Կազմակերպություն

Ավագ մասնագետ

ԱԿՎ Կադրային գործավարության բաժին

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

•    բարձրագույն կրթություն,
•    աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
•    զարգացած համակարգչային հմտություններ,
•    հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում,  անգլերենի լավ իմացություն,
•    բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
•    թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
•    բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
•    հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
•    լարված աշխատանք կատարելու ունակություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Անձնակազմի կառավարմանն առնչվող ինֆորմացիան բազաների վարում, ստուգում և թարմացում,
  • հաշվետվությունների և հարցումների պատասխանների համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստում,
  • ԿԲ-ում ղեկավարների գրանցման կազմակերպում, միջնորդագրերի պատրաստում,
  • ղեկավարների և փոխկապակցված անձանց տվյալների հավաքագրում և մուտքագրում LSoft ծրագրում,
  • աշխատանքային պայմանգրերի պատրաստում,
  • աջակցություն աշխատանքի ընդունման, նշանակման, աշխատանքից ազատման ձևակերպումների հարցերում,
  • աջակցություն աշխատողների անձնական գործերի վարման հարցերում,
  • ԱԿՎ գործունեությանն առնչվող այլ հանձնարարականների կատարում:



 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected] հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /HR Senior Specialist/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բոլոր թափուր հաստիքների հայտարարությունները տեղադրված են պաշտոնական կայքում. http://vtb.am/about/job/

 

 

2018-10-15

Դիտում` 564

iTel
Mediamax
Sport
Bravo