտներ:


 

 

Կարևոր չէ 

մասամբ զբաղվածությամբ 

ԷՎՈԿԱԲԱՆԿԻ կողմից իրականացվող ծրագրի նպատակն է`


• Շրջանավարտների կողմից գիտելիքների ձեռքբերումը ՀՀ բանկային համակարգի ընդհանուր գործունեության մասին:

• Կիրառելով տեսական գիտելիքները` ձեռք բերել աշխատանքային կարողություններ և հմտություններ՝ անցնելով պրակտիկա Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:

• Հաղորդակցվել ԷՎՈԿԱԲԱՆԿԻ կորպորատիվ արժեքներին, ծանոթանալ Բանկի աշխատաոճին, ներքին մշակույթին և երկարամյա պատմությանը:

• Ստանալ հնարավորություն աշխատելու ԷՎՈԿԱԲԱՆԿՈՒՄ:



 

ԷՎՈԿԱԲԱՆԿԻ կողմից իրականացվող ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

• Համառոտ ինքնակենսագրություն՝ ռեզյումե հայերեն կամ անգլերեն լեզուներով:

• Մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին, ինչ եք ակնկալում սովորել, և ինչպես եք պատկերացնում Ձեր կարիերան գալիք երեք տարիների ընթացքում:

• Բոլոր առարկաների գնահատականները (դիպլոմում գնահատականների ներդիրը կամ գնահատականների մասին տեղեկանքը):

Փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև ս.թ ապրիլի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ ներկայացնել ԷՎՈԿԱԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով, հեռախոս՝ (+374)10 60-55-55:


 



Ծրագրի իրականացումը բխում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որն է երիտասարդ սերնդի կրթական, գիտական և մշակութային ձեռքբերումների սատարումն ու խրախուսումը:


 

2018-04-15

Դիտում` 2202

Banks.am
iTel
Mediamax
Sport
Bravo