Կազմակերպություն

Գլխավոր մասնագետ (Գանձապետարան)

Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

•    բարձրագույն կրթություն
•    բանկային օրենսդրության իմացություն
•    ACI Dealing Certificate կամ CFA քննության առնվազն առաջին մակարդակի միջազգային որակավորումը ցանկալի է
•    1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
•    համակարգչային հմտություններ MS Office, LS Bank, Lotus Notes,
•    ցանկալի է տիրապետել Reuters Dealing, Bloomberg էլեկտրոնային համակագերին
•    գործնական շփման հմտություններ
•    պատասխանատվության զգացում
•    ճշտապահություն
•    թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ
•    անալիտիկ մտածելակերպ
•    հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն լեզվի լավ իմացություն(գրավոր և բանավոր):


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    Արտարժույթի փոխանակման փոխարժեքների սահմանում (կանխիկ և անկանխիկ) և ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում վերահսկում
•    Ներքին միջբանկային շուկաներում, այդ թվում նաև Հայաստանի ֆոնդային բորսայում գործողությունների իրականացում
•    Բանակցությունների վարում ֆինանսական շուկաներում մասնակիցների համապատասխան պատասխանատու աշխատակիցների հետ
•    Աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ փոխարժեքներով իրականացվող գործառնությունների վերահսկում
•    Ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացում հաճախորդների և կոնտրագենտների հետ
•    Ներքին միջբանկային շուկաներում ավանդային, վարկային գործառնությունների իրականացում, ներգրաված և տեղաբաշխված միջոցների պորտֆելների կառավարում
•    Ուսումնասիրում և վերլուծում է ներքին արժութային և թանկարժեք մետաղների  շուկաներում իրականցվող գործառնությունները (առք / վաճառք, կանխիկացում / ապականխիկացում և այլն), առաջարկ ներկայացնում իրականացվելիք գործարքների ծավալների և փոխարժեքների վերաբերյալ
•    Ներքին միջբանկային շուկաներում տոկոսադրույքների, ավանդային, վարկային գործարքների ծավալների և ժամկետների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև ածանցյալ գործիքներով կատարվող  գործառնությունների ծավալների, ժամկետների և տոկոսադրույքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
•    Նորմատիվային և մեթոդական բազայի մշակում ներբանկային շուկաներում գործարքների կնքման, ինչպես նաև ածանցյալ գործիքներով գործառնությունների ներդրման համար
•    Նոր ծառայությունների և պրոդուկտների նախաձեռնում և մշակում, ինչպես նաև Բանկի կանոնակարգերին համապատասխան ներքին հաշվետվությունների պատրաստում և ներկայացում


 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected] հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Treasury Chief Specialist/ և Ձեր ազգանունը, անունը: Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

 

 

2018-07-22

Դիտում` 987

iTel
Mediamax
Sport
Bravo