Կազմակերպություն

Վարկային մասնագետ բիզնես վարկերի գծով

Բիզնես վարկավորման վարչություն

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

- Բանկում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բիզնես վարկերի գծով մասնագետ,

- ՀՀ բանկային օրենսդրության, բիզնես վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,

- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,

- հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառների իրականացման հմտություններ, բանակցություններ վարելու հմտություններ,

- թիմում աշխատելու հմտություններ,

- իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,

- վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

- հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը առավելություն է:


 

Բարձր մրցակցային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Բանկի վարկային պրոդուկտի ակտիվ առաջխաղացման ապահովում, հաճախորդների ներգրավում,

- խորհրդատվության իրականացում հաճախորդներին վարկերի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի, պայմանների և ժամկետների մասին,

- վարկային հայտերի ընդունում և վերլուծություն,

- վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում,

- վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,

- գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,

- սահմանված ժամկետներում հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

- հաճախորդների վճարումներին հետևում` դրանք ժամանակին և ճշգրիտ կատարելու նկատառումով:


 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@evocabank.am կամ ԷՎՈԿԱԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: 

 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: Աշխատավարձը մրցակցային է, աշխատակցին տրամադրվում է առավելությունների փաթեթ, այդ թվում բժշկական ապահովագրություն:

 

2018-05-06

Դիտում` 1902
( Տեղադր.՝ 2018-04-12)

Banks.am


Smartclick.ai