Կազմակերպություն

Հավաքագրումների մասնագետ

Իրավաբանական բաժին

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

- Բարձրագույն կրթությունը իրավաբանության  բնագավառում
- Աշխատանքային փորձը պարտադիր է (ցանկալի է բանկային ոլորտում),
- Վերլուծական կարողություններ
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
- Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
- Թիմային աշխատելաոճ
- Լարված պայմաններում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Ապահովել Ընկերության իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
- իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով, - ներկայացնել առաջարկություններ առաջացած խնիրներից խուսափելու կամ դրանց լուծման ուղղությամբ,
- ձեռք բերել տեղեկատվություն խնդրահարույց լիզինգի առարկաների գտնվելու վայրի, շահագործողի, վիճակի մասին, համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ձեռք բերված տեղեկատվությունը, - յուրաքանչյուր դեպքում, ելնելով դրա առանձնահատկություններից, առաջարկել լիզինգի առարկաների հետ վերադարձման հնարավոր տարբերակներ,
- իրականացնել հետ վերադարձված լիզինգի առարկաների տեղափոխման և տեղակայման հետ կապված գործողությունների կազմակերպումը, համապատասխան մշտական հանձնաժողովներին ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման մասին, կատարել կամ օժանդակել  նշված հանձնաժողովների ընդունած որոշումների կատարմանը
- ընկերության իրավաբանի բացակայության դեպքում կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ` ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
- վերահսկել կազմակերպության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև hետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին, մասնակցել դատական նիստերին և իրականացնել համապատասխան լիազորագրով տրված իրավունքները,
- համակարգել խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
- փորձաշրջան անցնողների ուսուցում,
- Կանոնակարգերի և կազմակերպության գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
- Գլխավոր տնօրենի և նրա տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարում:

 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել կից ներկայացված ձևի համաձայն (ձևը կցված է) լրացված ինքնակենսագրականները հետևյալ էլ.հասցեներին՝

arpine.hovhannisyan@acba.am

hranush.mkrtchyan@acba.am

«Թեմա» /Subject/ դաշտում նշելով համապատասխան հաստիքի անունը՝ «Հավաքագրումների մասնագետ». կից ներկայացվող ֆայլը /լրացված ինքնակենսագրականը/ պետք է կրի Ձեր անուն-ազգանունը:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

 

 

2018-08-13

Դիտում` 2055
( Տեղադր.՝ 2018-07-13)

Banks.am


Smartclick.ai