Կազմակերպություն

Հաճախորդների խորհրդատու Երևանի մասնաճյուղերում

Հաճախորդների սպասարկման բաժին

Երևան 

Բարձրագույն 

Առանց փորձի 

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական,
  • Վաճառքի գործիքների իմացությունը և կիրառման փորձը ցանկալի է,
  • Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:


 

– 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Ներկայացնել և վաճառել ընկերության ֆինանսական ծառայությունները` բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան վարկատեսակները,
  • Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
  • Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` ներքին կանոնակարգին համապատասխան,
  • Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով  բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ,
  • Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
  • Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
  • Հաճախորդներին ներկայացնել և բացատրել պայամանգրի բոլոր դրույթները, պահպանել և արխիվացնել բոլոր փաստաթղթերը,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ադմինիստրատիվ հարցերում:
 

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով և Ձեր տվյալները համապատասխանում են պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` «Հաճախորդների խորհրդատու – Երևան»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով:


 

 

2018-12-11

Դիտում` 3391
( Տեղադր.՝ 2018-06-20)

Banks.am


Smartclick.ai