Կազմակերպություն

Ֆինանսական վերլուծաբան

Ֆինանսական

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն 

1-3 տարի 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական կամ հարակից այլ ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ֆինանսական համակարգում փորձը առավելություն է,
  • MS Excel ծրագրի գերազանց տիրապետում, Հայկական Ծրագրերի իմացությունն առավելություն է,
  • Վերլուծական և կազմակերպչական հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու գերազանց հմտություներ,
  • Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ,
  • Ուշադրություն մանրուքներին,
  • Գործարար էթիկայի իմացություն և պահպանում:
 

– 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Պատրաստել հաշվետվություններ փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների վերաբերյալ,
  • Հավաքագրել ընկերության ֆինանսական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնել մակրոտնտեսական վերլուծություններ,
  • Իրականացնել ֆինանսական վերլուծություն, այդ թվում ֆինանսական գործակիցների, արժույթի դիրքի, իրացվելիության, տարատեսակ վարկավորման վերաբերյալ հաշվետվություններ, փաստացի և պլանային ցուցանիշների վերլուծություններ և այլ անհրաժեշտ հաշվետվություններ,
  • Կատարել եկամտի և ծախսերի պլանավորում,
  • Հավաքագրել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներից տեղեկատվություն բիզնես պլանավորման նպատակով,,
  • Կանոնավոր կերպով ներկայացնել ֆինանսական վերլուծության արդյունքները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել բաժնի ղեկավարին ծախսերի օպտիմալացման վերաբերյալ,
  • Ժամանակին տեղեկացնել ռիսկերի մասին, որոնք ի հայտ են եկել բյուջեի կատարողականի վերլուծության արդյունքում:
 

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնին, խնդրում ենք ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի վերնագրում լրացնել՝ «Ֆինանսական վերլուծաբան - Անուն Ազգանուն»:

Մրցույթին մասնակցելու կհրավիրվեն ներկայացված պահանջներին առավել համապատասխանող թեկնածուները:


 

 

2018-06-17

Դիտում` 866

iTel
Mediamax
Sport
Bravo